booked.net booked.net booked.net booked.net


/ Հարցազրույցներ / Հայաստանն իրավունք ունե՞ր արգելելու թուրքական ավիաընկերության թռիչքն իր օդային տարածքով. պարզաբանում...

Հայաստանն իրավունք ունե՞ր արգելելու թուրքական ավիաընկերության թռիչքն իր օդային տարածքով. պարզաբանում է մասնագետը



Լրահոս

ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
28.10.2021 | 1:37   ***
ԱՄՆ-ում թողարկվել է առաջին գենդերային չեզոք անձնագիրը
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
28.10.2021 | 1:33   ***
Իրաքը Աֆղանստան չէ Վաշինգտոնը ուժեղացնում է անկախ Քրդստանը . ԱՄՆ փոխպե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ չեն կարող լեգիտիմ համարվել
28.10.2021 | 1:23   ***
Բաքու-Մոսկվա-Երևան ձևաչափը, Պուտինի քարտեզները և այլ անհեթեթություններ...
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը
28.10.2021 | 1:19   ***
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցո...
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
28.10.2021 | 1:09   ***
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում
Թուրքիան նախապատրաստվում  է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողության
28.10.2021 | 1:01   ***
Թուրքիան նախապատրաստվում է Քոբանիից հարավ գտնվող քրդերի դեմ գործողութ...
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
28.10.2021 | 0:54   ***
Իտալացի պատգամավորը թուրքական դրոշով շոկոլադե տուփ է նետել գետնին
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները
28.10.2021 | 0:48   ***
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի հետ ԳՀՀԾ-ի շուրջ բանակց...
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կախված կլինի COVID-ի կետ կապված իրավիճակից
28.10.2021 | 0:38   ***
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կա...
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են մեր դուռը
28.10.2021 | 0:34   ***
Washington Post. անցյալի տիեզերական զենքի ուրվականները կրկին թակում են...
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
28.10.2021 | 0:30   ***
Երևանում և երկու մարզում վաղը գազանջատումներ կլինեն
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ լավայի հոսքի ուղին փոխելու համար
28.10.2021 | 0:25   ***
Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ ...
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկացնի
28.10.2021 | 0:22   ***
Ենոքավանցիները խմելու ջուր կունենան. կառավարությունը 70 մլն դրամ կհատկ...
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
28.10.2021 | 0:18   ***
Ձյուն, անձրև․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
28.10.2021 | 0:13   ***
Նոր լիազորություն Երևանի քաղաքապետին
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարն ու ևս մեկ բուժքույր
28.10.2021 | 0:07   ***
Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառ...
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից  Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին
27.10.2021 | 23:50   ***
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավե...
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի, ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ձայնագրությունները, և կտեսնենք՝ ով ում ինչ է ասել. Սաղաթելյան
27.10.2021 | 23:40   ***
Պահանջում եմ 24 ժամում հանրայնացնել պատերազմի օրերին Փաշինյանի և արտախ...
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
27.10.2021 | 23:35   ***
Jacquemus-ը հայտարարել է օծանելիք եւ կոսմետիկա թողարկելու մասին
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին
27.10.2021 | 23:31   ***
Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ...
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
27.10.2021 | 23:25   ***
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բ...
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
27.10.2021 | 23:12   ***
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործունեությունից
27.10.2021 | 23:01   ***
Արխիվային կադրեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կյանքից եւ գործո...
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
27.10.2021 | 22:48   ***
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցությա...
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական տեղակայումների պատճառով վտանգված, գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքը. ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2021 | 22:35   ***
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինա...
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
27.10.2021 | 22:31   ***
Ավստրալացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրեն մեկնել արտասահման
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
27.10.2021 | 22:23   ***
Արին Բերդում բռնկված հրդեհը մարվել է
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքների
27.10.2021 | 22:11   ***
Greenpeace-ը կոչ է անում եվրոպական կառավարություններին անցնել գնացքներ...
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
27.10.2021 | 22:09   ***
Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպառնում
27.10.2021 | 22:03   ***
Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպա...
Բոլորը

Անկախության տոնի առթիվ մասշտաբային ու գունագեղ միջոցառում անցկացնելու վերաբերյալ վարչապետի հայտարարության շուրջ աղմուկը ստվերում թողեց կարեւոր իրադարձություն. ռուսալեզու «Վեստնիկ Կավկազա» լրատվականի  հաղորդմամբ, վերջին 30 տարում առաջին անգամ Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով սեպտեմբերի 4-ին Գյանջա-Նախիջեւան ուղղությամբ չվերթ է իրականացրել։

