booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Վանաձորցի երիտասարդը մեքենա է ստեղծել

Վանաձորցի երիտասարդը մեքենա է ստեղծել



Լրահոս

ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ
13.06.2021 | 19:13   ***
ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճ...
Քոչարյանը հայտարարել է «սորոսական գրասենյակների» գործունեությունն արգելելու կամ խիստ սահմանափակելու մտադրության մասին
13.06.2021 | 19:06   ***
Քոչարյանը հայտարարել է «սորոսական գրասենյակների» գործունեությունն արգե...
ArmnewsOnline TV Youtube chanel
Վաղուց անցել են օրերը, երբ երկրների փոքր խումբն էր որոշում աշխարհի ճակատագիրը. Չինաստան
13.06.2021 | 18:53   ***
Վաղուց անցել են օրերը, երբ երկրների փոքր խումբն էր որոշում աշխարհի ճակ...
Փաշինյանը հանդիպել է գերությունից նոր վերադարձած Նարեկ Սիրունյանի ընտանիքի անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2021 | 18:43   ***
Փաշինյանը հանդիպել է գերությունից նոր վերադարձած Նարեկ Սիրունյանի ընտա...
«Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ». հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը
13.06.2021 | 18:33   ***
«Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ». հայտնի է Էրդողանի՝ Ադրբ...
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք
13.06.2021 | 18:27   ***
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք
Բայդենը պետք է հիշեցնի Էրդողանին ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքների եւ արժեքների մասին. The Hill
13.06.2021 | 18:20   ***
Բայդենը պետք է հիշեցնի Էրդողանին ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքների եւ արժեք...
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակը Հայաստանում
13.06.2021 | 18:13   ***
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կար...
Իրանը չի շտապում, սակայն ժամանակ եւս չի կորցնում. Աբաս Արաքչի
13.06.2021 | 18:07   ***
Իրանը չի շտապում, սակայն ժամանակ եւս չի կորցնում. Աբաս Արաքչի
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ դատախազություն
13.06.2021 | 18:02   ***
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ դատախազություն
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի առաջնագծին մոտ գտնվող գյուղերով
13.06.2021 | 17:56   ***
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի առաջնագծին մոտ գտնվող գյուղ...
Երևանի որոշ հասցեներում և Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»
13.06.2021 | 17:49   ***
Երևանի որոշ հասցեներում և Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գազ չի լին...
«Դրանք լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում մարդկանց համար և խնդիրներ են կուտակում ապագայի համար». Շվեյցարիան կարող է արգելել թունաքիմիկատների օգտագործումը
13.06.2021 | 17:42   ***
«Դրանք լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում մարդկանց համար և խնդիրնե...
Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
13.06.2021 | 17:24   ***
Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Իլոն» անունով մարդը մարդկանց կառաջնորդի դեպի Մարս․ Business Insider
13.06.2021 | 17:09   ***
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Ի...
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատգամավոր
13.06.2021 | 17:03   ***
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատ...
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
13.06.2021 | 16:47   ***
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը
13.06.2021 | 16:35   ***
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրի...
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստացել
13.06.2021 | 16:26   ***
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստա...
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
13.06.2021 | 16:16   ***
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,3 միլիարդ չափաբաժին. Մերկել
13.06.2021 | 16:11   ***
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,...
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
13.06.2021 | 15:59   ***
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մաքրելու գործողությունը
13.06.2021 | 15:52   ***
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մա...
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
13.06.2021 | 15:48   ***
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցություն են ստացել
13.06.2021 | 15:42   ***
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցությո...
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
13.06.2021 | 15:37   ***
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
13.06.2021 | 15:32   ***
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
13.06.2021 | 15:20   ***
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ստացել
13.06.2021 | 15:19   ***
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ...
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
13.06.2021 | 15:16   ***
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
Բոլորը

Վանաձորցի 28-ամյա Թեւոս Ասատրյանը 15 տարի առաջ Bugatti ավտոմեքենայի լուսանկարն է տեսնում: Մեքենան առաջին իսկ վայրկյանից մտնում է տղայի սիրտը: Թեւոսն էլ որոշում է, որ մի օր ունենալու է այդ մեքենան:

Մի քանի տարի շարունակ մտքում պահելով Bugatti ունենալու գաղափարը, Թեւոսն ի վերջո որոշում է ձեռք բերել այն, բայց ոչ թե գնել, այլ ինքնուրույն զրոյից հավաքել. «18 տարեկան էի, երբ անվճար ընդունվեցի Երեւանի պետական համալսարան եւ մի պահ մոռացել էի իմ երազանքի մասին: Համալսարանում սովորելու ընթացքում վերհիշեցի եւ որոշեցի, որ պետք է մեքենա սարքեմ: Միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժինն եմ սովորել: Հետո երազանքս ինձ համար դարձավ նպատակ, բայց տեսա, որ հնարավորություն չունեմ, քանի որ չեմ աշխատում: Որոշեցի համալսարանը թողնեմ, գնամ բանակ, հետ գամ, ինչ-որ մի աշխատանք գտնեմ ու սկսեմ սարքել»:

Որոշում ու ճիշտ նույն հերթականությամբ այդպես էլ անում է: Համալսարանից դուրս է գալիս, մեկնում Հայկական բանակ ծառայության ու վերադառնալուց հետո անցնում երազանքը կյանքի կոչելու գործին: Սկզբից մեկնում է արտերկիր, ապա վերադառնալով Հայաստանում Երեւանում սկսում է տարբեր աշխատանքներ կատարել, գումար հավաքել: Եվ առաջին իսկ 500.000 դրամը հավաքելուց հետո, 2014 թվականի սեպտեմբերից անցնում է գործի:

Թեւոսն ասում է, որ թղթի վրա երբեք մեքենայի կառուցվածքը չի գծագրել, դրանք միշտ մտքի մեջ են եղել. «Գործարանային միայն մեքենայի անիվներն են, շարժիչը, փոխանցման տուփը, ապակիները, ղեկը: Սլաքներից սկսած՝ մնացած ամեն ինչը ես եմ սարքել: Ոչ մեկից խորհուրդ չեմ հարցրել, ես ինքն ինձնով եմ հավաքել, մասնագետի չեմ դիմել»:

Թեւոսը ժամանակին բռնցքամարտով է զբաղվել, ապա եռամարտի ռեկորդակիր է եղել: Սակայն մեքենան ստեղծելու ճանապարհին մոռանում ամեն ինչ: Սկզբում բոլորը թերահավատորեն են մոտենում երիտասարդի՝ մեքենա ստեղծելու գաղափարին, սակայն որոշ ժամանակ անց կարծիքները փոխում են. «Գիշերները չքնելու, մտածմունքների արդյունքում 12 կգ նիհարել եմ: Բայց չի եղել մի պահ, որ ես փոշմանեմ: Իմ ձգտումները միշտ գերազանցել են իմ հնարավորությունները: Շատ դժվարություններ եմ ունեցել: Որ սկսեցի սարքել, չկար մի հոգի, որ հավանություն տար: Բոլորն ասում էին, որ չի լինի: Նույնիսկ մասնագետներ կային, որ ասում էին՝ չի ստացվի: Հիշում, եմ, որ մենակ ռամեն էի հավաքել, ամեն առավոտ գնում էի՝ տեսնում, որ եղբայրս տարել էր, պահել, որ չսարքեմ: Բայց երբ որ տեսքը մի քիչ արդեն սկսեց նմանվել մեքենայի, բոլորը կարծիքները փոխեցին»:

Այսօր Թեւոսը մեքենան ներկայացրել էր հաշվառման: Ասում է՝ 8 ամիս առաջ եւս փորձել է պետհամարանիշ վերցնել, սակայն ՃՈ-ում մերժել են, պատճառաբանելով, որ այն նման է Bugatti-ի: Վստահ է, այս անգամ հարցը կկարգավորվի եւ ի վերջո մեքենան կշահագործվի. «Մեքենան Bugatti-ի նման է, բայց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության կողմից վկայագիր ունեմ, որ այդ մեքենայի դիզայնը, ոճը ինձ է պատկանում»,- ասում է Թեւոսն ու նշում, որ դեռ փոքր հասակից 3 նպատակ է ունեցել՝ ստեղծել ավտոմեքենա, այլընտրանքային էներգիա ստանալու համար ստեղծել հողմաէլեկտրակայան, իսկ երրորդ նպատակի մասին բարձրաձայնել դեռեւս չի ուզում, ասում է՝ անհավանական կթվա, բայց անպայման կիրականացնի: Նախորդ 2 նպատակներն արդեն իրականացնում է. «Նպատակին հասնելու համար պետք է ունենալ շատ մեծ ձգտում, որ ձգտումները գերազանցեն հնարավորությունները: Դա իմ կարգախոսն է: Ես խորհուրդներ չեմ լսել, միշտ շարժվել եմ իմ սրտի թելադրանքով եւ վերջում պարզվել է, որ ճիշտը դա էր»,- ասում է Թեւոսը:

Մեքենան հավաքելու համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 17.000 ԱՄՆ դոլար: Այն կշռում է՝ 1 տ 150 կգ, շարժիչի հզորությունը կազմում է 1.6 լ: Աշխատում է բենզինով:

 

Նյութի աղբյուր՝ www.aravot.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Վանաձորցի երիտասարդը մեքենա է ստեղծել


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

23 0 0 0 1 1