booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել

Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել

Լրահոս

«Տարվա 10 լավագույն մարզիկներից» բացի կպարգևատրվեն նաև մարզիչները, բժիշկները և մերսողները
30.11.2021 | 16:55   ***
«Տարվա 10 լավագույն մարզիկներից» բացի կպարգևատրվեն նաև մարզիչները, բժի...
Հրազդան քաղաքում ջրանջատում կիրականացվի
30.11.2021 | 16:52   ***
Հրազդան քաղաքում ջրանջատում կիրականացվի
ArmnewsOnline TV Youtube chanel
ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանի մոտ. Լավրով
30.11.2021 | 16:49   ***
ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանի մոտ. Լավրով
Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավարին
30.11.2021 | 16:44   ***
Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալ...
ՀՀ կենտրոնական բանկը դարձել է Կայուն բանկային և ֆինանսական հարթակի (SBFN) անդամ
30.11.2021 | 16:41   ***
ՀՀ կենտրոնական բանկը դարձել է Կայուն բանկային և ֆինանսական հարթակի (SB...
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 40 տրանսպորտային միջոց
30.11.2021 | 16:34   ***
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 40 ...
Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 ադրբեջանցի սպա
30.11.2021 | 16:32   ***
Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 ադրբեջանցի սպա
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին
30.11.2021 | 16:17   ***
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտու...
Ջրի սակագինը հունվարի 1-ից կփոխվի
30.11.2021 | 16:07   ***
Ջրի սակագինը հունվարի 1-ից կփոխվի
Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
30.11.2021 | 15:58   ***
Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
30.11.2021 | 15:44   ***
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանա...
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ից կիրառվող սահմանափակմանը
30.11.2021 | 15:35   ***
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ի...
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները
30.11.2021 | 15:14   ***
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով...
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
30.11.2021 | 15:09   ***
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայո...
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջ
30.11.2021 | 14:59   ***
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործար...
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայելական հետախուզության զգուշացումն ԱՄՆ-ին
30.11.2021 | 14:49   ***
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայե...
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
30.11.2021 | 14:43   ***
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները
30.11.2021 | 14:24   ***
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժող...
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
30.11.2021 | 14:20   ***
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում․ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն
30.11.2021 | 14:10   ***
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետն...
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
30.11.2021 | 14:05   ***
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
30.11.2021 | 13:56   ***
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է Մեսսիին
30.11.2021 | 13:48   ***
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է...
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
30.11.2021 | 13:33   ***
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվ...
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է
30.11.2021 | 13:30   ***
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու ...
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
30.11.2021 | 13:16   ***
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը
30.11.2021 | 13:11   ***
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխ...
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար
30.11.2021 | 13:07   ***
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձա...
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը
30.11.2021 | 13:00   ***
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորք...
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
30.11.2021 | 12:51   ***
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստում չի ընդունել «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի մասին» հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը հայտարարել է, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, «քանի որ տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ»:

Հայտարարությունը պարունակում է մի քանի կարևոր կետեր, որոնք ընդունվելու դեպքում կարող էին դառնալ դիմադրության շարժման սկիզբը։

Մասնավորապես նշվում է Արցախի Հանրապետության տարածքի օկուպացումը և Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։

Նշվում է նաև, որ «սահմանների որոշումը սահմանամերձ պետությունների բացառիկ իրավասության տակ է, իսկ սահմանները որոշվում են միջազգային իրավունքի հիման վրա կառուցված համաձայնագրերի միջոցով՝ ՄԱԿ-ի 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի՝ ուժով կամ ուժի սպառնալիքի տակ գծված սահմանները համարվում են անվավեր»:

Սա չափազանց կարևոր հայտարարություն է, որն անուղղակի (խորհրդարանական ուժերը դեռ չեն համարձակվում ուղիղ հայտարարել) ասում է, որ Բաքու-Մոսկվա-Երևան եռակողմ ձևաչափը, ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել։

Հայտարարության մեջ նշվում է Արցախի տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությունը՝ որպես «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայման»։ Այսպիսով հայտարարության հեղինակները մերժում են եռակողմ ձևաչափը և պատերազմի արդյունքները որպես կարգավորում և «խաղաղություն» ամրագրելու մտադրությունը։

Հայտարարության հեղինակները կոչ են անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ, ըստ որի Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա բացառապես հանրաքվեի միջոցով։ Մեջբերվում է նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն աջակցում է ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և չի կարող ընդունել որևէ փաստաթուղթ, ըստ որի ԼՂՀ-ը կարող է մտնել Ադրբեջանի կազմի մեջ։

Հայտարարության հեղինակները հրաժարվում են «հիմք ընդունել ցանկացած քարտեզով սահմանված սահմանները»։ Այսինքն՝ այն քարտեզները, որոնց մասին խոսել է Պուտինը, չպետք է ճանաչվեն։

Ամբողջ հայտարարությունը գրված է եզոպոսյան կոչով՝ հրաժարվել Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափից և հարցերը լուծել կամ երկկողմ ձևաչափով, կամ միջազգային կառույցների հովանու ներքո։

«Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող ոչ մի անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնություն տալ՝ խախտելով Հայաստանին և Արցախին վերաբերող վերը նշված իրավական նորմերը։ Ցանկացած նման պայմանագիր կհամարվի անվավեր», ասված է հայտարարության մեջ։

Ըստ երևույթին, հենց սա է իշխող ՔՊ-ն համարում «ընդդիմադիր նարատիվ», թեև հենց այս դրույթը պետք է դառնա Հայաստանի ազգային-պետական ​​ռազմավարության հիմքը։

Այս առումով տրամաբանական են հնչում կոչերը ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ բանակցություններից, գրավոր կամ բանավոր համաձայնագրերից, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրության պահանջներին և Անկախության հռչակագրում արտահայտված հայ ժողովրդի հավաքական կամքին։

Այն, որ իշխող կուսակցությունը տապալել է հայտարարության ընդունումը, վկայում է, որ այն մտադիր է իրականացնել «Սահմանադրությանը, Անկախության հռչակագրին, հայ ժողովրդի հավաքական կամքին հակասող քայլեր»։

Պատրա՞ստ է արդյոք ընդդիմությունը բոլոր հնարավոր ձևերով պաշտպանել հայտարարության մեջ ամրագրված դիրքորոշումը՝ հրապարակային մերժել եռակողմ ձևաչափը և պահանջել հայտարարությունում նշված որոշումների կատարումը։

Նյութի աղբյուր՝ www.lragir.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

2 0 0 0 0 0