booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Ստորագրվել է համաձայնագիր հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ

Ստորագրվել է համաձայնագիր հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ



Լրահոս

Պարզապես նիհարել է. Հարավային Կորեայի հետախուզությունը հերքել է Կիմ Չեն Ընի նմանակի մասին լուրերը
28.10.2021 | 17:59   ***
Պարզապես նիհարել է. Հարավային Կորեայի հետախուզությունը հերքել է Կիմ Չե...
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմա են. ՀՀ նախագահի հարցազրույցը РБК հեռուստաալիքին
28.10.2021 | 17:46   ***
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմա են. ՀՀ նախագահի հարց...
ArmnewsOnline TV Youtube chanel
Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
28.10.2021 | 17:40   ***
Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտակա...
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հրետանային հարվածներ հասցնել Դոնեցկին
28.10.2021 | 17:37   ***
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հրետանային հարվածներ հասցնել Դոնեցկի...
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող. ՀՀ ՊՆ
28.10.2021 | 17:32   ***
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ...
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպանին
28.10.2021 | 17:29   ***
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդե...
Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցով նիստ ԲԴԽ-ում
28.10.2021 | 17:26   ***
Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցով նիս...
Կառավարությունը գումար է հատկացրել «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով
28.10.2021 | 17:08   ***
Կառավարությունը գումար է հատկացրել «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմա...
Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից
28.10.2021 | 17:05   ***
Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից
Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն Գիլոյան
28.10.2021 | 17:02   ***
Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն ...
Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով
28.10.2021 | 16:57   ***
Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ...
N զորամասի նռնականետորդները և խոշոր տրամաչափի գնդացրորդները կատարել են տեսական և գործնական պարապմունքներ
28.10.2021 | 16:40   ***
N զորամասի նռնականետորդները և խոշոր տրամաչափի գնդացրորդները կատարել են...
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացին
28.10.2021 | 16:37   ***
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծ...
Հայաստանի և Սինգապուրի ռեզիդենտները հնարավորություն կունենան ազատվել կրկնակի հարկումից
28.10.2021 | 16:32   ***
Հայաստանի և Սինգապուրի ռեզիդենտները հնարավորություն կունենան ազատվել կ...
Թուրքիան երկու ռազմական արշավ է նախապատրաստում Սիրիայի հյուսիսում. աղբյուր
28.10.2021 | 16:25   ***
Թուրքիան երկու ռազմական արշավ է նախապատրաստում Սիրիայի հյուսիսում. աղբ...
Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները
28.10.2021 | 16:14   ***
Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավ...
ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողներին ավելի լավ ճանաչելու Չինաստանը
28.10.2021 | 16:03   ***
ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողների...
Սովորական, մատչելի հակադեպրեսանտը կարող է նվազեցնել «Քովիդ-19»-ով վարակվելիս հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը. հետազոտություն
28.10.2021 | 15:57   ***
Սովորական, մատչելի հակադեպրեսանտը կարող է նվազեցնել «Քովիդ-19»-ով վարա...
Կրակոցներ Աբովյան փողոցում. կա զոհ. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը
28.10.2021 | 15:47   ***
Կրակոցներ Աբովյան փողոցում. կա զոհ. ոստիկանները պարզել են կրակողի ինքն...
Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
28.10.2021 | 15:42   ***
Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վ...
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումն առաջարկվում է վերապահել Կառավարությանը
28.10.2021 | 15:31   ***
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումն առաջար...
ԵՄ-ն Հայաստանի տրամադրած Քովիդ-վկայագիրը համարժեք է ճանաչել ԵՄ թվային վկայագրին
28.10.2021 | 15:29   ***
ԵՄ-ն Հայաստանի տրամադրած Քովիդ-վկայագիրը համարժեք է ճանաչել ԵՄ թվային ...
Թեհրանի առևտրի պալատի նախագահը շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես Թումանյանին
28.10.2021 | 15:14   ***
Թեհրանի առևտրի պալատի նախագահը շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես ...
Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ
28.10.2021 | 15:02   ***
Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է...
Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը դիվանագիտական ճգնաժամից հետո
28.10.2021 | 14:59   ***
Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը դիվանագիտական ճգնաժամից հետո
Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել
28.10.2021 | 14:56   ***
Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև հետբրեքզիթային տարաձայնությունները շարունակվում են. Ֆրանսիան արգելափակել է բրիտանական ձկնորսական նավերի ճանապարհը
28.10.2021 | 14:52   ***
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև հետբրեքզիթային տարաձայնությունները շար...
ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ ադրբեջանական ԶՈւ–ն ինժեներական աշխատանքների փորձեր է անում. մարտական դիրքեր կահավորելու որոշակի փորձեր կան, որոնք կանխվում են. փոխնախարար
28.10.2021 | 14:42   ***
ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ ադրբեջանական ԶՈւ–ն ինժեներական աշխա...
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին
28.10.2021 | 14:37   ***
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վ...
Ոստիկանությունից վարչություն կտրամադրվի Հակակոռուպցիոն կոմիտեին. քննարկվում է փոփոխության իրականացման ձևաչափը
28.10.2021 | 14:28   ***
Ոստիկանությունից վարչություն կտրամադրվի Հակակոռուպցիոն կոմիտեին. քննար...
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև այսօր Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին գործընկերության համաձայնագրի ստորագրման առիթով և նշել, որ հայ-ֆրանսիական կապերն ունեն դարավոր պատմություն ու ամուր հիմքեր, և այս նախաձեռնությունն իրապես խորհրդանշական է նաև հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության ամրապնդման առումով:

