booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Պետք է պատրաստվել դիմադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կար...

Պետք է պատրաստվել դիմադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կարող լինել. թուրքագետ



Լրահոս

ՊՍԺ-ն չկարողացավ հաղթել «Մարսելին»
25.10.2021 | 1:00   ***
ՊՍԺ-ն չկարողացավ հաղթել «Մարսելին»
Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ
25.10.2021 | 0:52   ***
Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Գիտնականները կարող են բացահայտել թեժ յուպիտերների ծագումը
25.10.2021 | 0:33   ***
Գիտնականները կարող են բացահայտել թեժ յուպիտերների ծագումը
Սառը ձեռքերը կարող են լուրջ հիվանդությունների ախտանիշ լինել
25.10.2021 | 0:24   ***
Սառը ձեռքերը կարող են լուրջ հիվանդությունների ախտանիշ լինել
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը խոսել է միայնության մասին
25.10.2021 | 0:13   ***
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը խոսել է միայնության մասին
Սննդաբանը զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել իմունիտետի համար
25.10.2021 | 0:07   ***
Սննդաբանը զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել ...
Դեֆիցիտը ստիպել է Mercedes-ին անցում կատարել դեպի առավել թանկարժեք չիպերը
25.10.2021 | 0:02   ***
Դեֆիցիտը ստիպել է Mercedes-ին անցում կատարել դեպի առավել թանկարժեք չիպ...
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
24.10.2021 | 23:50   ***
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Էլեկտրաէներգիայի անջատումներ հոկտեմբերի 25-ին
24.10.2021 | 23:43   ***
Էլեկտրաէներգիայի անջատումներ հոկտեմբերի 25-ին
Միացյալ Նահանգները վախճանվում են միգրացիոն խնդիրների պատճառով. Թրամփ
24.10.2021 | 23:36   ***
Միացյալ Նահանգները վախճանվում են միգրացիոն խնդիրների պատճառով. Թրամփ
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ
24.10.2021 | 23:27   ***
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյ...
Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով
24.10.2021 | 23:19   ***
Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով
Գիտնականները գնահատել են գետնանուշի ազդեցությունը ուղեղի վրա
24.10.2021 | 23:13   ***
Գիտնականները գնահատել են գետնանուշի ազդեցությունը ուղեղի վրա
1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» Հայաստանի տարածքը մոտ 2000 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս
24.10.2021 | 22:48   ***
1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» Հայաստանի տարածքը մոտ 2000 քառակուսի կիլոմետրով...
Հայտնաբերվել է դինոզավրերի հնագույն խումբ
24.10.2021 | 22:44   ***
Հայտնաբերվել է դինոզավրերի հնագույն խումբ
Forbes-ը պատմել է ռուսական սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի հատուկ գործողության մասին
24.10.2021 | 22:31   ***
Forbes-ը պատմել է ռուսական սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի հատուկ գործո...
Եկեք պատվաստվենք» միջոցառումն ավարտվել է. քանի մարդ է պատվաստվել այսօր Օպերայի բակում
24.10.2021 | 22:24   ***
Եկեք պատվաստվենք» միջոցառումն ավարտվել է. քանի մարդ է պատվաստվել այսօր...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են. իրավիճակը տեղում լարված է
24.10.2021 | 22:03   ***
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. ...
Apple AirPods Pro 2 ականջակալերը կարող են ժառանգել առաջին սերնդի մոդելի դիզայնը
24.10.2021 | 21:56   ***
Apple AirPods Pro 2 ականջակալերը կարող են ժառանգել առաջին սերնդի մոդել...
Առանց ախտանշանների եւ թեթեւ ընթացքով COVID-19 ունեցող երեխաների մոտ հակամարմիններ կարող են չառաջանալ. հետազոտություն
24.10.2021 | 21:49   ***
Առանց ախտանշանների եւ թեթեւ ընթացքով COVID-19 ունեցող երեխաների մոտ հա...
Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում
24.10.2021 | 21:34   ***
Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում
ԵՄ-ն պատրաստվում է վերականգնել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշխատանքը մեկ ամսվա ընթացքում
24.10.2021 | 21:31   ***
ԵՄ-ն պատրաստվում է վերականգնել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշ...
Թուրքիայի ԱԳՆ-ում փորձել են գտնել միջոցը 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա չհայտարարելու համար. ԶԼՄ
24.10.2021 | 21:09   ***
Թուրքիայի ԱԳՆ-ում փորձել են գտնել միջոցը 10 երկրների դեսպաններին պերսո...
Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը
24.10.2021 | 21:01   ***
Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Ար...
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով
24.10.2021 | 20:54   ***
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի...
Քոչարյանին ակտիվացնում են, որ Նիկոլի համար հանգիստ ապահովի երկրորդ նոյեմբերի 9-ը». Վահե Գասպարյան
24.10.2021 | 20:45   ***
Քոչարյանին ակտիվացնում են, որ Նիկոլի համար հանգիստ ապահովի երկրորդ նոյ...
Ակնհայտ է՝ ՌԴ-ն իրականացնում է արագ էքսպանսիա․ պետք է ընդվզել ռուսական դպրոցների և ուղղափառ եկեղեցու թեմի բացման դեմ
24.10.2021 | 20:32   ***
Ակնհայտ է՝ ՌԴ-ն իրականացնում է արագ էքսպանսիա․ պետք է ընդվզել ռուսական...
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է․ Պապիկյան
24.10.2021 | 20:26   ***
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է․...
Հոգեբաններն ասել են՝ ինչպես պահպանել առույգությունն աշնանը և ձմռանը
24.10.2021 | 20:14   ***
Հոգեբաններն ասել են՝ ինչպես պահպանել առույգությունն աշնանը և ձմռանը
Հայտնի չէ, թե քանի հաստիք կկրճատվի համայնքների միավորումից հետո
24.10.2021 | 20:06   ***
Հայտնի չէ, թե քանի հաստիք կկրճատվի համայնքների միավորումից հետո
Բոլորը

