booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Հայաստանը կարող է ներկայացնել Փարիզի վեհաժողովի և Ազգերի լիգայի փաստաթղթերը, այդ թվում՝ համապատասխան...

Հայաստանը կարող է ներկայացնել Փարիզի վեհաժողովի և Ազգերի լիգայի փաստաթղթերը, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի որոշումն ու քարտեզները



Լրահոս

ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
28.10.2021 | 1:37   ***
ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
28.10.2021 | 1:33   ***
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել
28.10.2021 | 1:23   ***
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ...
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը
28.10.2021 | 1:19   ***
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցո...
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
28.10.2021 | 1:09   ***
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
Թուրքիան նախապատրաստվում  է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողության
28.10.2021 | 1:01   ***
Թուրքիան նախապատրաստվում է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողութ...
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
28.10.2021 | 0:54   ***
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները
28.10.2021 | 0:48   ***
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակց...
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կախված կլինի COVID-ի կետ կապված իրավիճակից
28.10.2021 | 0:38   ***
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կա...
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են մեր դուռը
28.10.2021 | 0:34   ***
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են...
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
28.10.2021 | 0:30   ***
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ լավայի հոսքի ուղին փոխելու համար
28.10.2021 | 0:25   ***
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ ...
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկացնի
28.10.2021 | 0:22   ***
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկ...
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
28.10.2021 | 0:18   ***
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
28.10.2021 | 0:13   ***
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր
28.10.2021 | 0:07   ***
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառ...
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից  Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին
27.10.2021 | 23:50   ***
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավե...
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի, ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ձայնագրությունները, և կտեսնենք՝ ով ում ինչ է ասել. Սաղաթելյան
27.10.2021 | 23:40   ***
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախ...
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
27.10.2021 | 23:35   ***
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին
27.10.2021 | 23:31   ***
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ...
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
27.10.2021 | 23:25   ***
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բ...
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
27.10.2021 | 23:12   ***
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործունեությունից
27.10.2021 | 23:01   ***
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործո...
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
27.10.2021 | 22:48   ***
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցությա...
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական տեղակայումների պատճառով վտանգված, գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքը. ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2021 | 22:35   ***
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինա...
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
27.10.2021 | 22:31   ***
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
27.10.2021 | 22:23   ***
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքների
27.10.2021 | 22:11   ***
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքներ...
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
27.10.2021 | 22:09   ***
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպառնում
27.10.2021 | 22:03   ***
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպա...
Բոլորը

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի ֆոնին վերջին օրերին իշխանության ներկայացուցիչներին հարցեր են հղվում, թե ինչո՞ւ են սահմանազատման համար հիմք ընդունում ԽՍՀՄ ժամանակված քարտեզները, եթե Ադրբեջանն ինքը չի ճանաչել իր սահմանները։ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն, օրինակ, ի պատասխան հարցադրում արեց՝ «Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի քարտեզից սկսե՞նք»։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է հիմք ընդունվեն այսօրվա գործընթացների համար։

Օրենսդիր մարմնում պետք է խոսեն օրենքի հիման վրա։ Չի կարելի սրամտություններով փորձել ծածկել լրջագույն հարցերը։ Մոտեցման տարբեր ձևեր կան, եկեք տեսնենք, թե որոնք են օրինական, իրավական, վավերական հիմքերն այսօրվա սահմանազատման համար։ Բազմիցս ասվել է, այդ թվում՝ Պուտինի կողմից, որ հանրապետությունների միջև եղել են վարչական բաժանարար գծեր, չեն եղել պետական սահմաններ, չէին էլ կարող լինել, որովհետև դրանք մեկ միջազգային ինքնության մաս են կազմել։ Այսինքն՝ դա ՍՍՀՄ-ն էր, ընկալվում էր որպես մեկ միավոր։ Ըստ նույն ՍՍՀՄ օրենսդրության՝ դրանք վարչական տարածքային միավորներ էին։ Հետևաբար, բնական է, չեն կարող վարչական սահմանները լինել միջպետական սահմաններ։

