booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Քաղաքական ուժերը պետք է պայքարեն ոչ թե պետական իշխանությանը դուր գալու կամ չգալու, այլ քաղաքին ավելի...

Քաղաքական ուժերը պետք է պայքարեն ոչ թե պետական իշխանությանը դուր գալու կամ չգալու, այլ քաղաքին ավելի արդյունավետ ծրագրեր առաջարկելու համար



Լրահոս

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության արդյունքներով պայմանավորված մարդկանց վիրավորելն անթույլտարելի է
19.10.2021 | 1:08   ***
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության արդյ...
Կիպրոսի պաշտպանության նախարարը կոչ է արել մեծացնել ծախսերը՝ հաշվի առնելով Թուրքիայի աճող թշնամական դիրքորոշումը
19.10.2021 | 0:52   ***
Կիպրոսի պաշտպանության նախարարը կոչ է արել մեծացնել ծախսերը՝ հաշվի առնե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բժիշն արգելել է խոսել». Օլգա Բուզովան կորցրել է ձայնը
19.10.2021 | 0:44   ***
Բժիշն արգելել է խոսել». Օլգա Բուզովան կորցրել է ձայնը
Դենդիաս. Թուրքիան իր էքսպանսիոնիստական, նեոօսմանյան քաղաքականությամբ կարողացավ մի կողմ հրել տարածաշրջանի երկրներին
19.10.2021 | 0:38   ***
Դենդիաս. Թուրքիան իր էքսպանսիոնիստական, նեոօսմանյան քաղաքականությամբ կ...
Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ինչ-որ տեղ նաև ինդիկատոր էին Նիկոլ Փաշինյանի համար
19.10.2021 | 0:32   ***
Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն ինչ-որ տեղ նաև ինդիկատոր էին Նիկոլ Փա...
Արկտիկական ամենահին սառույցը ճեղքվել է
19.10.2021 | 0:29   ***
Արկտիկական ամենահին սառույցը ճեղքվել է
Գերմանիան նոյեմբերի 25-ին կարող է չեղյալ հայտարարել կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրությունը
19.10.2021 | 0:22   ***
Գերմանիան նոյեմբերի 25-ին կարող է չեղյալ հայտարարել կորոնավիրուսի համա...
Նոր MacBook Pro նոութբուք, AirPods ականջակալներ և M1 Pro և M1 Max չիպեր. Apple-ը ներկայացրել է իր նորույթները
19.10.2021 | 0:14   ***
Նոր MacBook Pro նոութբուք, AirPods ականջակալներ և M1 Pro և M1 Max չիպե...
Լեհաստանը ԵՄ հավատարիմ անդամ է, սակայն դեմ է իշխանության չափից ավելի կենտրոնացմանը
18.10.2021 | 23:59   ***
Լեհաստանը ԵՄ հավատարիմ անդամ է, սակայն դեմ է իշխանության չափից ավելի կ...
Դատավոր Մարաբյանը միջնորդել է կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը եւ դիմել ՍԴ
18.10.2021 | 23:49   ***
Դատավոր Մարաբյանը միջնորդել է կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույ...
Իրանը կշարունակի պաշտպանական սարքավորումներ գնել Ռուսաստանից
18.10.2021 | 23:33   ***
Իրանը կշարունակի պաշտպանական սարքավորումներ գնել Ռուսաստանից
FT. BioNTech/Pfizer-ը եւ Moderna-ն կդառնան 2022-ին պատվաստանյութերի վաճառքի առաջատարները
18.10.2021 | 23:28   ***
FT. BioNTech/Pfizer-ը եւ Moderna-ն կդառնան 2022-ին պատվաստանյութերի վա...
Ադրբեջանը Շուշիում կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ զինծառայողի աճյուն
18.10.2021 | 23:10   ***
Ադրբեջանը Շուշիում կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմ...
ԵՄ. Էներգետիկ ճգնաժամի պայմաններում ածուխին վերադառնալը կլիմայական «ողբերգություն» կլինի
18.10.2021 | 22:56   ***
ԵՄ. Էներգետիկ ճգնաժամի պայմաններում ածուխին վերադառնալը կլիմայական «ող...
ՊՆ ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած կամ գերության մեջ հայտված զինծառայողների հարազատներին
18.10.2021 | 22:49   ***
ՊՆ ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած կամ գե...
ԱՄՆ-ին մտահոգում է հիպերձայնային հրթիռների պոտենցիալ կիրառումը
18.10.2021 | 22:40   ***
ԱՄՆ-ին մտահոգում է հիպերձայնային հրթիռների պոտենցիալ կիրառումը
Apple-ը ներկայացրել է երրորդ սերնդի AirPods-ը
18.10.2021 | 22:25   ***
Apple-ը ներկայացրել է երրորդ սերնդի AirPods-ը
Վայոց ձորի հարուստ ժառանգության մասին պատմող մենագրությունն արդեն ընթերցողների սեղանին է
18.10.2021 | 22:15   ***
Վայոց ձորի հարուստ ժառանգության մասին պատմող մենագրությունն արդեն ընթե...
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում առեւտրի կենտրոնի մահաբեր պայթյունի կազմակերպչին
18.10.2021 | 22:07   ***
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում առեւտրի կենտրոնի մահաբեր...
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները
18.10.2021 | 22:01   ***
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները
Գիտնականները ստեղծել են սինթետիկ նյութեր արտադրող բակտերիա
18.10.2021 | 21:51   ***
Գիտնականները ստեղծել են սինթետիկ նյութեր արտադրող բակտերիա
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը
18.10.2021 | 21:44   ***
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լ...
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործով հրատապ միջոցների վերաբերյալ լսումները
18.10.2021 | 21:32   ***
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդ...
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի
18.10.2021 | 21:22   ***
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանությ...
Հին քաղաքակրթությունների մշակույթն արտացոլվել է Կարեն և Նարեկ Պետրոսյանների համատեղ ցուցահանդեսում
18.10.2021 | 21:12   ***
Հին քաղաքակրթությունների մշակույթն արտացոլվել է Կարեն և Նարեկ Պետրոսյա...
Տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ. շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ
18.10.2021 | 21:03   ***
Տրանսպորտի բնագավառի վերահսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ....
Եգիպտոսի իշխանությունները ուզում են պարտավորեցնել պետական ծառայողներին պատվաստվել
18.10.2021 | 20:55   ***
Եգիպտոսի իշխանությունները ուզում են պարտավորեցնել պետական ծառայողներին...
Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փոխարտգործնախարարին
18.10.2021 | 20:47   ***
Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փ...
Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը կբարեկարգվի
18.10.2021 | 20:37   ***
Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը կբարեկարգվի
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը, քննարկվել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
18.10.2021 | 20:08   ***
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը, քննարկվել...
Բոլորը

