booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությամբ...

Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությամբ. հարազատները՝ նահատակված Սևակ Ալեքսանյանի, Բորիս Եսայանի և Ներսես Ներսիսյանի ընկերության մասին



Լրահոս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք
13.06.2021 | 18:27   ***
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք
Բայդենը պետք է հիշեցնի Էրդողանին ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքների եւ արժեքների մասին. The Hill
13.06.2021 | 18:20   ***
Բայդենը պետք է հիշեցնի Էրդողանին ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքների եւ արժեք...
ArmnewsOnline TV Youtube chanel
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակը Հայաստանում
13.06.2021 | 18:13   ***
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կար...
Իրանը չի շտապում, սակայն ժամանակ եւս չի կորցնում. Աբաս Արաքչի
13.06.2021 | 18:07   ***
Իրանը չի շտապում, սակայն ժամանակ եւս չի կորցնում. Աբաս Արաքչի
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ դատախազություն
13.06.2021 | 18:02   ***
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ դատախազություն
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի առաջնագծին մոտ գտնվող գյուղերով
13.06.2021 | 17:56   ***
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի առաջնագծին մոտ գտնվող գյուղ...
Երևանի որոշ հասցեներում և Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»
13.06.2021 | 17:49   ***
Երևանի որոշ հասցեներում և Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գազ չի լին...
«Դրանք լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում մարդկանց համար և խնդիրներ են կուտակում ապագայի համար». Շվեյցարիան կարող է արգելել թունաքիմիկատների օգտագործումը
13.06.2021 | 17:42   ***
«Դրանք լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում մարդկանց համար և խնդիրնե...
Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
13.06.2021 | 17:24   ***
Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Իլոն» անունով մարդը մարդկանց կառաջնորդի դեպի Մարս․ Business Insider
13.06.2021 | 17:09   ***
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Ի...
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատգամավոր
13.06.2021 | 17:03   ***
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատ...
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
13.06.2021 | 16:47   ***
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը
13.06.2021 | 16:35   ***
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրի...
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստացել
13.06.2021 | 16:26   ***
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստա...
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
13.06.2021 | 16:16   ***
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,3 միլիարդ չափաբաժին. Մերկել
13.06.2021 | 16:11   ***
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,...
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
13.06.2021 | 15:59   ***
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մաքրելու գործողությունը
13.06.2021 | 15:52   ***
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մա...
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
13.06.2021 | 15:48   ***
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցություն են ստացել
13.06.2021 | 15:42   ***
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցությո...
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
13.06.2021 | 15:37   ***
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
13.06.2021 | 15:32   ***
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
13.06.2021 | 15:20   ***
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ստացել
13.06.2021 | 15:19   ***
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ...
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
13.06.2021 | 15:16   ***
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար
13.06.2021 | 15:12   ***
Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համագործակցության մասին
13.06.2021 | 15:05   ***
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համագործակցության ...
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած անձանց հետ
13.06.2021 | 14:58   ***
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադար...
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցությամբ Խաղաղ օվկիանոսում
13.06.2021 | 14:56   ***
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցո...
Պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լուծում է գտնվելու
13.06.2021 | 14:44   ***
Պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լո...
Բոլորը

Պատերազմը սկսվեց Սևոյի ծննդյան օրը, Ներսոն զոհվեց ծննդյան նախորդ օրը, իսկ Բորյայի ծննդյան օրն էլ նրա հոգեհանգիստն էր. երեք ընկերներն էլ մնացին հավերժ 20 տարեկան:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող ընկերներ Սևակ Ալեքսանյանի,  Բորիս Եսայանի, Ներսես Ներսիսյանի մասին Tert.am-ը զրուցել է հարազատների հետ:

Բորիս Եսայանի եղբոր կինը՝ Մարիամ Մանուչարյանը պատմում է, որ 20-ամյա Բորիսը Դիլիջան քաղաքից էր: 2019 թվականին ծառայության է անցել ՀՀ ՊՆ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, ստացել է տանկիստ-մեխանիկի մասնագիտություն։ Վեց ամիս անց ծառայությունը շարունակել է Արցախում։

