booked.net booked.net booked.net booked.net


/ Հարցազրույցներ / Հաշմանդամություն ունեցող անձանց համար շուտով կունենանք տեխնոլոգիական սենյակներ․ Նարեկ Մկրտչյան

Հաշմանդամություն ունեցող անձանց համար շուտով կունենանք տեխնոլոգիական սենյակներ․ Նարեկ Մկրտչյան



Լրահոս

ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
28.10.2021 | 1:37   ***
ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
28.10.2021 | 1:33   ***
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել
28.10.2021 | 1:23   ***
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ...
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը
28.10.2021 | 1:19   ***
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցո...
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
28.10.2021 | 1:09   ***
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
Թուրքիան նախապատրաստվում  է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողության
28.10.2021 | 1:01   ***
Թուրքիան նախապատրաստվում է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողութ...
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
28.10.2021 | 0:54   ***
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները
28.10.2021 | 0:48   ***
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակց...
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կախված կլինի COVID-ի կետ կապված իրավիճակից
28.10.2021 | 0:38   ***
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կա...
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են մեր դուռը
28.10.2021 | 0:34   ***
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են...
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
28.10.2021 | 0:30   ***
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ լավայի հոսքի ուղին փոխելու համար
28.10.2021 | 0:25   ***
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ ...
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկացնի
28.10.2021 | 0:22   ***
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկ...
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
28.10.2021 | 0:18   ***
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
28.10.2021 | 0:13   ***
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր
28.10.2021 | 0:07   ***
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառ...
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից  Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին
27.10.2021 | 23:50   ***
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավե...
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի, ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ձայնագրությունները, և կտեսնենք՝ ով ում ինչ է ասել. Սաղաթելյան
27.10.2021 | 23:40   ***
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախ...
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
27.10.2021 | 23:35   ***
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին
27.10.2021 | 23:31   ***
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ...
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
27.10.2021 | 23:25   ***
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բ...
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
27.10.2021 | 23:12   ***
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործունեությունից
27.10.2021 | 23:01   ***
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործո...
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
27.10.2021 | 22:48   ***
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցությա...
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական տեղակայումների պատճառով վտանգված, գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքը. ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2021 | 22:35   ***
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինա...
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
27.10.2021 | 22:31   ***
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
27.10.2021 | 22:23   ***
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքների
27.10.2021 | 22:11   ***
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքներ...
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
27.10.2021 | 22:09   ***
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպառնում
27.10.2021 | 22:03   ***
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպա...
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջիկայում նախատեսում է խնամքի 10 կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեխնոլոգիական սենյակներ ստեղծել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այդ սենյակները հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտան օգտվել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներից։«Հաշմանդամություն ունեցող անձանց համար ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Օրեր առաջ ավարտվեց մի գործընթաց. ԱՄԷ-ից հրավիրել էինք փորձագետների, ովքեր 2-րդ անգամ էին Հայաստանում և այստեղ էին բերել աշխարհում առաջին ֆունկցիոնալ ստեղնաշարը։ Այն հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործել այդ ստեղնաշարը և, օրինակ, հասանելի դարձնել համակարգիչը։ Այդ ստեղնաշարին հատուկ ակնոց է կցվում և ընդամենն աչքի թարթոցով՝ հնարավոր է տեքստ գրել, կրթվել, օգտվել սոցիալական ցանցերից և այլն։ Ավելի քան 70 փորձագետ՝ մասնագետներ, ուսուցիչներ, նախարարության ենթակայության տակ գտնվող խնամքի կենտրոնների աշխատակիցներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հանրակրթական ներառական դպրոցների մանկավարժներ, հնարավորություն են ստացել վերապատրաստվել։ Մենք հիմա որոշել ենք մեր ենթակայության տակ գտնվող խնամքի 10 կենտրոնում ստեղծել տեխնոլոգիական սենյակներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներից։ Սա ներառականության լավագույն օրինակներից մեկն է, և մենք այս առումով համագործակցում ենք ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան հետ»,- ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու դրանց պահպանումը, նրանց վերականգնողական գործընթացներն ու սոցիալական ներառման գործընթացը գտնվում են ԱՍՀ նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում և համարվում են առաջնահերթություններ։ Մկրտչյանը շեշտեց, որ ըստ կարիքի՝ այդ անձանց տրամադրվում են աջակցող միջոցներ՝ պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, քայլակներ, սայլակներ։

«Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք հաշմանդամություն ունեցող անձանց կյանքն առավել հեշտացնելու, ավելի ներառական դարձնելու համար։ Թեքահարթակների հետ կապված` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ գործընթաց կա, պետք է այնպես անել, որպեսզի քաղաքը հնարավորինս մատչելի դառնա հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ցավով պետք է փաստել, որ խնդիրը գոյություն ունի ամբողջ Հայաստանով մեկ, և այս ոլորտում բոլորս դեռ շատ անելիքներ ունենք՝ և՛ տեղական ինքնակառավարման մարմինները, և՛ Կառավարությունը, և՛ մասնավորը։ Վերջերս Կառավարությունում մի ծրագիր հաստատեցինք. եթե անկախությունից ի վեր ռազմական գործողությունների մասնակցելու պատճառով հաշմանդամություն ձեռք բերած անձին մասնավորն ընդունի աշխատանքի, ապա մենք ոչ միայն եկամտահարկի գումար կփոխհատուցենք (շուրջ 100 հազար դրամի չափով՝ եռամսյա ժամկետով), այլև միջավայրը հարմարեցնելու համար 500 հազար դրամ  կտրամադրենք գործատուին»,- ընդգծեց Մկրտչյանը։

Նա շեշտեց, որ պատերազմից հետո ՀՀ քաղաքացու և անձամբ իրենց համար հիմնական թեման Արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաներն են և նրանց խնդիրները լուծելը։  Այս պահին վիրավորված 115 զինծառայող պրոթեզավորված է, և խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը կարողացել է իսլանդական գերժամանակակից, ֆունկցիոնալ ձեռքի պրոթեզներ ձեռք բերել պատերազմում վիրավորված զինծառայողների համար։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Նյութի աղբյուր՝ armenpress.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0