booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թա...

Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին



Լրահոս

Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ դատախազություն
13.06.2021 | 18:02   ***
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ դատախազություն
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի առաջնագծին մոտ գտնվող գյուղերով
13.06.2021 | 17:56   ***
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի առաջնագծին մոտ գտնվող գյուղ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Երևանի որոշ հասցեներում և Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»
13.06.2021 | 17:49   ***
Երևանի որոշ հասցեներում և Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գազ չի լին...
«Դրանք լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում մարդկանց համար և խնդիրներ են կուտակում ապագայի համար». Շվեյցարիան կարող է արգելել թունաքիմիկատների օգտագործումը
13.06.2021 | 17:42   ***
«Դրանք լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում մարդկանց համար և խնդիրնե...
Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
13.06.2021 | 17:24   ***
Գենիչը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագրումը
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Իլոն» անունով մարդը մարդկանց կառաջնորդի դեպի Մարս․ Business Insider
13.06.2021 | 17:09   ***
Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Ի...
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատգամավոր
13.06.2021 | 17:03   ***
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատ...
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
13.06.2021 | 16:47   ***
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը
13.06.2021 | 16:35   ***
Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրի...
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստացել
13.06.2021 | 16:26   ***
«Ռոսկոսմոսը» զբոսաշրջիկներին բաց տիեզերք դուրս բերելու դիմումներ է ստա...
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
13.06.2021 | 16:16   ***
Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,3 միլիարդ չափաբաժին. Մերկել
13.06.2021 | 16:11   ***
G7- ի պետությունները զարգացող երկրներին կտրամադրեն պատվաստանյութերի 2,...
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
13.06.2021 | 15:59   ***
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մաքրելու գործողությունը
13.06.2021 | 15:52   ***
Իրաքում մեկնարկել է Դիյալայի գյուղական համայնքներն ԻՊ ահաբեկիչներից մա...
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
13.06.2021 | 15:48   ***
ԱՀԿ ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցություն են ստացել
13.06.2021 | 15:42   ***
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը հոգեբանական աջակցությո...
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
13.06.2021 | 15:37   ***
Հրդեհ է բռնկվել Մրգավան գյուղի տներից մեկի տանիքում
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
13.06.2021 | 15:32   ***
Ժիրայր Սէֆիլյանի և Արա Պապյանի ասուլիսը՝ Կապանից
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
13.06.2021 | 15:20   ***
Պեկինում արձագանքել են Չինաստանի ազդեցությանը դիմակայելու G7-ի ձգտմանը
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ստացել
13.06.2021 | 15:19   ***
Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ՝ 11,2 մլն դրամ պարգևավճար է ...
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
13.06.2021 | 15:16   ***
Բեզոսը համատեղ տիեզերական թռիչքի տոմսը վաճառել է 28 միլիոն դոլարով
Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար
13.06.2021 | 15:12   ***
Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համագործակցության մասին
13.06.2021 | 15:05   ***
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են համագործակցության ...
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած անձանց հետ
13.06.2021 | 14:58   ***
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադար...
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցությամբ Խաղաղ օվկիանոսում
13.06.2021 | 14:56   ***
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցո...
Պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լուծում է գտնվելու
13.06.2021 | 14:44   ***
Պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լո...
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին նորածին դստերը կարող են հանրությանը ցույց տալ հատուկ միջոցառման ժամանակ
13.06.2021 | 14:39   ***
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին նորածին դստերը կարող են հանրությանը ցու...
Չինաստանի մթերային շուկայում պայթյուն է որոտացել. զոհվել է 11, տուժել՝ 133 մարդ
13.06.2021 | 14:26   ***
Չինաստանի մթերային շուկայում պայթյուն է որոտացել. զոհվել է 11, տուժել՝...
Պուտինը խոսել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունավետ աշխատանքի հնարավորության մասին
13.06.2021 | 14:08   ***
Պուտինը խոսել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի արդյունավետ աշխատանքի հնարավորության մասի...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ի հետ աշխատել ենք 3 ամիս». Վրաստանի ԱԳ նախարարը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին
13.06.2021 | 14:03   ***
«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ի հետ աշ...
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման և կայացման, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Գեներալ-մայոր Արտուշ Հովհաննեսի Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչման:

Այն կառավարությունում Արկադի Տեր-Թադևոսյանի որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին է հանձնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան, շատ կարևոր եմ համարում այսօրվա առիթը և ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու: Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին:

Ընդ որում, կրկին ուզում եմ ընդգծել, որ ինչպես համոզվել ենք և համոզվեցինք՝ Զինված ուժերին ու զորահրամանատարներին տրվող հարգանքի և գնահատանքի պարգևներն ու տուրքը վերաբերվում են ամբողջ ժողովրդին, որովհետև բանակը, թիկունքը, հանրությունը մեկ ամբողջություն են ու անհայտներն իրենց սխրանքները գործում են՝ հենվելով առաջին հերթին ազգի, պետության, ժողովրդի, նրա պատմության, ոգու, նպատակների, երազանքների վրա:

Այս խորհրդանշական օրը կարևոր եմ համարում, որ մենք այստեղ այս արարողությունն իրականացնում ենք: Իմ և մեր գնահատանքի խոսքը, մեր գնահատանքի տուրքն է սա Հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներին, Հայրենիքը պաշտպանած բոլոր զինվորներին, ազատամարտիկներին, կամավորականներին և հանուն Հայրենիքի որևէ գործ արած մեր բոլոր քաղաքացիներին ու հայրենակիցներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Կոմանդոսին ըստ արժանվույն գնահատելու համար: «Այս բարձր կոչումը, որին արժանացել է հայրս, կլինի մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը: Այն մեր երիտասարդության համար մեծ խորհրդանիշ է»,- ասել է Հայկ Տեր-Թադևոսյանը:

Նյութի աղբյուր՝ www.primeminister.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

1 0 0 0 0 0