booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողներին ավելի լավ ճանաչելու Չինաստան...

ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողներին ավելի լավ ճանաչելու Չինաստանը

Լրահոս

Ես Հանրապետական եմ եղել եւ դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի թեկնածու
5.12.2021 | 18:41   ***
Ես Հանրապետական եմ եղել եւ դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի...
«Նստում են տանն ու բողոքում՝ երկիրը երկիր չի». հանձնաժողովի անդամը դժգոհեց ընտրողների պասիվությունից
5.12.2021 | 18:27   ***
«Նստում են տանն ու բողոքում՝ երկիրը երկիր չի». հանձնաժողովի անդամը դժգ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Թուրքական լրատվամիջոցը հերքում է, որ պատմական Անի քաղաքը հայկական է. թուրքերը շարունակում են խեղաթյnւրել իրականությունը
5.12.2021 | 18:18   ***
Թուրքական լրատվամիջոցը հերքում է, որ պատմական Անի քաղաքը հայկական է. թ...
Ժամը 17:00-ի դրությամբ Գավառ համայնքում ընտրությանը մասնակցել է 15 812 քաղաքացի կամ ընտրողների 37.5 տոկոսը
5.12.2021 | 18:07   ***
Ժամը 17:00-ի դրությամբ Գավառ համայնքում ընտրությանը մասնակցել է 15 812...
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության շինությունները  շարունակում են վտանգված մնալ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը
5.12.2021 | 17:54   ***
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության շինությունները շարունակում...
ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում  հարձակման է ենթարկվել
5.12.2021 | 17:49   ***
ՄԱԿ-ի առաքելության ճամբարը Մալիում հարձակման է ենթարկվել
Աշնակ համայնքի ընտրական տեղամասերից մեկում արձանագրվել է կրկնակի քվեարկություն
5.12.2021 | 17:42   ***
Աշնակ համայնքի ընտրական տեղամասերից մեկում արձանագրվել է կրկնակի քվեար...
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված թեկնածուներն ազատ են արձակվել
5.12.2021 | 17:26   ***
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի բերման ենթարկված թեկնածուներն ազատ են ար...
Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորման գործարան
5.12.2021 | 17:17   ***
Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորմ...
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի  պատվիրակությանը
5.12.2021 | 17:08   ***
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պա...
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հետ կապված հարցեր
5.12.2021 | 16:56   ***
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հե...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
5.12.2021 | 16:48   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
NASA -ն ստիպված է լինելու տիեզերագնացներին տիեզերք ուղարկել մեծ ռիսկով կամ հետաձգել երկարատև առաքելությունները
5.12.2021 | 16:38   ***
NASA -ն ստիպված է լինելու տիեզերագնացներին տիեզերք ուղարկել մեծ ռիսկով...
Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել
5.12.2021 | 16:33   ***
Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ ...
Թալին խոշորացված համայնքում ժ. 14.00-ի դրությամբ քվեարկել է 5642 ընտրող
5.12.2021 | 16:27   ***
Թալին խոշորացված համայնքում ժ. 14.00-ի դրությամբ քվեարկել է 5642 ընտրո...
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրոդատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին
5.12.2021 | 16:19   ***
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրոդատարանից՝ տեղեկու...
Թուրքիայում կրկին ուժեղ ջրհեղեղ է . Բոդրումում եւ Մարմարիսում հեղեղnւմերի պատճառով ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ
5.12.2021 | 16:14   ***
Թուրքիայում կրկին ուժեղ ջրհեղեղ է . Բոդրումում եւ Մարմարիսում հեղեղnւմ...
«Մեզ համար ցածր-բարձր պաշտոններ չկան». Լոռու մարզպետը պատրաստ է համայնքապետ դառնալ
5.12.2021 | 16:03   ***
«Մեզ համար ցածր-բարձր պաշտոններ չկան». Լոռու մարզպետը պատրաստ է համայն...
Բրիտանիային կլիմայական փոփոխությունների պատճառով սպառնում են արտակարգ եղանակային պայմաններ
5.12.2021 | 16:00   ***
Բրիտանիային կլիմայական փոփոխությունների պատճառով սպառնում են արտակարգ ...
Էրդողանի երեւակայական քարտեզները. Kathimerini
5.12.2021 | 15:56   ***
Էրդողանի երեւակայական քարտեզները. Kathimerini
Ժամը 14։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը․ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում, պասիվը Արմավիրն է
5.12.2021 | 15:49   ***
Ժամը 14։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20,75 տոկոսը...
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն
5.12.2021 | 15:32   ***
Միլիարդատեր Իլիոն Մասկը դարձել է անտուն
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
5.12.2021 | 15:30   ***
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներում
5.12.2021 | 15:25   ***
ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան, Արթիկ, Ամասիա ...
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված. shamshyan.com
5.12.2021 | 15:21   ***
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից...
Պայթյուններ են որոտացել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող ամերիկյան բազայում
5.12.2021 | 15:00   ***
Պայթյուններ են որոտացել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող ամերիկյան բազա...
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
5.12.2021 | 14:57   ***
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
«Մոսադ»-ի ղեկավարը շտապ մեկնում է ԱՄՆ
5.12.2021 | 14:52   ***
«Մոսադ»-ի ղեկավարը շտապ մեկնում է ԱՄՆ
Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը
5.12.2021 | 14:42   ***
Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավոր բեռնատար գնացքը
Ավստրիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ. հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով «լոքդաունի» և պատադիր պատվաստման դեմ
5.12.2021 | 14:22   ***
Ավստրիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ. հազարա...
Բոլորը

Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի նոր մասնաշենքում բացվեց Կոնֆուցիոսի լսարանը: Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը լսարանի բացման արարողության ժամանակ հույս հայտնեց, որ չինացի մեծ փիլիսոփա և ուսուցիչ Կոնֆուցիոսի (մ. թ. ա. 552 – մ. թ. ա. 479) անվան կենտրոնը հնարավորություն կտա հայ ուսանողներին էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու չինարենի ուսումնասիրության ճանապարհին և կնպաստի հայ-չինական համագործակցությանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հիշելով հայ և չին ղեկավարների այն խոսքերը, որ Հայաստանի և Չինաստանի լավ հարաբերությունները պայմանավորված են հայ և չին ժողովուրդների բարեկամական հարաբերություններով, դեսպան Ֆան Յոնգը ընդգծեց, որ ամենակարևորը այդ հարաբերություններում «մարդկանց սրտերի կապն է»:

«Ես շատ ուրախ կլինեմ, եթե Հայ-ռուսական համալսարանի Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն տա, որ այս սրտային կապը ավելի բացվի: Հուսով եմ, որ Կոնֆուցիոսի լսարանը, ինչպես նաև միաժամանակյա թարգմանության լսարանը հնարավորություն կտան ավելի շատ երիտասարդների էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու չինարենի ուսումնասիրության ճանապարհին և կնպաստի երկու երկրների համագործակցությանն ու զարգացմանը: Կոնֆուցիոսի լսարանը կարող է հնարավորություն տալ բազմաթիվ ուսանողների ավելի լավ ճանաչելու Չինաստանի մշակույթը և լեզուն, բացի դրանից՝ նաև խորացնելու տնտեսական գիտելիքները և փոխադարձ հետաքրքրությունը Չինաստանի և Հայաստանի հանդեպ», - ասաց դեսպան Ֆան Յոնգը:

Չինաստանի դեսպանը իր երկրով և չինական մշակույթով հետաքրքրվող երիտասարդների թվի աճ է նկատել Հայաստանում և այդ առումով հույս ունի, որ դեսպանատան և համալսարանի փոխգործակցության և փոխօգնության արդյունքում ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն ուսանողների համար ճանաչելու Չինաստանը:

Այդ համատեքստում դեսպանը շեշտեց, որ Հայ-ռուսական համալսարանը արդեն հայտնի է հայ-չինական հարաբերությունների և Հայաստանում չինագիտության զարգացման գործում իր նշանակալի ներդրմամբ։ Նաև շնորհակալություն հայտնեց Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի Կոնֆուցիոսի ինստիտուտի՝ միջոցառմանը ներկա երկու տնօրեններին՝ Գոռ Սարգսյանին և Հան Մինծյեին:

Հիշելով նախորդ տարվա բոլոր դժվարությունները՝ դեսպան Ֆան Յոնգը հույս հայտնեց, որ սրանից հետո չին և հայ ժողովուրդներին ավելի լավ կյանք է սպասվում:

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն էլ իր հերթին նշեց, որ Կոնֆուցիոսի հրաշագեղ կենտրոնի բացումը իրականացվում է ՀՌՀ-ի և Չինաստանի կառավարության ու չինական դեսպանատան երկարատև, գործնական և բեղմնավոր համագործակցության շրջանակներում:

«Իմ շնորհակալական խոսքն եմ հաղորդում պարոն դեսպանին և Չինաստանի կառավարությանը: Պետք է նշեմ, որ Հայ-ռուսական համալսարանը միակն է մեր երկրում, որ իրականացնում է ակադեմիական ուսումնական ծրագրեր չինագիտության ոլորտում և ուղղությամբ: Մենք դա անում ենք երկար և բազում տարիներ և արդեն ունենք չափազանց տպավորիչ արդյունքներ: Մեր չինագետները աշխատում են իրենց մասնագիտությամբ անգամ Չինաստանում և մեծ հարգանք են վայելում իրենց մասնագիտական գործունեության մեջ», - հայտնեց համալսարանի ռեկտորը:

Միջոցառումն, իհարկե, չսահմանափակվեց դեսպանի և համալսարանական ղեկավարների ու պրոֆեսորա-դասախոսական կազմի ելույթներով: ՀՌՀ չինագիտության բաժնի և Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողները հետաքրքիր ներկայացում էին պատրաստել չինական մշակույթի թեմայով: Նրանք երգեցին չինարեն երգեր, ասմունքեցին ու նաև ցուցադրեցին, թե ինչպես են պատրաստում չինական թեյ:

Դեսպան Ֆան Յոնգն էլ իր հերթին ռեկտոր Արմեն Դարբինյանին և մյուս գործընկերներին հյուրասիրեց «լուսնային բլիթ» կոչվող չինական քաղցրավենիքով:

Արամ Սարգսյան

Նյութի աղբյուր՝ armenpress.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0