booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Բաքվի ապօրինի քրգործերը շիրակցի ռազմագերիների նկատմամբ․ նրանցից երեքն ազատանցիներ են

Բաքվի ապօրինի քրգործերը շիրակցի ռազմագերիների նկատմամբ․ նրանցից երեքն ազատանցիներ են



Լրահոս

Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
13.06.2021 | 17:24   ***
Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Իլոն» անունով մարդը մարդկանց կառաջնորդի դեպի Մարս․ Business Insider
13.06.2021 | 17:09   ***
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Ի...
ArmnewsOnline TV Youtube chanel
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատգամավոր
13.06.2021 | 17:03   ***
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատ...
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
13.06.2021 | 16:47   ***
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը
13.06.2021 | 16:35   ***
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրի...
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստացել
13.06.2021 | 16:26   ***
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստա...
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
13.06.2021 | 16:16   ***
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,3 միլիարդ չափաբաժին. Մերկել
13.06.2021 | 16:11   ***
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,...
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
13.06.2021 | 15:59   ***
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մաքրելու գործողությունը
13.06.2021 | 15:52   ***
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մա...
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
13.06.2021 | 15:48   ***
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցություն են ստացել
13.06.2021 | 15:42   ***
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցությո...
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
13.06.2021 | 15:37   ***
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
13.06.2021 | 15:32   ***
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
13.06.2021 | 15:20   ***
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ստացել
13.06.2021 | 15:19   ***
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ...
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
13.06.2021 | 15:16   ***
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար
13.06.2021 | 15:12   ***
Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համագործակցության մասին
13.06.2021 | 15:05   ***
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համագործակցության ...
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած անձանց հետ
13.06.2021 | 14:58   ***
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադար...
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցությամբ Խաղաղ օվկիանոսում
13.06.2021 | 14:56   ***
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցո...
Պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լուծում է գտնվելու
13.06.2021 | 14:44   ***
Պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լո...
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին նորածին դստերը կարող են հանրությանը ցույց տալ հատուկ միջոցառման ժամանակ
13.06.2021 | 14:39   ***
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին նորածին դստերը կարող են հանրությանը ցու...
Չինաստանի մթերային շուկայում պայթյուն է որոտացել. զոհվել է 11, տուժել՝ 133 մարդ
13.06.2021 | 14:26   ***
Չինաստանի մթերային շուկայում պայթյուն է որոտացել. զոհվել է 11, տուժել՝...
Պուտինը խոսել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունավետ աշխատանքի հնարավորության մասին
13.06.2021 | 14:08   ***
Պուտինը խոսել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունավետ աշխատանքի հնարավորության մասի...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ի հետ աշխատել ենք 3 ամիս». Վրաստանի ԱԳ նախարարը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին
13.06.2021 | 14:03   ***
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ի հետ աշ...
Երևան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները
13.06.2021 | 13:45   ***
Երևան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները
Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով․ Պաշտպանը հարցումներ կուղարկի Հ1 և ՀՌԱՀ
13.06.2021 | 13:37   ***
Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ի...
Կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր տվել ենք քարտեզներից, գերիների վերադարձի դադարից հետո դադարեցրել ենք, պատրաստ ենք իրենց թիկունքի բոլոր ականադաշտերի քարտեզները տալ. Փաշինյան
13.06.2021 | 13:26   ***
Կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր տվել ենք քարտեզներից, ...
Բրիտանիայի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն
13.06.2021 | 13:24   ***
Բրիտանիայի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կբարե...
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շինծու քրեական գործեր է հարուցել շիրակցի ռազմագերիների նկատմամբ։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը նախ համատեղ հայտարարությամբ տեղեկացրին, որ 14 գերու նկատմամբ է հարուցվել քրեական գործ, ապա՝ ևս 13-ի։ Ընդհանուր առմամբ, քրեական գործեր են հարուցվել 27 ռազմագերիների նկատմամբ, որոնցից երեքը ազատանցի գերիներն են։ Ազատանից ի սկզբանե 6 գերի է պահվել Ադրբեջանում, որից մեկը վերադարձել է Հայաստան, մյուսները Բաքվում են։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։

Նա նշեց, որ գերիների հարազատները հիմա ավելի են հուսահատվել քրեական գործերի հարուցումից հետո։ «Հարազատների մոտ շատ վատ վիճակ է, խուճապային իրավիճակ է, մարդիկ ի՞նչ վիճակի պիտի լինեն։ Երբ լսում են այսքան ժամանակ, հույսով սպասում են, որ իրենց որդիներին պիտի վերադարձնեն, հիմա էլ տեղեկանում են, որ պիտի դատեն։ Համոզված ենք, որ եթե դատեցին, տղաները պատիժն էլ կրելու են Ադրբեջանում։ Հաստատ թույլ չեն տա այլ երկրում կրել։ Չգիտեմ՝ ինչ է լինելու»,- ասաց Վարդան Իկիլիկյանը։

Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրանական քարոզարշավ էր անցկացնում Ազատանում։ Գերիների ծնողները դիմել են այս հարցով ու ստացել պատասխան՝ պետք է սպասել։ «Ծնողները ջղայնացած մոտեցել էին, ասել էին՝ բա հիմա արդեն դատում են մարդկանց, ասում էիք՝ կբերեք։ Ասել է՝ կներեք, երկու ամիս էլ սպասեք։ Երկու ամիս ինչի՞ պիտի սպասեն։ Կարծես վարչապե՞տը պիտի համաներումը ստորագրի Ադրբեջանի փոխարեն։ Չգիտեմ՝ հույսը ինչի վրա է՝ երկու ամիս էլ սպասելու համար։ Սպասենք, որ ի՞նչ անենք, բայց և չսպասենք՝ ինչ պիտի անենք»,- նշեց համայնքի ղեկավարը։ Նրա խոսքով՝ վերջին անգամ գերիները հարազատների հետ հեռախոսազրույց են ունեցել մի ամիս առաջ, մի քանի օր առաջ էլ մեկը կամ երկուսն են խոսել։ Նշենք նաև, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցերի՝ 14 շիրակցի ռազմագերու շինծու քրեական գործերով նախնական դատական նիստը տեղի է ունենալու հունիսի 16-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, մյուս 13 գերիների դատավարությունն էլ կայանալու է հունիսի 22-ին։ Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։

Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Գերիների վերջին խումբը՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին։ Նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։ Էմմա Չոբանյան
 

Նյութի աղբյուր՝ factor.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0