booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Շիրակի մարզի Լեռնակերտում հնագետները վաղ բրոնզեդարյան ամրոց-բնակատեղի ու դամբարանադաշտ են պեղում

Շիրակի մարզի Լեռնակերտում հնագետները վաղ բրոնզեդարյան ամրոց-բնակատեղի ու դամբարանադաշտ են պեղում

Լրահոս

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 40 տրանսպորտային միջոց
30.11.2021 | 16:34   ***
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 40 ...
Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 ադրբեջանցի սպա
30.11.2021 | 16:32   ***
Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 ադրբեջանցի սպա
ArmnewsOnline TV Youtube chanel
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին
30.11.2021 | 16:17   ***
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտու...
Ջրի սակագինը հունվարի 1-ից կփոխվի
30.11.2021 | 16:07   ***
Ջրի սակագինը հունվարի 1-ից կփոխվի
Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
30.11.2021 | 15:58   ***
Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
30.11.2021 | 15:44   ***
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանա...
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ից կիրառվող սահմանափակմանը
30.11.2021 | 15:35   ***
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ի...
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները
30.11.2021 | 15:14   ***
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով...
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
30.11.2021 | 15:09   ***
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայո...
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջ
30.11.2021 | 14:59   ***
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործար...
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայելական հետախուզության զգուշացումն ԱՄՆ-ին
30.11.2021 | 14:49   ***
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայե...
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
30.11.2021 | 14:43   ***
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները
30.11.2021 | 14:24   ***
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժող...
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
30.11.2021 | 14:20   ***
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում․ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն
30.11.2021 | 14:10   ***
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետն...
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
30.11.2021 | 14:05   ***
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
30.11.2021 | 13:56   ***
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է Մեսսիին
30.11.2021 | 13:48   ***
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է...
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
30.11.2021 | 13:33   ***
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվ...
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է
30.11.2021 | 13:30   ***
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու ...
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
30.11.2021 | 13:16   ***
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը
30.11.2021 | 13:11   ***
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխ...
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար
30.11.2021 | 13:07   ***
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձա...
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը
30.11.2021 | 13:00   ***
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորք...
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
30.11.2021 | 12:51   ***
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն
30.11.2021 | 12:46   ***
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դ...
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է
30.11.2021 | 12:28   ***
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապար...
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն
30.11.2021 | 12:23   ***
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան ա...
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայաստանի փորձառությունը
30.11.2021 | 12:00   ***
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայ...
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
30.11.2021 | 11:51   ***
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
Բոլորը

Երրորդ տարին է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի հնավայրում: Այստեղ հնագիտական հուշարձանի համալիր է, որը ներառում է վաղ բրոնզեդարյան բնակավայր, միջին բրոնզի ժամանակաշրջանից ուշ բրոնզի անցման շրջանին վերաբերող դամբարանախմբեր և ուշ բրոնզե դարին թվագրվող բնակատեղի ու դամբարանադաշտ: Երիտասարդ հնագետներով համալրված արշավախումբն այս տարի ֆինանսավորում է ստացել գիտության պետական կոմիտեից ու Լեռնակերտում հետազոտում է Արագածի հյուսիս-արևմտյան լանջերի սոցիալ-ժողովրդագրական խնդիրները:Լեռնակերտի հնագիտական հուշարձանը կազմված է, խորհրդանշական անուն ստացած, վերին ու վարի բերդերից, դամբարանադաշտից ու մեգալիթյան այլ կառույցներից: Տրամաբանորեն ամրոց-բնակատեղին ունեցել է իր դամբարանադաշտը: Հնագետներն այս տարվա պեղումների առաջին փուլում հենց դրանք են պեղում: Ուսումնասիրում են, թե կողք-կողքի գտնվող դամբարաններում թաղված մարդիկ արդյոք ազգակցական կապեր ունեցել են:

Դրա համար դամբարաններից հայտնաբերված մարդաբանական նյութը ԴՆԹ հետազոտության են ենթարկելու: Թաղումները Լեռնակերտում հետաքրքիր ծեսով են արված, որոնք, ըստ հնագետի, տարբերվում են Շիրակի մարզի նույն թվագրության դամբարաններում հայտնաբերված թաղումներից:

