booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Ե՞րբ պատրաստ կլինի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը․ պարզաբանում է ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ...

Ե՞րբ պատրաստ կլինի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը․ պարզաբանում է ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը



Լրահոս

Գվարդիոլան քննադատել է Անգլիայի ֆուտբոլային ղեկավարությանը
22.09.2021 | 21:16   ***
Գվարդիոլան քննադատել է Անգլիայի ֆուտբոլային ղեկավարությանը
Բայդենը բանակցություններ է վարել Մակրոնի հետ
22.09.2021 | 21:13   ***
Բայդենը բանակցություններ է վարել Մակրոնի հետ
ArmnewsOnline TV Youtube chanel
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հանդիպումը
22.09.2021 | 21:02   ***
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռա...
Արմեն Զախարյանով հետաքրքրվում է Դորտմունդի
22.09.2021 | 20:57   ***
Արմեն Զախարյանով հետաքրքրվում է Դորտմունդի "Բորուսիան"
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
22.09.2021 | 20:57   ***
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
Գույքահարկի և աղբահանության վճարները կարող եք կատարել նաև ՀայՓոստի բաժանմունքներում
22.09.2021 | 20:51   ***
Գույքահարկի և աղբահանության վճարները կարող եք կատարել նաև ՀայՓոստի բաժ...
30 տարի անց ՀՀ և ՌԴ ատոմային էներգետիկները դարձյալ համատեղել են ուժերը
22.09.2021 | 20:45   ***
30 տարի անց ՀՀ և ՌԴ ատոմային էներգետիկները դարձյալ համատեղել են ուժերը
Անկախությունը դեռևս իրողություն չէ. այն շարունակում է մնալ նպատակ. «Թարմ ուղեղով»
22.09.2021 | 19:49   ***
Անկախությունը դեռևս իրողություն չէ. այն շարունակում է մնալ նպատակ. «Թա...
ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ
22.09.2021 | 19:44   ***
ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի ե...
Սեւանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով
22.09.2021 | 19:36   ***
Սեւանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է...
Վարանդայում դեռևս չկառուցված օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է
22.09.2021 | 19:23   ***
Վարանդայում դեռևս չկառուցված օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների...
Աշխարհի առաջնությունում պետք է պայքարենք մեդալների համար. Զավեն Անդրիասյան
22.09.2021 | 19:17   ***
Աշխարհի առաջնությունում պետք է պայքարենք մեդալների համար. Զավեն Անդրիա...
Հունաստանի իրավապահների կողմից 11 տարի հետախուզման մեջ գնտվող Ռեւազին գտել են Բագրատաշենի անցակետում
22.09.2021 | 19:11   ***
Հունաստանի իրավապահների կողմից 11 տարի հետախուզման մեջ գնտվող Ռեւազին ...
Վրաստանը տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն ունեցող երկրներից է․ ԱՄՀ-ի զեկույցը
22.09.2021 | 19:03   ***
Վրաստանը տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն ունեցող եր...
Ռուդ Գուլիտ. Կանտեն հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում եւ արժանի է «Ոսկե գնդակի»
22.09.2021 | 18:58   ***
Ռուդ Գուլիտ. Կանտեն հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում եւ արժանի է «Ոսկե գնդ...
Թուրքական Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը նախատեսված է 2022 թվականին
22.09.2021 | 18:53   ***
Թուրքական Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը նախատեսված ...
Մեկնարկել է  Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
22.09.2021 | 18:47   ***
Մեկնարկել է Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում հանդիպումներ են նախատեսվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Ռուդենկո
22.09.2021 | 18:37   ***
ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում հանդիպումներ են նախատեսվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ...
Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք. Տաջիկստանի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
22.09.2021 | 18:25   ***
Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շա...
Կազմակերպիչները, տեղյակ լինելով իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան
22.09.2021 | 18:22   ***
Կազմակերպիչները, տեղյակ լինելով իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրա...
Միրզոեւա. ՀՀ ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի վերաբերյալ
22.09.2021 | 18:18   ***
Միրզոեւա. ՀՀ ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ազգային փոքրամա...
Մեքենան պատկանում է եղբորս ընկերությանը. Արթուր Ղազինյանը՝ իր կարողության շուրջ խոսակցությունների մասին
22.09.2021 | 18:15   ***
Մեքենան պատկանում է եղբորս ընկերությանը. Արթուր Ղազինյանը՝ իր կարողութ...
Սուդանում ձերբակալվել են պետական ​​հեղաշրջման բոլոր մասնակիցները
22.09.2021 | 18:11   ***
Սուդանում ձերբակալվել են պետական ​​հեղաշրջման բոլոր մասնակիցները
Forbes․ Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը
22.09.2021 | 18:08   ***
Forbes․ Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը
Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ
22.09.2021 | 18:02   ***
Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդո...
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում բացվել է ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիա
22.09.2021 | 17:59   ***
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում բացվել է ճանապա...
Թուրքական Bayraktar TB3 նոր հարվածային անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022-ին
22.09.2021 | 17:56   ***
Թուրքական Bayraktar TB3 նոր հարվածային անօդաչուի առաջին թռիչքը նախատես...
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Արցախի իր գործընկերոջ հետ
22.09.2021 | 17:41   ***
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Արցախի իր գործընկերոջ հետ
Մարտիրոսյանը և Հակոբյանը՝ Sharjah Masters մրցաշարի առաջատարների թվում
22.09.2021 | 17:38   ***
Մարտիրոսյանը և Հակոբյանը՝ Sharjah Masters մրցաշարի առաջատարների թվում
Դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տարհանման հատուկ գործողություն
22.09.2021 | 17:28   ***
Դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տար...
Բոլորը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհով Իրանից Հայաստան եկող բեռնատարները խնդրի առաջ են կանգնում Որոտանի մոտակայքում տեղակայված Ադրբեջանի ոստիկանական անցակետում։  