Կայքը հղում անելով Flight Radar ռեսուրսի տվյալներին, հաղորդել էր, որ թռիչքը տեւել է 35 րոպե եւ ինքնաթիռն անցել է Սեւանա լճի եւ Գեղարքունիքի մարզի վրայով։

Արդյոք Հայաստանն իրավունք ուներ արգելելու թուրքական ավիաընկերության թռիչքն իր օդային տարածքով եւ ինչպես է ստացվել, որ 30 տարում առաջին անգամ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի տարածքով ադրբեջանական ներքին չվերթ է իրականացրել։

Ավիացիայի գծով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնադրության եւ Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ երկրներն իրավունք չունեն խոչընդոտել միմյանց ավիաընկերությունների թռիչքներին, չտալով օդային տարածքի օգտագործման իրավունք, առանց հիմնարար պատճառի:

«Մենք ընդհանուր համաձայնագրի մասնակիցներ ենք. ի՞նչ հիմնավորմամբ պետք է արգելենք թուրքական քաղաքացիական օդանավերին օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Նույն հիմնավորմամբ հայկական օդանավերն են  թուրքական օդային տարածքն օգտագործել՝ մինչեւ սեւ ցուցակում հայտնվելը»,– ասաց Հակոբ Ճաղարյանը։

Ավիացիայում գոյություն ունի օդի ազատության աստիճան, որի վերջին աստիճանն ըստ Հակոբ Ճաղարյանի՝ կաբոտաժ է կոչվում։ Սա նշանակում է, որ ինչ–որ երկրի  օդանավ թռչում է մեկ այլ երկիր եւ նրա տարածքում ներքին թռիչք կատարում, այդ ընթացքում հավանական է՝ երրորդ երկրի օդային տարածքով անցնի, ինչը մասնագետի խոսքով չի վերաբերում տվյալ պետությանը։ 

«Հիմա թուրքական օդանավը ադրբեջանական մի քաղաքից թռել է մյուս քաղաքը. իրավաբանորեն եւ՛Գանձակը, ե՛ւ Նախիջեւանը Ադրբեջանի տարածքում են, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ։ Մենք մեր օդային տարածքում կառավարման մուտքի թույլտվության պատասխանատուն ենք, անկախ նրանից, թե որ կետից որ կետն է այդ օդանավը թռնում, դա մեր գործը չի»,–  նշեց նա։ 

Արդյոք վտանգավոր է, երբ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրի՝ Թուրքիայի օդանավը կարող է մեր երկրի տարածքով չվերթ կատարել դեպի Նախիջեւան. Հակոբ Ճաղարյանն ասաց, որ  նման պնդում անելու համար պետք է հիմնավոր պատճառ ներկայացվի։

«Մենք կարո՞ղ ենք ապացուցել, որ այդտեղ վտանգ կա, մենք  կարո՞ղ ենք ապացուցել, որ այդ օդանավի մեջ հետախուզական գործիքներ են տեղադրված։ Եթե մենք չենք կարողանալու Գանձակում, Բաքվում կամ Նախիջեւանում նրանց ձեռքը բռնել ու ցույց տալ, որ...,  այդ դեպքում հակասում ենք միջազգային պայմանավորվածություններին։ Դա մեզ այնքան է վտանգ սպառնում, ինչքան որ հայկական օդանավերի՝ Թուրքիայի տարածքով թռչելը թուրքերին վտանգ կսպառնա»,– նշեց Հակոբ Ճաղարյանը։

Այդուհանդերձ, Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակ է։ Նախկինում Հայաստանից Եվրոպա, Լիբանան, Իսրայել  թռիչքները իրականացվում էին Թուրքիայի օդային տարածքով, եւ այդ երկիրը որեւէ իրավական հիմք չի ունեցել խոչընդոտելու այդ թռիչքներին։ Սեպտեմբերից սկսած, սակայն, հայկական գրանցմամբ օդանավերը Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ չեն իրականացնում, որովհետեւ Հայաստանի Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հայտնվել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության սեւ ցուցակում։ Եվրամիության օդային տարածք հայկական օդանավերի մուտքն արգելված է 2020 թ. մարտի 17-ից:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0