booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Բաքուն զայրացած է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման դիրքորոշու...

Բաքուն զայրացած է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման դիրքորոշումից



Լրահոս

Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
13.06.2021 | 17:24   ***
Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Իլոն» անունով մարդը մարդկանց կառաջնորդի դեպի Մարս․ Business Insider
13.06.2021 | 17:09   ***
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Ի...
ArmnewsOnline TV Youtube chanel
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատգամավոր
13.06.2021 | 17:03   ***
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատ...
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
13.06.2021 | 16:47   ***
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը
13.06.2021 | 16:35   ***
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրի...
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստացել
13.06.2021 | 16:26   ***
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստա...
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
13.06.2021 | 16:16   ***
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,3 միլիարդ չափաբաժին. Մերկել
13.06.2021 | 16:11   ***
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,...
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
13.06.2021 | 15:59   ***
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մաքրելու գործողությունը
13.06.2021 | 15:52   ***
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մա...
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
13.06.2021 | 15:48   ***
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցություն են ստացել
13.06.2021 | 15:42   ***
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցությո...
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
13.06.2021 | 15:37   ***
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
13.06.2021 | 15:32   ***
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
13.06.2021 | 15:20   ***
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ստացել
13.06.2021 | 15:19   ***
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ...
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
13.06.2021 | 15:16   ***
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար
13.06.2021 | 15:12   ***
Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համագործակցության մասին
13.06.2021 | 15:05   ***
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համագործակցության ...
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած անձանց հետ
13.06.2021 | 14:58   ***
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադար...
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցությամբ Խաղաղ օվկիանոսում
13.06.2021 | 14:56   ***
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցո...
Պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լուծում է գտնվելու
13.06.2021 | 14:44   ***
Պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լո...
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին նորածին դստերը կարող են հանրությանը ցույց տալ հատուկ միջոցառման ժամանակ
13.06.2021 | 14:39   ***
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին նորածին դստերը կարող են հանրությանը ցու...
Չինաստանի մթերային շուկայում պայթյուն է որոտացել. զոհվել է 11, տուժել՝ 133 մարդ
13.06.2021 | 14:26   ***
Չինաստանի մթերային շուկայում պայթյուն է որոտացել. զոհվել է 11, տուժել՝...
Պուտինը խոսել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունավետ աշխատանքի հնարավորության մասին
13.06.2021 | 14:08   ***
Պուտինը խոսել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունավետ աշխատանքի հնարավորության մասի...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ի հետ աշխատել ենք 3 ամիս». Վրաստանի ԱԳ նախարարը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին
13.06.2021 | 14:03   ***
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ի հետ աշ...
Երևան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները
13.06.2021 | 13:45   ***
Երևան-Թբիլիսի-Բաթումի. նոր գնացքի գրաֆիկը, գները
Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով․ Պաշտպանը հարցումներ կուղարկի Հ1 և ՀՌԱՀ
13.06.2021 | 13:37   ***
Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ի...
Կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր տվել ենք քարտեզներից, գերիների վերադարձի դադարից հետո դադարեցրել ենք, պատրաստ ենք իրենց թիկունքի բոլոր ականադաշտերի քարտեզները տալ. Փաշինյան
13.06.2021 | 13:26   ***
Կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր տվել ենք քարտեզներից, ...
Բրիտանիայի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն
13.06.2021 | 13:24   ***
Բրիտանիայի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կբարե...
Բոլորը

Մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում և մինչ օրս շարունակում են գտնվել այնտեղ։ Պաշտոնական Երևանի պահանջն է՝ ադրբեջանական ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Ադրբեջանական ուժերի դուրս բերման պահանջ են հայտնել նաև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի զորքերը պետք է անհապաղ լքեն Հայաստանի տարածքը։ Նա նաև առաջարկել է հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջալինա Փորթերն էլ ասել է, որ Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունները համարում են սադրիչ և անպատասխանատու։ Նա նշել է՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանն իր ուժերը անհապաղ դուրս կբերի ու կդադարեցնի հետագա սադրանքները։ Ադրբեջանում, մեղմ ասած, չէին սպասում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նման արձագանքին։ Ադրբեջանում «զայրացած ու զարմացած են ԵԱՀԿ Միսկի խմբի երկու համանախագահների նման հայտարարություններից»։

Մասնավորապես, Ադրբեջանի Միացյալ ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը՝ նշել է, որ այդպիսի հայտարարություններն անպատասխանատու ու սադրիչ բնույթ ունեն։ «Ես արդեն ասել եմ, որ ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհը հաճախ է բախվելու ԱՄՆ-ի տարեց հայամետ նախագահի, ինչպես նաև անպատրաստ ու հայամետ Քամալա Հարիսի նմանատիպ հայտարարություններին։ Խոսքը ոչ միայն այս մարդկանց մասին է։ ԱՄՆ-ն չի կարող արտաքին քաղաքականություն վարել աշխարհում՝ հիմնված միջազգային իրավունքի ու արդարության վրա։ Հակառակ դեպքում, մենք կապրեինք անարյուն աշխարհում։ Չէր լինի ո՛չ 44-օրյա պատերազմը, ո՛չ հազարավոր երիտասարդների մահը, ո՛չ էլ ԱՄՆ-ի հայտարարությունները, որոնք դուրս են գալիս բոլոր էթիկական շրջանակներից»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։ Նա նշել է, թե ԱՄՆ-ն «թքել է իր իսկ կողմից քարոզվող սկզբունքների վրա» և մշտապես օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։ Ըստ նրա՝ դա էլ ԱՄՆ քաղաքականության էությունն է, որով Վաշինգտոնը մեծ վնաս է հասցնում աշխարհում ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը։ Ադրբեջանի Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Էլնուր Ալլահվերդիևն էլ ասել է, թե նախագահ Էմանուել Մակրոնն անում է ամեն ինչ, որ Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, «վաստակի անլուրջ, անհետևողական դերակատարի համբավ»։ Ըստ նրա՝ Մակրոնը, շտապելով Ֆեյսբուքում հայերեն գրառում կատարել հայկական տարածք ներխուժման մասին, «չի հասկանում, որ այդպիսով թաղում է Ֆրանսիայի՝ որպես արդար միջնորդի կարգավիճակը»։

