booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Շիրակի մարզպետը չի ուզում Գյումրու քաղաքապետ դառնալ՝ ուղի է հարթում Նազելի Բաղդասարյանի եղբոր համար....

Շիրակի մարզպետը չի ուզում Գյումրու քաղաքապետ դառնալ՝ ուղի է հարթում Նազելի Բաղդասարյանի եղբոր համար. Կարապետ Պողոսյան



Լրահոս

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության արդյունքներով պայմանավորված մարդկանց վիրավորելն անթույլտարելի է
19.10.2021 | 1:08   ***
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության արդյ...
Կիպրոսի պաշտպանության նախարարը կոչ է արել մեծացնել ծախսերը՝ հաշվի առնելով Թուրքիայի աճող թշնամական դիրքորոշումը
19.10.2021 | 0:52   ***
Կիպրոսի պաշտպանության նախարարը կոչ է արել մեծացնել ծախսերը՝ հաշվի առնե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բժիշն արգելել է խոսել». Օլգա Բուզովան կորցրել է ձայնը
19.10.2021 | 0:44   ***
Բժիշն արգելել է խոսել». Օլգա Բուզովան կորցրել է ձայնը
Դենդիաս. Թուրքիան իր էքսպանսիոնիստական, նեոօսմանյան քաղաքականությամբ կարողացավ մի կողմ հրել տարածաշրջանի երկրներին
19.10.2021 | 0:38   ***
Դենդիաս. Թուրքիան իր էքսպանսիոնիստական, նեոօսմանյան քաղաքականությամբ կ...
Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ինչ-որ տեղ նաև ինդիկատոր էին Նիկոլ Փաշինյանի համար
19.10.2021 | 0:32   ***
Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ինչ-որ տեղ նաև ինդիկատոր էին Նիկոլ Փա...
Արկտիկական ամենահին սառույցը ճեղքվել է
19.10.2021 | 0:29   ***
Արկտիկական ամենահին սառույցը ճեղքվել է
Գերմանիան նոյեմբերի 25-ին կարող է չեղյալ հայտարարել կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրությունը
19.10.2021 | 0:22   ***
Գերմանիան նոյեմբերի 25-ին կարող է չեղյալ հայտարարել կորոնավիրուսի համա...
Նոր MacBook Pro նոութբուք, AirPods ականջակալներ և M1 Pro և M1 Max չիպեր. Apple-ը ներկայացրել է իր նորույթները
19.10.2021 | 0:14   ***
Նոր MacBook Pro նոութբուք, AirPods ականջակալներ և M1 Pro և M1 Max չիպե...
Լեհաստանը ԵՄ հավատարիմ անդամ է, սակայն դեմ է իշխանության չափից ավելի կենտրոնացմանը
18.10.2021 | 23:59   ***
Լեհաստանը ԵՄ հավատարիմ անդամ է, սակայն դեմ է իշխանության չափից ավելի կ...
Դատավոր Մարաբյանը միջնորդել է կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը եւ դիմել ՍԴ
18.10.2021 | 23:49   ***
Դատավոր Մարաբյանը միջնորդել է կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույ...
Իրանը կշարունակի պաշտպանական սարքավորումներ գնել Ռուսաստանից
18.10.2021 | 23:33   ***
Իրանը կշարունակի պաշտպանական սարքավորումներ գնել Ռուսաստանից
FT. BioNTech/Pfizer-ը եւ Moderna-ն կդառնան 2022-ին պատվաստանյութերի վաճառքի առաջատարները
18.10.2021 | 23:28   ***
FT. BioNTech/Pfizer-ը եւ Moderna-ն կդառնան 2022-ին պատվաստանյութերի վա...
Ադրբեջանը Շուշիում կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ զինծառայողի աճյուն
18.10.2021 | 23:10   ***
Ադրբեջանը Շուշիում կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմ...
ԵՄ. Էներգետիկ ճգնաժամի պայմաններում ածուխին վերադառնալը կլիմայական «ողբերգություն» կլինի
