booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / 5 մարզերի 300 նպաստառու ընտանիքների կտրվի ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորություն․ սոցիալական ծրագ...

5 մարզերի 300 նպաստառու ընտանիքների կտրվի ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորություն․ սոցիալական ծրագիրը մեկնարկում է Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ



Լրահոս

Դավիթ Չալոյանի հաղթական մեկնարկը՝ 4:1
28.10.2021 | 18:08   ***
Դավիթ Չալոյանի հաղթական մեկնարկը՝ 4:1
Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել». Չավուշօղլու
28.10.2021 | 18:04   ***
Հայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել». Չավուշօղլու
ArmnewsOnline TV Youtube chanel
Պարզապես նիհարել է. Հարավային Կորեայի հետախուզությունը հերքել է Կիմ Չեն Ընի նմանակի մասին լուրերը
28.10.2021 | 17:59   ***
Պարզապես նիհարել է. Հարավային Կորեայի հետախուզությունը հերքել է Կիմ Չե...
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմա են. ՀՀ նախագահի հարցազրույցը РБК հեռուստաալիքին
28.10.2021 | 17:46   ***
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները աքսիոմա են. ՀՀ նախագահի հարց...
Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
28.10.2021 | 17:40   ***
Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտակա...
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հրետանային հարվածներ հասցնել Դոնեցկին
28.10.2021 | 17:37   ***
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հրետանային հարվածներ հասցնել Դոնեցկի...
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող. ՀՀ ՊՆ
28.10.2021 | 17:32   ***
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ...
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպանին
28.10.2021 | 17:29   ***
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդե...
Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցով նիստ ԲԴԽ-ում
28.10.2021 | 17:26   ***
Դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցով նիս...
Կառավարությունը գումար է հատկացրել «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով
28.10.2021 | 17:08   ***
Կառավարությունը գումար է հատկացրել «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմա...
Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից
28.10.2021 | 17:05   ***
Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից
Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն Գիլոյան
28.10.2021 | 17:02   ***
Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն ...
Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով
28.10.2021 | 16:57   ***
Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ...
N զորամասի նռնականետորդները և խոշոր տրամաչափի գնդացրորդները կատարել են տեսական և գործնական պարապմունքներ
28.10.2021 | 16:40   ***
N զորամասի նռնականետորդները և խոշոր տրամաչափի գնդացրորդները կատարել են...
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացին
28.10.2021 | 16:37   ***
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծ...
Հայաստանի և Սինգապուրի ռեզիդենտները հնարավորություն կունենան ազատվել կրկնակի հարկումից
28.10.2021 | 16:32   ***
Հայաստանի և Սինգապուրի ռեզիդենտները հնարավորություն կունենան ազատվել կ...
Թուրքիան երկու ռազմական արշավ է նախապատրաստում Սիրիայի հյուսիսում. աղբյուր
28.10.2021 | 16:25   ***
Թուրքիան երկու ռազմական արշավ է նախապատրաստում Սիրիայի հյուսիսում. աղբ...
Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները
28.10.2021 | 16:14   ***
Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավ...
ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողներին ավելի լավ ճանաչելու Չինաստանը
28.10.2021 | 16:03   ***
ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողների...
Սովորական, մատչելի հակադեպրեսանտը կարող է նվազեցնել «Քովիդ-19»-ով վարակվելիս հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը. հետազոտություն
28.10.2021 | 15:57   ***
Սովորական, մատչելի հակադեպրեսանտը կարող է նվազեցնել «Քովիդ-19»-ով վարա...
Կրակոցներ Աբովյան փողոցում. կա զոհ. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը
28.10.2021 | 15:47   ***
Կրակոցներ Աբովյան փողոցում. կա զոհ. ոստիկանները պարզել են կրակողի ինքն...
Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
28.10.2021 | 15:42   ***
Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վ...
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումն առաջարկվում է վերապահել Կառավարությանը
28.10.2021 | 15:31   ***
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումն առաջար...
ԵՄ-ն Հայաստանի տրամադրած Քովիդ-վկայագիրը համարժեք է ճանաչել ԵՄ թվային վկայագրին
28.10.2021 | 15:29   ***
ԵՄ-ն Հայաստանի տրամադրած Քովիդ-վկայագիրը համարժեք է ճանաչել ԵՄ թվային ...
Թեհրանի առևտրի պալատի նախագահը շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես Թումանյանին
28.10.2021 | 15:14   ***
Թեհրանի առևտրի պալատի նախագահը շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես ...
Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ
28.10.2021 | 15:02   ***
Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է...
Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը դիվանագիտական ճգնաժամից հետո
28.10.2021 | 14:59   ***
Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը դիվանագիտական ճգնաժամից հետո
Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել
28.10.2021 | 14:56   ***
Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև հետբրեքզիթային տարաձայնությունները շարունակվում են. Ֆրանսիան արգելափակել է բրիտանական ձկնորսական նավերի ճանապարհը
28.10.2021 | 14:52   ***
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև հետբրեքզիթային տարաձայնությունները շար...
ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ ադրբեջանական ԶՈւ–ն ինժեներական աշխատանքների փորձեր է անում. մարտական դիրքեր կահավորելու որոշակի փորձեր կան, որոնք կանխվում են. փոխնախարար
28.10.2021 | 14:42   ***
ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ ադրբեջանական ԶՈւ–ն ինժեներական աշխա...
Բոլորը