Միջանցքի բացումը վերջնականապես ավարտելու է մեր պատմությունը՝ բացառելով անվտանգ հայկական պետություն ունենալու արդեն որևէ հնարավորություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հարցզրույցը թուրքական CNN Тürk հեռուստաալիքին:

«Թշնամական Ադրբեջանի ղեկավար Ի. Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուրքական պրոիշխանական CNN Тürk հեռուստաալիքին, որում առկա են բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։ Ստորև առանձնացնեմ դրանցից ընդամենը մի քանիսը։

-Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը (ուղիղ մեջբերում). «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։ Սա կարևոր ամրագրում է, որը կարող են օգտագործել մեր դիվանագետները։
-Ադրբեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղաղության պայմանագիր», որի դիմաց պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղաղություն։ ...Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։ Այստեղ անհրաժեշտ է «առաջարկ» բառը կարդալ որպես «պահանջ» և ըստ այդմ կարելի է վստահ պնդել, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում կնքվի որևէ պայմանագիր, ապա դա կնշանակի, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը վերջնականապես հրաժարվել է Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի ամբողջականության մի մասը։

-Ադրբեջանի (այսինքն՝ նաև Թուրքիայի) և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են սրվել։ Սա արդեն իսկ երևում էր իրական դաշտում վերջին օրերին, իսկ Ալիևի հարցազրույցում՝ ՌԴ-ին ուղղված քողարկված կշտամբանքներն ու զգուշացումները ևս մեկ անգամ վերահաստատում են այս միտումը։

-Հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Ակնհայտ է, որ այս պահին մեր թշնամիները չեն ստացել այն, ինչ հանդիսանում էր Թուրքիայի կողմից այս պատերազմին մասնակցելու գլխավոր նպատակներից մեկը՝ Սյունիքը կտրել հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհով (թե՛ ավտո, թե՛ երկաթուղի, որի մասին ուղիղ հայտարարեց Ալիևը հարցազրույցում) և ուղիղ կապ ապահովել Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա միջանցքով։ Հարցազրույցից պարզ է դառնում, որ միջանցքին և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը դեմ է նաև Վրաստանը։ Սա հասկանալով՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ միջանցքի նախագծի շահառու դառնան այլ ուժեր ևս։ 

Որպես գլխավոր հետևություն. Հայաստանը միանշանակ հնարավորություն ունի վիժեցնելու միջանցքի գաղափարը իր դաշնակիցների հետ միասին։ Միջանցքի բացումը վերջնականապես ավարտելու է մեր պատմությունը՝ բացառելով անվտանգ հայկական պետություն ունենալու արդեն որևէ հնարավորություն։ 

Ուստի անհրաժեշտ է գիտակցել այս ամենը և ապա քրտնաջան աշխատանք սկսել։ Վստահ եմ, որ մեր թշնամիները ոչինչ չեն խնայելու՝ միջանցքը ստանալու համար։ Ուստի պետք է պատրաստվել դիմադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կարող լինել։ Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը»,- գրել  է նա։

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։



Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0