18.10.2021 | 22:56   ***
ԵՄ. Էներգետիկ ճգնաժամի պայմաններում ածուխին վերադառնալը կլիմայական «ող...
ՊՆ ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած կամ գերության մեջ հայտված զինծառայողների հարազատներին
18.10.2021 | 22:49   ***
ՊՆ ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած կամ գե...
ԱՄՆ-ին մտահոգում է հիպերձայնային հրթիռների պոտենցիալ կիրառումը
18.10.2021 | 22:40   ***
ԱՄՆ-ին մտահոգում է հիպերձայնային հրթիռների պոտենցիալ կիրառումը
Apple-ը ներկայացրել է երրորդ սերնդի AirPods-ը
18.10.2021 | 22:25   ***
Apple-ը ներկայացրել է երրորդ սերնդի AirPods-ը
Վայոց ձորի հարուստ ժառանգության մասին պատմող մենագրությունն արդեն ընթերցողների սեղանին է
18.10.2021 | 22:15   ***
Վայոց ձորի հարուստ ժառանգության մասին պատմող մենագրությունն արդեն ընթե...
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում առեւտրի կենտրոնի մահաբեր պայթյունի կազմակերպչին
18.10.2021 | 22:07   ***
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում առեւտրի կենտրոնի մահաբեր...
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները
18.10.2021 | 22:01   ***
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները
Գիտնականները ստեղծել են սինթետիկ նյութեր արտադրող բակտերիա
18.10.2021 | 21:51   ***
Գիտնականները ստեղծել են սինթետիկ նյութեր արտադրող բակտերիա
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը
18.10.2021 | 21:44   ***
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լ...
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործով հրատապ միջոցների վերաբերյալ լսումները
18.10.2021 | 21:32   ***
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդ...
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի
18.10.2021 | 21:22   ***
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանությ...
Հին քաղաքակրթությունների մշակույթն արտացոլվել է Կարեն և Նարեկ Պետրոսյանների համատեղ ցուցահանդեսում
18.10.2021 | 21:12   ***
Հին քաղաքակրթությունների մշակույթն արտացոլվել է Կարեն և Նարեկ Պետրոսյա...
Տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ. շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ
18.10.2021 | 21:03   ***
Տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ....
Եգիպտոսի իշխանությունները ուզում են պարտավորեցնել պետական ծառայողներին պատվաստվել
18.10.2021 | 20:55   ***
Եգիպտոսի իշխանությունները ուզում են պարտավորեցնել պետական ծառայողներին...
Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փոխարտգործնախարարին
18.10.2021 | 20:47   ***
Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փ...
Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը կբարեկարգվի
18.10.2021 | 20:37   ***
Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը կբարեկարգվի
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը, քննարկվել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
18.10.2021 | 20:08   ***
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը, քննարկվել...
Բոլորը