Ընտանիքում երեք եղբայր էին, բայց եղբայրներից մեկը երկու տարի առաջ մահացել է ավտովթարից: «Ասում էր,որ եղբոր փոխարեն կպահի ու կմեծացնի եղբոր երեխաներին։ Բորյաս ընկերների հանդեպ անասելի սիրով էր կապված, շատ մտերիմ ընկերներ ուներ: Կյանքում շատ, շատ աշխատասեր էր, նույնիսկ դպրոցական տարիներին, երբ բոլոր դասընկերները վայելում էին ամառային հանգիստը, իմ աշխատասեր եղբայրը գումար էր վաստակում, ընտանիքին օգնում»,– պատմում է Մարիամ Մանուչարյանը։

Բորիսի ծառայությանը մնացել էր ընդամենը չորս ամիս, երբ սկսվեց պատերազմը։ Մարիամը պատմում է, որ Բորիսը եղել է կռվի ամենաթեժ կետերում՝ Ջաբրայիլ, Խոջալու, Մարտունի,  որտեղ էլ ընկերների հետ զոհվել է:

«Սկզբում մեզ խաբում էր, որ ինքը թեժ վայրերում չէ, չի մասնակցում պատերազմին, որ չանհանգստանանք։ Եղբորն էր միայն ասում, որ շատ լարված է, շատ են կրակոցներն ու պայթյունները։ Համարյա ամեն օր խոսել է ու ասել, որ լավ է ամեն ինչ ու լավ է լինելու։ Վերջին անգամ զանգահարել է  հոկտեմբերի 22-ին ու մամային ասել՝ մամ ջան, արդեն համարյա պրծած ա կռիվը, արխային եղեք, ցավդ տանեմ: Ասել է՝ էսքան ժամանակ հազիվ մի օրն ա, որ տղերքով նստած՝ հանգիստ թեյ ենք խմում։ Ու այդպես էլ վերջին զանգն էր, որ հույս տվեց, ուրախացրեց մեզ ու դարձանք հավերժ սպասող»,- պատմում է հերոսի եղբոր կինն ու ավելացնում, որ Բորիսի բոլոր երազանքները կիսատ մնացին

Սևակ Ալեքսանյանի 20-ամյակը սեպտեմբերին էր լրացել: Հերոսը Արագածոտնի մարզի  Արագած գյուղից էր: Մինչև բանակ գնալը առևտրով էր զբաղվում ու որոշել  էր, որ վերադառնալուն պես ընդարձակելու է բիզնեսը և իր ներդրումն է ունենալ բանակի հզորացման գործում:

«Դեռ վաղուց էր հայրենասիրությունն իր սրտում արմատավորվել, անպայման ուզում էր ծառայել և պատահական չէ, որ ԿՌԲՀ-ի (ՀՀ զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության հաստիքային մարմին – խմբ) տված եզրակացության հիման վրա էլ հենց նույն օրը զորակոչվեց բանակ, թեպետ դեռ պատշաճ կարգով չէր էլ ծանուցվել գնալու վերաբերյալ։ Սա նրա կամքն էր, նրա անհագուրդ ցանկությունը՝ հայրենիքին պարտքը տալ, որը մենք անկարող եղանք զսպելու, գոնե ժամանակավոր։ Որոշել էր՝ գնալու է և վերջ։ Սևակը պայքարող տեսակ էր, ձգտող ու իր նպատակներին հասնող տեսակով առանձնանում էր»,- պատմում է Սևակի քույր Արփի Ալեքսանյանը:

Երեք ընկերներից 20-ամյա Ներսես Ներսիսյանն Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղից էր: Նրա քույր Թինա Ներսիսյանը պատմում է, որ Ներսեսը պատերազմի առաջին օրվանից միշտ ուրախ է խոսել ընտանիքի անդամների հետ, ուժ տվել, լավ լուրերի պատրաստել: Սևակի և Բորիսի հետ միասին Մարտունիում է եղել:

«Բանակ զորացրվել է հունվարի 14-ին, ընդամենը 2 ամիս էր մնացել տուն վերադառնալուն։ Բանակ գնալուց 2 օր առաջ ձեռքին տատու արեց, զարմացել էինք բոլորս, չի սիրել նման բաներ։ Եկավ տուն ու ձեռքի նման գրվածքով՝ Чемпионы не умирают, они идут покорять небеса (Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են նվաճելու երկինքը): Երբ հարցրինք, թե ինչու է այդ տողերը ընտրել, պատասխանեց,որ մենք դա չենք հասկանա, երբ վերադառնա կջնջի դաջվածքը։ Հայրս հենց այդ դաջվածքով էլ ճանաչեց հզորիս։