Allnewsonline.am լրատվականը զրուցել է Տիմ ընտրություններին <<Հայրաքաղաք>> դաշինքը գլխավորող ,քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանի հետ :

-Պարոն Բարսեղյան ինչու՞ որոշեցիք մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

 

-Ես ՏԻՄ ընտրություններում առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ, մասնակցել եմ 2012-ին եւ 2016-ին եւ ընտրվել եմ ավագանու անդամ: Այս անգամ մտածեցի առաջադրվել նաեւ որպես քաղաքապետի թեկնածու, որովհետեւ համոզվեցի, որ  անելիք կա քաղաքի համար, ու առանց ինձ վատ է արվում, որքան էլ որպես ավագանու անդամ արդեն 9 տարի, իսկ որպես լրագրող արդեն 30 տարի հասարակ բաները հրապարակավ ասում ու բացատրում եմ իշխանություն ունեցողներին: Վերջը պիտի գնալ անել այն, ինչ շատ մեծ դժվարություններ են ունեցել անելու ունենալով ե՛ւ իշխանություն, ե՛ւ միջոցներ: Չեմ կարող անվերջ նստել եւ նայել, թե ինչպես է անհնար արդար կադրային քաղաքականություն վարել, շներին փողոցից հավաքել, կամ զուգարան սարքել, կամ հասարակական տրանսպորտը արժանապատիվ դարձնել: 



