booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Բայդենը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը․ ԱՄՆ պետքարտուղարը հավաստիացրել է, ո...

Բայդենը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը․ ԱՄՆ պետքարտուղարը հավաստիացրել է, որ այն չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով. The Hill



Լրահոս

Tesla-ն արդեն վաճառել է եռամսյակային ամբողջ պաշարը
10.05.2021 | 0:54   ***
Tesla-ն արդեն վաճառել է եռամսյակային ամբողջ պաշարը
Ինչ ճակատագիր ունեցավ պատերազմի օրերից հայտնի փոքրիկ Արտյոմիկ
10.05.2021 | 0:51   ***
Ինչ ճակատագիր ունեցավ պատերազմի օրերից հայտնի փոքրիկ Արտյոմիկ
ArmnewsOnline TV Youtube chanel
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը
9.05.2021 | 23:54   ***
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոս...
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը
9.05.2021 | 23:53   ***
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոս...
Facebook-ի վերահսկիչ խորհուրդը բացատրել է Թրամփի օգտահաշիվն արգելափակելու վերաբերյալ ղեկավարության մոտեցումը
9.05.2021 | 23:42   ***
Facebook-ի վերահսկիչ խորհուրդը բացատրել է Թրամփի օգտահաշիվն արգելափակե...
Ելիզավետա II-ի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպում վաճառելու փորձի մեջ
9.05.2021 | 23:22   ***
Ելիզավետա II-ի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպում վաճառելու փորձ...
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ
9.05.2021 | 23:08   ***
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ
 Իրանի իշխանությունները խոստանում են COVID-19-ի դեմ պատվաստել 13 միլիոն մարդ մինչեւ հուլիսի 22-ը
9.05.2021 | 22:45   ***
Իրանի իշխանությունները խոստանում են COVID-19-ի դեմ պատվաստել 13 միլիոն...
Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված Անմահների գնդի երթ
9.05.2021 | 22:33   ***
Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներ...
 Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
9.05.2021 | 22:26   ***
Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
 Ռուսական բանակը կստանա անտեսանելի ավիառումբ
9.05.2021 | 21:54   ***
Ռուսական բանակը կստանա անտեսանելի ավիառումբ
Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկվել
9.05.2021 | 21:49   ***
Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկ...
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9.05.2021 | 21:41   ***
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վն...
«Էվերտոնն» ուժեղ էր «Վեստ Հեմից» (տեսանյութ)
9.05.2021 | 21:36   ***
«Էվերտոնն» ուժեղ էր «Վեստ Հեմից» (տեսանյութ)
Հնդկաստանում COVID-19-ի ֆոնին հաճախացել են «սեւ բորբոսով» վարակվելու դեպքերը
9.05.2021 | 21:34   ***
Հնդկաստանում COVID-19-ի ֆոնին հաճախացել են «սեւ բորբոսով» վարակվելու դ...
Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեժ-Ողջաբերդ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. Shamshyan.com
9.05.2021 | 21:15   ***
Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեժ-Ողջաբերդ ճանապարհին բախվել են Mercedes...
Բուլղարիայում անցկացվող մարաթոնի մասնակիցը մահացել է մրցավազքի ժամանակ
9.05.2021 | 21:12   ***
Բուլղարիայում անցկացվող մարաթոնի մասնակիցը մահացել է մրցավազքի ժամանակ
Երևանում այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ը (ֆոտո)
9.05.2021 | 21:08   ***
Երևանում այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ը (ֆոտո)
Իրաքում կանխարգելվել է նավթահորի պայթյունը
9.05.2021 | 21:01   ***
Իրաքում կանխարգելվել է նավթահորի պայթյունը
Մոսկվայում նախագահը տիկնոջ հետ այցելել է հետախույզներ Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին
9.05.2021 | 20:59   ***
Մոսկվայում նախագահը տիկնոջ հետ այցելել է հետախույզներ Գևորգ Վարդանյանի...
ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca պատվաստանյութերը մատակարարելու պայմանագիրը
9.05.2021 | 20:58   ***
ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca պատվաստանյութերը մատակարարելու պայմանագի...
Գերմանիային «Սպուտնիկ V» մատակարարելու մասին բանակցությունները փակուղի են մտել
9.05.2021 | 20:54   ***
Գերմանիային «Սպուտնիկ V» մատակարարելու մասին բանակցությունները փակուղի...
Վրաստանի հարավում տեղի է ունեցել երկրաշարժ
9.05.2021 | 16:07   ***
Վրաստանի հարավում տեղի է ունեցել երկրաշարժ
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ
9.05.2021 | 16:02   ***
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ
Պեսկովը բացատրել է Ռուսաստանի նախագահի խոսքերը «չոչնչացված պատժողների» մասին
9.05.2021 | 15:58   ***
Պեսկովը բացատրել է Ռուսաստանի նախագահի խոսքերը «չոչնչացված պատժողների»...
Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությամբ. հարազատները՝ նահատակված Սևակ Ալեքսանյանի, Բորիս Եսայանի և Ներսես Ներսիսյանի ընկերության մասին
9.05.2021 | 15:45   ***
Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստմա...
Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Գեորգիևյան ժապավենով դիմանկարի պատճառով
9.05.2021 | 15:39   ***
Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Գեորգիևյան ժապավենով...
Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս
9.05.2021 | 15:34   ***
Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղա...
Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն
9.05.2021 | 15:22   ***
Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն
«Հաղթանակը դաս տվեց, որ միասնաբար կարող ենք լուծել ցանկացած առաջադրանք». Հայաստանում ՌԴ դեսպան
9.05.2021 | 15:15   ***
«Հաղթանակը դաս տվեց, որ միասնաբար կարող ենք լուծել ցանկացած առաջադրանք...
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից ուղիղ ռազմական օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պետքարտուղարը հավաստում է, որ նման օգնությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը, գրում է The Hill-ը։

Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 26-ին Կոնգրեսին ուղարկված ծանուցման մեջ հավաստիացրել է, որ Ադրբեջանին նման օգնությունը «չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

Բլինկենը նաև հաստատել է, որ ամերիկյան օգնության տրամադրումը «անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերին, Միացյալ Նահանգների Զինված ուժերի կամ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի գործընկերների օպերատիվ պատրաստությանն աջակցելու, ինչպես նաև կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար»։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ ապրիլի 28-ին Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ նա հիշատակել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններին ուղղված միջազգային ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։

Պարբերականն արձանագրում է, որ հայ համայնքը դատապարտել է Բայդենի վարչակազմի այս որոշումը՝ այն որակելով դավաճանությունը՝ մեջբերելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համպարյանի խոսքերը։

«ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է պատասխանատվություն, այդ թվում՝ չզինելու և չսատարելու Ադրբեջանին։ Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար, կհակասի քարոզարշավի ժամանակ նրա հստակ դիրքորոշմանը և, որ ավելի վատ է, Հայոց ցեղասպանության վերջերս նրա ճանաչման ոգուն»,- ասել է Համպարյանը:

Որպես դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու՝ Բայդենը Հայաստանի հետ ռազմական գործողությունների սկզբում քննադատել է Ադրբեջանին՝ հայտարարելով, որ Բաքուն է հրահրել ռազմական գործողությունները և կոչ է արել նախկին նախագահ Թրամփին արգելափակել Ադրբեջանին ռազմական օգնությունը, մասնավորապես, չհրաժարվել «Ազատության աջակցության ակտի» պահանջներից, հիշեցնում է պարբերականը։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0