booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Փաշինյանը թաքցնում է՝ Պուտինի և Ալիևի հետ հանցավոր պայմանավորվածության է գնացել․ Անդրիաս Ղուկասյան

Փաշինյանը թաքցնում է՝ Պուտինի և Ալիևի հետ հանցավոր պայմանավորվածության է գնացել․ Անդրիաս Ղուկասյան



Լրահոս

Tesla-ն արդեն վաճառել է եռամսյակային ամբողջ պաշարը
10.05.2021 | 0:54   ***
Tesla-ն արդեն վաճառել է եռամսյակային ամբողջ պաշարը
Ինչ ճակատագիր ունեցավ պատերազմի օրերից հայտնի փոքրիկ Արտյոմիկ
10.05.2021 | 0:51   ***
Ինչ ճակատագիր ունեցավ պատերազմի օրերից հայտնի փոքրիկ Արտյոմիկ
ArmnewsOnline TV Youtube chanel
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը
9.05.2021 | 23:54   ***
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոս...
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը
9.05.2021 | 23:53   ***
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոս...
Facebook-ի վերահսկիչ խորհուրդը բացատրել է Թրամփի օգտահաշիվն արգելափակելու վերաբերյալ ղեկավարության մոտեցումը
9.05.2021 | 23:42   ***
Facebook-ի վերահսկիչ խորհուրդը բացատրել է Թրամփի օգտահաշիվն արգելափակե...
Ելիզավետա II-ի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպում վաճառելու փորձի մեջ
9.05.2021 | 23:22   ***
Ելիզավետա II-ի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպում վաճառելու փորձ...
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ
9.05.2021 | 23:08   ***
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ
 Իրանի իշխանությունները խոստանում են COVID-19-ի դեմ պատվաստել 13 միլիոն մարդ մինչեւ հուլիսի 22-ը
9.05.2021 | 22:45   ***
Իրանի իշխանությունները խոստանում են COVID-19-ի դեմ պատվաստել 13 միլիոն...
Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված Անմահների գնդի երթ
9.05.2021 | 22:33   ***
Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներ...
 Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
9.05.2021 | 22:26   ***
Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ
 Ռուսական բանակը կստանա անտեսանելի ավիառումբ
9.05.2021 | 21:54   ***
Ռուսական բանակը կստանա անտեսանելի ավիառումբ
Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկվել
9.05.2021 | 21:49   ***
Կեմերովոյում Հաղթանակի շքերթի ժամանակ ռազմական մեքենայում հրդեհ է բռնկ...
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9.05.2021 | 21:41   ***
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժգին քամին տանիքներ է պոկել և վն...
«Էվերտոնն» ուժեղ էր «Վեստ Հեմից» (տեսանյութ)
9.05.2021 | 21:36   ***
«Էվերտոնն» ուժեղ էր «Վեստ Հեմից» (տեսանյութ)
Հնդկաստանում COVID-19-ի ֆոնին հաճախացել են «սեւ բորբոսով» վարակվելու դեպքերը
9.05.2021 | 21:34   ***
Հնդկաստանում COVID-19-ի ֆոնին հաճախացել են «սեւ բորբոսով» վարակվելու դ...
Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեժ-Ողջաբերդ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. Shamshyan.com
9.05.2021 | 21:15   ***
Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեժ-Ողջաբերդ ճանապարհին բախվել են Mercedes...
Բուլղարիայում անցկացվող մարաթոնի մասնակիցը մահացել է մրցավազքի ժամանակ
9.05.2021 | 21:12   ***
Բուլղարիայում անցկացվող մարաթոնի մասնակիցը մահացել է մրցավազքի ժամանակ
Երևանում այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ը (ֆոտո)
9.05.2021 | 21:08   ***
Երևանում այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ը (ֆոտո)
Իրաքում կանխարգելվել է նավթահորի պայթյունը
9.05.2021 | 21:01   ***
Իրաքում կանխարգելվել է նավթահորի պայթյունը
Մոսկվայում նախագահը տիկնոջ հետ այցելել է հետախույզներ Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին
9.05.2021 | 20:59   ***
Մոսկվայում նախագահը տիկնոջ հետ այցելել է հետախույզներ Գևորգ Վարդանյանի...
ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca պատվաստանյութերը մատակարարելու պայմանագիրը
9.05.2021 | 20:58   ***
ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca պատվաստանյութերը մատակարարելու պայմանագի...