- Ինչպե՞ս ընտրվեցին թիմի անդամները,առհասարակ ի՞նչ ակնկալիքներ ունեք ձեր
թիմից, ովքե՞ր են դաշինքում անդամագրված
:

- 12-13 քաղաքական ուժ տարբեր ձեւաչափերով բանակցել ու քննարկել են դաշինք ձեւավորելու հնարավորությունը, այդ քննարկումների մի մասին ես էլ եմ մասնակցել: Վերջապես միայն երկուսը՝ ՌԱԿ-ը եւ «Ժառանգությունը» կուսակցությունը համաձայնեցին դաշինք կազմել եւ առաջարկեցին գլխավորել ցուցակը, ես համաձայնեցի: Ես բոլորին տեղեկացրել էի, որ որեւէ մեկ կուսակցության ցուցակ չեմ գլխավորելու, այլ միայն՝ եթե դաշինք կազմվի: Մեր ցուցակը կազմվել է երկու կուսակցությունների եւ իմ լիակատար համաձայնությամբ, 28 հոգի են, որոնցից 11-ը՝ կանայք են, երկուսն ուսանող, կա բժիշկ, հոգեբան, հաշվապահներ, ուսուցիչներ եւ դասախոսներ, մարզիչներ, գործարարներ, լրագրողներ, կուսակցական գործիչներ եւ այլք, գործազուրկ կամ պարապ մարդ չունենք ցուցակում, ցուցակը հրապարակված է:    

-Պարոն Բարսեղյան ձեզ շատ հաճախ քննադատում են,մեղադրում են Սորոսի գրասենյակի հետ ինչ-ինչ կապեր ունենալու մեջ արդյո՞ք այս շահարկումները չեն կաշկանդում ձեզ,կամ դրանք չե՞ն ազդի ըստ ձեզ ընտրական պրոցեսի վրա:

 