Վահրամ Դումանյանի համոզմամբ՝ Հայաստանում տարեցտարի ավելանում է ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը, ինչի զարգացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշտապես տարվում են լայնածավալ աշխատանքներ:

«Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրն իրականացվում է 2012 թվականից և ընդգրկում է 10 հանրակրթական դպրոցներ: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից՝ ծրագրի ընդլայնման արդյունքում, ֆրանսերենի խորացված ուսուցումը կազմակերպվելու է ևս 6 հանրակրթական ուսումնական հաստատություններում և մեկ վարժարանում: Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի յուրահատկությունն այն է, որ իրագործվում է Երևանի, Գյումրու, Իջևանի, Հրազդանի, Գորիսի, Եղեգնաձորի, Սպիտակի, Վանաձորի և Էջմիածնի ուսումնական հաստատություններում: Սա վկայում է, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը բարձրանում է նաև Հայաստանի Հանրապետության մարզերում»,- ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ու դպրոցներում դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:

Անդրադառնալով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկություններին՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կիրականացվեն նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների շարունակական զարգացմանը:

«Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը, և այսօր ստորագրված գործընկերության համաձայնագիրը նույնպես հիմք կհանդիսանա համատեղ նոր ծրագրերի իրականացման համար»,- եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս նախարար Վահրամ Դումանյանի՝ համաձայնագրի ստորագրման նախաձեռնության համար և շեշտել, որ այդ փաստաթղթով կնշանավորվի ֆրանսերենով խորացված ուսուցմամբ ծրագրի ընդլայնումը:

«Սա ընդլայնում է ոչ միայն քանակական, այլև որակական առումով, քանի որ առաջին անգամ է, որ ծրագրին միանալու են ավագ դպրոցները: Այն աշակերտներին, որոնք դպրոցում սովորել են ֆրանսերեն, ծրագիրը հնարավորություն կընձեռի շարունակելու ֆրանսերեն ուսումնառությունն ավագ դպրոցում: 148 ավագ դպրոցն էլ հնարավորություն կտա այս համայնքում գործող 4 դպրոցների աշակերտներին ավագ դպրոցում ևս շարունակելու ֆրանսերենի ուսումը»,- շեշտել է դեսպանը և ուրախությամբ հավելել, որ այս ծրագրին միացել են նաև մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցները: Դեսպանը տեղեկացրել է, որ այցելել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ, որտեղ հանդիպել է մոտիվացված ուսուցիչների և աշակերտների:

Ներկայացնելով հուշագրից բխող համագործակցության շրջանակը՝ Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները կարող են կապ հաստատել Ֆրանսիայի կամ ֆրանկոֆոն երկրների դպրոցների հետ, կազմակերպել փոխանակումներ և այլն:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, վերջերս էլ ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, և ֆրանսերեն խորացմամբ ուսուցմամբ ծրագիրը ֆրանկոֆոնիայի համար կարող է հանդիսանալ Հայաստանի հանձնառության վկայություն»,- ասել է դեսպան Լաքոտը՝ վերահաստատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունը և ընդգծելով այդ հարաբերությունների տիրույթում միմյանց լեզուները սովորելու կարևորությունը:

Նշենք, որ ըստ համաձայնագրի՝ ֆրանսերենի խորացված ծրագիր իրականացնող դպրոցները կհամալրվեն ուսումնական նյութերով, դասավանդողները կանցնեն վերապատրաստում: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից չորս դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 2-րդից 9-րդ դասարաններ, իսկ երեք ավագ դպրոցներում՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10-ից 12-րդ դասարաններ:

Նյութի աղբյուր՝ escs.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0