booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / 48 օր գերության մեջ. Վալերի Պողոսյանի պատմությունը

48 օր գերության մեջ. Վալերի Պողոսյանի պատմությունը



Լրահոս

Տոկիո-2020․ Հուլիսի 31-ին Հովհաննես Բաչկովը կմենամարտի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի հետ
30.07.2021 | 21:47   ***
Տոկիո-2020․ Հուլիսի 31-ին Հովհաննես Բաչկովը կմենամարտի ադրբեջանցի Ջավի...
Թեթև COVID-19-ից 8 ամիս հետո առաջանո՞ւմ են արդյոք պացիենտների հիշողության հետ կապված խնդիրներ
30.07.2021 | 21:42   ***
Թեթև COVID-19-ից 8 ամիս հետո առաջանո՞ւմ են արդյոք պացիենտների հիշողութ...
ArmnewsOnline TV Youtube chanel
«Comedy Woman»-ի աստղը պատասխանել է երիտասարդ ամուսնու ոչ ավանդական կողմնորոշման մասին լուրերին
30.07.2021 | 21:40   ***
«Comedy Woman»-ի աստղը պատասխանել է երիտասարդ ամուսնու ոչ ավանդական կո...
Կորոնավիրուսի «Դելտա» հիմնամանրէն տարածվել է 132 երկրում. ԱՀԿ
30.07.2021 | 21:31   ***
Կորոնավիրուսի «Դելտա» հիմնամանրէն տարածվել է 132 երկրում. ԱՀԿ
Նոր Զելանդիան անվանվել է լավագույն երկիրը, որտեղ կարելի է վերապրել գլոբալ աղետը
30.07.2021 | 21:20   ***
Նոր Զելանդիան անվանվել է լավագույն երկիրը, որտեղ կարելի է վերապրել գլո...
Եվրահանձնաժողովը ներկայացրել է «կլիմայական աղետի» դեմ պայքարի ուղեցույցը
30.07.2021 | 21:15   ***
Եվրահանձնաժողովը ներկայացրել է «կլիմայական աղետի» դեմ պայքարի ուղեցույ...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ
30.07.2021 | 21:08   ***
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հե...
Իսրայելի ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 211 պաղեստինցի
30.07.2021 | 21:02   ***
Իսրայելի ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 211 պաղեստինց...
Հայիթիի սպանված նախագահի կինն ասել է, թե ովքեր կարող են լինել ամուսնու սպանության հնարավոր կազմակերպիչները
30.07.2021 | 20:58   ***
Հայիթիի սպանված նախագահի կինն ասել է, թե ովքեր կարող են լինել ամուսնու...
Ճապոնիայում կրկին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու օրական առավելագույն ցուցանիշը
30.07.2021 | 20:53   ***
Ճապոնիայում կրկին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու օրական առավելագ...
Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության վրա
30.07.2021 | 20:50   ***
Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության վրա
Շամիլ Տարպիշչևն ասել է, թե ինչը կօգնի Խաչանովին հաղթել ՕԽ-ի եզրափակչում
30.07.2021 | 20:43   ***
Շամիլ Տարպիշչևն ասել է, թե ինչը կօգնի Խաչանովին հաղթել ՕԽ-ի եզրափակչու...
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
30.07.2021 | 20:38   ***
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
ՉԺՀ ԱԳՆ-ն բողոքի է հղել ԱՄՆ-ին՝ Չինաստանում լրագրողների հետապնդման մասին Պետդեպի հայտարարության պատճառով
30.07.2021 | 20:29   ***
ՉԺՀ ԱԳՆ-ն բողոքի է հղել ԱՄՆ-ին՝ Չինաստանում լրագրողների հետապնդման մաս...
Քառասունչորսօրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանի Մարտական ծառայության մեդալը հանձնվել է նրա հարազատներին
30.07.2021 | 20:24   ***
Քառասունչորսօրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանի Մարտական ծառա...
Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները տևական ժամանակով խոչընդոտում են սահմանային բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը
30.07.2021 | 20:22   ***
Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծա...
Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում․ նախարար
30.07.2021 | 20:15   ***
Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավո...
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը
30.07.2021 | 20:08   ***
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլի...
Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն Մելանիա Քոլինզի ուղեկցությամբ զբոսնել է Սեն Տրոպեում
30.07.2021 | 20:02   ***
Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն Մելանիա Քոլինզի ուղեկցությամբ զբոսնել է...
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցը
30.07.2021 | 19:55   ***
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ պայման...
Հաջողության հասնելու 6 կանոն՝ ըստ Առնոլդ Շվարցենեգերի. դերասանն այսօր նշում է ծննդյան 74 –ամյակը
30.07.2021 | 19:49   ***
Հաջողության հասնելու 6 կանոն՝ ըստ Առնոլդ Շվարցենեգերի. դերասանն այսօր ...
Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է, սակայն ճգնաժամը չի անցել
30.07.2021 | 19:46   ***
Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է, սակայ...
Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում ռուսական զորքեր կտեղակայվեն Բելառուսում
30.07.2021 | 19:40   ***
Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում ռուսական զորքեր կտեղակայվեն Բելառ...
Տեխնոհսկաների շահույթը ավելանում է
30.07.2021 | 19:35   ***
Տեխնոհսկաների շահույթը ավելանում է
Խոցված ԱԹՍ-ն իսրայելական է, հետախուզական տիպի. Գինը 1,5-2 մլն դոլար. փորձագետը մանրամասներ է հայտնում
30.07.2021 | 19:31   ***
Խոցված ԱԹՍ-ն իսրայելական է, հետախուզական տիպի. Գինը 1,5-2 մլն դոլար. փ...
Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող անձանց շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
30.07.2021 | 19:25   ***
Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող անձանց շրջանակը կընդ...
Գրքի երևանյան փառատոնին ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի վերահրատարակված ակադեմիական հատորները
30.07.2021 | 19:19   ***
Գրքի երևանյան փառատոնին ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի վերահրատարա...
Շիրակում ՔՈՓ թիմը դաշտային վարժանք է անցկացրել
30.07.2021 | 19:13   ***
Շիրակում ՔՈՓ թիմը դաշտային վարժանք է անցկացրել
«Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է ադրբեջանական 34 ձեռնարկությունից լոլիկի ներկրումը ՌԴ
30.07.2021 | 19:06   ***
«Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է ադրբեջանական 34 ձեռնարկությունից լոլիկ...
<<Պոլիտեխնիկը>>պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
30.07.2021 | 19:03   ***
պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
Բոլորը

