booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակ...

Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է



Լրահոս

Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել». Չավուշօղլու
28.10.2021 | 18:04   ***
Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել». Չավուշօղլու
Պարզապես նիհարել է. Հարավային Կորեայի հետախուզությունը հերքել է Կիմ Չեն Ընի նմանակի մասին լուրերը
28.10.2021 | 17:59   ***
Պարզապես նիհարել է. Հարավային Կորեայի հետախուզությունը հերքել է Կիմ Չե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմա են. ՀՀ նախագահի հարցազրույցը РБК հեռուստաալիքին
28.10.2021 | 17:46   ***
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմա են. ՀՀ նախագահի հարց...
Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
28.10.2021 | 17:40   ***
Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտակա...
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հրետանային հարվածներ հասցնել Դոնեցկին
28.10.2021 | 17:37   ***
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հրետանային հարվածներ հասցնել Դոնեցկի...
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող. ՀՀ ՊՆ
28.10.2021 | 17:32   ***
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ...
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպանին
28.10.2021 | 17:29   ***
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդե...
Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցով նիստ ԲԴԽ-ում
28.10.2021 | 17:26   ***
Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցով նիս...
Կառավարությունը գումար է հատկացրել «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով
28.10.2021 | 17:08   ***
Կառավարությունը գումար է հատկացրել «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմա...
Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից
28.10.2021 | 17:05   ***
Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից
Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն Գիլոյան
28.10.2021 | 17:02   ***
Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն ...
Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով
28.10.2021 | 16:57   ***
Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ...
N զորամասի նռնականետորդները և խոշոր տրամաչափի գնդացրորդները կատարել են տեսական և գործնական պարապմունքներ
28.10.2021 | 16:40   ***
N զորամասի նռնականետորդները և խոշոր տրամաչափի գնդացրորդները կատարել են...
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացին
28.10.2021 | 16:37   ***
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծ...
Հայաստանի և Սինգապուրի ռեզիդենտները հնարավորություն կունենան ազատվել կրկնակի հարկումից
28.10.2021 | 16:32   ***
Հայաստանի և Սինգապուրի ռեզիդենտները հնարավորություն կունենան ազատվել կ...
Թուրքիան երկու ռազմական արշավ է նախապատրաստում Սիրիայի հյուսիսում. աղբյուր
28.10.2021 | 16:25   ***
Թուրքիան երկու ռազմական արշավ է նախապատրաստում Սիրիայի հյուսիսում. աղբ...
Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները
28.10.2021 | 16:14   ***
Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավ...
ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողներին ավելի լավ ճանաչելու Չինաստանը
28.10.2021 | 16:03   ***
ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողների...
Սովորական, մատչելի հակադեպրեսանտը կարող է նվազեցնել «Քովիդ-19»-ով վարակվելիս հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը. հետազոտություն
28.10.2021 | 15:57   ***
Սովորական, մատչելի հակադեպրեսանտը կարող է նվազեցնել «Քովիդ-19»-ով վարա...
Կրակոցներ Աբովյան փողոցում. կա զոհ. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը
28.10.2021 | 15:47   ***
Կրակոցներ Աբովյան փողոցում. կա զոհ. ոստիկանները պարզել են կրակողի ինքն...
Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
28.10.2021 | 15:42   ***
Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վ...
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումն առաջարկվում է վերապահել Կառավարությանը
28.10.2021 | 15:31   ***
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումն առաջար...
ԵՄ-ն Հայաստանի տրամադրած Քովիդ-վկայագիրը համարժեք է ճանաչել ԵՄ թվային վկայագրին
28.10.2021 | 15:29   ***
ԵՄ-ն Հայաստանի տրամադրած Քովիդ-վկայագիրը համարժեք է ճանաչել ԵՄ թվային ...
Թեհրանի առևտրի պալատի նախագահը շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես Թումանյանին
28.10.2021 | 15:14   ***
Թեհրանի առևտրի պալատի նախագահը շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես ...
Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ
28.10.2021 | 15:02   ***
Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է...
Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը դիվանագիտական ճգնաժամից հետո
28.10.2021 | 14:59   ***
Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը դիվանագիտական ճգնաժամից հետո
Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել
28.10.2021 | 14:56   ***
Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև հետբրեքզիթային տարաձայնությունները շարունակվում են. Ֆրանսիան արգելափակել է բրիտանական ձկնորսական նավերի ճանապարհը
28.10.2021 | 14:52   ***
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև հետբրեքզիթային տարաձայնությունները շար...
ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ ադրբեջանական ԶՈւ–ն ինժեներական աշխատանքների փորձեր է անում. մարտական դիրքեր կահավորելու որոշակի փորձեր կան, որոնք կանխվում են. փոխնախարար
28.10.2021 | 14:42   ***
ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ ադրբեջանական ԶՈւ–ն ինժեներական աշխա...
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին
28.10.2021 | 14:37   ***
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վ...
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառյող Արման Աթեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի խոսքով՝ զինծառայողն առավոտյան տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Սահակ Օհանյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ) - Վնասվել է հաստ աղիքը, բարակ աղիքը, հեռացվել է ձախ երիկամը: 8 ժամ վիրահատությունից հետո առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Արդեն Երևանում կատարվել են մի շարք հետազոտություններ՝ ռազմաբժշկական վարչության պետի ու կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավարի գլխավորությամբ: Նրանք խոսել են նաև զինծառայողի հարազատների հետ՝ ասել, վիճակը ծանր է, բայց կայուն: Բժիշկները հուսով են՝ առաջիկա օրերին Արման Աթեսյանի առողջական վիճակը կբարելավվի: Փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի և Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է:

Սահակ Օհանյան - Երկու զինծառայողների վիճակը թեթև է, գնդակային վիրավորումներ են եղել ստորին վերջույթների, համապատասխան բժշկական օգնությունը ցուցաբերվել է, հուսով են՝ կարճ ժամանակ հետո շարք կվերադառնան:

Երեկ վիճակը Հայաստանի սահմանների տարբեր հատվածներում լարված էր: Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 23:00-ի սահմաններում էլ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով մեր օդային տարածք մուտք գործելու Ադրբեջանի փորձը: Այսօր, ըստ ՊՆ-ի՝ սահմանին հարաբերական կայուն վիճակ է:

Իսկ ինչո՞ւ էր ՊՆ-ն հաղորդագրություն տարածել, թե ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային թեթև վիրավորում են ստացել, երբ մեկը ծայրահեղ ծանր է, գնդապետ Օհանյանը պարզաբանեց:

Սահակ Օհանյան - Այդ գնահատականը տրվել է վիրավորում ստանալուց շատ կարճ ժամանակ հետո: Իրականում յուրաքանչուր վիրավորումը, եթե կենսամահի չի բերում, նախատեսում է, որ վիրավորում ստացած զինծառայողն ադեկվատ է լինում, հարցերին պատասխանում է, հնարավորություն է տվել այդպես գնահատել: Երբ տեղափոխվել են Գեղարքունիքի հոսպիտալ, մասնագետներն ուսումնասիրել են և վիրահատության ընթացքում տեսել են, որ վիճակը ծանր է:

Միջադեպի հետ կապված Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու և ավելի անձանց սպանության փորձի համար:

Հեղինակ՝ Անի Օհանյան

Նյութի աղբյուր՝ www.1lurer.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0