booked.net booked.net booked.net booked.net


/ Աշխարհ / Բայդենը հնարավորություն ունի ավելի մեծ առաջնահերթություն տալ Հայաստանին․ Ջոն Բոլթոն

Բայդենը հնարավորություն ունի ավելի մեծ առաջնահերթություն տալ Հայաստանին․ Ջոն Բոլթոն



Լրահոս

Tesla-ն արդեն վաճառել է եռամսյակային ամբողջ պաշարը
10.05.2021 | 0:54   ***
Tesla-ն արդեն վաճառել է եռամսյակային ամբողջ պաշարը
Ինչ ճակատագիր ունեցավ պատերազմի օրերից հայտնի փոքրիկ Արտյոմիկ
10.05.2021 | 0:51   ***
Ինչ ճակատագիր ունեցավ պատերազմի օրերից հայտնի փոքրիկ Արտյոմիկ
ArmnewsOnline TV Youtube chanel
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը
9.05.2021 | 23:54   ***
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոս...
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը
9.05.2021 | 23:53   ***
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոս...
Facebook-ի վերահսկիչ խորհուրդը բացատրել է Թրամփի օգտահաշիվն արգելափակելու վերաբերյալ ղեկավարության մոտեցումը
9.05.2021 | 23:42   ***
Facebook-ի վերահսկիչ խորհուրդը բացատրել է Թրամփի օգտահաշիվն արգելափակե...
Ելիզավետա II-ի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպում վաճառելու փորձի մեջ
9.05.2021 | 23:22   ***
Ելիզավետա II-ի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպում վաճառելու փորձ...
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ
9.05.2021 | 23:08   ***
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ
 Իրանի իշխանությունները խոստանում են COVID-19-ի դեմ պատվաստել 13 միլիոն մարդ մինչեւ հուլիսի 22-ը
9.05.2021 | 22:45   ***
Իրանի իշխանությունները խոստանում են COVID-19-ի դեմ պատվաստել 13 միլիոն...
Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված Անմահների գնդի երթ
9.05.2021 | 22:33   ***
Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներ...
 Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
9.05.2021 | 22:26   ***
Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
 Ռուսական բանակը կստանա անտեսանելի ավիառումբ
9.05.2021 | 21:54   ***
Ռուսական բանակը կստանա անտեսանելի ավիառումբ
Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկվել
9.05.2021 | 21:49   ***
Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկ...
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9.05.2021 | 21:41   ***
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վն...
«Էվերտոնն» ուժեղ էր «Վեստ Հեմից» (տեսանյութ)
9.05.2021 | 21:36   ***
«Էվերտոնն» ուժեղ էր «Վեստ Հեմից» (տեսանյութ)
Հնդկաստանում COVID-19-ի ֆոնին հաճախացել են «սեւ բորբոսով» վարակվելու դեպքերը
9.05.2021 | 21:34   ***
Հնդկաստանում COVID-19-ի ֆոնին հաճախացել են «սեւ բորբոսով» վարակվելու դ...
Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեժ-Ողջաբերդ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. Shamshyan.com
9.05.2021 | 21:15   ***
Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեժ-Ողջաբերդ ճանապարհին բախվել են Mercedes...
Բուլղարիայում անցկացվող մարաթոնի մասնակիցը մահացել է մրցավազքի ժամանակ
9.05.2021 | 21:12   ***
Բուլղարիայում անցկացվող մարաթոնի մասնակիցը մահացել է մրցավազքի ժամանակ
Երևանում այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ը (ֆոտո)
9.05.2021 | 21:08   ***
Երևանում այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ը (ֆոտո)
Իրաքում կանխարգելվել է նավթահորի պայթյունը
9.05.2021 | 21:01   ***
Իրաքում կանխարգելվել է նավթահորի պայթյունը
Մոսկվայում նախագահը տիկնոջ հետ այցելել է հետախույզներ Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին
9.05.2021 | 20:59   ***
Մոսկվայում նախագահը տիկնոջ հետ այցելել է հետախույզներ Գևորգ Վարդանյանի...
ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca պատվաստանյութերը մատակարարելու պայմանագիրը
9.05.2021 | 20:58   ***
ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca պատվաստանյութերը մատակարարելու պայմանագի...
Գերմանիային «Սպուտնիկ V» մատակարարելու մասին բանակցությունները փակուղի են մտել
9.05.2021 | 20:54   ***
Գերմանիային «Սպուտնիկ V» մատակարարելու մասին բանակցությունները փակուղի...
Վրաստանի հարավում տեղի է ունեցել երկրաշարժ
9.05.2021 | 16:07   ***
Վրաստանի հարավում տեղի է ունեցել երկրաշարժ
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ
9.05.2021 | 16:02   ***
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ
Պեսկովը բացատրել է Ռուսաստանի նախագահի խոսքերը «չոչնչացված պատժողների» մասին
9.05.2021 | 15:58   ***
Պեսկովը բացատրել է Ռուսաստանի նախագահի խոսքերը «չոչնչացված պատժողների»...
Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությամբ. հարազատները՝ նահատակված Սևակ Ալեքսանյանի, Բորիս Եսայանի և Ներսես Ներսիսյանի ընկերության մասին
9.05.2021 | 15:45   ***
Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստմա...
Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Գեորգիևյան ժապավենով դիմանկարի պատճառով
9.05.2021 | 15:39   ***
Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Գեորգիևյան ժապավենով...
Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս
9.05.2021 | 15:34   ***
Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղա...
Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն
9.05.2021 | 15:22   ***
Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն
«Հաղթանակը դաս տվեց, որ միասնաբար կարող ենք լուծել ցանկացած առաջադրանք». Հայաստանում ՌԴ դեսպան
9.05.2021 | 15:15   ***
«Հաղթանակը դաս տվեց, որ միասնաբար կարող ենք լուծել ցանկացած առաջադրանք...
Բոլորը

