booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Իրանը Հայաստանի տարածք ներխուժման տեղեկություններ ունի՞

Իրանը Հայաստանի տարածք ներխուժման տեղեկություններ ունի՞



Լրահոս

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության արդյունքներով պայմանավորված մարդկանց վիրավորելն անթույլտարելի է
19.10.2021 | 1:08   ***
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության արդյ...
Կիպրոսի պաշտպանության նախարարը կոչ է արել մեծացնել ծախսերը՝ հաշվի առնելով Թուրքիայի աճող թշնամական դիրքորոշումը
19.10.2021 | 0:52   ***
Կիպրոսի պաշտպանության նախարարը կոչ է արել մեծացնել ծախսերը՝ հաշվի առնե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բժիշն արգելել է խոսել». Օլգա Բուզովան կորցրել է ձայնը
19.10.2021 | 0:44   ***
Բժիշն արգելել է խոսել». Օլգա Բուզովան կորցրել է ձայնը
Դենդիաս. Թուրքիան իր էքսպանսիոնիստական, նեոօսմանյան քաղաքականությամբ կարողացավ մի կողմ հրել տարածաշրջանի երկրներին
19.10.2021 | 0:38   ***
Դենդիաս. Թուրքիան իր էքսպանսիոնիստական, նեոօսմանյան քաղաքականությամբ կ...
Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ինչ-որ տեղ նաև ինդիկատոր էին Նիկոլ Փաշինյանի համար
19.10.2021 | 0:32   ***
Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ինչ-որ տեղ նաև ինդիկատոր էին Նիկոլ Փա...
Արկտիկական ամենահին սառույցը ճեղքվել է
19.10.2021 | 0:29   ***
Արկտիկական ամենահին սառույցը ճեղքվել է
Գերմանիան նոյեմբերի 25-ին կարող է չեղյալ հայտարարել կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրությունը
19.10.2021 | 0:22   ***
Գերմանիան նոյեմբերի 25-ին կարող է չեղյալ հայտարարել կորոնավիրուսի համա...
Նոր MacBook Pro նոութբուք, AirPods ականջակալներ և M1 Pro և M1 Max չիպեր. Apple-ը ներկայացրել է իր նորույթները
19.10.2021 | 0:14   ***
Նոր MacBook Pro նոութբուք, AirPods ականջակալներ և M1 Pro և M1 Max չիպե...
Լեհաստանը ԵՄ հավատարիմ անդամ է, սակայն դեմ է իշխանության չափից ավելի կենտրոնացմանը
18.10.2021 | 23:59   ***
Լեհաստանը ԵՄ հավատարիմ անդամ է, սակայն դեմ է իշխանության չափից ավելի կ...
Դատավոր Մարաբյանը միջնորդել է կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը եւ դիմել ՍԴ
18.10.2021 | 23:49   ***
Դատավոր Մարաբյանը միջնորդել է կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույ...
Իրանը կշարունակի պաշտպանական սարքավորումներ գնել Ռուսաստանից
18.10.2021 | 23:33   ***
Իրանը կշարունակի պաշտպանական սարքավորումներ գնել Ռուսաստանից
FT. BioNTech/Pfizer-ը եւ Moderna-ն կդառնան 2022-ին պատվաստանյութերի վաճառքի առաջատարները
18.10.2021 | 23:28   ***
FT. BioNTech/Pfizer-ը եւ Moderna-ն կդառնան 2022-ին պատվաստանյութերի վա...
Ադրբեջանը Շուշիում կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ զինծառայողի աճյուն
18.10.2021 | 23:10   ***
Ադրբեջանը Շուշիում կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմ...
ԵՄ. Էներգետիկ ճգնաժամի պայմաններում ածուխին վերադառնալը կլիմայական «ողբերգություն» կլինի
18.10.2021 | 22:56   ***
ԵՄ. Էներգետիկ ճգնաժամի պայմաններում ածուխին վերադառնալը կլիմայական «ող...
ՊՆ ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած կամ գերության մեջ հայտված զինծառայողների հարազատներին
18.10.2021 | 22:49   ***
ՊՆ ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած կամ գե...
ԱՄՆ-ին մտահոգում է հիպերձայնային հրթիռների պոտենցիալ կիրառումը
18.10.2021 | 22:40   ***
ԱՄՆ-ին մտահոգում է հիպերձայնային հրթիռների պոտենցիալ կիրառումը
Apple-ը ներկայացրել է երրորդ սերնդի AirPods-ը
18.10.2021 | 22:25   ***
Apple-ը ներկայացրել է երրորդ սերնդի AirPods-ը
Վայոց ձորի հարուստ ժառանգության մասին պատմող մենագրությունն արդեն ընթերցողների սեղանին է
18.10.2021 | 22:15   ***
Վայոց ձորի հարուստ ժառանգության մասին պատմող մենագրությունն արդեն ընթե...
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում առեւտրի կենտրոնի մահաբեր պայթյունի կազմակերպչին
18.10.2021 | 22:07   ***
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում առեւտրի կենտրոնի մահաբեր...
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները
18.10.2021 | 22:01   ***
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները
Գիտնականները ստեղծել են սինթետիկ նյութեր արտադրող բակտերիա
18.10.2021 | 21:51   ***
Գիտնականները ստեղծել են սինթետիկ նյութեր արտադրող բակտերիա
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը
18.10.2021 | 21:44   ***
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լ...
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործով հրատապ միջոցների վերաբերյալ լսումները
18.10.2021 | 21:32   ***
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդ...
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի
18.10.2021 | 21:22   ***
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանությ...
Հին քաղաքակրթությունների մշակույթն արտացոլվել է Կարեն և Նարեկ Պետրոսյանների համատեղ ցուցահանդեսում
18.10.2021 | 21:12   ***
Հին քաղաքակրթությունների մշակույթն արտացոլվել է Կարեն և Նարեկ Պետրոսյա...
Տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ. շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ
18.10.2021 | 21:03   ***
Տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ....
Եգիպտոսի իշխանությունները ուզում են պարտավորեցնել պետական ծառայողներին պատվաստվել
18.10.2021 | 20:55   ***
Եգիպտոսի իշխանությունները ուզում են պարտավորեցնել պետական ծառայողներին...
Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փոխարտգործնախարարին
18.10.2021 | 20:47   ***
Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փ...
Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը կբարեկարգվի
18.10.2021 | 20:37   ***
Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը կբարեկարգվի
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը, քննարկվել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
18.10.2021 | 20:08   ***
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը, քննարկվել...
Բոլորը