Հանրապետության հինգ մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Լոռիում և Շիրակում  կիրականացվի սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման  միջոցառումների խթանման ծրագիրը։ Այն ուղղված է  ընտանեկան նպաստ համակարգում գրանցված կամ համակարգից դուրս մնացած ընտանիքների  ձեռներեցության միջոցով սոցիալական վիճակի բարելավմանը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի սոցիալական աաշխատողների ասոցիացիայի  հետ համատեղ, ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Ընտանեկան նպաստի «Փարոս» համակարգը Հայաստանում ներդրվեց 1992 թվականին: Այն  սկզբնական շրջանում նախատեսված էր սոցիալական ծանր վիճակում հայտնված  ընտանիքներին տրամադրվող մարդասիրական օգնության  բաշխման  աշխատանքները կանոնակարգելու համար: Հետագայում համակարգի բալային սանդղակի  միջոցով  պետությունը սկսեց  գնահատել  նաև   ընտանիքների  աղքատության  աստիճանը:

Մինչ օրս այս  համակարգում ընդգրկված   ընտանիքներին, որոշ արտոնություններից բացի, պետությունը տրամադրում է ամենամսյա նպաստ։ Բայց այս ծրագրով պետությունը  առաջնային այլ նպատակներ էր հետապնդում, այն պետք է ընտանիքներին  կախյալ վիճակից դուրս բերեր և ինքնաբավ դարձներ, ինչը 30 տարում չհաջողվեց։ Այժմ  սոցիալական ուղղվածությամբ  նման ծրագրերը փորձ է արվում իրականացնել միջազգային դոնորների մասնակցությամբ։

Արարատի, Արմավիրի,Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում  մեկնարկող ծրագրի  շահառու ընտանիքներն ընտրվելու են մի քանի չափորոշիչներով: Առաջնային նախապայմանը բազմազավակությունն է և ընտանիքում մինչև 5 տարեկան երեխաների առկայությունը։

«Ամեն ինչ ուզում ենք անել ներառականության մեջ, ինչ է սա նշանակում․ չենք ուզում աղքատությունը կրկնվի հաջորդ սերունդների մեջ՝ հատկապես երեխաներ ունեցող ընտանիքների։ ՈՒզում ենք ակտիվացնել, որ երեխաները այլ մոդել տեսնեն, ոչ թե տեսնեն, որ իրենց ամբողջ մանկությունը  անցնում է նպաստի օրվանից մինչև  հաջորդ նպաստին սպասելով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Իրա Անտոնյանը։

Սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանման ծրագրում նախ կընդգրկվեն 600  ընտանիքներ, յուրաքանչյուր ընտանիքից մեկական ներկայացուցիչ անվճար կմասնակցի բիզնես հմտությունների դասընթացների, որի ավարտից հետո շահավետ  գաղափարներ ներկայացրած 300 ընտանիքների կտրամադրվի անհատույց դրամաշնորհ՝ 4000 ԱՄՆ դոլարի  չափով:

«Մենք գիտենք ում ենք փնտրում․ մենք փնտրում ենք աղքատ ընտանիք, ով պատրաստ է  ինչ-որ բան, ինչ- որ գործ սկսել, ակտիվ է, ուզում է մի բան անել այնպես, որ իր երեխաներին իր ուժերով պահի, որ կախում չունենա նպաստից ու պետությունից»,- ասում է  Իրա Անտոնյանը։

Դրամաշնորհային աջակցությունը նպաստառու ընտանիքներին կտրամադրվի փուլային ձևաչափով։ Ներկայացված բիզնես գաղափարները  կենթարկվեն մասնագիտական մոնիթորինգի, կլինի նաև վերահսկողության անհատական համակարգ, որպեսզի յուրաքանչյուր ընտանիքին հատկացված ֆինանսական աջակցությունը ծախսվի նպատակային :

Նոր մոդելով աշխատանք իրականացնելու համար ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն մարզային սոցիալական աջակցության միասնական կենտրոնների  մասնագետներն ու սոցաշխատողները, նրանք  փաստաթուղթ ընդունող ու լրացնող աշխատակիցներից  կվերածվեն  փորձագետների: Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքները  «Փարոս» համակարգում  կմնան մեկից երկու տարի, հաստատուն ու շահութաբեր բիզնես ունենալուց հետո միայն  ընտանիքները  դուրս կբերվեն  նպաստ համակարգից:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

5 մարզերի 300 նպաստառու ընտանիքների կտրվի ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորություն․ սոցիալական ծրագիրը մեկնարկում է Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0