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ 66-ամյա Վալերի Պողոսյանը հոկտեմբերի 27-ին ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարվել էր։ Նա չէր հասցրել դուրս գալ գյուղից: Վալերի Պողոսյանը 2020 թ.-ի դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձած գերիների 44 հոգանոց խմբի մեջ էր: Նա գերության մեջ  մնացել էր 48 օր, գրում է Hetq.am–ը։ 

Ավետարանոց գյուղը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ամբողջությամբ անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, գյուղում մնացել էր 8 քաղաքացիական անձ, որոնցից 7-ը գերեվարվել է, գյուղի տարբեր հատվածներից, մեկին հաջողվել է փախչել, մեկը՝ Բորիս Բաղդասարյանը սպանվել ու գլխատվել է, նրա աճյունը ապրիլի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ, գյուղապետ Սմբատ Մադաթյանի օգնությամբ տարհանվել է։ Գերությունից վերադարձել են 3-ը, 1-ը գերության մեջ մահացել է, 2-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:

Հոկտեմբերի 27-ին գյուղում թեժ մարտեր են եղել, մի քանի ժամվա ընթացքում գյուղի բնակիչները արագ լքել են Ավետարանոցը, Վալերի Պողոսյանը գյուղի փողոցներից մեկում տեսել է սպանված Բորիս Բաղդասարյանի դին, հասկացել է, որ ադրբեջանցիներն արդեն գյուղում են: Վալերի Պողոսյանը գյուղի անտառներով որոշել է փախչել, դուրս գալ գյուղից, քանի որ տեսել է` գյուղում այլևս ոչ ոք չի մնացել: Նրա պատմելով` 100-150 մետր է մնացել գյուղից դուրս գալուն, երբ ադրբեջանցիները նրան նկատել, շրջապատել են ու գերի վերցրել: 