Գերմանիային «Սպուտնիկ V» մատակարարելու մասին բանակցությունները փակուղի են մտել
9.05.2021 | 20:54   ***
Գերմանիային «Սպուտնիկ V» մատակարարելու մասին բանակցությունները փակուղի...
Վրաստանի հարավում տեղի է ունեցել երկրաշարժ
9.05.2021 | 16:07   ***
Վրաստանի հարավում տեղի է ունեցել երկրաշարժ
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ
9.05.2021 | 16:02   ***
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ
Պեսկովը բացատրել է Ռուսաստանի նախագահի խոսքերը «չոչնչացված պատժողների» մասին
9.05.2021 | 15:58   ***
Պեսկովը բացատրել է Ռուսաստանի նախագահի խոսքերը «չոչնչացված պատժողների»...
Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությամբ. հարազատները՝ նահատակված Սևակ Ալեքսանյանի, Բորիս Եսայանի և Ներսես Ներսիսյանի ընկերության մասին
9.05.2021 | 15:45   ***
Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստմա...
Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Գեորգիևյան ժապավենով դիմանկարի պատճառով
9.05.2021 | 15:39   ***
Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Գեորգիևյան ժապավենով...
Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս
9.05.2021 | 15:34   ***
Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղա...
Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն
9.05.2021 | 15:22   ***
Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ ԱՄՆ դեսպանատուն
«Հաղթանակը դաս տվեց, որ միասնաբար կարող ենք լուծել ցանկացած առաջադրանք». Հայաստանում ՌԴ դեսպան
9.05.2021 | 15:15   ***
«Հաղթանակը դաս տվեց, որ միասնաբար կարող ենք լուծել ցանկացած առաջադրանք...
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ -Պարո՛ն Ղուկասյան, պատասխանելով Սերժ Սարգսյանի պնդմանը, թե ինքը կարծել է՝ եթե ԼՂ-ի հարցով բանակցողը փոխվեր, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվեր, Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է 2015 աշնանը և 2016-ի ձմռանը, որից հետո եղել է ապրիլի 2-ի պատերազմը։ Նա ԱԺ-ում փակագիծ չբացեց, սակայն մենք պարզեցինք, որ այս մասին նա խոսել է նաև իր՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում։ Վարչապետը նշել էր, որ 2013-ին ծնվում, իսկ 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հանրահայտ ռուսական առաջարկները, ըստ որոնց՝ 7 տարածքները պիտի վերադարձվեին, սակայն ԼՂ-ի կարգավիճակի հարցին չէր անդրադառնում։ Ըստ Փաշինյանի՝ այս առաջարկները հայկական կողմին ներկայացվել են 2016 թվականի հունվարին, սակայն հայկական կողմը մերժել է այն, և 2016-ի ապրիլին սկսվել է Ապրիլյան պատերազմը: Հիշում ենք նաև Պոպովի հերքումը՝ Փաշինյանին, ըստ ռուս համանախագահի՝ ԼՂ կարգավիճակի հարցով վերջնական նպատակ էր քվեարկությունը՝ չսահմանափակող հարցերով։ Ո՞րն է ճշմարտությունը։ -Ես հրապարակայնորեն դիմել եմ Նիկոլ Փաշինյանին և կոչ արել հրապարակել այն փաստաթղթերը, որոնք ինքը բարձր հարթակներից վկայակոչում է, և մեզ թողնել հնարավորություններ՝ սեփական դատողություններն անելու։ Երկրորդ պատերազմը թույլ է տալիս ՀՀ ղեկավարությանը՝ գաղտնի չպահել և պարտավոր է հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Ի վիճակի՞ է Փաշինյանն այդ քայլն անել, պատասխանեմ՝ ո՛չ։ Ինչո՞ւ, որովհետև նա ունի հայ ժողովրդից թաքցնելու հարցեր։ -Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ ունի Փաշինյանը թաքցնելու ժողովրդից։ -Այդ բոլոր հարցերի պատասխանը մեր ժողովուրդը կստանա այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները կհրապարակեն բանակցային սեղանին եղածը։ Հարցերը, որ Նիկոլ Փաշինյանն ունի թաքցնելու, հետևյալն է՝ ինչո՞ւ Հայաստանը ցուցաբերեց անգործություն և թույլ տվեց, որ Ադրբեջանը սանձազերծի պատերազմ Արցախի դեմ, ինչո՞ւ չօգտագործեց որևէ դիվանագիտական մեխանիզմ։ ԵԱՀԿ պետություններում ստեղծված է մեխանիզմ, որ թույլ է տալիս ցանկացած պետության արագ ռեժիմով գումարել համապատասխան մարմինների նիստ և իրազեկել, որ գոյություն ունի ռեգիոնում վտանգ խաղաղությանը և կարող է լինել պատերազմ։ Ունի՞ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից թաքցնելու բան, իհարկե՝ ունի, որովհետև ինքը առ այսօր չի տվել հաշվետվություն՝ ի՞նչ է արել ինքը, որ այդ պատերազմը չլինի, և ներկայացնում է, որ այդ պատերազմը եղել է անխուսափելի․ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ունեն արագ մեխանիզմներ՝ այդ վիճակին արագ միջամտելու։ -Դուք միտո՞ւմ եք տեսնում Փաշինյանի գործողություններում։ -Իհարկե։ Այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի մեր հանրությանը լիարժեք ներկայացնել մեկ պայմանով, եթե ընտրությունների արդյունքներով տեղի ունենա իշխանափոխություն, և մեր ժողովուրդը ընտրի իսկապես ժողովրդավարական և իսկապես ազգային դիրքերի վրա կանգնած ուժի, որը կբացահայտի այն պրոցեսը, որ տեղի է ունեցել բանակցություններում, և բացահայտի այն իրավիճակը, որ տիրել է Ադրբեջանի ագրեսիայից առաջ։ -Ի՞նչ վարկած ունեք Դուք։ -Ես չեմ ուզում որևէ վարկած բերել։ Բայց ես ուզում եմ մեր հանրությունն իմանա՝ այնպիսին չեն միջազգային հարաբերությունները, որ ով ուզենա, երբ ուզենա՝ պատերազմներ սանձազերծվեն։ -Հայաստան է գալիս Սերգեյ Լավրովը՝ ՌԴ արտգործնախարարը։ Մակրոնն ու Պուտինն էին հեռախոսազրույցով պայմանավորվել առաջիկայում կոնկրետ նախաձեռնությունների մասին հայտարարել ԼՂ հարցի շուրջ, ինչպես նաև՝ որ Մինսկի խմբում բանակցությունները պետք է վերսկսվեն։ Ի՞նչ նոր լուծման տարբերակ կամ պլան կարող է ներկայացվել կամ դա կլինի Լավրովի՞, թե՞ երեք պետությունների պլանը։ -Պետք է հասկանալ, թե խնդիրը որն է։ Խնդիրն այսօր այն է, որ Ադրբեջանը չի կարող ամրագրել ռազմական ճանապարհով ձեռք բերված արդյունքները, որովհետև հասել է իրավունքին, ինչպես և մենք՝ ունեցել էինք ռազմական հաջողություն, բայց դա չէինք կարող ամրագրել և չէինք ուզում։ Մենք, ի դեպ, ավելի շատ հնարավորություններ ունեինք դա անելու։ Ես բազմիցս ներկայացրել եմ առաջարկներ՝ Ադրբեջանից հայ փախստականներին տրամադրել հնարավորություն այդ տարածքներում ապրելու, ինչպես նաև սեփականության հնարավորություն։ Եվ դա չարվեց։ Առ այսօր բարենպաստ պայմաններ էին ստեղծված, որպեսզի այդպիսի հարց առհասարակ չլինի՝ 300․000-ից ավելի մարդ, տարբեր գնահատականներով՝ ավելի շատ, գաղթական էին դարձել Ադրբեջանում ջարդերի և էթնիկ զտումների հետևանքով։ Այդ մարդկանց ճակատագիրը ԵԱՀԿ-ի գործընթացը որևէ կերպ մեծ հաշվով երբեք չի դիտարկել որպես կարևոր գործոն, և դա, ըստ իս, եղել է այդ պրոցեսի ամենաթերի կողմը, ինչը ես բազմիցս քննադատել եմ, նաև՝ Մադրիդյան սկզբունքները, որովհետև սրանք ձեռնտու էին Ադրբեջանին այն իմաստով, որ վերականգնվող իրավունքները հնարավորություն էին տալիս բազմաթիվ ադրբեջանցիների իրենց սեփականությունը