Իմ Ներսոն բարի, կանաչաչյա սիրուն ու լուսավոր տղա էր։ Ընտանիքին արժանի զավակ, ծնողասեր, ընկերության մեջ արդար էր, մաքուր, կարծես կատարյալ մարդու վառ օրինակ Աստված եղբորս է ընտրել։ Երբ խոսել ենք ապագայի պլանների մասին, նա միշտ լռել է, չի սիրել պլաններ կազմել։ Զարմանում էր ընկերների վրա, երբ պլաններ էին կազմում, ասում էր ՝ոնց եք կարողանում ապագան պլանավորել, երբ չգիտեք վաղը ինչ կլինի ձեզ հետ»,- պատմում է քույրը։

Քույրերը պատմում են, որ Բորիսն ու Ներսեսը  6 ամիս Արմավիրում միասին են ծառայել, հետո միասին էլ տեղափոխվել են Արցախ և ծառայության անցել Խոջալուում։ Ասում են, որ երկուսով  շատ մտերիմ են եղել, երկուսն էլ նույն բնավորության գծերն ունեին։

«Հետո Խոջալուում մտերմացել են նաև Սևակի հետ, անբաժան ընկերն են դարձել։ Կռվի ժամանակ Սևակը վիրավորներ տեղափոխող մեքենայի վարորդն էր: Ընկերներից Սևակն առաջինն է զոհվել, ու Ներսեսն ու Բորյան շատ ծանր են տարել իրենց ընկերոջ կորուստը, որոշել են, որ կռվից անմիջապես հետո առաջնային քայլը, որ անելու են Սևոենց տուն գնալ է լինելու»,-հիշում է Մարիամը:

Թինան պատմում է, որ Ներսեսը զոհվելուց  երկու օր առաջ ընկերներին  է օգնել,  որոնք պայթյունից գիտակցությունները կորցրել կամ վիրավորվել են, բոլորին օգնել է ջուր հասցրել ուշքի բերել, հասցրել է անվտանգ վայր և նորից վերադարձել կռվի դաշտ ու ընկերների կողքին։

«Նրանց ընկերությունը հավերժ է, հիմա այդ հավերժությունը՝ Սևակը, Բորյան ու Ներսոն են։ Ներսոս մի թանկ ընկեր էլ է կորցրել՝ Հովոն: Հովոն էլ մենակ չթողեց ընկերոջը․ ընդամենը 2 օր անց միացավ անմահ հերոսների շարքին։ Պատերազմն այդպես էլ չավարտվեց ոչ մեկիս համար, կորցրեցինք  իրար, պահել չկարողացանք, բայց հերոսի գործը լացով շարունակելու իրավունք չունենք»,- ասում է Թինան ու ավելացնում, որ երեք ընկերներն իրենց կատակներով էին առանձնանում, մարտի դաշտում չեն վախեցել, իրենց գլխի վերևում եղած պայթյուններին էլ կատակով են արձագանքել:

Հիմա երեք հերոսների զինակից ընկերները պատմում են, որ տղաների ընկերությունը տարբերվում էր, անգամ խոստում ունեին իրար՝ բանակից հետո վերադառնալու են, ընտանիքներով հավաքույթ կազմակերպելու ու իրենց բանակային ընկերությունն այստեղ վերածել հավերժ ընկերության:

Արփի Ալեքսանյանը փոխանցում է զինակից ընկերների հիշողությունները երեք անբաժանների մասին՝ ամեն հարցում իրար թիկունքի կանգնած էին: «Թե՛ ուրախություն, թե՛ տխրություն միասին էին կիսում: Տարբերվում էին նրանով, որ թեկուզ ամենասովորական օրը կարող էին այնպես կազմակերպել, որ հետաքրքիր անցներ բոլորի համար: Ամեն մեկը հատուկ էր իր մասնագիտության մեջ, Սևակն ամենալավ վարորդն էր, Ներսեսն ամենալավ հրետանավորը, Բորիսն ամենալավ մեխանիկը»:

Բորիսն ու Ներսերը, ովքեր խոստացել էին, որ անգամ Սևակի զոհվելուց հետո պիտի պահպանեն երեքով ստեղծած ընկերությունը, ընկել են միասին, հոկտեմբերի 25-ին, ԱԹՍ-ի պայթյունից անցել են հողի տակ ու շնչահեղձ եղել: Հարազատներն ասում են՝ սա հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությունն է:
 

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությամբ. հարազատները՝ նահատակված Սևակ Ալեքսանյանի, Բորիս Եսայանի և Ներսես Ներսիսյանի ընկերության մասին


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0