booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Համապետական աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի 260 հազար ծառ

Համապետական աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի 260 հազար ծառ

Լրահոս

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին
30.11.2021 | 16:17   ***
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտու...
Ջրի սակագինը հունվարի 1-ից կփոխվի
30.11.2021 | 16:07   ***
Ջրի սակագինը հունվարի 1-ից կփոխվի
ArmnewsOnline TV Youtube chanel
Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
30.11.2021 | 15:58   ***
Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
30.11.2021 | 15:44   ***
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանա...
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ից կիրառվող սահմանափակմանը
30.11.2021 | 15:35   ***
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ի...
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները
30.11.2021 | 15:14   ***
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով...
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
30.11.2021 | 15:09   ***
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայո...
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջ
30.11.2021 | 14:59   ***
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործար...
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայելական հետախուզության զգուշացումն ԱՄՆ-ին
30.11.2021 | 14:49   ***
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայե...
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
30.11.2021 | 14:43   ***
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները
30.11.2021 | 14:24   ***
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժող...
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
30.11.2021 | 14:20   ***
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում․ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն
30.11.2021 | 14:10   ***
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետն...
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
30.11.2021 | 14:05   ***
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
30.11.2021 | 13:56   ***
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է Մեսսիին
30.11.2021 | 13:48   ***
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է...
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
30.11.2021 | 13:33   ***
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվ...
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է
30.11.2021 | 13:30   ***
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու ...
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
30.11.2021 | 13:16   ***
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը
30.11.2021 | 13:11   ***
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխ...
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար
30.11.2021 | 13:07   ***
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձա...
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը
30.11.2021 | 13:00   ***
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորք...
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
30.11.2021 | 12:51   ***
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն
30.11.2021 | 12:46   ***
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դ...
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է
30.11.2021 | 12:28   ***
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապար...
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն
30.11.2021 | 12:23   ***
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան ա...
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայաստանի փորձառությունը
30.11.2021 | 12:00   ***
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայ...
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
30.11.2021 | 11:51   ***
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում է՝ անմնացորդ նվիրումով կատարելով իր առաքելությունը
30.11.2021 | 11:47   ***
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում ...
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին
30.11.2021 | 11:37   ***
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որո...
Բոլորը

Հայաստանում «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 14-ին կանցկացվի համապետական աշնանային ծառատունկ:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանը նշեց, որ նախատեսվում է տնկել շուրջ 260 հազար ծառ, որից 200 հազարը «Հայանտառ» տնտեսության տարբեր մասնաճյուղերում, 50 հազարը տրամադրվելու է տարբեր տեղական ինքնակառավարման մարմիններին:

«Այս տարի նորամուծություն ենք կիրառելու, 10 հազար ծառ էլ տրամադրվելու է տարբեր կազմակերպությունների ու ընկերությունների: Նպատակը հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորումն է և շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում քաղաքացիներին ներգրավվելն է: Մեր նպատակն է մասնավոր հատվածին ևս ներգրավել այս գործընթացում, իսկ ծառատունկի ընթացքում «Հայանտառ»-ի մասնագետները կլինեն իրենց կողքին, կուղղորդեն, տարածքներ կնախանշեն, որ ծառատունկն իրականացվի ճիշտ կերպով»,-ասաց Տիգրան Գեղամյանը:

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը նշեց, որ արդեն մասնավոր հատվածից արձագանքներ կան: Մասնագետի խոսքով, լայնածավալ անտառապատման աշխատանքներն ուղղված են օդի աղտոտվածության, հողերի դեգրադացման, կլիմայի դեմ պայքարի խնդիրների լուծմանը: «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում արդեն նախորդ և այս տարի տնկվել է շուրջ 702 հազար 280 ծառ:

«Մինչ տնկելը, կատարվում են հողի նախապատրաստական աշխատանքներ, իրականացվում է տարածքի ցանկապատում: Մենք հիմնականում տալիս ենք փակ արմատային տնկիներ, որոնց կպչողականությունը, կարելի է ասել, 100 տոկոս է: Իհարկե, եղանակային պայմանների պատճառով, սելավների հետևանքով չեն կպնում, բայց  ասեմ, որ տարվա ընթացքում այդ բացը լրացվում է: Թեպետ, ասեմ, որ կպչողականության հետ կապված խնդիր հիմնականում ունենք Սյունիքում եղանակի չոր լինելու պատճառով, բայց, նորից եմ ասում, բացերը մենք հաջորդ տարի լրացնում ենք»,-ասաց Պավել Ցուգունյանը:

Ծառատունկին զուգահեռ «Հայանտառ»-ն ուշադրության կենտրոնում է պահում ապօրինի անտառահատումների խնդիրը: 2020 թվականին ապօրինի ծառահատումների քանակը եղել է 9 հազար 711, 2021 թվականի ընթացքում՝  9 հազար 86:

«Առաջիկայում մեր աշխատանքների հիմնական շեշտը դրվելու է անտառապահպանության վրա: Ներկայում նախատեսում ենք անտառային կոմիտեներում ստեղծել շուրջօրյա անտառային ծառայություն, ինչը մեծ առավելություն է: Փոքր մոբիլ խմբերը շուրջօրյա կաշխատեն: Դա կնպաստի անտառապահերի զգոնության բարձրացմանը և կօգնի փայտագողերին բացահայտելու գործում»,-ասաց Պավել Ցուգունյանը:

Պավել Ցուգունյանը նշեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ու իր հանձնարարությամբ անտառային տնտեսություններում իրականացվել են մանրամասն ստուգումներ, ամենաշատ անտառխախտումներն առկա են Հրազդանի, Թումանյանի անտառտնտեսություններում, Թթու ջուր-Արծվաբերդ հատվածում և այլն:   

Նյութի աղբյուր՝ www.youtube.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0