«Գնում էի, հետ-հետ նայում, որ տեսնեմ, հո հետևիցս մարդ չկա, մեկ էլ մի պահ հետ նայեցի, տեսա մեկը հետևում ավտոմատով կանգնած է, ասեցի վերջ, շուռ եկա, որ փախչեմ, մի 5 մետր վազեցի, տեսա առջևիցս էլ մի քանի հոգի կա, վերջ էլ փախչելու տեղ չկա, ասեցի լավ, խփի, խփում ես, խփի, ավելի լավ ա խփեր, քան գերի ընկնեի»,- պատմում է նա: Վալերիի ձեռքին այդ պահին զենք չի եղել:Նա պատմում է, որ գյուղի վերևում էլ տեղակայված է եղել ադրբեջանական բազան: Ադրբեջանցիները ասել են, որ կանանց, ծերերին ու երեխաներին չեն վնասում, ու Վալերին պիտի գնա իրենց հետ: 

Այդ գիշեր նրան տարել են անտառ, նա մնացել է Ավետարանոց գյուղի անտառներում այնտեղ տեսել է նաև համագյուղացիներ Մաքսիմ Գրիգորյանին և Կարեն Պետրոսյանին: 

Նրանց աչքերը կապված են եղել, ասում է, որ համագյուղացիների հետ խոսել գրեթե չի ստացվել, ադրբեջանցիները զգուշացրել են, որ եթե հայերեն ինչ-որ բան խոսեն, կգնդակահարեն: 

Վալերի Պողոսյանը մինչ 1988 թվականն ապրել է Բաքվում, ադրբեջաներեն լավ գիտի, ու ադրբեջանցիների հետ իրենց լեզվով է հաղորդակցվել:

Հաջորդ օրը, երբ նրանց տարել են մեքենա նստեցնելու, Կարենի ոտքերը ջղաձգված են եղել ու չի կարողացել քայլել, Վալերին ու Մաքսիմը նրան գրկած են տարել: Ադրբեջանցիներն ասել են, որ ուզում են սպանել Կարենին, քանի որ քայլել չի կարողացել ու հետևաբար նրանք դանդաղ են շարժվել, Վալերին խնդրել է չկրակել: Ադրբեջանական «Ուրալ»-ի մոտ նրանք հանդիպել են մյուս համագյուղացիներին` Սեդրակ Պետրոսյանին, Արեգա Շահգելդյանին ու նրա ամուսնուն՝ Էդուարդ Շահգելդյանին: Ասում է`  թեև այդ ժամանակ աչքերը փակ են եղել` ձայներից ճանաչել է նրանց:

Մեքենայում անընդհատ ծեծել են նրանց, ասում է` ոտքերով այնպես էին խփում, ասես գնդակի հարվածելիս լինեին:

Մոտ 10 օր եղել են մի բանտում, որտեղ նրանց անընդհատ հարցաքննել են: Ասում է, այնտեղ մահճակալ, աթոռ էլ չկար, միայն դատարկ խուց էր, որտեղ տեսախցիկ էր տեղադրված: Քնել են հատակին: Վալերին չգիտի, թե այդ ինչ տեղ էր, քանի որ ամբողջ ընթացքում փակ են եղել բոլորի աչքերը, ենթադրում է, որ ԱԱԾ-ի բանտն է եղել ու Բաքվից հեռու չի եղել այդ վայրը, քանի որ երբ տեղափոխել են Բաքվի բանտ, կարճ ժամանակ են գնացել: Այդտեղ նա մնացել է մոտ մեկ ամիս: 

Բաքվի բանտում Վալերին, Մաքսիմն ու Կարենը եղել են նույն խցում, երկրորդ օրը Կարենին տարել են ու Վալերին նրան այլևս չի տեսել: Մի քանի օր անց էլ տարել են Մաքսիմին: Վալերին դրանից հետո մինչ օրս համագյուղացիներից ոչ մի լուր չունի: 

Նրա պատմելով` Բաքվում իրենց շատ չեն տանջել, հիմնականում առաջին բանտում են ծեծել: Վալերիին ասել են, որ հայերին հայհոյի, ինքը հրաժարվել է, ադրբեջանցիներից մեկը անընդհատ հարվածել է գլխին:

Դեկտեմբերի 14-ին եկել ու ասել են, որ նրան բաց են թողնում, դրանից մի օր առաջ արդեն Վալերին խցում մենակ է եղել: Գերության մեջ մահացել է նաև համագյուղացի Էդուարդ Շահգելդյանը, իսկ նրա կնոջը՝ Արեգա Շահգելդյանին, բաց են թողել: Վալերին չի հավատացել, որ իրեն ազատում են, մտածել է, որ ավելի շատ կմնա գերության մեջ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0