Երկրորդ, եթե մինչև իսկ դա լիներ, ապա Ադրբեջանն իր անկախության կամ վերաանկախացման արշալույսին տարբեր փաստաթղթերով, այդ թվում՝ 1991 թվականի հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի պետականության վերականգնման սահմանադրական ակտով հրաժարվել է սովետական ժառանգությունից։ Հետևաբար, սրամտություններ անելու փոխարեն պետք է վերադառնալ սովետին նախորդող շրջան։ Եթե սովետին նախորդող շրջանը լիներ Տիգրան Մեծի շրջանը, սահմանազատումը կանեինք Տիգրան Մեծի քարտեզներով։ Բայց քանի որ սովետին նախորդող շրջանը եղել է անկախ Հայաստանի Հանարպետության ու անկախ Ադրբեջանի Հանրապետության պետականության շրջանը, մենք պետք է նայենք, թե այդ ժամանակ ինչպիսի միջազգային փաստաթղթեր կան և ինչպիսի սահամանանշում ու սահմանագծում են իրականացրել կամ գոնե դրա վերաբերյալ որոշում կայացրել։ Սա շատ տրամաբանական ու պարզ հարց է։

Իսկ ի՞նչ փաստաթղթեր կային այդ շրջանում։

1918 թվականի մայիսի 28-ին այդ երկրները հռչակել են անկախություն։ Անկախությունը չի ճանաչվել մինչև 1920 թվականի հունվարի 18-ը՝ Ադրբեջանինը և 19-ը՝ Հայաստանինը։ Դրանից հետո Փարիզի վեհաժողովի և Ազգերի լիգայի խորհրդի կողմից ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ 4 կարևոր պետությունների և խորհրդի անդամների կողմից։ Այն է՝ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի ու Ճապոնիայի մասնակցությամբ։ Այդ հանձնաժողովին, որը հենց կոչվում էր Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողով,  տրվել են նման լիազորություններ, նա էլ կատարել է, զեկույցով հանդես է եկել։ Զեկույցը ժամկետային առումով դրվել է ի կատար ածման Վիլսոնի իրավավար վճռի հետ, և եղել է նախապայման՝ եթե կողմերը փոխադարձ համաձայնությամբ չեն որոշում սահմանը։ Ասվում էր՝ եթե կողմերը մինչև իրավարար վճիռը չեն որոշել սահմանները, ապա այս մեծ երկրները այս որոշումով որոշում են։ Մինչև նոյեմբերի 22-ը դա չի որոշվել, 1920 թվականի փետրվարի 24-ին եղել է հենց այդ զեկույցը։ Դա է իրավական հիմքը։ Հիմա կամ պետք է ասվի, որ մենք անվերապահ կապիտուլյացիայի մեջ ենք, որովհետև ընդունում ենք իրենց բոլոր պայմանները, կամ հակառակ դեպքում պետք է բանակցված սահման որոշվի, իսկ այդտեղ գործում է միջազգային իրավունքը։ Ես որքան հասկանում եմ՝ մեր իշխանությունն ասում է՝ կապիտուլյացիա չի եղել։

Ինչպե՞ս պետք է բարձրացնել այդ հարցերը, Հայաստանը միջազգային ատյաննե՞ր պետք է դիմի։

Առաջին հերթին Հայաստանի ժողովուրդը պիտի դուրս գա փողոց և ասի՝ իշխանություն, ես քեզ նման լիազորություն չեմ տվել ինքնագլուխ որոշելու սահմանը։ Դա հանրաքվեի հարց է, ըստ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի։ Դու իրավունք չունես առանց հանրաքվեի տարածքային կամ սահմանի հարց լուծես։ Երկրորդ, իշխանությունները համապատասխան պաշտոնական գրությամբ պետք է դիմեն եռանախագահության անդամ երկրներին և ասեն՝ այո, մենք պատրաստակամ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու և իրականացնելու դելիմիտացիա ու դեմարկացիա, բայց եկեք նախապես ճշտենք այն իրավարար հիմքը, որի հիման վրա պետք է տեղի ունենա այդ բարդ ու լուրջ գործընթացը։

