booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Գորիսից 7-8 կմ հարավ՝ ՌԴ ФСБ֊ի մասնաճյուղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի յուրօրինակ սահմանային անցակետ է

Գորիսից 7-8 կմ հարավ՝ ՌԴ ФСБ֊ի մասնաճյուղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի յուրօրինակ սահմանային անցակետ է

Լրահոս

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին
30.11.2021 | 16:17   ***
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտու...
Ջրի սակագինը հունվարի 1-ից կփոխվի
30.11.2021 | 16:07   ***
Ջրի սակագինը հունվարի 1-ից կփոխվի
ArmnewsOnline TV Youtube chanel
Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
30.11.2021 | 15:58   ***
Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
30.11.2021 | 15:44   ***
Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային նշանա...
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ից կիրառվող սահմանափակմանը
30.11.2021 | 15:35   ***
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ի...
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները
30.11.2021 | 15:14   ***
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով...
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
30.11.2021 | 15:09   ***
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայո...
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջ
30.11.2021 | 14:59   ***
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործար...
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայելական հետախուզության զգուշացումն ԱՄՆ-ին
30.11.2021 | 14:49   ***
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայե...
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
30.11.2021 | 14:43   ***
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները
30.11.2021 | 14:24   ***
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժող...
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
30.11.2021 | 14:20   ***
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում․ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն
30.11.2021 | 14:10   ***
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետն...
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
30.11.2021 | 14:05   ***
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
30.11.2021 | 13:56   ***
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է Մեսսիին
30.11.2021 | 13:48   ***
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է...
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
30.11.2021 | 13:33   ***
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվ...
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է
30.11.2021 | 13:30   ***
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու ...
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
30.11.2021 | 13:16   ***
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը
30.11.2021 | 13:11   ***
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխ...
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար
30.11.2021 | 13:07   ***
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձա...
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը
30.11.2021 | 13:00   ***
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորք...
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
30.11.2021 | 12:51   ***
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն
30.11.2021 | 12:46   ***
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դ...
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է
30.11.2021 | 12:28   ***
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապար...
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն
30.11.2021 | 12:23   ***
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան ա...
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայաստանի փորձառությունը
30.11.2021 | 12:00   ***
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայ...
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
30.11.2021 | 11:51   ***
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում է՝ անմնացորդ նվիրումով կատարելով իր առաքելությունը
30.11.2021 | 11:47   ***
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում ...
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին
30.11.2021 | 11:37   ***
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որո...
Բոլորը

Ալեքսանդր Քանանյանը պատմում է․

27.04.2021թ.

Գորիսից 7-8 կմ հարավ՝ ՌԴ ФСБ֊ի մասնաճյուղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի յուրօրինակ սահմանային անցակետ է։ Շատ չեն «քրքրում»։ Անցակետն, իհարկե, կարող էին կանգնեցնել Գորիս֊Կապան ճանապարհի հայտնի «քարե դարպասից» մի քանի հարյուր մետր ներքև՝ ՀԽՍՀ նախկին վարչական սահմանին․․․ Ինչո՞ւ չեն արել։ Քանի որ «խաղի»՝ այսինքն Հայաստանի հետցեղասպանական երկրորդ մասնատման գործարքի մեջ են մտնում ռուսները․․․ Նրանք այդտեղ իրենց դրոշը տնկած՝ մեկ֊երկու մեքենայով կանգնած են՝ երթևեկելի ճանապարհի կեսը փակած։

Այնուհետև սկսվում է «Ադրբեջանը»՝ նախ հանրահայտ «Բարի գալուստ Ադրբեջան», ապա՝ Eyvazlı գյուղի ցուցանակները։ Հայ սահմանապահները մեր 6 խոշոր եւ 4 փոքր ուղևորատար մեքենաներից բաղկացած շարասյունը բնականաբար չեն ուղեկցում, ռուսը՝ նույնպես։ Երթևեկող մարդկանց անվտանգությունը երաշխավորված է բացառապես Բաքվի այժմեական «բարյացակամությամբ»։ Ճանապարհից արևմուտք ընկած բարձունքի վրա ծածանվում է կիսալուսինը․․․ Որոտան գյուղը մտնելուց հետո հաջորդ 10 կմ անցնում ենք համեմատաբար «ապահով»՝ նոր «միջպետական սահմանը» ոլորապտույտ ճանապարհից «ահագին»՝ 300-500 մ հեռու է։

