booked.net booked.net booked.net booked.net


/ Իրավական / 27-ամյա երիտասարդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, չի ենթարկվել ոստիկաններին և սպառնացե...

27-ամյա երիտասարդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, չի ենթարկվել ոստիկաններին և սպառնացել է նրանց․ նա կալանավորվել է

Լրահոս

Հրդեհ երեւանյան բնակարանում
5.12.2021 | 19:16   ***
Հրդեհ երեւանյան բնակարանում
 Մեր ժամանակների հերոսը. Միհրան Պողոսյան
5.12.2021 | 19:04   ***
Մեր ժամանակների հերոսը. Միհրան Պողոսյան
ArmnewsOnline TV Youtube chanel
Դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում սպասվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի երկրորդ ընթերցումը
5.12.2021 | 18:49   ***
Դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում սպասվ...
Ես Հանրապետական եմ եղել եւ դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի թեկնածու
5.12.2021 | 18:41   ***
Ես Հանրապետական եմ եղել եւ դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի...
«Նստում են տանն ու բողոքում՝ երկիրը երկիր չի». հանձնաժողովի անդամը դժգոհեց ընտրողների պասիվությունից
5.12.2021 | 18:27   ***
«Նստում են տանն ու բողոքում՝ երկիրը երկիր չի». հանձնաժողովի անդամը դժգ...
Թուրքական լրատվամիջոցը հերքում է, որ պատմական Անի քաղաքը հայկական է. թուրքերը շարունակում են խեղաթյnւրել իրականությունը
5.12.2021 | 18:18   ***
Թուրքական լրատվամիջոցը հերքում է, որ պատմական Անի քաղաքը հայկական է. թ...
Ժամը 17:00-ի դրությամբ Գավառ համայնքում ընտրությանը մասնակցել է 15 812 քաղաքացի կամ ընտրողների 37.5 տոկոսը
5.12.2021 | 18:07   ***
Ժամը 17:00-ի դրությամբ Գավառ համայնքում ընտրությանը մասնակցել է 15 812...
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության շինությունները  շարունակում են վտանգված մնալ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը
5.12.2021 | 17:54   ***
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության շինությունները շարունակում...
ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում  հարձակման է ենթարկվել
5.12.2021 | 17:49   ***
ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում հարձակման է ենթարկվել
Աշնակ համայնքի ընտրական տեղամասերից մեկում արձանագրվել է կրկնակի քվեարկություն
5.12.2021 | 17:42   ***
Աշնակ համայնքի ընտրական տեղամասերից մեկում արձանագրվել է կրկնակի քվեար...
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված թեկնածուներն ազատ են արձակվել
5.12.2021 | 17:26   ***
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված թեկնածուներն ազատ են ար...
Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորման գործարան
5.12.2021 | 17:17   ***
Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորմ...
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի  պատվիրակությանը
5.12.2021 | 17:08   ***
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պա...
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հետ կապված հարցեր
5.12.2021 | 16:56   ***
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հե...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
5.12.2021 | 16:48   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
NASA -ն ստիպված է լինելու տիեզերագնացներին տիեզերք ուղարկել մեծ ռիսկով կամ հետաձգել երկարատև առաքելությունները
5.12.2021 | 16:38   ***
NASA -ն ստիպված է լինելու տիեզերագնացներին տիեզերք ուղարկել մեծ ռիսկով...
Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել
5.12.2021 | 16:33   ***
Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ ...
Թալին խոշորացված համայնքում ժ. 14.00-ի դրությամբ քվեարկել է 5642 ընտրող
5.12.2021 | 16:27   ***
Թալին խոշորացված համայնքում ժ. 14.00-ի դրությամբ քվեարկել է 5642 ընտրո...
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրոդատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին
5.12.2021 | 16:19   ***
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրոդատարանից՝ տեղեկու...
Թուրքիայում կրկին ուժեղ ջրհեղեղ է . Բոդրումում եւ Մարմարիսում հեղեղnւմերի պատճառով ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ
5.12.2021 | 16:14   ***
Թուրքիայում կրկին ուժեղ ջրհեղեղ է . Բոդրումում եւ Մարմարիսում հեղեղnւմ...
«Մեզ համար ցածր-բարձր պաշտոններ չկան». Լոռու մարզպետը պատրաստ է համայնքապետ դառնալ
5.12.2021 | 16:03   ***
«Մեզ համար ցածր-բարձր պաշտոններ չկան». Լոռու մարզպետը պատրաստ է համայն...
Բրիտանիային կլիմայական փոփոխությունների պատճառով սպառնում են արտակարգ եղանակային պայմաններ
5.12.2021 | 16:00   ***
Բրիտանիային կլիմայական փոփոխությունների պատճառով սպառնում են արտակարգ ...
Էրդողանի երեւակայական քարտեզները. Kathimerini
5.12.2021 | 15:56   ***
Էրդողանի երեւակայական քարտեզները. Kathimerini
Ժամը 14։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը․ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում, պասիվը Արմավիրն է
5.12.2021 | 15:49   ***
Ժամը 14։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը...
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն
5.12.2021 | 15:32   ***
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
5.12.2021 | 15:30   ***
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներում
5.12.2021 | 15:25   ***
ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան, Արթիկ, Ամասիա ...
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված. shamshyan.com
5.12.2021 | 15:21   ***
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից...
Պայթյուններ են որոտացել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող ամերիկյան բազայում
5.12.2021 | 15:00   ***
Պայթյուններ են որոտացել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող ամերիկյան բազա...
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
5.12.2021 | 14:57   ***
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կատարված հանցագործությունների մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա երիտասարդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում, 2021թ. մայիսի 24-ին վարել է առանց հաշվառման համարանիշների «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում այն կանգնեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և կազմվել համապատասխան արձանագրություն:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության աշխատակիցները,  ստանալով օպերատիվ տեղեկություններ, 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, 27-ամյա երիտասարդի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային և օրենքով սահմանված կարգով ներկայանալով, նրան պահանջել են իջնել ավտոմեքենայից:

Երիտասարդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի ավտոմեքենային, նրանց հասցեին հնչեցրել բռնության գործադրելու սպառնալիքներ, ավտոմեքենան վարել ճանապարհին կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ՝  իրական վտանգ ստեղծելով վերջիններիս առողջության համար:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում երիտասարդը բերման է ենթարկվել և անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գործարանային արտադրության սառը զենք հանդիսացող որսորդական դանակ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութի աղբյուր՝ www.youtube.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0