booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Ինչո՞ւ է Բաքուն փորձում հասնել այն բանին, որ օտարերկրացիներն Արցախ չայցելեն

Ինչո՞ւ է Բաքուն փորձում հասնել այն բանին, որ օտարերկրացիներն Արցախ չայցելեն



Լրահոս

ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
28.10.2021 | 1:37   ***
ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
28.10.2021 | 1:33   ***
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել
28.10.2021 | 1:23   ***
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ...
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը
28.10.2021 | 1:19   ***
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցո...
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
28.10.2021 | 1:09   ***
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
Թուրքիան նախապատրաստվում  է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողության
28.10.2021 | 1:01   ***
Թուրքիան նախապատրաստվում է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողութ...
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
28.10.2021 | 0:54   ***
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները
28.10.2021 | 0:48   ***
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակց...
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կախված կլինի COVID-ի կետ կապված իրավիճակից
28.10.2021 | 0:38   ***
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կա...
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են մեր դուռը
28.10.2021 | 0:34   ***
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են...
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
28.10.2021 | 0:30   ***
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ լավայի հոսքի ուղին փոխելու համար
28.10.2021 | 0:25   ***
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ ...
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկացնի
28.10.2021 | 0:22   ***
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկ...
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
28.10.2021 | 0:18   ***
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
28.10.2021 | 0:13   ***
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր
28.10.2021 | 0:07   ***
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառ...
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից  Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին
27.10.2021 | 23:50   ***
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավե...
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի, ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ձայնագրությունները, և կտեսնենք՝ ով ում ինչ է ասել. Սաղաթելյան
27.10.2021 | 23:40   ***
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախ...
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
27.10.2021 | 23:35   ***
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին
27.10.2021 | 23:31   ***
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ...
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
27.10.2021 | 23:25   ***
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բ...
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
27.10.2021 | 23:12   ***
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործունեությունից
27.10.2021 | 23:01   ***
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործո...
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
27.10.2021 | 22:48   ***
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցությա...
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական տեղակայումների պատճառով վտանգված, գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքը. ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2021 | 22:35   ***
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինա...
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
27.10.2021 | 22:31   ***
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
27.10.2021 | 22:23   ***
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքների
27.10.2021 | 22:11   ***
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքներ...
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
27.10.2021 | 22:09   ***
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպառնում
27.10.2021 | 22:03   ***
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպա...
Բոլորը

Ադրբեջանը կրկնապատկել է արտաքին աշխարհից Արցախի մեկուսացմանը հասնելուն ուղղված ջանքերը։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ռուս խաղաղապահները պետք է թույլ չտան օտարերկրացիներին Արցախ այցելել։ Մի՞թե այդպես է։ Պարզում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Սեպտեմբերի 16–ին Ադրբեջանի ԱԳՆ–ն թարմացրեց այսպես կոչված «սև ցուցակը»։ Խոսքն առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու պատճառով երկրում անցանկալի անձ հայտարարված օտարերկրացիների տվյալների բազայի մասին է։ Այս անգամ առիթը ֆրանսիացի քաղաքական գործիչների պատվիրակության այցն էր Ստեփանակերտ։

Խումբը գլխավորում էր Ազգային ասամբլեայի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Նրա հետ միասին Ստեփանակերտ այցելեցին Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլին և արցախյան Մարտակերտի քույր քաղաք Սարսելի վարչակազմի ներկայացուցիչները։Ֆրանսիացի հյուրերը Ստեփանակերտ էին ժամանել սեպտեմբերի 14-ին` մասնակցելու բանաստեղծ Փոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Բաքվում այցի մասին հազիվ թե իմանային, եթե Ֆրանսուա Պուպոնին այդ մասին գրառում չաներ Twitter–ի իր էջում։

Լիովին կանխատեսելի արձագանք հետևեց։ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարեց, որ Պուպոնին, որը հայտնի է«կոշտ հակաադրբեջանական դիրքորոշմամբ», կպատժվի. կարգելվի նրա մուտքն Ադրբեջանի տարածք։ Չեմ կարծում, որ պարոն Պուպոնիին այդ պատիժը դաժան կթվա, քանի որ մինչ օրս նա Բաքու այցելելու ցանկություն չի հայտնել։ Իսկ ահա Ստեփանակարտում նա եղել է նաև նախկինում։ Այնպես որ, «սև ցուցակում» Պուպոնիին ներառելու մասին տիկին Աբդուլլաևայի հայտարարությունը նույնիսկ փոքր–ինչ տարօրինակ է թվում։ Արդեն շուրջ 6 տարի է, ինչ նրա անունն այդ ցուցակում է։