Բարձրացող ոլորանների ավարտին՝ ճանապարհից 40-50 մ հեռաւորությամբ գտնվող բարձունքում կառուցվում է ադրբեջանական բանակի մի մեծ հենակետ։ Դիմացը՝ հայկական տարածքում՝ ճանապարհի հարևանությամբ ոչ ոք չկա՝ ո՛չ հայ, ո՛չ էլ ռուս․․․ Այնուհետև՝ 18 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատ ժապավենը համընկնում է նախկին խորհրդային վարչական սահմանի հետ։ Ասֆալտից ճամփեզրի վրա ոտք դնողը կրկին հայտնվում է «Ադրբեջանում»։ Մինչև Դավիթ Բեկ գյուղի խաչմերուկը հայերը հազիվ մի երկու տեղ են երևում՝ ընդամենը մասնատված Շուռնուխում և հարակից տարածքում։ Դավիթ բեկ գյուղի խաչմերուկին մի քանի կմ չհասած՝ կրկին ադրբեջանական բանակի հենակետ է կառուցվում՝ ճանապարհից ընդամենը 15-20 մ հեռու։ Դիմացը՝ ասֆալտին՝ մի ռուսական մեքենա, որը մեր անցնելու պահին դատարկ էր․ վարորդն ու ընկերը հավանաբար ծառերի հովի տակ հանգստանում էին․․․ Խիտ անտառային տեղանքով անցնող այս 18 կմ ճանապարհահատվածը համարյա ամբողջովին անպաշտպան է․ թուրքերն ում կուզենան՝ երբ կուզենան՝ կգերեվարեն․․․ Ոչ մի ուղեկցում չկա․․․ Անցնող հայերի կյանքն ու անվտանգությունը բացառապես թուրքի «գթասիրտ» հայեցողության է հանձնված։ Վա՜յ, ներողությո՛ւն․․․ Ուղեկցող ռուսական մեքենա տեսել ենք Շուռնուխ ֊ Դավիթ Բեկ հատվածում։ Ուղեկցուողը՝ Ադրբեջանի համարանիշներով մի մեքենա էր․․․ Ադրբեջանցի թուրքը հայ չէ, նրա կյանքն արժեքավոր է․․․

Դավիթ Բեկի խաչմերուկում մեզ դիմավորում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանակետը․․․ Լավ զննում են, հանկարծ թուրք֊մուրք Կապան չմտնի․․․ Ի՜նչ մտահոգություն․․․ Ուղղակի, չենք մոռանում, որ նոր 18 կմ ձգվող նոր «սահմանագիծը» համարյա ամեն տեղ բաց է․․․ Ադրբեջանցիները որ կամենան՝ հարյուրներով կներթափանցեն եւ նրանց ոչ ոք չի նկատի։ Նոր սահմանակետի հարևանությամբ լրիվ «Ռուսաստան» վիճակ է՝ դրոշները, մեքենաները, հեռվում՝ անհասկանալի անձնակազմը․․․

Հետգրություն․

Ա․ Վերադարձին՝ Գորիսի «սահմանակետում» հայ սահմանապահներից հարցնում ենք․ մոտայքում ո՞րտեղ հարմար տեղ կա, որ Նժդեհի պատկերով մեծ պաստառն ամրացնենք։ Ասում են․ չեք կարող․ մարզպետարանից թույլտվություն է հարկավոր։ Մենք բնականաբար արհամարհում ենք մարզպետարանը և ճամփեզրի հարմար ամրապատին Նժդեհի պատկերն ամրացնում։

Բ․ Գորիսից Երևան գալիս հանդիպել ենք մեկ այլ՝ սոսկալի տեսարանի․ ՊԲ բեռնատարների քանակը չեմ նշելու, իմաստ չկա։ Ռուսն ու թուրքը՝ Շուշիից և Աղդամից ամեն շարժն արձանագրում և վերահսկում են։ Այս՝ Գորիսից Եղեգնաձոր ցիր ու ցան ձգված շարասյունն Արցախից դուրս էր հանում մեր ռազմական տեխնիկայի մնացորդները․․․ Վերջին իսկ հիմարին պետք է պարզ լինի, որ այդ տեխնիկան հետ չի գնալու․․․ ՀՀ Զինված Ուժերն ու ՀՀ ԶՈՒ Արցախյան կորպուսը պետք է դեգրադացվեն սահմանափակ մարդաքանակով՝ սոսկ ինքնաձիգերով զինված եւ մի քանի «БТР-БМП» ունեցող ռուսական ռազմակայանի կցորդ մսացուների կարգավիճակին․․․

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։



Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0