booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Քաղաքական պայմանավորվածությամբ՝ «Մարտի 1»-ի գործը փակվել է. մեր պայքարը ներպետական դատական համակարգո...

Քաղաքական պայմանավորվածությամբ՝ «Մարտի 1»-ի գործը փակվել է. մեր պայքարը ներպետական դատական համակարգում սպառված է. Սեդա Սաֆարյան



Լրահոս

ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
28.10.2021 | 1:37   ***
ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
28.10.2021 | 1:33   ***
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել
28.10.2021 | 1:23   ***
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ...
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը
28.10.2021 | 1:19   ***
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցո...
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
28.10.2021 | 1:09   ***
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
Թուրքիան նախապատրաստվում  է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողության
28.10.2021 | 1:01   ***
Թուրքիան նախապատրաստվում է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողութ...
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
28.10.2021 | 0:54   ***
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները
28.10.2021 | 0:48   ***
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակց...
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կախված կլինի COVID-ի կետ կապված իրավիճակից
28.10.2021 | 0:38   ***
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կա...
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են մեր դուռը
28.10.2021 | 0:34   ***
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են...
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
28.10.2021 | 0:30   ***
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ լավայի հոսքի ուղին փոխելու համար
28.10.2021 | 0:25   ***
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ ...
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկացնի
28.10.2021 | 0:22   ***
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկ...
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
28.10.2021 | 0:18   ***
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
28.10.2021 | 0:13   ***
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր
28.10.2021 | 0:07   ***
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառ...
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից  Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին
27.10.2021 | 23:50   ***
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավե...
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի, ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ձայնագրությունները, և կտեսնենք՝ ով ում ինչ է ասել. Սաղաթելյան
27.10.2021 | 23:40   ***
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախ...
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
27.10.2021 | 23:35   ***
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին
27.10.2021 | 23:31   ***
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ...
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
27.10.2021 | 23:25   ***
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բ...
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
27.10.2021 | 23:12   ***
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործունեությունից
27.10.2021 | 23:01   ***
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործո...
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
27.10.2021 | 22:48   ***
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցությա...
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական տեղակայումների պատճառով վտանգված, գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքը. ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2021 | 22:35   ***
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինա...
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
27.10.2021 | 22:31   ***
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
27.10.2021 | 22:23   ***
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքների
27.10.2021 | 22:11   ***
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքներ...
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
27.10.2021 | 22:09   ***
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպառնում
27.10.2021 | 22:03   ***
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպա...
Բոլորը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը

– Տիկի՛ն Սաֆարյան, Վերաքննիչ դատարանը մեկ ամսով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը: Այս տեմպերով այս գործի քննությունը որքա՞ն է ձգվելու, ու ի՞նչ հանգուցալուծում է ստանալու ի վերջո «Մարտի 1»-ի գործը:

– Երեկվա նիստի ժամանակ համոզվեցի, որ ճիշտ են մեր կանխակալ կարծիքներն այն մասին, որ այդ հարցը քաղաքական լուծում է ստացել, և այս դատարանն անում է այն, ինչ, ըստ էության, առաջին ատյանի դատարանն էր անում, անգամ ներկայացրածդ վերաքննիչ բողոքը չեն ուզում լսել ամբողջական, և դու հասկանում ես, որ դատարանը եկել է ուղղակի ինչ-որ ձևական գործընթաց իրականացնի: Վերաքննիչ բողոքների քննությունն ավելի շատ ձևականության տարր է պարունակում, դատախազներն ուզում են ցույց տալ, որ իրենց ուժերի ներածին չափ անում են ամենը: 

Այդ դատական նիստը ցույց տվեց, որ բոլորը հաշտ ու համերաշխ ապրում են, ամենաօտարված վիճակում գտնվում են տուժողները: Մենք շատ տարբեր ենք հասկանում մարտի մեկի ողբերգությունը. իրենց համար դա տեսական վերլուծություն է ինչ-որ բանի շուրջ: Մարտի մեկի դատավարությունն ու իրողությունը իրարից տարանջատված են, իրականությունից դուրս ինչ-որ բան են քննարկում, և դա արվում է միտումնավոր: 

Այս կարգի իրավունք պաշտպանող համակարգը, այս կարգի Սահմանադրական դատարան ունեցող երկիրը երբեք չի կարող իրավունքի մասին միջազգային կառույցներում, առավել ևս՝ Եվրոպական դատարանում, լուրջ պատճառաբանություններ ներկայացնել մեր կողմից ուղարկվելիք գործերի կապակցությամբ, և ես վստահ եմ, որ Հայաստանի դեմ շատ-շատ վճիռներ են ծնվելու, ինչի հետևանքով էլ երկրի վիճակը շատ ծանր է լինելու:

2008 և 2021 թվականների դատավարությունների մեջ տարբերություն չկա. 2008-ին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շատ արագ լուծում տվեցին քաղաքական ընդդիմադիր խավի դաշնագրին, իսկ այս պարագայում երկարաժամկետ մաշեցին հանրությանը և ուշադրությունը շեղելու համար ընտրեցին այս տակտիկական խնդիրները: Որևէ ակնկալիք չունեմ այս դատարանից, «Մարտի 1»-ի էջը փակվել է նախկինում, այն փակելու քայլեր արվում են նաև այսօր: Տուժող կողմը գտնում է, որ սպառված է իր պայքարը ներպետական դատական համակարգում, և այլևս չենք ուզում հույս կապել նախաքննական ու դատական մարմինների հետ:

– Սահմանադրական դատարանից էլ եք դժգոհում, բայց չէ՞ որ այս իշխանությունը այն փոխեց ու հայտարարեց, որ ՍԴ ճգնաժամն արդեն հանգուցալուծվել է:

– Սահմանադրական դատարանի անդամների տեղից տեղ փոխելը չի նշանակում Սահմանադրական դատարանի փոփոխություն: Փոխկապակցված համակարգերում, որտեղ նրանք աշխատել են, ու նրանց մոտեցումները նույն են եղել, ի՞նչ տարբերություն՝ նրանք որտեղ են նստած: Այդ մարդիկ արդարություն հաստատելու ցանկություն չունեն, Հայաստանում արդարություն հաստատելու ցանկությունը բացակայում է, ու ամենամեծ ողբերգությունը սա է, որից էլ բխում են մնացած ողբերգությունները:

– Տիկի՛ն Սաֆարյան, արդարադատության նոր նախարարի խոստացած բարեփոխումների հե՞տ էլ հույսեր չեք կապում:

– Դեռ պետք է տեսնենք, թե ինչ քայլեր կարվեն, առայժմ ինքս լավատես չեմ, իսկ երեկվա նիստից հետո է՛լ առավել վատատես եմ, երբ դատարանն ուղիղ հեռարձակմամբ կարողանում է այդ կարգի անօրինականությունները հասցնել հանրությանը, երբ դատարանը թույլ է տալիս, որ ամբաստանյալներն ու պաշտպանները խոսեն ամեն ինչից, բացի գործին վերաբերող նյութից, իսկ երբ դու առարկում ես դրա դեմ ու ստանում նկատողություն, իմաստ չունի այդ կարգի մարդկանց մոտ ու այդ անհավասարության պայմաններում ասել ավելին, քան ասել ես:

– Ձեր խոսքում նշեցիք, որ, ըստ էության, քաղաքական պայմանավորվածության արդյունքում կամ հետևանքով «Մարտի 1»-ի գործը փակվել է: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ հեղափոխական իշխանությունը մաս կազմեց այդ պայմանավորվածության, չէ՞ որ հակառակն էր պնդում այս գործի մասով:

 

– Դատարանների նման պահվածքը հաշվի առնելով ու դատաիրավական ռեֆորմներ չանելու՝ իշխանության կամքի գնահատման արդյունքում եմ նման բան ասում, և դա բնավ մերկապարանոց հայտարարություն չէ: Եթե այսպիսի որոշումներ կուլիսներում չլինեին, ՍԴ ութ անդամ չէր կարող միաձայն այդպիսի ռիսկի գնալ, գոնե երկուսը կարող էին ուրիշ կարծիք ունենալ: Եթե անգամ այս իշխանությունը չեզոք դիրք է գրավել ու կողքից նայում է կատարվողին, դա էլ լավ չէ, որովհետև որևէ մեկը պարզաբանում չտվեց այսքան ժամանակ, թե ինչպե՞ս եղավ, որ այսպիսի խայտառակություն եղավ: 

Աշխարհի պատմության մեջ «Մարտի 1»-ի գործով կայացված այս ակտը ամոթի գագաթնակետն է և Հայաստանի իրավական համակարգի պարտությունն է: Եթե իրենց չի մտահոգում, որ սա երկրի վարկի, մոտեցումների, երևույթների ընկալման խնդիր է նաև միջազգային հարթակներում, ուրեմն այստեղ ինչ-որ անմաքուր բան կա, իսկ դա խոստովանելու համարձակություն ոչ ոք չունի: Ինչպես միշտ, տարիներ հետո այս հարցին առնչվող ճշմարտությունն էլ կիմանանք, թե ինչպես եղավ, որ «Մարտի 1»-ի գործը Հայաստանում հեղափոխությունից հետո ձախողման դատապարտվեց:

Քրիստինե Աղաբեկյան

Նյութի աղբյուր՝ medialab.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0