Հատկանշական է, որ վերջին շրջանում Արցախ առավել հաճախ այցելում են հենց ֆրանսիացիները։ Տարեսկզբից Ստեփանակերտ են այցելել Ազգային ասամբլեայի պատգամավորները, Սոցիալիստական կուսակցության առաջնորդները, քույր քաղաքների պատվիրակները, էլ չենք խոսում մի շարք լրագրողների մասին։ Ռուս խաղաղապահները նրանց համար խոչընդոտներ չեն ստեղծել։ Միայն մեկ անգամ տհաճ միջադեպ գրանցվեց, երբ Լաչինի անցակետում ֆրանսիացի հյուրերին ասացին, որ Արցախի ԱԳՆ–ի

հավատարմագրումը Ստեփանակերտ այցելելու համար կարող է բավարար չլինել։ Ճիշտ է, մի քանի օրվա ընթացքում խնդիրը լուծվեց և Փարիզից ժամանած հյուրերը հասան Արցախ։

Ինչպես հայտնի է` Բաքվի իշխանությունները պնդում են, որ Արցախ օտարերկրացիների այցելությունները պետք է հաստատվեն իրենց կողմից։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունն այդ առիթով դիրքորոշում չունի և չի կարող ունենալ։ Նրանք առաջնորդվում են միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստով, որում որևէ խոսք չկա օտարերկրացիների այցելությունների սահմանափակումների մասին։ Այդ հանգամանքը հաշվի առնելով` խաղաղապահները մինչ օրս ապահովում են օտարերկրյա քաղաքացիների անխոչընդոտ այցելությունն Արցախ` առանց որևէ խտրականության։

Այնուամենայնիվ, Արցախի ԱԳՆ–ն անհրաժեշտ է համարել հստակեցնելու հանրապետություն այցելությունների կարգը։ Փետրվարին խորհրդարանը համապատասխան օրենքում փոփոխություն կատարեց։ Մուտքի վիզայի տրամադրման մեխանիզմն օտարերկրացիների համար փոքր–ինչ բարդացվեց։ Բայց այն, իհարկե, պաշտոնական Բաքվի որևէ մասնակցություն չի ենթադրում։

Պարզապես, եթե նախկինում վիզա հնարավոր էր ստանալ տեղում, ապա այսօր պետք է նախապես հարցում ուղարկել Երևանում Արցախի մշտական ներկայացուցչություն և սպասել չորս օր։

Հավանաբար այդ չորս օրն անհրաժեշտ է ռուսական կողմի համապատասխան ծառայությունների հետ որոշ դետալներ համաձայնեցնելու համար։ Բայց ոչ ադրբեջանական։ Նոր կարգըլիովին արդարացրեց իրեն։ Այս ընթացքում Արցախ այցելած հարյուրավոր օտարերկրացի հյուրեր գործող կարգում իրենց համար որևէ բարդ բան չհայտնաբերեցին։Դա, իհարկե, առանձին անձանց ձեռքի գործն է, այլ ոչ պետության։ Բայց ընդհանուր մթնոլորտն ակնհայտորեն նպաստում է դրան։ Էլ ավելի կոշտ են Ադրբեջանում արձագանքում Արցախ իրանցիների` մասնավորապես` երկրի հյուսիսային թուրքաբնակ գավառների բնակիչների այցելություններին, որոնց Բաքվում հայրենակիցներ են համարում։ Օրեր առաջ հաստատվեցին նախկինում Արցախ այցելած երկու իրանցի վարորդի ձերբակալման տեղեկությունները։ Ի դեպ, երկուսն էլ էթնիկ ադրբեջանցի են։ Վարորդների նկատմամբ խոստանում են օրենքով նախատեսված միջոցներ կիրառել։ Պարզաբանեմ` Ադրբեջանի քրեական օրենսգրքում հոդված կա, որը թույլ է տալիս Արցախում հյուրընկալված օտարերկրացիներին բանտ նստեցնել անգամ երեք տարով։Բայց հետաքրքիր է, որ Ադրբեջանը տվյալ դեպքում երկակի ստանդարտներ է դրսևորում։ Ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան Միխայիլ Մոսակովսկուն, որը նախկինում ևս Արցախ էր այցելել և հանդգնել էր վերջերս էլ Բաքու ժամանել, պարզապես արտաքսեցին։ Իսկ ահա իրանցի վարորդներին մտադիր են քրեական հետապնդման ենթարկել։ Թեև երկու դեպքում էլ ադրբեջանական օրենքի նույն հոդվածն է խախտվել։ Հասկանալի է, որ իրանցիների ձերբակալումն ընդամենը Թեհրանի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք է, քանի որ Թահրանի կուլուարային գործողությունները Բաքվի կառավարիչներին վերջին շրջանում բոլորովին դուր չեն գալիս։Մինչ օրս Արցախ այցելած օտարերկրացիների քրեական հետապնդման միայն մի քանի փորձ է եղել։ Չորս դեպք եմ հիշում, երբ Ստեփանակերտ այցելելու համար օտարերկրացիների նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Անգլիացի հնագետների և Եվրախորհրդարանի պատգամավորների դեպքում Ինտերպոլը մերժեց։ Իսկ թուրք չորս ինտելեկտուալներին, որոնց թվում էր նաև մեջլիսի նախկին պատգամավոր Մեհմեդ Ուֆուկ Ուրասը, պաշտպանեց անձամբ թուրքական կառավարությունը։ Ալեքսանդր Լապշինի հետ կապված դեպքը միակն է, երբ Ադրբեջանին հաջողվեց ստանալ Արցախ ապօրինի այցելության համար մեղադրված օտարերկրացուն։ Բայց, ինչպես հայտնի է, այդ գործը տխուր ավարտ ունեցավ նախևառաջ հենց Ադրբեջանի համար, որին ՄԻԵԴ–ը մեղավոր ճանաչեց անօրինական գործողություններում և պարտավորեցրեց փոխհատուցում վճարել։