և կառույցները վերականգնելու, բայց հայերին այդ հնարավորությունը չէր ընձեռնվում, և դա անարդար էր։ Այսօրվա իրավիճակը ևս անարդար է։ Մենք ունենք իրավունքով պաշտպանված բնագծեր, և Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ձևավորված ավանդույթ, որ Հայաստանին Ռուսաստանի միջոցով կարելի է պարտադրել ապօրինի պայմանագրեր, օրինակ՝ 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը դրա ապացույցն է, երբ Խորհրդային միությունն ու Թուրքիան պայմանավորվեցին երրորդ կողմին պարտադրել ապօրինի պայմաններ։ -Իսկ Հայաստանն այսօր այդ ռիսկից ազատվա՞ծ է։ –Իհարկե, այսօր այդ ռիսկից ազատված ենք, որովհետև գոյություն ունի միջազգային հանրություն, գոյություն ունեն ԱՄՆ-ն, Ֆրանսիան, որոնք ո՛չ Թուրքիային, ո՛չ ՌԴ-ին այդպիսի իրավասություններ զիջել պատրաստ չեն։ -Բայց կյանքը ցույց տվեց, որ նրանց կարելի է շրջանցել պատերազմ սկսելիս և պատերազմի վերջում՝ հայտարարություն ընդունելիս։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց՝ ինքն է գրել հայտարարության տեքստը։ Այսինքն՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ներգրավված չէին պատերազմը սկսելու, դրա արդյունքի ձևավորման և հաստատման գործում։ –Իրենք այնտեղ չկային, բայց և իրենք թույլ չտվեցին, որ ամրագրվի պատերազմով տեղի ունեցածը և չդառնա պայմանագիր։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողությունները կասեցրեցին այդ գործընթացը։ Պուտինը, իհարկե, գրել է եռակողմ հայտարարության տեքստը, բայց այդ տեքստն առ այսօր պայմանագիր չի դարձել, մնացել է հայտարարության տեքստ։ Այսօր Ալիևը դա նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա դե յուրե խաղաղության պայմանագիր, ինքը ասում է՝ դե յուրե չկա, բայց դե ֆակտո կա, և փորձում է այդպիսով իր հանրության ներսում բարձրացվող բողոքը ինչ-որ ձևով զսպել, որովհետև հաշվետվություն են ուզում Ալիևից, ասում են՝ այսքան մարդ զոհվեց, ի՞նչ ստացանք դիմացը։ Եվ Ալիևն ասում է՝ «դե ֆակտո պայմանագիր ունենք»։ Այդ դե ֆակտո պայմանագիրը հենվում է հանցավոր պայմանավորվածությունների վրա, ո՞ւմ պայմանավորվածությունների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ունի թաքցնելու ժողովրդից։ Ինքն ունի թաքցնելու ժողովրդից այն հանգամանքը, որ գերադասեց գնալ հանցավոր պայմանավորվածությունների ճանապարհով, ոչ թե միջազգային հարաբերություններում ընդունված օրինական ճանապարհով։ -Դա իրեն պատերազմի արդյունքը չէ՞ր ստիպել։ -Պատերազմը լեգիտիմ գործողություն չէ։ Մեր երկրում մտցրել են մարդկանց գլուխը, որ ադրբեջանցիները երբ ուզեն, կարող են պատերազմ անել, չէ՞։ Դա ընդամենը քարոզչություն է, որ արվել է՝ ինչի՞ համար, որ ահաբեկված լինեն հայ մարդիկ։ Տեսեք՝ ինչ հետաքրքիր ֆենոմեն է առաջացել․ շատերն ասում են՝ հարկավոր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասում ես՝ ինչո՞ւ, պատասխանում են՝ որովհետև, հակառակ դեպքում, իրենք մեզ կոչնչացնեն։ Այսինքն՝ կա մի պետություն, որի հետ հարաբերվելու երկու ձև կա՝ կա՛մ ենթարկվել, կա՛մ քեզ կոչնչացնեն։ Մեր հանրության մոտ այսպիսին են տրամադրությունները։ Այդ բանաձևը ստեղծվել է՝ հանրության մոտ լեգիտիմացնելով Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու իրավունքը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Նյութի աղբյուր՝ factor.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

2 0 0 0 0 0