booked.net booked.net booked.net booked.net


/ Գիտություն/տեխնիկա / Հայաստանը կմասնակցի «Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի «Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին



Լրահոս

Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է, սակայն ճգնաժամը չի անցել
30.07.2021 | 19:46   ***
Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է, սակայ...
Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում ռուսական զորքեր կտեղակայվեն Բելառուսում
30.07.2021 | 19:40   ***
Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում ռուսական զորքեր կտեղակայվեն Բելառ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Տեխնոհսկաների շահույթը ավելանում է
30.07.2021 | 19:35   ***
Տեխնոհսկաների շահույթը ավելանում է
Խոցված ԱԹՍ-ն իսրայելական է, հետախուզական տիպի. Գինը 1,5-2 մլն դոլար. փորձագետը մանրամասներ է հայտնում
30.07.2021 | 19:31   ***
Խոցված ԱԹՍ-ն իսրայելական է, հետախուզական տիպի. Գինը 1,5-2 մլն դոլար. փ...
Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող անձանց շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
30.07.2021 | 19:25   ***
Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող անձանց շրջանակը կընդ...
Գրքի երևանյան փառատոնին ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի վերահրատարակված ակադեմիական հատորները
30.07.2021 | 19:19   ***
Գրքի երևանյան փառատոնին ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի վերահրատարա...
Շիրակում ՔՈՓ թիմը դաշտային վարժանք է անցկացրել
30.07.2021 | 19:13   ***
Շիրակում ՔՈՓ թիմը դաշտային վարժանք է անցկացրել
«Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է ադրբեջանական 34 ձեռնարկությունից լոլիկի ներկրումը ՌԴ
30.07.2021 | 19:06   ***
«Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է ադրբեջանական 34 ձեռնարկությունից լոլիկ...
<<Պոլիտեխնիկը>>պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
30.07.2021 | 19:03   ***
պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը․ Հայկ Չոբանյան
Ստեղծվել է Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով
30.07.2021 | 18:53   ***
Ստեղծվել է Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով
Ֆրանսիայի ռազմածովային ուժերը մարտական լազերով այրեցին  անօդաչու թռչող սարքեր
30.07.2021 | 18:43   ***
Ֆրանսիայի ռազմածովային ուժերը մարտական լազերով այրեցին անօդաչու թռչող...
Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի
30.07.2021 | 18:31   ***
Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվ...
Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար պաշտոն զբաղեցնող 61 անձի
30.07.2021 | 18:25   ***
Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար պաշտոն զբաղեցնող ...
Գուդկովն ու Պոնասենկովը Սվիրդովայի հիթի քավեր տարբերակի տեսահոլովակի ֆլամինգո են որսում
30.07.2021 | 18:20   ***
Գուդկովն ու Պոնասենկովը Սվիրդովայի հիթի քավեր տարբերակի տեսահոլովակի ֆ...
Տոկիո-2020․ Աթլետիկայի մրցաշարի առաջին տիտղոսը նվաճեց Եթովպիայի վազորդը
30.07.2021 | 18:15   ***
Տոկիո-2020․ Աթլետիկայի մրցաշարի առաջին տիտղոսը նվաճեց Եթովպիայի վազորդ...
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
30.07.2021 | 18:01   ***
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ...
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ
30.07.2021 | 17:56   ***
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությա...
Արտակարգ դեպք Երևանում. Mercedes-ում հրդեհ է բռնկվել․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները
30.07.2021 | 17:52   ***
Արտակարգ դեպք Երևանում. Mercedes-ում հրդեհ է բռնկվել․ օպերատիվ են գործ...
Պատվաստանյութերի ՀՀ տեղափոխման համար ծախսվել է մոտ 11 մլն դրամ
30.07.2021 | 17:43   ***
Պատվաստանյութերի ՀՀ տեղափոխման համար ծախսվել է մոտ 11 մլն դրամ
Այստեղ եմ մանկությանս երազանքի մասին մտքերով. Խաչանովը՝ Տոկիո-2020-ի եզրափակիչ դուրս գալու մասին
30.07.2021 | 17:38   ***
Այստեղ եմ մանկությանս երազանքի մասին մտքերով. Խաչանովը՝ Տոկիո-2020-ի ե...
Խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի
30.07.2021 | 17:26   ***
Խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի
ՄԻՊ-ի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի․ ՄԻՊ
30.07.2021 | 17:11   ***
ՄԻՊ-ի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշ...
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մտադիր է Հայաստանում առավել ակտիվ աջակցել կոռուպցիայի կանխարգելմանը
30.07.2021 | 17:07   ***
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մտադիր է Հայաստանում առավել ...
Պուտինի և Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով
30.07.2021 | 16:55   ***
Պուտինի և Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոց...
Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու արդյունքում ընկերությունը չի կատարել անտառապատման պայմանագրային պարտավորությունները. քրգործ է հարուցվել
30.07.2021 | 16:52   ***
Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու արդյունք...
Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք ձերբակալվել են
30.07.2021 | 16:44   ***
Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք ձերբակալվել ե...
Թուրքագետ. Փալոնեի առաջարկած փոփոխության ընդունումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար
30.07.2021 | 16:35   ***
Թուրքագետ. Փալոնեի առաջարկած փոփոխության ընդունումը կարեւոր նշանակությ...
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում
30.07.2021 | 16:29   ***
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հ...
Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ը ժամանակավորապես զրկել է նրանց աշխատանքի իրավունքից
30.07.2021 | 16:22   ***
Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել ...
Մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն ֆինանսական աջակցությունից
30.07.2021 | 16:08   ***
Մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի երեխա ունեցող ու...
Բոլորը