2018-2019 թթ․ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոդված է հրապարակել The Washington Examiner՝ վերլուծելով գործող նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նշանակությունը տարածաշրջանի համար։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Չնայած լրատվականների գլխագրերին՝ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների առաջին նախագահը չէ, որն Օսմանյան կայսրության՝ 1915-ին ապրիլի 24-ից սկսած հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանեց: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը դա արել էր 1981-ին ապրիլի 22-ին` Հոլոքոստի «հիշատակի օրերը» հռչակելիս:

Նա ընդգծել էր, որ «Հոլոքոստին նախորդած հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած կամբոջական ցեղասպանությունը, ինչպես նաև շատ այլ ժողովուրդների նկատմամբ շատ այլ նման հալածանքներ, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»: Արդյոք Բայդենի հայտարարությունը նշանակալի հեռացո՞ւմ է Ռեյգանին հաջորդած նախագահների զսպվածությունից, դեռ կերևա: 

Մեկնաբանները Բայդենի խոսքերն անմիջապես որակեցին պարզապես խորհրդանշական, ինչը գուցեև ճիշտ է: Բայդենի կողմնակիցները պնդում են, որ նա իր արտաքին քաղաքականության մեջ ընդգծում է մարդու իրավունքների կարևորությունը, ինչը, սակայն, անտեսում է Կովկասում ռազմավարական վերադասավորումների հրամայական անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Վաշինգտոնի՝ նախկինում տատանվող վերաբերմունքը կարելի է բացատրել միջազգային քաղաքական տրամաբանությամբ: Սառը պատերազմի ժամանակ Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում կարևոր էր անփոփոխ աշխարհաքաղաքական այնպիսի պատճառներով, ինչպիսիք ՆԱՏՕ-ի ամրապնդումն էր Եվրոպայում՝ ընդդեմ Վարշավայի պայմանագրի, և Դարդանելի ու Բոսֆորի նեղուցների վերահսկողությունը: Դրանից հետո, իհարկե, Խորհրդային Միությունը փլուզվեց, ինչը գրեթե ամբողջությամբ լավ էր; առաջ եկավ արմատական իսլամիստական ահաբեկչությունը, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանձնեց իշխանությունը Թուրքիայում, ինչը գրեթե ամբողջությամբ վատ էր։ 

Կովկասում երեք փոքր պետություններ՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, գտնվում են երեք խոշոր, անհամատեղելի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, որոնց շահերը հաճախ հակասում են ԱՄՆ-ի շահերին: Մենք չենք կարող այստեղ ծավալվել տարածաշրջանի քաղաքական բարդության շուրջ, բայց Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր Հայաստանի վերաբերյալ առանցքային բնութագրիչը չափազանց համառ հավատարմությունն է Ռուսաստանի հանդեպ: Գտնվելով Ադրբեջանի հետ անհույս տարածքային, էթնոկրոնական պայքարի փակուղում, խորապես վախենալով Թուրքիայի հետ հակամարտությունից և արդարացիորեն զգուշանալով Իրանից՝ Երևանը ապավինել է Մոսկվայի աջակցությանը․ այլապես դժվար է բացատրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։