«Մակրոնը ղարաբաղյան կարգավորմանն օգուտ տվեց նրանով, որ փաստացի բաց դերակատարում ունեցավ, ոը նախկինում չկար։ Մենք չգիտեինք, որ Ֆրանսիան հանդես է գալիս հայամետ դիրքերից և չի ուզում Ադրբեջանի վերադարձնել «օկուպացված տարածքները»։

Ուղղակի Մակրոնը կա՛մ ընդգծված կողմնակալության, կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով այդ փաստը բացահայտեց նաև պատերազմի ընթացքում իր հայտարարություններով։ Այն, որ պաշտոնական Փարիզի ձեռնարկած քայլերը՝ ի դեմս Մակրոնի, Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունեն, նախագահ Ալիևը մեկ անգամ չէ, որ ասել է»,- նշել է Ալլահվերդիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է պահանջի, որ Ֆրանսիան բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։ «Քանի դեռ այդ կազմակերպությունը պաշտոնապես չի դադարեցրել իր գործունեությունը, չկա որևէ տրամաբանություն, որ այնտեղ ներկա լինի Ֆրանսիայի նման կողմնակալ պետությունը, քանի որ այդ երկիրը բացահայտ պաշտպանում է Հայաստանին»,- ասել է պատգամավորը։ Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանում մշտապես են հնչում կարծիքներ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու մասին։ «Թուրան»-ն էլ հրապարակել է Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի օգնական Օգթայ Հասիմովի հոդվածը, որում նա նշել է, թե Հայաստանը կարողացել է միջազգային մակարդակով աղմուկ բարձրացնել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ կապված, որի արդյունքում մի շարք միջազգային կազմակերպություններ մեկնաբանել են իրավիճակը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահները։ Հասիմովի կարծիքով՝ «Ռուսաստանն ավելի հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել», քան մյուսները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ Անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի հայտարարությանը՝ Հասիմովը նշել է, որ ԱՄՆ-ն նման կտրուկ հայտարարություն չի արել նույնիսկ 1992-93թթ-ին, «երբ օկուպացվում էին Ադրբեջանի 7 շրջանները»։ «ԱՄՆ վարչակազմի նման դիրքորոշումը, որը սերտ կապված է հայերի հետ, պիտի դիտարկել դեպի խնդիրների առաջին քայլերից մեկը, որին մենք կարող ենք բախվել ապագայում։ ԱՄՆ-ը ցանկանում է գործընթացում մտնել «Ղարաբաղի կարգավիճակ», «ուղղակի աջակցության Ղարաբաղին» և այլ հայտարարություններով՝ խաղից դուրս չմնալու համար։ Մասնավորապես, պետք է պաշտոնապես պատասխանել Սամանտա Փաուերի նախաձեռնությանը՝ Ղարաբաղին ուղղակի աջակցություն ցուցաբերելու մասին, և Հայաստանում ԱՄՆ դեսպանի դիրքորոշմանը, որն աջակցում է նախաձեռնությանը»,- ասվում է հոդվածում։ Հեղինակը նշում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին պետք է ասել, որ նման գործողություններն անընդունելի են ու անհարգալից Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ։ Անդրադառնալով Ֆրանսիային՝ Հասիմովը գրում է, որ դա միջնորդի կեցվածք չէ, այլ թշնամու, որի հետ պետք է վարվել համապատախան կերպով։ «Մինչև հիմա Ֆրանսիան արել է չարիքի մեծ մասը, որը կարող էր անել Ադրբեջանի դեմ։ Դրա համար անհրաժեշտ է վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ»,- գրել է Հասիմովը՝ ներկայացնելով քայլերը․ «Ֆրանսիայի դուրսբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։ Ադրբեջանը Ֆրանսիայի հետ Հարավային Կովկասում ամենամեծ առևտրաշրջանառությունն ունեցող երկիրն է, պետք է նվազագույնի հասցնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Պետք է նշել, որ մենք վնասներ չենք կրի, քանի որ ունենք բացասական առևտրային հաշվեկշիռ: Ֆրանսիական գինին, կոնյակը, մեքենաները, օծանելիքը և ֆրանսիական արտադրության այլ ապրանքներ պետք է բոյկոտել, իսկ դրանց ներմուծումը սահմանափակել: Ֆրանսիական ընկերություններին հատկացված արտոնությունները, հատկապես՝ նավթային ոլորտում TOTAL-ի արտոնությունները, բազմամիլիարդանոց ավելի քան 50 պայմանագրերը պետք է վերանայվեն ու չեղարկվեն, իսկ այդ հնարավորությունները տրվեն բարեկամանական երկրների ընկերություններին»։ Նշենք, որ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներն ու նրանց արբանյակները, որոնք աշխատում են հնարավորինս քիչ անդրադառնալ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, իրենց հերթին փորձում են ներկայացնել, թե Հայաստանին այդպես էլ չի հաջողվել միջազգային մակարդակում աղմուկ բարձրացնել։ Հավելենք նաև, որ չնայած պաշտոնական Բաքվի ջանքերին՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման տապալմանը, այնուամենայնիվ, գործընթացն ընթանում է։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության հարցը։

Թարգմանությունը՝ factor.am

Նյութի աղբյուր՝ factor.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0