«Ուշ բրոնզե դարում մեզ հայտնի էր, որ Շիրակում, մեր գիտեցած հնավայրերում, հիմնական թաղման ձևը դիադրումն է, բայց Լեռնակերտում արդեն 16 դամբարան ենք պեղել և տվյալները ցույց են տալիս, որ այստեղ այդ ժամանակաշրջանում թաղման եղանակը  վերաթաղումն է եղել: Սա ենթադրում է աճյունների որոշակի մնացորդների թաղում որոշակի գործողություններից հետո: Մենք այստեղ տեսնում ենք աճյունի անատոմիական լրակազմի խախտումով թաղումներ,որտեղ առկա է միայն գանգը, վերին կամ ստորին վերջույթներից հատվածներ: Սա խոսում է տարածաշրջանային առանձնահատկությունների  մասին, որը եղել է ուշ բրոնզի և երկաթի դարում»,-SHANTNEWS-ին ասել է հնագիտական արշավախմբի  ղեկավար Բեն Վարդանյանը:Դամբարաններում հայտնաբերված ուղեկցող նյութերը նաև պատկերացում են տալիս տեղաբնակների կենսամակարդակի մասին: Հնագետների եզրակացությունն այսպիսին է, որ Լեռնակերտում ապրել են ոչ հարուստ մարդիկ, որոնց ունեցվածքը չափվել է ապակու փոշուց պատրաստված մի քանի ուլունքներով ու բրոնզե զարդերով:

Դասակարգային տարբերությունների մասին են վկայում նաև դամբարանների չափսերը:

«Բացված դամբարաններից ամենամեծը ճարտարապետական տեսանկյունից շատ հետաքրքիր է: Հիմնահողային թաղում է և առանձնանում է այս լանդշաֆտի մեջ մնացած դամբարաններից: Ավելի բրգաձև է, սպիրալաձև ու ավելի մեծ է, քան մյուս դամբարանները: Ենթադրվում է, որ նման մեծ կառույցներում ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդիկ են թաղվել: Դամբարաններում հայտնաբերել ենք երեք կավանոթ, բրոնզե ականջօղ և պաստայից պատրաստված ուլունքներ»,- SHANTNEWS-ին ասել է հնագետ Մարիամ Սարիբեկյանը:

Լեռնակերտի ուշ բրոնզեդարյան ամրոց-բնակատեղիում նաև զբաղմունքը նույնն է եղել, ինչ հիմա է՝ անասնապահություն: Ընդհանրապես տեղանքի նշանակությունն ու օգտագործումը հազարամյակների ընթացքում, ըստ հնագետների, չի փոխվել:

«Ունենք տարածքի յուրացման շատ հետաքրքիր օրինակներ ճանապարհների տեսքով , ջրաբաշխիչ համակարգերի օրինակներ, որոնք 2-3-րդ հազարամյակներից հավանաբար կիրառվել են և ամենահետաքրքիրն այն է, որ նույն տարածքով, որտեղով ժամանակին անցել է բրոնզե դարում սելավատարը հիմա անցնում է գյուղի խմելու ջուր մատակարարող խողովակաշարը: Այսինքն, դա վկայում է կյանքի շարունակականության և լանդշաֆտի նույնատիպ օգտագործման մասին»,- ասել է Բեն Վարդանյանը:Այս տարվա պեղումներով հնագետները անցումային ժամանակաշրջանը բնորոշող արդյունքներ են գրանցել: Մասնավորապես միջին բրոնզից դեպի ուշ բրոնզ և ուշ բրոնզից դեպի երկաթի դարի անցումը փաստող համալիր է հայտնաբերվել: Լեռնակերտը հնագիտական հետազոտությունների անսպառ աղբյուր է: Հնագիտական հուշարձանի մակերեսը, ըստ հնագետների նախնական հաշվարկների, կազմում է 300-400 հեկտար

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Շիրակի մարզի Լեռնակերտում հնագետները  վաղ բրոնզեդարյան ամրոց-բնակատեղի ու դամբարանադաշտ են պեղում


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0