booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան

<<Պոլիտեխնիկը>>պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան



Լրահոս

Ֆրանսիայի ՊՆ-ն սուզանավերի սկանդալից հետո կոչ է արել դուրս չգալ ՆԱՏՕ-ից
22.09.2021 | 21:55   ***
Ֆրանսիայի ՊՆ-ն սուզանավերի սկանդալից հետո կոչ է արել դուրս չգալ ՆԱՏՕ-ի...
Ֆեյսբուքյան հայհոյանքի փաստով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել
22.09.2021 | 21:46   ***
Ֆեյսբուքյան հայհոյանքի փաստով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուց...
ArmnewsOnline TV Youtube chanel
Տեղի է ունեցել Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը
22.09.2021 | 21:39   ***
Տեղի է ունեցել Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն
22.09.2021 | 21:26   ***
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորութ...
Գվարդիոլան քննադատել է Անգլիայի ֆուտբոլային ղեկավարությանը
22.09.2021 | 21:16   ***
Գվարդիոլան քննադատել է Անգլիայի ֆուտբոլային ղեկավարությանը
Բայդենը բանակցություններ է վարել Մակրոնի հետ
22.09.2021 | 21:13   ***
Բայդենը բանակցություններ է վարել Մակրոնի հետ
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հանդիպումը
22.09.2021 | 21:02   ***
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռա...
Արմեն Զախարյանով հետաքրքրվում է Դորտմունդի
22.09.2021 | 20:57   ***
Արմեն Զախարյանով հետաքրքրվում է Դորտմունդի "Բորուսիան"
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
22.09.2021 | 20:57   ***
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
Գույքահարկի և աղբահանության վճարները կարող եք կատարել նաև ՀայՓոստի բաժանմունքներում
22.09.2021 | 20:51   ***
Գույքահարկի և աղբահանության վճարները կարող եք կատարել նաև ՀայՓոստի բաժ...
30 տարի անց ՀՀ և ՌԴ ատոմային էներգետիկները դարձյալ համատեղել են ուժերը
22.09.2021 | 20:45   ***
30 տարի անց ՀՀ և ՌԴ ատոմային էներգետիկները դարձյալ համատեղել են ուժերը
Անկախությունը դեռևս իրողություն չէ. այն շարունակում է մնալ նպատակ. «Թարմ ուղեղով»
22.09.2021 | 19:49   ***
Անկախությունը դեռևս իրողություն չէ. այն շարունակում է մնալ նպատակ. «Թա...
ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ
22.09.2021 | 19:44   ***
ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի ե...
Սեւանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով
22.09.2021 | 19:36   ***
Սեւանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է...
Վարանդայում դեռևս չկառուցված օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է
22.09.2021 | 19:23   ***
Վարանդայում դեռևս չկառուցված օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների...
Աշխարհի առաջնությունում պետք է պայքարենք մեդալների համար. Զավեն Անդրիասյան
22.09.2021 | 19:17   ***
Աշխարհի առաջնությունում պետք է պայքարենք մեդալների համար. Զավեն Անդրիա...
Հունաստանի իրավապահների կողմից 11 տարի հետախուզման մեջ գնտվող Ռեւազին գտել են Բագրատաշենի անցակետում
22.09.2021 | 19:11   ***
Հունաստանի իրավապահների կողմից 11 տարի հետախուզման մեջ գնտվող Ռեւազին ...
Վրաստանը տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն ունեցող երկրներից է․ ԱՄՀ-ի զեկույցը
22.09.2021 | 19:03   ***
Վրաստանը տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն ունեցող եր...
Ռուդ Գուլիտ. Կանտեն հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում եւ արժանի է «Ոսկե գնդակի»
22.09.2021 | 18:58   ***
Ռուդ Գուլիտ. Կանտեն հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում եւ արժանի է «Ոսկե գնդ...
Թուրքական Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը նախատեսված է 2022 թվականին
22.09.2021 | 18:53   ***
Թուրքական Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը նախատեսված ...
Մեկնարկել է  Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
22.09.2021 | 18:47   ***
Մեկնարկել է Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում հանդիպումներ են նախատեսվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Ռուդենկո
22.09.2021 | 18:37   ***
ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում հանդիպումներ են նախատեսվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ...
Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք. Տաջիկստանի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
22.09.2021 | 18:25   ***
Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շա...
Կազմակերպիչները, տեղյակ լինելով իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան
22.09.2021 | 18:22   ***
Կազմակերպիչները, տեղյակ լինելով իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրա...
Միրզոեւա. ՀՀ ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի վերաբերյալ
22.09.2021 | 18:18   ***
Միրզոեւա. ՀՀ ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ազգային փոքրամա...
Մեքենան պատկանում է եղբորս ընկերությանը. Արթուր Ղազինյանը՝ իր կարողության շուրջ խոսակցությունների մասին
22.09.2021 | 18:15   ***
Մեքենան պատկանում է եղբորս ընկերությանը. Արթուր Ղազինյանը՝ իր կարողութ...
Սուդանում ձերբակալվել են պետական ​​հեղաշրջման բոլոր մասնակիցները
22.09.2021 | 18:11   ***
Սուդանում ձերբակալվել են պետական ​​հեղաշրջման բոլոր մասնակիցները
Forbes․ Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը
22.09.2021 | 18:08   ***
Forbes․ Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը
Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ
22.09.2021 | 18:02   ***
Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդո...
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում բացվել է ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիա
22.09.2021 | 17:59   ***
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում բացվել է ճանապա...
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 30-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Այսօր մեր ամենամեծ խնդիրներն ու բոլոր լուծումները կրթության ոլորտում են։  Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը և արդյունաբերությունն առաջ տանող թիվ 1  դրոշակակիրը։ Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Այս կազմով, որտեղ ներկա են Կառավարությունը, համալսարանը և ոլորտը, ամենաբարձր հավակնությամբ պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի Պոլիտեխնիկը դառնա աշխարհի ամենաբարձր կրթական որակ ապահովող հաստատություններից մեկը։ Մինչև 2021 թվականի ավարտը պետք է ունենաք Պոլիտեխնիկի համապարփակ զարգացման ծրագիրը»֊նշել է Հայկ Չոբանյանը։

ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի, ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և համալսարանի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ՀԱՊՀ-ում գործող «Խելացի լուծումներ» կենտրոնում, ծանոթացել կենտրոնի վերանորոգված և սարքավորումներով հագեցած լաբորատոր լսարաններին, կենտրոնի կողմից բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով իրականացվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին։

Հաջորդիվ, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ Արիկ Մելիքյանի անունը կրող Օդային ռոբոտատեխնիկայի  ուսումնահետազոտական  կենտրոն, որը զբաղվում է անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմամբ և այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմամբ։ Կենտրոնի տնօրեն Օլեգ Գասպարյանը Հայկ Չոբանյանին է ներկայացրել համալրված շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համակարգերի շնորհիվ իրենց մշակած մոդելները, խոսել կենտրոնի ձեռքբերումներից և խնդիրներից։ Օլեգ Գասպարյանը նշել է, որ կենտրոնը մեծապես նպաստում է ինժեներական կրթության որակի բարելավմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը:

Այնուհետև, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀԱՊՀ-ում գործող մի շարք լաբորատորիաներով և եզակի սարքավորումներով հագեցած  «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»: Գիտական աշխատանքների, ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի պետ Արմինե Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է հարթակի մաս կազմող փորձագիտական կենտրոնը, ինովացիոն ծառայության տարածքը, ժամանակակից սարքավորումներով համալրված լաբորատորիաները, ՀԱՊՀ-ի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծված  գործիքները, խոսել է ինովացիոն ծառայությունների և ինովացիոն պորտալի մասին։

Շրջայցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Գերազանցության» կենտրոն։ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը Հայկ Չոբանյանին ներկայացրել է էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների նորագույն սարքավորումները: ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ նախարարությունը պետք է կատալիզատորի դեր կատարի համալսարանի և բիզնեսի միջև, ուղղորդի ԲՈՒՀ-երին անհրաժեշտ մ

մասնագետներ պատրաստելու հարցում։

Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Գոռ Վարդանյանը, նախարարի պաշտոնակատարին է ներկայացնել ՀԱՊՀ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու զարգացման տեսլականը։ ՀՀ ԲՏԱՆ և ՀԱՊՀ ներկայացուցիչները քննարկել են նախարարության և համալսարանի համագործակցության հեռանկարները։

Կարևորելով ԲՈՒՀ-ի բացառիկ դերը մեր երկրի զարգացման գործում իբրև արդյունաբերության թիվ 1 հենարան՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ որքան  բարձր լինեն ոլորտի մասնագետների որակական և քանակական ցուցանիշները, այնքան բարձր կլինի մեր երկրի արդյունաբերության ցուցանիշը։

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է  նաև ՀԱՊՀ-ի միջազգայնացման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման, կրթության և բիզնես ոլորտների համագործակցության հարցերին։

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

<<Պոլիտեխնիկը>>պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0