2020-ի պատերազմը, որում Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, ցույց տվեց, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից գրեթե ամբողջովին անիմաստ էր, կարծում է Բոլթոնը

Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունը, Մոսկվայի՝ խորհրդային ժամանակաշրջանի ներքին սահմանագծման արդյունքն է, որը նույնպես ձախողված փորձ էր լուծելու մարքսիստների կողմից ազգային հարց կոչվածը: 2020-ի պատերազմը, որում Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, ցույց տվեց, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից գրեթե ամբողջովին անիմաստ էր: Հայաստանը ռազմական զգալի կորուստներ ունեցավ, բայց հակառակ Երևանի սպասումներին՝ Մոսկվան պարտադրեց կրակի դադարեցման ռեժիմ, որը ճանաչեց նրա տարածքային կորուստները և գրեթե փլուզեց Հայաստանի կառավարությունը: Այդպիսի ընկերներով․․․

Հայաստանի կապվածությունը Ռուսաստանին ողբերգական է, հատկապես հաշվի առնելով Ամերիկայում հայերի մեծ թիվը, ինչը կարող էր Վաշինգտոնի ուշադրությունը կենտրոնացնել նրանց նախնիների հայրենիքի վիճակի վրա: 2018-ին Երեւան կատարած այցի ժամանակ հայ վերլուծաբաններից ես հետաքրքրվեցի, թե ինչու դա տեղի չի ունեցել: Ոմանք մատնանշեցին, որ ամերիկահայերի ուշադրությունը առավելապես կենտրոնացած էր ցեղասպանության ճանաչման և ոչ ժամանակակից իրողությունների վրա։ Անկախ նրանից՝ ճիշտ է Բայդենը, թե սխալ, նա հնարավորություն ունի ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ առաջնահերթություն տալ Հայաստանի ծանր վիճակին։

Ամերիկահայ համայնքն այժմ պետք է կենտրոնանա Երևանի՝ Մոսկվայի վրա հույս դնելու բացասական հետևանքների վրա, իսկ Վաշինգտոնը պետք է ավելի շատ ներգրավվի Կովկասի երեք երկրներում խաղաղություն և կայունություն հաստատելու գործին: Մենք շահագրգռված չենք, որ այդ երկրներից որևէ մեկը հարի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վարչակարգերին կամ շահագործվի նրանց կողմից:

Էրդողանի Թուրքիան վտանգավոր է Հայաստանի համար, բայց հույսի հիմքեր կան: Էրդողանի հանդեպ դժգոհությունն աճում է

Իհարկե, Էրդողանի Թուրքիան վտանգավոր է Հայաստանի համար, բայց հույսի հիմքեր կան: Էրդողանի հանդեպ դժգոհությունն աճում է, 2019-ին առանցքային ՏԻՄ ընտրություններում նրա կուսակցությունը պարտություն կրեց Ստամբուլում և Անկարայում, ինչը Թուրքիայի սպասվող 2023-ին նախագահական մրցավազքը առանցքային է դարձնում իր ապագա ուղղության առումով: Դեռ վաղ է Թուրքիային ՆԱՏՕ-ի դաշնակցի դերից հեռացնելը, համենայն դեպս մինչև տեսնենք, թե արդյոք Էրդողանը թույլ կտա ՞ ազատ և արդար ազգային ընտրություններ, ինչը հնարավոր է միայն արևմուտքի ճնշման և վերահսկողության ներքո:

Թուրքիան ինքը վաղուց պետք է ճանաչած լիներ հայոց ողբերգությունը, բայց նրա ներքին քաղաքականությունը դա անհնար է դարձրել: Վաշինգտոնը նույնիսկ այժմ չպետք է թերագնահատի փոփոխությունների դժվարությունը, բայց Էրդողանի հեռանալը Թուրքիայի համար ինքնավերականգնման բազմաթիվ հնարավորություններ կբացի:

Ոչ ոք չի կասկածում, որ կովկասյան քաղաքականությունը բարդ է։ Խորհրդային Միության լուծարումից երեք տասնամյակ անց ԱՄՆ-ի ոչ համարժեք ուշադրությունը չի նպաստել դրա պարզեցմանը։ Եթե Բայդենի՝ ցեղասպանության հայտարարությունն ավելին է, քան ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը, տեղեկացվածության բարձրացումը կարող է միայն ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը տարածաշրջանում:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Նյութի աղբյուր՝ www.civilnet.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

10 0 0 0 0 0