Civic.am-ը այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին զրուցել է ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանի հետ։  

-Պարոն Ստեփանյան, շուրջ երկու օր է Գորիս-Կապան ճանապարհի 12 կմ խնդրահարույց հատվածում Ադրբեջանի սահմանապահները կանգնեցնում են Իրանից Հայաստան եկող բեռնատարները և ստուգումներ իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ գումար են պահանջում վարորդներից։ Ի՞նչ փուլում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի շինարարությունը։  

-Անկախ ստեղծված իրավիճակից ՏԿԵ նախարարությունը սկսել էր աշխատանքներ իրականացնել հանրապետական նշանակության Հ 46 ճանապարհի վրա։ 2019թ. իրականացվել է ճանապարհահատվածի հիմնանորոգում դեպի Տաթև , 2020թ. սկսվել է Տաթևից Աղվանի ճանապարհը, որը մենք 2021թ շարունակել ենք հասնելով մինչև Սյունիք գյուղ։ Այս տարվա համար նախատեսված հատվածների երկարությունը կազմում է 43 կմ, 25կմ-ից մինչև 68 կմ, որը բաղկացած է 3 տեղամասից։  

Առաջին երկուսի մասով կարող եմ ասել, որ աշխատանքներն ավարտված են Տաթևից մինչև Աղվանի ու Վերին խոտանանից մինչև Սյունիք գյուղ ճանապարհահատվածը։ Այս պահին միջանկյալ ճանապարհահատվածը հիմնանորոգելու աշխատանքներ են ընթանում, որը կազմում է 17,5 կմ։ Այս հատվածի ժամկետի ավարտը սահմանվել է 2021թ. նոյեմբերի 30-ը։ Այս տեմպերով շարունակելու դեպքում մենք մինչև նոյեմբերի 30-ը կունենանք Հ46 ճանապարհը, որն այլընտրանքային ճանապարհ է Մ2 միջպետական ճանապարհի համար։  

-Դեռևս նախորդ տարի ՏԿԵ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում: Այդ հաղորդագրության համաձայն աշխատանքները պետք է շարունակվեին 2021թ.-ին և 2022թ.-ին: 2022թ. համար նախատեսված է 10 կմ հատվածի վերանորոգում: Ե՞րբ կավարտվեն այդ աշխատանքները:

-Այն ինչ-որ նախատեսված է 2021թ. համար, այսինքն՝ Հ46 հանրապետական նշանակության ճանապարհի  համար` այս տարի ամբողջությամբ ավարտված կլինեն, բայց ենթադրում եմ, որ Դուք ի նկատի ունեք Տաթև-Լծեն ճանապարհը, որը կազմում է 18.9 կմ, որի համար մենք նախագծման աշխատանքներն արդեն իրականացրել ենք և նախատեսում ենք շինարարական աշխատանքներ սկսել այս տարվանից, որն այլընտրանաքային ճանապարհ է ևս Մ2-ին և դուրս է գալիս դեպի Սիսիան: 

-Իրանից եկող բեռնատարները ո՞ր ամսից կարող են օգտվել այլընտրանքային ճանապարհից։  

-Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, քանի որ մենք, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բեռնատարների տեղափոխումն իրականացնել, այլընտրանքային ճանապարհով պետք է ունենանք իմ նշած երկրորդ հատվածի շինարարական աշխատանքների ավարտը։ Նախագծային աշխատանքները պատրաստ են, մոտ ապագայում կսկսենք շինարարական աշխատանքներ։ Այս պահին էլ հնարավոր է երթևեկություն իրականացնել հանրապետական նշանակության Հ46 ճանապարհով, ուղղակի այդ ճանապարհի մինչև Տաթև բարձրացող հատվածի ոլորանները բավականին նեղ են՝ կցորդիչով բեռնատարները դժվարությամբ են երթևեկում։  

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարա Մարտիրոսյան

Նյութի աղբյուր՝ civic.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0