booked.net booked.net booked.net booked.net


/ Պատահարներ / Նոր մանրամասներ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է 4 մահացածների, վիր...

Նոր մանրամասներ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է 4 մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը. մահացած երեխաները Հունաստանի քաղաքացիներ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ



Լրահոս

ՊՍԺ-ն չկարողացավ հաղթել «Մարսելին»
25.10.2021 | 1:00   ***
ՊՍԺ-ն չկարողացավ հաղթել «Մարսելին»
Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ
25.10.2021 | 0:52   ***
Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Գիտնականները կարող են բացահայտել թեժ յուպիտերների ծագումը
25.10.2021 | 0:33   ***
Գիտնականները կարող են բացահայտել թեժ յուպիտերների ծագումը
Սառը ձեռքերը կարող են լուրջ հիվանդությունների ախտանիշ լինել
25.10.2021 | 0:24   ***
Սառը ձեռքերը կարող են լուրջ հիվանդությունների ախտանիշ լինել
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը խոսել է միայնության մասին
25.10.2021 | 0:13   ***
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը խոսել է միայնության մասին
Սննդաբանը զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել իմունիտետի համար
25.10.2021 | 0:07   ***
Սննդաբանը զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել ...
Դեֆիցիտը ստիպել է Mercedes-ին անցում կատարել դեպի առավել թանկարժեք չիպերը
25.10.2021 | 0:02   ***
Դեֆիցիտը ստիպել է Mercedes-ին անցում կատարել դեպի առավել թանկարժեք չիպ...
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
24.10.2021 | 23:50   ***
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Էլեկտրաէներգիայի անջատումներ հոկտեմբերի 25-ին
24.10.2021 | 23:43   ***
Էլեկտրաէներգիայի անջատումներ հոկտեմբերի 25-ին
Միացյալ Նահանգները վախճանվում են միգրացիոն խնդիրների պատճառով. Թրամփ
24.10.2021 | 23:36   ***
Միացյալ Նահանգները վախճանվում են միգրացիոն խնդիրների պատճառով. Թրամփ
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ
24.10.2021 | 23:27   ***
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյ...
Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով
24.10.2021 | 23:19   ***
Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով
Գիտնականները գնահատել են գետնանուշի ազդեցությունը ուղեղի վրա
24.10.2021 | 23:13   ***
Գիտնականները գնահատել են գետնանուշի ազդեցությունը ուղեղի վրա
1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» Հայաստանի տարածքը մոտ 2000 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս
24.10.2021 | 22:48   ***
1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» Հայաստանի տարածքը մոտ 2000 քառակուսի կիլոմետրով...
Հայտնաբերվել է դինոզավրերի հնագույն խումբ
24.10.2021 | 22:44   ***
Հայտնաբերվել է դինոզավրերի հնագույն խումբ
Forbes-ը պատմել է ռուսական սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի հատուկ գործողության մասին
24.10.2021 | 22:31   ***
Forbes-ը պատմել է ռուսական սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի հատուկ գործո...
Եկեք պատվաստվենք» միջոցառումն ավարտվել է. քանի մարդ է պատվաստվել այսօր Օպերայի բակում
24.10.2021 | 22:24   ***
Եկեք պատվաստվենք» միջոցառումն ավարտվել է. քանի մարդ է պատվաստվել այսօր...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են. իրավիճակը տեղում լարված է
24.10.2021 | 22:03   ***
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. ...
Apple AirPods Pro 2 ականջակալերը կարող են ժառանգել առաջին սերնդի մոդելի դիզայնը
24.10.2021 | 21:56   ***
Apple AirPods Pro 2 ականջակալերը կարող են ժառանգել առաջին սերնդի մոդել...
Առանց ախտանշանների եւ թեթեւ ընթացքով COVID-19 ունեցող երեխաների մոտ հակամարմիններ կարող են չառաջանալ. հետազոտություն
24.10.2021 | 21:49   ***
Առանց ախտանշանների եւ թեթեւ ընթացքով COVID-19 ունեցող երեխաների մոտ հա...
Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում
24.10.2021 | 21:34   ***
Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում
ԵՄ-ն պատրաստվում է վերականգնել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշխատանքը մեկ ամսվա ընթացքում
24.10.2021 | 21:31   ***
ԵՄ-ն պատրաստվում է վերականգնել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշ...
Թուրքիայի ԱԳՆ-ում փորձել են գտնել միջոցը 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա չհայտարարելու համար. ԶԼՄ
24.10.2021 | 21:09   ***