Որպեսզի դա որոշվի, քաղաքակիրթ ազգերն ի՞նչ են անում, դրա համար կա ՄԱԿ, որտեղ կա միջազգային դատարանը, որը անդամ երկրների կողմից լիազորված է որոշելու միջպետական վեճերը։ Հիմա վեճը հետևյալի շուրջ է՝ որը պետք է հանդիսանա դելիմիտացիայի ու դեմարկացիայի հիմքը։ Թող երկու երկրները միասնաբար դիմեն ՄԱԿ-ի դատարան, ներկայացնեն յուրաքանչյուրն իր տեսակետը հիմնավորող փաստաթղթեր։ Ադրբեջանը թող հիմնավորի՝ ինչո՞ւ, օրինակ, պետք է 1974 թվականի քարտեզը լինի և ոչ թե 1926 թվականի կամ ինչո՞ւ պետք է վարչական սահմանները, որից հրաժարվել է ինքը, պետք է լինեն միջպետական սահմաններ։ Մենք էլ կներկայացնենք Փարիզի վեհաժողովի և Ազգերի լիգայի փաստաթղթերը, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի որոշումն ու քարտեզները, թող դրա հիման վրա էլ որոշեն։

Եթե Ադրբեջանը չի համաձայնվում դիմել ՄԱԿ-ի դատարան, Հայաստանը կարո՞ղ է միակողմանի ինչ-որ գործողություններ անել։

Հայկական կողմը կարող է միակողմանի հայտարարել, որ ինքն օրինական չի համարում ՍՍՀՄ վարչական սահմանները։ Կարող է նաև հայտարարել, որ դրանից Ադրբեջանը հրաժարվել է։ Կրկնում եմ՝ եթե սա անվերապահ կապիտուլյացիա չէ, հայկական կողմը կարող է նման քայլերի դիմել։ Իսկ եթե սա կապիտուլյացիա է, այսինքն՝ Ադրբեջանը չի հանդուրժում, իր ուզածն է թելադրում, ուրեմն սա արդեն բանակցված խնդիր չէ։ Այդ դեպքում, եկեք ընդունենք, որ տեղի է ունեցել կապիտուլյացիա, դրանից էլ հետևություններ անենք, արդյոք այն իշխանությունը, որը կապիտուլյացիայի է հասցրել երկիրը և ստորագրել է, կարո՞ղ է մնալ իշխանություն։ Երկրորդ, միգուցե գալիս է այլ իշխանություն, որն ասում է՝ չէ, սա կապիտուլյացիա չէ և գտնում է ելքը։ Օրինակ՝ հնարավոր է դիմել որևէ երկրի, ստանալ 1 մլրդ դոլարի զենք, որով Ադրբեջանին ու Թուրքիային տեղը կդնենք։

Մեր իշխանություններից ու նաև մեր ժողովրդից է շատ բան կախված։ Եթե ժողովուրդը պիտի նստի իր տանը և սպասի, ոչինչ չի փոխվի։ Ժողովուրդը պիտի դուրս գա, որ աշխարհն էլ տեսնի, որ բացի իշխանությունից Հայաստանում կա ժողովուրդ, որն ունի իր տեսակետը։ Ժողովուրդը պետք է հասկանա՝ սա ծանրագույն, լրջագույն ու որոշիչ ժամանակահատված է։ Ձեր հայրենիքի համար մի քանի ժամ չեք ուզո՞ւմ հատկացնել, դուրս եկեք փողոց ու ասեք, որ այս իրավիճակն ընդունելի չէ, ինչի՞ց եք վախենում։

Նյութի աղբյուր՝ www.lragir.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0