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում 2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ-ի մարտի 31–ը կանցկացվի «Դուբայ էքսպո -2020» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Դուբայ էքսպո -2020» համաշխարհային ցուցահանդեսին իր առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: 

Համաշխարհային այս էքսպոն համարվելու է աշխարհի ամենամեծ և ամենահին իրադարձությունը, որին մասնակցելու է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ 6 ամիս շարունակ աշխարհի բոլոր երկրները հյուրընկալվում են մեկ տանիքի տակ՝ ներկայացնելով որպես պետություն իրենց գրավչությունները։ Կազմակերպիչներն ակնկալում են տեղացի և արտասահմանյան հյուրերի շուրջ 25 մլն այցելություն։

ՀՀ վարչապետի որոշմամբ  «Դուբայ էքսպո - 2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Էմիրաթական կողմի հետ բանակցությունների արդյունքում ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից Հայաստանի մասնակցության համար տրամադրվել է աջակցության փաթեթ և հատուկ պայմաններ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ աջակցության փաթեթը կազմում է շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գույքի և ծառայությունների անվճար տրամադրում։

«Դուբայ էքսպո -2020» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների և ժողովուրդների մշակութային, կրթական, գիտական, տնտեսական արժեքները և ժառանգությունը։ Յուրաքանչյուր պատվիրակություն ցուցահանդեսին ներկայացված է լինելու 11 տարբեր թեմաներով։ Ցուցահանդեսային տարածքը բաժանված է լինելու 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Կայունություն», «Շարժունություն» և «Հնարավորություն»։ Հայաստանի տաղավարը տեղակայված է լինելու «Հնարավորություն» հատվածում։

Ցուցահանդեսային 11 թեմատիկ շաբաթների ընթացքում Հայաստանն առաջադեմ տեխնոլոգիական աշխարհին կներկայանա իր պոտենցիալով, ներդրումային հնարավորություններով, ինչը նոր գործարար կապեր ստեղծելու և մշակութային ժառանգությունը գովազդելու իրական հնարավորություններ կարող է ապահովել։    

«Դուբայ էքսպո -2020»–ի ընթացքում կազմակերպվելու է նաև «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական ընկերությունները։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլև ստեղծել բիզնես կապեր, գտնել օտարերկրյա գործընկերներ ու ներդրողներ։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է հայկական ապրանքների և հայկական խոհանոցի ցուցադրում, ինչպես նաև հատուկ նախատեսված վայրերում արտադրանքի վաճառք:

Հայաստանի մասնակցության կոնցեպտի հիմքում դրվել է «Էթնոթեք» գաղափարը․ Հայաստանն աշխարհին է ներկայանում էթնիկ առանձնահատկություններով և տեխնոլոգիական հավակնություններով։ Նույն սկզբունքով էլ մշակվել է տաղավարի կոնցեպտը։ Այցելուները տաղավարով շրջելիս համապատասխան տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով, թվային ու ինտերակտիվ տարրերի միջոցով կծանոթանան հայկական ինքնության առանձնահատկություններին, հայկական ծագմամբ համաշխարհային գործիչներին ու գյուտերին։ Այդ ամենի առանցքում լինելու են գիտական միտքը, տեխնոլոգիական և արդյունաբերական պոտենցիալը:

«Դուբայ էքսպո -2020» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի տարբերանշանն առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ` որպես ինֆորմացիայի տարածման ժամանակակից միջոց: Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է` ՀՀ պետական դրոշի գույներով:

Համաշխարհային ցուցահանդեսները համարվում են կարևորագույն իրադարձություն տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային արժեքների ներկայացման տեսանկյունից և  հանդիսանում են հարթակ երկրի պատմությունը, մշակույթը և տնտեսությունը ներկայացնելու, նորարարական գաղափարներով և նվաճումներով փոխանակվելու, ինչպես նաև ապագայի գլոբալ խնդիրների կարգավորման ուղղությամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար։

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։



Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0