Պարզվում է՝ Հայաստանում սուրճի հրավերքը քրեորեն պատժելի արարք է, տեղյակ չէինք: Մեզ համար բավական տարօրինակ էր, եւ ուզում էինք պարզել, թե ինչու է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ուզում դառնալ Գյումրու քաղաքապետ, մենք էլ հրապարակային, քաղաքակիրթ ձեւով, նոր քաղաքական մշակույթով փորձեցինք նրան հրավիրել սուրճ խմելու, մարդու աչքերին նայելով հարցեր տալու նպատակով՝ հասարակությանն էլ հնարավորություն տալով այդ խոսակցությանը մասնակից լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ այդ նախաձեռնությունից հետո իրեն հոկտեմբերի 6-ին ոստիկանություն են հրավիրել եւ հորդորել, որ հեռու մնա մարզպետից:

«Ոստիկանությունից հրավիրեցին եւ խնդրեցին, որ այդ մարդուց հեռու մնանք: Այս ընթացքում մեր թիմը Գյումրիում ամենաարմատական եւ պրոֆեսիոնալն է, եւ գործող իշխանությունը ուզած թե չուզած պետք է ավելի զգուշանան մենից»,- նշեց Պողոսյանը:

Նա հայտնեց, որ Հովհաննես Հարությունյանի հետ կապվել եւ հարցի շուրջ զրուցել չի ստացվել՝ մի քանի անգամ զանգահարել է նրան, բայց, ինչպես Պողոսյանն է ասում, տեսնելով իր հեռախոսահամարը՝ չի պատասխանել մարզպետը, նաեւ ֆեյսբուքի միջոցով է փորձել կապ հաստատել, բայց էլի չի ստասցվել:

«Մեր նպատակը եղել է շատ բարի, քաղաքակիրթ, ընդամենն ուզել ենք գյումրեցիներին ցույց տալ՝ ով ով է, չնայած Գյումրիում դա բոլորն էլ շատ լավ հասկանում են, գիտեն՝ թասիբը, նամուսն ինչ են, բայց եւս մեկ անգամ մենք ցանկացանք գործող իշխանությունների եւ նրանց թեկնածուի իրական դեմքը ցույց տալ: Մենք պաշտոնի չենք ձգտում, այլ լուրջ անհանգստություն ունենք, որ Գյումրիի կոլորիտը, մշակույթը կարող է խաթարվել, եւ դա կարող են անել, բնականաբար, ՀՀ սորոսական եւ թուրքահպատակ քաղաքացիները: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հովհաննես Հարությունյանը չէր կարողանալու պատասխանել մեր հարցերին, եթե նույնիսկ փորձեր էլ դա, չէր ստացվի: Այսինքն, մենք ուզում էինք ուղղակի այդ մարդու հետ նման յուրահատուկ թեստ անցկացնելը, միեւնույն ժամանակ՝ անկեղծ պատասխաններ լսելը: Ես շատ անկեղծ եմ եղել, երբ հայտարարել եմ, որ եթե Հովհաննես Հարությունյանը կարողանա հրապարակային բանավեճի ժամանակ ապացուցի, որ կարող է  լավ քաղաքապետ լինել, ավելի լավ, քան մեր թիմում հավաքված թասիբով մարդիկ, ես մեծ սիրով իմ թիմի հետ ինքնաբացարկ կներկայացնեինք: Իրականում, Գյումրու քաղաքապետ լինելը ծանր բեռ է՝ 100 000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաք է, որի բյուջեն ավելի քիչ է, քան ԵՊԲՀ բյուջեն, եւ դրա շրջանակում այս բարդ քաղաքի կառավարումն իրականացնելը շատ բարդ գործ է, բայց մենք որոշեցինք այդ ծանր բեռը վերցնել մեզ վրա, որովհետեւ մեր քաղաքը շատ թանկ է, եւ դաշտում այլ մարդ չկա»,- նշեց Պողոսյանը:

Քաղաքապետի թեկնածուն պնդում է, որ Հովհաննես Հարությունյանը, իրականում, չի  ձգտում դառնալ քաղաքապետ, այլ մասնակցելով ընտրություններին՝ փորձում է ճանապարհ հարթել մեկ այլ անձի՝ իրենց համամասնական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող թեկնածուի համար:

«Ոչ թե նման տպավորություն ունեմ, այլ Գյումրիում ցանկացած դավադիր քայլ կարող է արագ բացահայտվել: Այս ընթացքում իշխանամետ շրջանակներում խոսում են, որ մարզպետը փորձում է իրեն ցուցակում հաջորդող թեկնածուի համար ճանապարհ հարթել. քանի որ իր վրա կոստյումը նորմալ նստում է, երկրորդ համարի վրա չի նստում: Երկրորդ համարը ներկա իշխանությունների շատ սիրելի Նազելի Բաղդասարյանի եղբայրն է, որը շատ լավ, երիտասարդ տղա է, բայց ընդամենը երիտասարդ տղա է կամ, ինչպես գյումրեցիներն են ասում, լավ ջահել է, բայց քաղաքապետ լինել չի կարող»,- նշեց Պողոսյանը:

Հովհաննես Հարությունյանի հետ կապ հաստատել եւ նրա տեսակետը լսել չհաջողվեց:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

1 0 0 0 0 0