booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Ոստիկանության նման ապօրինի գործողություններն ինքնանպատակ չեն, այլ հրահանգավորված են. Գոհար Մելոյան

Ոստիկանության նման ապօրինի գործողություններն ինքնանպատակ չեն, այլ հրահանգավորված են. Գոհար Մելոյան



Լրահոս

Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով
11.04.2021 | 23:12   ***
Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագեր...
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hummer-ը, Toyota-ն, Ford-ն ու Opel-ը. կան վիրավորներ, Hummer-ն ու Toyota-ն վերածվել են մետաղե ջարդոնի
11.04.2021 | 23:08   ***
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hummer-ը, Toyota-ն, Ford-ն ո...
ArmnewsOnline TV Youtube chanel
Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 15 տոկոսը
11.04.2021 | 22:42   ***
Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 15 տոկոսը
ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել «Թայվանի դեմ Չինաստանի ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ
11.04.2021 | 22:40   ***
ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել «Թայվանի դեմ Չինաստանի ագրես...
Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին վերապատրաստելու են ամերիկացի սպաները
11.04.2021 | 22:30   ***
Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին վերապատրաստելու են ամերիկ...
Բայդենը տեսնում է, թե ինչ քաղաքականություն է վարում Էրդողանը. Ցեղասպանության ճանաչումը շատ հնարավոր եմ համարում
11.04.2021 | 22:14   ***
Բայդենը տեսնում է, թե ինչ քաղաքականություն է վարում Էրդողանը. Ցեղասպան...
Անդրադարձ նախապատերազմական իրավիճակին ի՞նչ պետք է արվեր, որը չարվեց.
11.04.2021 | 22:09   ***
Անդրադարձ նախապատերազմական իրավիճակին ի՞նչ պետք է արվեր, որը չարվեց.
Միջազգային հանրությանը մեկ է, որ մենք առաջին քրիստոնյա հին ազգն ենք. սիրում են ուժեղներին և հարուստներին
11.04.2021 | 22:08   ***
Միջազգային հանրությանը մեկ է, որ մենք առաջին քրիստոնյա հին ազգն ենք. ս...
Թուրքիան ու Ադրբեջանն ավելի լավ տնտեսական գործընկեր են, քան Հայաստանը. ՀՀ-ի մասին վրացիների կարծիքը՝ վրացական ԶԼՄ-ներից
11.04.2021 | 21:59   ***
Թուրքիան ու Ադրբեջանն ավելի լավ տնտեսական գործընկեր են, քան Հայաստանը....
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է Lուսին առաքելության համար նախատեսված հրթիռի հիբրիդային շարժիչը
11.04.2021 | 21:51   ***
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է Lուսին առաքելության համար նախատեսված...
Բորիս Ջոնսոնը չի մասնակցի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
11.04.2021 | 21:40   ***
Բորիս Ջոնսոնը չի մասնակցի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
NASA-ն կրկին հետաձգել է Մարսի վրա ուղղաթիռի առաջին թռիչքը
11.04.2021 | 21:36   ***
NASA-ն կրկին հետաձգել է Մարսի վրա ուղղաթիռի առաջին թռիչքը
Պետերբուրգում ասիացիների եւ Հյուսիսային Կովկասից ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել ազգամիջյան բախում հրաձգությամբ
11.04.2021 | 21:26   ***
Պետերբուրգում ասիացիների եւ Հյուսիսային Կովկասից ներկայացուցիչների միջ...
Մահացել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բրուտեանը
11.04.2021 | 21:23   ***
Մահացել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բ...
Հորդանանի թագավորն ու Համզա արքայազնը միասին ներկայացել են հանրությանը տարաձայնությունից հետո առաջին անգամ
11.04.2021 | 21:19   ***
Հորդանանի թագավորն ու Համզա արքայազնը միասին ներկայացել են հանրությանը...
Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար
11.04.2021 | 20:54   ***
Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ Իրանի գործարքով իր պաշտպանությո...
Թուրքիան սատարում է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
11.04.2021 | 20:46   ***
Թուրքիան սատարում է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Դոնբասում ուկրաինացի զինվորական է զոհվել
11.04.2021 | 20:43   ***
Դոնբասում ուկրաինացի զինվորական է զոհվել
«Toyota»-ի նորագույն սպորտային ավտոմեքենան, «Mercedes-Benz»-ի թարմացված «CLS»-ը և այլ մոդելներ. Motor.ru-ն ներկայացրել է շաբաթվա նորույթները
11.04.2021 | 20:37   ***
«Toyota»-ի նորագույն սպորտային ավտոմեքենան, «Mercedes-Benz»-ի թարմացվա...
Սիրիան վերականգնել է Ռուսաստանի հետ քաղաքացիական ավիահաղորդակցությունը մեկ տարվա ընդմիջումից հետո
11.04.2021 | 20:34   ***
Սիրիան վերականգնել է Ռուսաստանի հետ քաղաքացիական ավիահաղորդակցությունը...
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է երկրում ներքին չվերթներն արգելելու օգտին
11.04.2021 | 20:30   ***
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է երկրում ներքին չվերթներն արգելելու օգ...
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգության ապահովման նպատակով». Պեսկովն Ուկրաինայում տիրող իրավիճակը վտանգավոր է համարել Ռուսաստանի համար
11.04.2021 | 20:15   ***
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգության ապահովման նպատակով»...
Վրաստանում պահանջում են տուգանել նախագահին մեկուսացման կանոնները խախտելու համար
11.04.2021 | 20:12   ***
Վրաստանում պահանջում են տուգանել նախագահին մեկուսացման կանոնները խախտե...
Փաշինյանն ասել է՝ ինչ են Պուտինի հետ պայմանավորվել «Սպուտնիկ V»-ի հարցով
11.04.2021 | 19:58   ***
Փաշինյանն ասել է՝ ինչ են Պուտինի հետ պայմանավորվել «Սպուտնիկ V»-ի հարց...
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը
11.04.2021 | 19:49   ***
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հա...
Հարավային Կորեայում կվերսկսեն AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը 60 տարեկանից ցածր անձանց համար
11.04.2021 | 19:31   ***
Հարավային Կորեայում կվերսկսեն AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը 6...
Մեծ Բրիտանիայում ծրագրում են հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ արքայազն Ֆիլիպի
11.04.2021 | 19:27   ***
Մեծ Բրիտանիայում ծրագրում են հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ արքայազն ...
Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
11.04.2021 | 19:12   ***
Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնու...
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականը 5-րդն է թիմային հաշվարկում
11.04.2021 | 19:06   ***
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականը 5-րդն է թիմային հաշվարկում
Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնությունը
11.04.2021 | 19:05   ***
Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնու...
Բոլորը