-Սա իմ սիրած թեմաներից է: ՈՒզում եմ տեղեկացնել, որ զրպարտությունն ու վարկաբեկման արշավը որպես քննադատություն գնահատելը մեծ չափազանցություն է: «Ինչ-ինչ կապեր»՝ մեկն էլ կարդա կմտածի, թե տեսնես Ավարայրի ճակատամարտի պարսից փղերի հետ ինչ կապ ենք ունեցել, որ այդպես վատ ստացվեց: Ես եւ իմ ղեկավարած «Ասպարեզ» ակումբը, որ 22 տարի է գործում է Գյումրիում, համագործակցել է ու դեռ տասնամյակներ համագործակցելու է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հետ, այնպես, ինչպես եւս մի քանի տասնյակ հիմնադրամների հետ, որոնք օրինական կերպով գործում են Հայաստանում կամ արտասահմանում: Մեր եւ այդ մի քանի տասնյակ հիմնադրամների համագործակցությունը եղել է համատեղ գաղափարների, բարի կամքի եւ օրինականության շրջանակներում: Շատ ճիշտ ենք արել, որ համագործակցել ենք, այդ ծրագրերը բաց են և  թափանցիկ: Այս «ինչ-ինչ կապերով» ծրագրերը պետության զավթման ռեժիմը մանրազնին կերպով անընդհատ քննել ու զննել է և'  ֆինանսսական բարեխղճության, և' ծրագրային թիրախների օրինականության տեսանկյունից ու ոչ մի խոցելի բան չի գտել: Եվ մեկ էլ հեղափոխությունից հետո, իշխանություն կորցրածների շրջանակներից մի ողբ  ու կական է ելնում, թե բա երկիրը քանդեցի՜ն, ավիրեցի՜ն Սորոսն ու ՀԿ-ները: Ասես՝ մենք էինք բանակի փողերով ապարանքներ սարքում ու բադեններում լողանալու գնում, եւ սահմանին կանսերվի տուփեր կախում, ասես «Ասպարեզ» ակումբն էր բանակում ինքնասպանություններ կազմակերպում, անգրագիտությունը խթանում դպրոցներում  ու պետական բյուջեի միջոցներն ու ազգային այլ միջոցները՝ հանքերը, շենքերը, հողերը տանում կոխում իր ծանոթների գրպանը: Մենք Ջորջ Սորոսի, ԱՄՆ քաղաքացիների, Եվրամիության քաղաքացիների ու մի քանի տասնյակ հիմնադրամների դրամաշնորհներով հազարավոր երիտասարդների գիտելիք ենք տվել տեղական ինքնակառավարման մասին, տեղեկատվության ազատության, զանգվածային լրատվամիջոցների, մարդու հիմնարար իրավունքների, ընտրական համակարգի, երկիրը կործանող կոռուպցիայի դրսեւորումների մասին, սովորեցրել ենք, թե ինչպես բացահայտել ու հալածել կոռուպցիոներներին, 20 տարի ընտրություններ են վերահսկել, որ Ձեր ու մեր երեխաների ապագան չգողանան քվե կեղծելով: Թող չապականեին, մենք էլ չպայքարեինք, կամ ով պիտի աներ, եթե ոչ մենք ու մեր գործընկերները, պետության զավթիչները պիտի հսկեի՞ն իրենց հանցագործների արածները ու հրապարակեին: Լավ ենք արել, ու ինձ համար մեծ պատիվ է եղել ե՛ւ Սորոսի հիմնադրամի հետ, ե՛ւ մյուս բոլոր հիմնադրամների ու պետությունների հետ համագործակցությունը: Այդ համագործակցությունը ավելի բարձր մակարդակի է հանվելու քաղաքի զարգացման եւ քաղաքացիական հասարակության կառուցման համար: Եթե այդ պատճառով մեզանից քվե է կորելու, թող կորի, նոր չէ, որ պրոպագանդայի զոհերը զրպարտություններով են իրենց հացը վաստակում: Եւ մի խնդրանք, երբ կպատահեք որեւէ մեկին, որ լուրջ դեմքով կպնդի, թե Սորոսի հիմնադրամի հետ համագործակցությունը չարիք է, հասարակ հարց տվեք՝ ինչո՞ւ, խնդրեք թող հիմնավորեն, մի 10 անգամ հարցրեք: Եթե կարողացաք ողջամիտ ու հոդաբաշխ պատասխան ստանալ, ինձ էլ փոխանցեք, անկախ այն հանգամանքից քաղաքապետ կլինեմ, թե չեմ լինի, շատ եմ ուզում իմանալ, արդեն մեկ տասնամյակ է, հարցնում եմ, պատասխան ունեցող չկա: 

-Հանրությունը կարելի է ասել հոգնել է քաղաքական,այսպես ասած,խաղերից,հատկապես գյումրեցիներին գիտեք`դժվար է համոզել, հավատ ներշնչել: Ի՞նչ եք կարծում դժվար չի լինի այս`կրքերի գերլարված ֆոնին ընտրական քարոզարշավը:

 

