booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ սահմանային բ...

ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը



Լրահոս

ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
28.10.2021 | 1:37   ***
ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
28.10.2021 | 1:33   ***
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել
28.10.2021 | 1:23   ***
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ...
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը
28.10.2021 | 1:19   ***
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցո...
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
28.10.2021 | 1:09   ***
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
Թուրքիան նախապատրաստվում  է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողության
28.10.2021 | 1:01   ***
Թուրքիան նախապատրաստվում է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողութ...
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
28.10.2021 | 0:54   ***
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները
28.10.2021 | 0:48   ***
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակց...
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կախված կլինի COVID-ի կետ կապված իրավիճակից
28.10.2021 | 0:38   ***
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կա...
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են մեր դուռը
28.10.2021 | 0:34   ***
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են...
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
28.10.2021 | 0:30   ***
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ լավայի հոսքի ուղին փոխելու համար
28.10.2021 | 0:25   ***
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ ...
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկացնի
28.10.2021 | 0:22   ***
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկ...
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
28.10.2021 | 0:18   ***
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
28.10.2021 | 0:13   ***
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր
28.10.2021 | 0:07   ***
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառ...
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից  Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին
27.10.2021 | 23:50   ***
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավե...
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի, ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ձայնագրությունները, և կտեսնենք՝ ով ում ինչ է ասել. Սաղաթելյան
27.10.2021 | 23:40   ***
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախ...
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
27.10.2021 | 23:35   ***
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին
27.10.2021 | 23:31   ***
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ...
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
27.10.2021 | 23:25   ***
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բ...
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
27.10.2021 | 23:12   ***
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործունեությունից
27.10.2021 | 23:01   ***
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործո...
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
27.10.2021 | 22:48   ***
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցությա...
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական տեղակայումների պատճառով վտանգված, գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքը. ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2021 | 22:35   ***
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինա...
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
27.10.2021 | 22:31   ***
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
27.10.2021 | 22:23   ***
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքների
27.10.2021 | 22:11   ***
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքներ...
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
27.10.2021 | 22:09   ***
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպառնում
27.10.2021 | 22:03   ***
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպա...
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը:

Արման Թաթոյանը նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:

Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:

Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։ Արման Թաթոյանը նշել է, որ արտահերթ զեկույցում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված։

Փաստաթուղթն ուղարկվել է միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0