booked.net booked.net booked.net booked.net

/ Քաղաքական / Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Սոչիում կարող է որոշում ընդունվել դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մասին

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Սոչիում կարող է որոշում ընդունվել դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մասին

Լրահոս

Ես Հանրապետական եմ եղել եւ դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի թեկնածու
5.12.2021 | 18:41   ***
Ես Հանրապետական եմ եղել եւ դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի...
«Նստում են տանն ու բողոքում՝ երկիրը երկիր չի». հանձնաժողովի անդամը դժգոհեց ընտրողների պասիվությունից
5.12.2021 | 18:27   ***
«Նստում են տանն ու բողոքում՝ երկիրը երկիր չի». հանձնաժողովի անդամը դժգ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Թուրքական լրատվամիջոցը հերքում է, որ պատմական Անի քաղաքը հայկական է. թուրքերը շարունակում են խեղաթյnւրել իրականությունը
5.12.2021 | 18:18   ***
Թուրքական լրատվամիջոցը հերքում է, որ պատմական Անի քաղաքը հայկական է. թ...
Ժամը 17:00-ի դրությամբ Գավառ համայնքում ընտրությանը մասնակցել է 15 812 քաղաքացի կամ ընտրողների 37.5 տոկոսը
5.12.2021 | 18:07   ***
Ժամը 17:00-ի դրությամբ Գավառ համայնքում ընտրությանը մասնակցել է 15 812...
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության շինությունները  շարունակում են վտանգված մնալ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը
5.12.2021 | 17:54   ***
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության շինությունները շարունակում...
ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում  հարձակման է ենթարկվել
5.12.2021 | 17:49   ***
ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում հարձակման է ենթարկվել
Աշնակ համայնքի ընտրական տեղամասերից մեկում արձանագրվել է կրկնակի քվեարկություն
5.12.2021 | 17:42   ***
Աշնակ համայնքի ընտրական տեղամասերից մեկում արձանագրվել է կրկնակի քվեար...
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված թեկնածուներն ազատ են արձակվել
5.12.2021 | 17:26   ***
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված թեկնածուներն ազատ են ար...
Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորման գործարան
5.12.2021 | 17:17   ***
Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորմ...
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի  պատվիրակությանը
5.12.2021 | 17:08   ***
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պա...
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հետ կապված հարցեր
5.12.2021 | 16:56   ***
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հե...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
5.12.2021 | 16:48   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
NASA -ն ստիպված է լինելու տիեզերագնացներին տիեզերք ուղարկել մեծ ռիսկով կամ հետաձգել երկարատև առաքելությունները
5.12.2021 | 16:38   ***
NASA -ն ստիպված է լինելու տիեզերագնացներին տիեզերք ուղարկել մեծ ռիսկով...
Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել
5.12.2021 | 16:33   ***
Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ ...
Թալին խոշորացված համայնքում ժ. 14.00-ի դրությամբ քվեարկել է 5642 ընտրող
5.12.2021 | 16:27   ***
Թալին խոշորացված համայնքում ժ. 14.00-ի դրությամբ քվեարկել է 5642 ընտրո...
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրոդատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին
5.12.2021 | 16:19   ***
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրոդատարանից՝ տեղեկու...
Թուրքիայում կրկին ուժեղ ջրհեղեղ է . Բոդրումում եւ Մարմարիսում հեղեղnւմերի պատճառով ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ
5.12.2021 | 16:14   ***
Թուրքիայում կրկին ուժեղ ջրհեղեղ է . Բոդրումում եւ Մարմարիսում հեղեղnւմ...
«Մեզ համար ցածր-բարձր պաշտոններ չկան». Լոռու մարզպետը պատրաստ է համայնքապետ դառնալ
5.12.2021 | 16:03   ***
«Մեզ համար ցածր-բարձր պաշտոններ չկան». Լոռու մարզպետը պատրաստ է համայն...
Բրիտանիային կլիմայական փոփոխությունների պատճառով սպառնում են արտակարգ եղանակային պայմաններ
5.12.2021 | 16:00   ***
Բրիտանիային կլիմայական փոփոխությունների պատճառով սպառնում են արտակարգ ...
Էրդողանի երեւակայական քարտեզները. Kathimerini
5.12.2021 | 15:56   ***
Էրդողանի երեւակայական քարտեզները. Kathimerini
Ժամը 14։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը․ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում, պասիվը Արմավիրն է
5.12.2021 | 15:49   ***
Ժամը 14։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը...
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն
5.12.2021 | 15:32   ***
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
5.12.2021 | 15:30   ***
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներում
5.12.2021 | 15:25   ***
ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան, Արթիկ, Ամասիա ...
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված. shamshyan.com
5.12.2021 | 15:21   ***
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից...
Պայթյուններ են որոտացել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող ամերիկյան բազայում
5.12.2021 | 15:00   ***
Պայթյուններ են որոտացել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող ամերիկյան բազա...
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
5.12.2021 | 14:57   ***
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
«Մոսադ»-ի ղեկավարը շտապ մեկնում է ԱՄՆ
5.12.2021 | 14:52   ***
«Մոսադ»-ի ղեկավարը շտապ մեկնում է ԱՄՆ
Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը
5.12.2021 | 14:42   ***
Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը
Ավստրիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ. հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով «լոքդաունի» և պատադիր պատվաստման դեմ
5.12.2021 | 14:22   ***
Ավստրիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ. հազարա...
Բոլորը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ առավելագույնը, որ կարելի է սպասել Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեմարկացիա (սահմանազատում) և դելիմիտացիա (սահմանագծում) սկսելու մասին որոշումն է և այդ հարցով զբաղվող կառավարական հանձնաժողով ձևավորելու մտադրության ամրագրումը: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ի ասուլիսի պատասխաններից՝ Սոչիի բանակցությունների օրակարգում որևէ այլ փաստաթուղթ չի լինելու:

«Մտավախություններ կան, որ այլ փաստաթուղթ կստորագրվի, բայց վարչապետը փաստացի բացառեց, որ օրակարգում այլ փաստաթուղթ կարող է լինել: Ադրբեջանը փորձում էր այս խնդիրը կապել Արցախյան խնդրի հետ, փորձում էր կապել խաղաղության պայմանագրի հետ, բայց դրանք տեսականորեն և գործնականորեն կապ ունենալ չեն կարող, քանի որ Ռուսաստանը ինքն էլ, ըստ էության, չի կարող անել ավելին՝ կապել այդ բոլորը, Մինսկի խմբի մանդատը բերել-խառնել եռակողմ ձևաչափի հետ, որը ակնհայտորեն չի ճանաչվի ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Ֆրանսիայի կողմից: Բացի այդ, Ռուսաստանը ինքն էլ դա չի կարող նպատակահարմար համարել:

Իսկ եթե տարածքային ամբողջականությունը և խաղաղության պայմանագիրը հնարավոր չէ խցկել եռակողմ ձևաչափի մեջ՝ մնում է միայն դեմարկացիան և դելիմիտացիան, այսինքն՝ սահմանազատում և սահմանի այսպես կոչված «վիճելի» հատվածների պարզաբանում: Սա առավելագույնն է, որը թույլ է տալիս ներկայիս իրավիճակը», - մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակում, երբ ինքը Մոսկվան՝ բանակցությունները կազմակերպող կողմը, չի ցանկանում «սպանել» ԵԱՀԿ Մինսկի խումբը և Մինսկի խմբի մանդատի ներքո գտնվող խնդիրները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, հակամարտող պետությունների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը և խաղաղության պայմանագրի կնքումը բերել եռակողմ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան համաձայնությունների դաշտ, հետևաբար կարելի է ենթադրել երկու հնարավոր տարբերակ՝ կա՛մ Ադրբեջանը կհամաձայնի նրան, ինչին համաձայն են Հայաստանը, կա՛մ էլ չի համաձայնվի և Սոչիում ոչ մի որոշում չի ընդունվի:

Ինչ վերաբերում է Կրեմլի հաղորդագրության այն կետին, որ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին, «Արմենպրես»-ի զրուցակիցը պարզաբանեց՝ դա նշանակում է, որ լավագույն դեպքում քննարկվելու է հունվարի 11-ի հայտարարության ընթացքը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այստեղ էլ Հայաստանի համար ռիսկեր, կարծես թե, չկան, քանի որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «միջանցքի» մասին որևէ խոսք չկա ո՛չ հունվարի 11-ի հայտարարության, ո՛չ էլ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Ադրբեջանն էլ, ինչպես վարչապետ Փաշինյանը փաստեց, աշխատանքային քննարկումների ժամանակ երբևէ չի օգտագործել «միջանցք» եզրույթը և չի խոսել այդ մասին:

Եվ բացի այդ, Ռուսաստանի փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը նոյեմբերի 5-ին Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հատուկ շեշտել էր, որ տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման դեպքում ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանում են այն երկրները, որոնցով կանցնեն տվյալ ճանապարհները:

Մամուլում վաղուց էին շրջանառվում տեղեկություններ այն մասին, որ նոյեմբերի 9-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտվելու և ռուսական կողմի միջնորդությամբ զինադադարի հաստատման տարելիցի կապակցությամբ նոր եռակողմ հանդիպում է տեղի ունենալու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Սակայն Մոսկվան միայն այս շաբաթ պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունները: Կրեմլի մամուլի ծառայությունը նոյեմբերի 23-ին հայտնեց, որ 2021 թ. նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ, Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները՝ նվիրված 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման տարեդարձին: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականագնման հարցերին: Նույն օրը ՀՀ վարչապետի աշխատակազմը հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

2021 թ. հունվարի 11-ին ընդունված հայտարարությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ամրագրել էին, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվելու է տարածաշրջանում կոմունիկացիաների վերականգմանն ուղղված հարցերով:

Արամ Սարգսյան

Նյութի աղբյուր՝ armenpress.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0