-Կրքերը գերլարված չեն, այդպես դրամատիկ չի ներկայանում ինձ պատկերը: Ընտրությունները քաղաքական կյանքից ե՛ւ հոգնածների, ե՛ւ չհոգնածների համար է: Մարդիկ կան, որ 1998-ից էս կողմ ընտրության չեն մասնակցել, հիմա զանգում ասում են՝ մասնակցելու են, անցած 4 տարիներին Գյումրիում ընտրութուններին մասնակցել են 45-48 հազար մարդ: Դա նշանակում է, որ այդքան մարդու հետաքրքրել են ընտրությունները, չհետաքրքրվողներն էլ իրավունք ունեն չմասնակցելու, ո՞վ կարող է ստիպել նրանց գնալ եւ մասնացել: Քաղաքական ուժերի պարտքն է՝ մարդկանց խնդիրները հասկանալ, լուծումներ գտնել դրանց, ներկայացնել մարդկանց, եւ ինչքան շատ մարդու շատ խնդիր է հասկացվում եւ լուծումներ առաջարկվում, այդքան մարդկանց հետաքրքրությունը աճում է, ելնում, գնում են ընտրելու: Այլ հարց է, որ մի քանի տասնամյակ Հայաստանում բռնաբարվել է ընտրական համակարգը: Ես, որպես խմբագիր եւ կազմակերպության ղեկավար, անցած 25-30 տարիներին ամեն ջանք դրել եմ իմ կարողություններով եւ իրավունքներով, որպեսզի ընտրություններ չբռնաբարեն, կաշառքով, վարչական եւ քրեական ճնշումներով չապականեն ընտրությունների արդյունքները, հիմա կարծում եմ հասել ենք մի այնպիսի դրության, երբ ընտրություններում կազմակերպված կեղծարարություն չի լինելու, խախտումներ կլինեն, իհարկե: Անցյալում կուսակցություններից շատերը, իսկապես, բազմիցս խաբել են ընտրողներին, մարդիկ էլ հիասթափվել են: Ես եւ դաշինքը չենք կարող խնդրել մեզ հավատալ, մենք մեր գաղափարներն ու ծրագրերն ենք առաջարկում ընտրողներին, առանց կաշառքի եւ առանց կեղծիքի, կուզեն՝ թող գնան ընտրեն, չեն կամենա՝ թող ուրիշին ընտրեն, ընդհանրապես չեն կամենա մասնակցել՝ էլի տերն իրենք են: Ուղղակի պարտքս է հիշեցնել, որ վատ իշխանությունը ձեւավորվում է ընտրություններին չմասնակցողների համառ ջանքերով: Հետո որեւէ մեկին մեղադրելուց առաջ, թող իրենց իրենց հարցնեն՝ ինչու որոշեցին չօգտվել իրենց իրավունքից: 



- Ի՞նչ օրակարգով է «Հայրաքաղաք» դաշինքը պատրաստվում վերցնել քաղաքային իշխանությունը: Ի՞նչ հիմնական խնդիրներ եք առանձնացրել:

- Խնդրում եմ նայել մեր ծրագիրը, դրանում բավականաչափ մանրամասն նկարագրված է: 

- Պարոն Բարսեղյան ըստ Ձեզ, ընտրապայքարը Գյումրիում թե՞ժ է լինելու: Հետաքրքրական է նաև ձեր քաղաքական կեցվածքը.ընդդիմադի՞ր դաշինք է «Հայրաքաղաքը», թե՞ իշխանամետ:

-Ընտրապայքարը հետաքրքիր է լինելու, հուսանք գաղափարների շուրջ արդյունավետ բանավեճ կլինի: Այդ, «թեժ» կամ հարանման ածականները չեն արտացոլում այն, ինչ լինելու է, պարզապես 10 քաղաքական ուժ մրցելու են իրենց գաղափարներով: «Ընդդիմադիր», «իշխանամետ» եւ հարանման բառերը նույնպես հին օպերաներից է: Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է պայքարեն ոչ թե պետական իշխանությանը դուր գալու կամ չգալու, այլ քաղաքին ավելի արդյունվետ ծրագրեր առաջարկելու համար: ՏԻՄ ընտրությունները համապետական հարցեր, արտաքին հարաբերություններ, բանակ, ազգային անվտանգություն եւ Արցախյան պատերազմի մասին չեն, այլ կոնկրետ համայնքի խնդիրների բացահայտման եւ լուծման ուղիների որոնման համար, այդտեղ է, որ երեւի, թե պետական իշխանությունը պիտի որոշի, թե ում գաղափարն է ավելի համահունչ իր ծրագրերին, կամ իր ծրագրերն ինչպես վերակառուցի, որպեսզի տեղերում համայնքների խնդիրներն ավելի լավ իմացողների գաղափարներով կատարելագործի պետական ծրագրերը: Համ էլ մրցակից քաղաքական ուժերը չէ որ պիտի ասեն՝ պետական իշխանության պաշտոնյաներին դեմ են լինելու, թե հարակից, այդ մարդիկ, ընտրողներն են գնահատելու:  

 

Հեղինակ`Կիմա Եղշատյան

 


Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

17 0 0 0 0 2