booked.net booked.net booked.net booked.net


/ Սպորտ / Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն Գիլոյան

Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն Գիլոյան

Լրահոս

Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության շինությունները  շարունակում են վտանգված մնալ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը
5.12.2021 | 17:54   ***
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության շինությունները շարունակում...
ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում  հարձակման է ենթարկվել
5.12.2021 | 17:49   ***
ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում հարձակման է ենթարկվել
ArmnewsOnline TV Youtube chanel
Աշնակ համայնքի ընտրական տեղամասերից մեկում արձանագրվել է կրկնակի քվեարկություն
5.12.2021 | 17:42   ***
Աշնակ համայնքի ընտրական տեղամասերից մեկում արձանագրվել է կրկնակի քվեար...
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված թեկնածուներն ազատ են արձակվել
5.12.2021 | 17:26   ***
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված թեկնածուներն ազատ են ար...
Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորման գործարան
5.12.2021 | 17:17   ***
Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորմ...
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի  պատվիրակությանը
5.12.2021 | 17:08   ***
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պա...
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հետ կապված հարցեր
5.12.2021 | 16:56   ***
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հե...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
5.12.2021 | 16:48   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
NASA -ն ստիպված է լինելու տիեզերագնացներին տիեզերք ուղարկել մեծ ռիսկով կամ հետաձգել երկարատև առաքելությունները
5.12.2021 | 16:38   ***
NASA -ն ստիպված է լինելու տիեզերագնացներին տիեզերք ուղարկել մեծ ռիսկով...
Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել
5.12.2021 | 16:33   ***
Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ ...
Թալին խոշորացված համայնքում ժ. 14.00-ի դրությամբ քվեարկել է 5642 ընտրող
5.12.2021 | 16:27   ***
Թալին խոշորացված համայնքում ժ. 14.00-ի դրությամբ քվեարկել է 5642 ընտրո...
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրոդատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին
5.12.2021 | 16:19   ***
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրոդատարանից՝ տեղեկու...
Թուրքիայում կրկին ուժեղ ջրհեղեղ է . Բոդրումում եւ Մարմարիսում հեղեղnւմերի պատճառով ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ
5.12.2021 | 16:14   ***
Թուրքիայում կրկին ուժեղ ջրհեղեղ է . Բոդրումում եւ Մարմարիսում հեղեղnւմ...
«Մեզ համար ցածր-բարձր պաշտոններ չկան». Լոռու մարզպետը պատրաստ է համայնքապետ դառնալ
5.12.2021 | 16:03   ***
«Մեզ համար ցածր-բարձր պաշտոններ չկան». Լոռու մարզպետը պատրաստ է համայն...
Բրիտանիային կլիմայական փոփոխությունների պատճառով սպառնում են արտակարգ եղանակային պայմաններ
5.12.2021 | 16:00   ***
Բրիտանիային կլիմայական փոփոխությունների պատճառով սպառնում են արտակարգ ...
Էրդողանի երեւակայական քարտեզները. Kathimerini
5.12.2021 | 15:56   ***
Էրդողանի երեւակայական քարտեզները. Kathimerini
Ժամը 14։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը․ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում, պասիվը Արմավիրն է
5.12.2021 | 15:49   ***
Ժամը 14։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը...
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն
5.12.2021 | 15:32   ***
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
5.12.2021 | 15:30   ***
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներում
5.12.2021 | 15:25   ***
ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան, Արթիկ, Ամասիա ...
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված. shamshyan.com
5.12.2021 | 15:21   ***
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից...
Պայթյուններ են որոտացել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող ամերիկյան բազայում
5.12.2021 | 15:00   ***
Պայթյուններ են որոտացել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող ամերիկյան բազա...
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
5.12.2021 | 14:57   ***
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
«Մոսադ»-ի ղեկավարը շտապ մեկնում է ԱՄՆ
5.12.2021 | 14:52   ***
«Մոսադ»-ի ղեկավարը շտապ մեկնում է ԱՄՆ
Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը
5.12.2021 | 14:42   ***
Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը
Ավստրիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ. հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով «լոքդաունի» և պատադիր պատվաստման դեմ
5.12.2021 | 14:22   ***
Ավստրիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ. հազարա...
Գերմանիայում օդանավը վայրէջք է կատարել կամրջի վրա ու բախվել բեռնատարին
5.12.2021 | 14:11   ***
Գերմանիայում օդանավը վայրէջք է կատարել կամրջի վրա ու բախվել բեռնատարին
Խիստ վտանգավոր աստերոիդը Երկրին կմոտենա դեկտեմբերի 11-ին
5.12.2021 | 14:06   ***
Խիստ վտանգավոր աստերոիդը Երկրին կմոտենա դեկտեմբերի 11-ին
Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն էլ կոտրել է ծառն ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ. shamshyan.com
5.12.2021 | 13:58   ***
Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն էլ կոտրել է ծառն ու բախվ...
«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքները
5.12.2021 | 13:35   ***
«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ...
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով՝ «Վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարը կարող է նոր մշակույթի հիմք դառնալ սպորտը մասսայականացնելու հարցում:

«Սա կլինի երկրորդ մասսայական միջոցառումը «Վարչապետի գավաթ» անունով: Հաջորդ տարի կլինի արդեն 4 մրցաշար` հունվարի 28-ին` սեղանի թենիս, մայիսի 28-ին`  հեծանվավազք, հուլիսի 5-ին` լող, սեպտեմբերի 21-ին` վազք: Մեր նպատակը մեկն է` քարոզել առողջ ապրելակերպը: Հայաստանում պրոֆեսիոնալ մարզիկ 10 կմ վազող շատ քիչ կա: Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիլոյանը: Վերջինս շեշտեց, որ որպեսզի ձևավորվի սպորտային մշակույթ` ժամանակ է պետք:

Վազքին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2021 թվականի հոկտեմբերի 29-ը ներառյալ իրենց հայտերն ուղարկել s.prazyan57@gmail.com էլ. հասցեին։ Մասնակցության հայտի (համաձայն կցված ձևի) հետ նշված էլ. հասցեին պետք է ուղարկել նաև անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Հարցերի դեպքում զանգահարել (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77 հեռախոսահամարներով:

Մրցման նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Վազքին կարող են մասնակցել առողջական խնդիրներ չունեցող բոլոր քաղաքացիները (սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ): Մրցաշարի ընթացքում առաջացած առողջական խնդիրների դեպքում պատասխանատվությունը կրում է մասնակիցը:

Հիշեցնենք, որ կրոսավազքը կանցկացվի 3 տարիքային խմբերի համար` 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004- 2006 թթ. ծնվածներ) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) - 3 կմ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնվածներ) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնվածներ) տղամարդիկ - 10 կմ, 3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնվածներ) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնվածներ) և բարձր տարիքի տղամարդիկ - 10 կմ:

Առաջին խմբի մրցումը կմեկնարկի ժամը 13:00-ին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ երկրորդ և երրորդ խմբերինը՝ նույն ժամին Փարաքարի համայնքապետարանի հարակից տարածքից: Մասնակիցները պետք է անձը հաստատող փաստաթղթով մրցավայր ներկայանան մրցումներից երեք ժամ առաջ: Կրոսավազքի արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո:

Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղերը գրավածների համար` 75-հազարական դրամ, և 11-20-րդ տեղերի համար` 50-հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, եթե ունեն համապատասխան տեղեկանք առողջության վերաբերյալ: Դրամական պարգևներ կստանան ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մասնակցել հաշվարկից դուրս և ստանալ հավաստագրեր:

Կրոսավազքի կազմակերպչական աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նյութի աղբյուր՝ armenpress.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0