booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Մենք պետք է գիշեր ու ցերեկ աշխատենք և հզորանանք: Իսկ ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը...

Մենք պետք է գիշեր ու ցերեկ աշխատենք և հզորանանք: Իսկ ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը կենսականորեն անհրաժեշտ ռեսուրս է մեր գոյությունն ու արժանապատիվ ապագան երաշխավորելու համար:

Լրահոս

Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
30.11.2021 | 15:58   ***
Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
30.11.2021 | 15:44   ***
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանա...
ArmnewsOnline TV Youtube chanel
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ից կիրառվող սահմանափակմանը
30.11.2021 | 15:35   ***
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ի...
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները
30.11.2021 | 15:14   ***
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով...
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
30.11.2021 | 15:09   ***
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայո...
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջ
30.11.2021 | 14:59   ***
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործար...
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայելական հետախուզության զգուշացումն ԱՄՆ-ին
30.11.2021 | 14:49   ***
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայե...
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
30.11.2021 | 14:43   ***
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները
30.11.2021 | 14:24   ***
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժող...
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
30.11.2021 | 14:20   ***
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում․ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն
30.11.2021 | 14:10   ***
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետն...
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
30.11.2021 | 14:05   ***
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
30.11.2021 | 13:56   ***
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է Մեսսիին
30.11.2021 | 13:48   ***
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է...
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
30.11.2021 | 13:33   ***
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվ...
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է
30.11.2021 | 13:30   ***
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու ...
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
30.11.2021 | 13:16   ***
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը
30.11.2021 | 13:11   ***
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխ...
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար
30.11.2021 | 13:07   ***
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձա...
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը
30.11.2021 | 13:00   ***
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորք...
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
30.11.2021 | 12:51   ***
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն
30.11.2021 | 12:46   ***
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դ...
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է
30.11.2021 | 12:28   ***
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապար...
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն
30.11.2021 | 12:23   ***
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան ա...
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայաստանի փորձառությունը
30.11.2021 | 12:00   ***
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայ...
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
30.11.2021 | 11:51   ***
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում է՝ անմնացորդ նվիրումով կատարելով իր առաքելությունը
30.11.2021 | 11:47   ***
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում ...
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին
30.11.2021 | 11:37   ***
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որո...
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրահաղորդիչ գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ. ՌԴ ՊՆ
30.11.2021 | 11:30   ***
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրա...
Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
30.11.2021 | 11:22   ***
Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
Բոլորը

Հակառակորդի քարոզչամեքենան իր կարճ խելքով որոշել է առիթը բաց չթողնել և քարկոծել ու չեզոքացնել Բևեռի ծրագրի հիմնարար թեզերից մեկը, որ Հայաստանի արտաքին ռազմավարությունը պետք է կառուցվի ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից լինելու առանցքի շուրջ, որովհետև միայն այդպես է հնարավոր ապահովել մեր արտաքին անվտանգությունը, ինչպես նաև ձեռք բերել թռիչքային զարգացման համար անհրաժեշտ տեխնոլոգիական հագեցում և բազմամիլիարդ ներդրումներ:

Բոլշևիկյան կացնային բթամտությամբ աշխատող քարոզչամեքենայի ոգևորության առիթը Աֆղանստանի պարագան է:

Ասում են, թե տեսաք, որ թեև Աֆղանստանը ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ուներ, բայց ԱՄՆ-ն նրան չպաշտպանեց, ուստի մեզ էլ չի պաշտպանելու:

Հասկանալով, որ, այդուհանդերձ, ամբողջությամբ ռուսական կողմնորոշումը որպես այլընտրանք ցույց տալու ողջամիտ թվացող փաստարկումներ չկան, քարոզչամեքենան ավելի եռանդուն կերպով է փորձում որպես այլընտրանք մատուցել «մենք պետք է մեզանով ուժեղանանք» գրավիչ, բայց իրականությունից կտրված ու ի վերջո կործանարար տեսակետը:

Դառնանք Աֆղանստանի պարագային:

ԱՄՆ-ն Աֆղանստանի վրա տրիլիոնավոր դոլարներ է ծախսել պետություն և անվտանգային-պաշտպանական համակարգ կառուցելու նպատակով:

Սակայն Աֆղանստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, որքան էլ ցավալի է, չկարողացավ հաղթահարել իր այն նախընտրությունները, որոնք անհնարին են դարձնում այդ երկրում արդիական հասարակության և պետության կայացումն ու գոյությունը:

Ըստ այդմ՝ Աֆղանստանը փաստեց, որ չի ցանկանում և չի կարող լինել պայմանագրունակ կողմ և չի ցանկանում ու չի կարող համապատասխանել ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակին ու դրանից բխող պահանջներին:

Այսինքն՝ փաստ է, որ Աֆղանստանն է խախտել պայմանագիրը, իսկ ԱՄՆ-ն ընդամենը գործում է այդ փաստի ուժով ստեղծված իրավիճակին համապատասխան՝ ձգտելով գոնե այսուհետև ապահովել իր շահերը:

ԱՄՆ-ն ըստ էության այլևս ազատ է իր պարտավորությունների առումով և դադարեցնում է դրանց կատարումը: Դրա շնորհիվ, այո, ԱՄՆ-ի կրած ահռելի վնասը փոխհատուցվում է Աֆղանստանը ներառող Մեծ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգային նոր ճարտարապետության ձևավորման ցավոտ գործընթացով, որը կծառայի Չինաստանի ռազմավարական ծավալումը զսպելու նրա գերնպատակին:

Առաջ անցնելով պետք է կանխատեսենք, որ.

1. Այդ տարածաշրջանում ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ունեցող մյուս երկիրը՝ Պակիստանը, ևս փաստացի զրկվել է ԱՄՆ-ի աջակցությունից: Ավելին՝ ԱՄՆ-ը աջակցում է նրա ռազմավարական հակառակորդ Հնդկաստանին, քանի որ Պակիստանը նույնպես փաստացի խախտել է պայմանագիրը և գործում է Չինաստանի հետ միասին ընդդեմ ԱՄՆ-ի շահերի, ինչի համար պատժվելու է:

2. Ոչ հեռու ապագայում ԱՄՆ-ի և նրա ՆԱՏՕ անդամ դաշնակից Թուրքիայի հարաբերությունները հատելու են հիմնական կարմիր գծերի մեծ մասը և ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ վատ կամ շատ վատ բաներ է անելու:

Սառը պատերազմի ժամանակվա հնոտի մշակումների հույսին մնացած քարոզչամեքենայի հետևորդների համար նախապես նշենք, որ մինչ այդ Թուրքիան մեծ հավանականությամբ դեռևս կօգտագործվի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ: Ուստի նաև այդ պատճառով մենք պետք է ժամ առաջ պոկվենք Ռուսաստանից:

Ասվածը հերթական անգամ կցուցանե, որ ԱՄՆ-ն պայմանագրունակ տերություն է և երբեք առաջինը չի խախտում պայմանագիրը, ուստի մեզանից է կախված լինելու, թե ինչ կտա մեզ ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը:

Հատուկ «մենք պետք է մեզանով ուժեղանանք» տեսակետի միամիտ ու ազնիվ ջատագովների համար պարզաբանում եմ (գործակալ քարոզիչներին արհամարհում եմ և հիշեցնում, որ շուտով պատժվելու են), որ ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը չի ենթադրում ԱՄՆ-ի կողմից գաղութացում, նրա նկատմամբ ստրկաբարոյություն, ինչպես նաև նրա հույսին ու հաշվին ապրելու ցանկություն:

Բնականաբար, մենք պետք է գիշեր ու ցերեկ աշխատենք և հզորանանք: Իսկ ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը կենսականորեն անհրաժեշտ ռեսուրս է մեր գոյությունն ու արժանապատիվ ապագան երաշխավորելու համար:

 

 

 

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։



Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0