Բաքվում պատրաստ չեն համակերպվել այն բանի հետ, որ իրենց պահանջներն անտեսվում են։ Տարեսկզբին խորհրդակցություններից մեկի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Խաղաղապահների առաջ մենք հարց ենք բարձրացրել այն մասին, որ առանց մեր թույլտվության օտարերկրյա քաղաքացիները չեն կարող Արցախ այցելել։ Բայց չնայած դրան, ցավոք, նրանց դա թույլ են տալիս։ Սակայն մենք չենք լռի»։

Բաքուն իսկապես չի լռում։ Շաբաթվա սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներով դիմել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությանն ու Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարությանը։ Նամակներում հորդորում են թույլ չտալ Արցախ այցելել օտարերկրյա պետությունների քաղաքացիներին անկախ իրենց էթնիկ պատկանելությունից։

Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց տրանսպորտային միջոցները չեն կարող մտնել Ադրբեջանի տարածք առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության։ Նման դեպքերը մեր երկրի օրենքների խախտում են», – ասվում է ուղերձներում։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ բավական պարզ գրված է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունը»։ Փաստաթղթի տեքստում քաղաքացիության հիման վրա տարբերակում չկա։ Դրանում նաև չի ակնարկվում, որ Արցախ ՀՀ քաղաքացիների մուտքը հնարավոր է, իսկ օտարերկրացիներինը` ոչ։

Այնպես որ, ռուս խաղաղապահները հետագայում ևս կշարունակեն ղեկավարվել եռակողմ հայտարարության պահանջներով, այլ ոչ թե Ադրբեջանի օրենքներով։ Այս մասին թույլ է տալիս դատել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը։ Պատասխանելով Արցախ` օտարերկրացիների և Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների այցի հասանելիության մասին հարցին, նա հստակ հայտարարեց.

«Ես պատճառներ չեմ տեսնում այդ մակարդակում իրականացվող շփումներին խոչընդոտելու համար»։

Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։

Այդ առիթով երեք շատ տեղին հարց է առաջանում։ Առաջինը` արդյո՞ք Ադրբեջանի նախագահը գիտակցում էր, որ նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարությունը ստորագրելիս խախտել է Ադրբեջանի Հանրապետության օրենքները։ Չէ՞ որ հայտարարության տեքստում խոսվում է այն մասին, որ Բաքուն «երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը»։ Երկրորդ հարցը`ինչո՞ւ Հայաստանից բացի բոլոր այլ պետությունների քաղաքացիները Ադրբեջանի կողմից նման խտրականության են արժանանում։ Չէ՞ որ ո՛չ Ադրբեջանի օրենքներում, ո՛չ համատեղ հայտարարության տեքստում քաղաքացիության հիման վրա որևէ տարբերակում չկա։ Երրորդ` ինչո՞ւ ռուս խաղաղապահները պետք է իրենց համար առաջնահերթ համարեն Ադրբեջանի օրենքները, այլ ոչ եռակողմ հայտարարության պահանջները այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանություններն անձամբ են այն ստորագրել։

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0