Թուրքիայի ԱԳՆ-ում փորձել են գտնել միջոցը 10 երկրների դեսպաններին պերսո...
Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը
24.10.2021 | 21:01   ***
Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Ար...
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով
24.10.2021 | 20:54   ***
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի...
Քոչարյանին ակտիվացնում են, որ Նիկոլի համար հանգիստ ապահովի երկրորդ նոյեմբերի 9-ը». Վահե Գասպարյան
24.10.2021 | 20:45   ***
Քոչարյանին ակտիվացնում են, որ Նիկոլի համար հանգիստ ապահովի երկրորդ նոյ...
Ակնհայտ է՝ ՌԴ-ն իրականացնում է արագ էքսպանսիա․ պետք է ընդվզել ռուսական դպրոցների և ուղղափառ եկեղեցու թեմի բացման դեմ
24.10.2021 | 20:32   ***
Ակնհայտ է՝ ՌԴ-ն իրականացնում է արագ էքսպանսիա․ պետք է ընդվզել ռուսական...
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է․ Պապիկյան
24.10.2021 | 20:26   ***
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է․...
Հոգեբաններն ասել են՝ ինչպես պահպանել առույգությունն աշնանը և ձմռանը
24.10.2021 | 20:14   ***
Հոգեբաններն ասել են՝ ինչպես պահպանել առույգությունն աշնանը և ձմռանը
Հայտնի չէ, թե քանի հաստիք կկրճատվի համայնքների միավորումից հետո
24.10.2021 | 20:06   ***
Հայտնի չէ, թե քանի հաստիք կկրճատվի համայնքների միավորումից հետո
Բոլորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Պարույր Նալբանդյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:   Հարուցված գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Շիրակի մարզի «Ջարդիձոր» կոչվող տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Nissan Pathfinder-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալիկյանը:   Վթարի հետևանքով Վ. Խալիկյանը, ուղևորներ, Հունաստանի քաղաքացիներ, 10-ամյա Ալեքս Իռակլիդան, 12-ամյա Խրիստինա Իռակլիդան, և ավտոմեքենայում գտնվող Էդգար Քոչինյանը, ում ինքնության, բնակության և տարիքի տվյալները պարզվում են, մահացել են, իսկ Երևանի բնակիչներ, 33-ամյա Լուսինե Խալիկյանը, 39-ամյա Արփինե Գյուրջինյանը և 32-ամյա Գառնիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:   Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխաները քույր ու եղբայր էին, վարորդի կնոջ քրոջ երեխաներն էին, մյուս մահացածն էլ նրա սանիկն էր, վարորդն էլ աշխատում էր ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունում և արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերում ու իր զինակից ընկերների հետ փայլուն է կատարել իր առջև դրած առաջադրանքները:   Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում:   Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, «Ջարդիձոր» կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:   Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի՝ որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 3-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին Գյումրու հիվանդանոց:   Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:   Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Շիրակի մարզային  վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Արթուր Բդոյանը:   Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի, Ախուրյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Մգոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Պարույր Նալբանդյանի, Միշա Բիշարյանի գլխավորությամբ:   Մահացածները հայտնաբերվել էին մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված էր Երևան քաղաքի բնակիչ Վարդան Խալիկյանի անվամբ: Հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին և սահմանազատել տարածքը:   Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նյութի աղբյուր՝ shamshyan.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Նոր մանրամասներ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է 4 մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը. մահացած երեխաները Հունաստանի քաղաքացիներ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹՆոր մանրամասներ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է 4 մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը. մահացած երեխաները Հունաստանի քաղաքացիներ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹՆոր մանրամասներ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է 4 մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը. մահացած երեխաները Հունաստանի քաղաքացիներ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0