Վերջին օրերին իր հյուսիս-արեւմտյան սահմաններին զորաշարժերն ու սպառազինության ու մարդուժի կուտակումները, Բաքվի ուղղությամբ կոշտ հայտարարությունները Թեհրանը պայմանավորում է մի շարք հանգամանքներով։ Վարժանքները հետեւեցին Բերձորի մոտակայքում, Նախիջեւանում Բաքվի ու Անկարայի զորավարժություններին, ինչպես նաեւ Բաքվում Պակիստան-Թուրքիա-Բաքու զորավարժություններին։ Այս օրերին համատեղ զորավարժություն են անցկացնում Ռուսաստանն ու Պակիստանը, ընդ որում՝ ՌԴ Հարավային ռազմական օկրուգում։

Չնայած քաղաքական ղեկավարության զուսպ կեցվածքին, Իրանի բարձրաստիճան զինվորականները բավական բաց տեքստով ներկայացնում են իրավիճակը։

Զորավարժությունների կապակցությամբ Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ «հարեւան երկրների սահմանների ցանկացած փոփոխության կանխելն Իրանի հստակ ռազմավարություն է»: Նա նաեւ մատնանշել է Իսրայելի սադրանքների հավանականությունը։

Առավել բաց է արտահայտվել Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին։ «Մի երկրի թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի օտարերկրյա օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տա։ Մի երկրի թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի օտարերկրյա օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տա»։

Հայտարարությունն առավել քան խոսուն է։ Իրանցի հրամանատարի ասածից բխում է, որ Իրանը տվյալներ ունի կամ հավանական է համարում ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ՝ ՀՀ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու ու Հայաստանն Իրանից կտրելու նպատակով։

Փոխարենն Իրանն առաջարկում է օգտագործել արդեն իսկ գործող ճանապարհները Թուրքիայի ու Բաքվի միջեւ։ «Ադրբեջանից Իրան, այնտեղից Թուրքիա կամ Նախիջեւան, Իրանից Ադրբեջան, Հայաստան բեռնափոխադրումները պետք է իրականացվեն լիակատար անվտանգության և խաղաղության պայմաններում, երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և հարգեն էներգակիրների անվտանգությունը, տնտեսական երթուղիները և տարանցումը», ասել է Հեյդարին։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Լավրովը փորձում էր փարատել Իրանի կասկածները, որ նրա կոմունիկացիոն ու տրանզիտային շահերը չեն ոտնահարվի։ Նախքան զորաշարժերը, Բաքուն ու Անկարան նկատելի փորձեր էին անում համոզել Իրանին, այդ թվում նախաձեռնելով եռակողմ հանդիպումներ, քանի որ Իրանի դիրքորոշումը դառնում է առանցքային Հայաստանի համար։

Իրանի կոշտ դիրքը պայմանավորված է նաեւ Սոչիում Պուտինի ու Էրդողանի հանդիպմանը միջանցքը բացելու վերաբերյալ քննարկման հետ։ Դա միայն միջանցքի ու Հայաստանի հարց չէ, այլեւ Իրանի ամբողջականության սպառնալիք Մոսկվա-Անկարա համաձայնություններում։ Իրանի պաշտոնյաների հայտարարությունները հաստատում են այս հանգամանքը։

Նյութի աղբյուր՝ www.lragir.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

70 17 8 5 7 6