Կանանց իրավունքների պաշտպանության նախկին ակտիվիստ ջատագովներ, հասարակական գործիչներ, ներկայումս արդեն՝ պաշտոնատար անձինք կամ իշխող ուժի արբանյակներ, լուռ են, ինչպես ձուկը ջրում, ո՛չ լսում են, ո՛չ տեսնում, ո՛չ էլ խոսում: Այս մասին հայտարարություն է տարածել Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:

«Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը և Ավետման տոնին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կանայք նախաձեռնել էին ակցիա, որին միացել էին մեր մի շարք այլ հայրենակիցներ:

Արդյունքում Հանրապետության հրապարակում կանանց նկատմամբ, որոնց շարքերում էին նաև Արցախյան երրորդ պատերազմում մեր նահատակված հերոսների հարազատներ, ոստիկանության կողմից կիրառվեց բիրտ և առերևույթ անհամաչափ ուժ, ինչի տեսարաններն իրապես զարհուրելի և բարոյազուրկ էին։

Հերթական անգամ ահազանգում ենք՝ «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։

Այսինքն՝ որպեսզի ոստիկանությունը կարողանա կիրառել ֆիզիկական ուժ, անհրաժեշտ է հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայություն՝

1. իրավախախտում հանդիսացող գործողությունների կատարում,

2. նախազգուշացում այդ գործողությունները կատարող ֆիզիկական անձանց՝ դրանք կանխելու նպատակով ֆիզիկական ուժ գործադրելու մասին,

3. ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց ժամանակի տրամադրում ոստիկանության օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ոստիկանությունը հերթական անգամ առերևույթ անհամաչափ ուժ կիրառելուց առաջ որևէ կերպ չզգուշացրեց դրա մասին և հավաքի մասնակիցներին չտրամադրեց բավարար ժամանակ ոստիկանության «օրինական պահանջները» կատարելու համար:

Պարզ չէր, թե ինչ վտանգավոր իրավախախտում էին գործել հայ կանայք, ովքեր Մայրության և գեղեցկության օրը որոշել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել իշխող ուժի հակապետական գործունեության դեմ։

Ակնհայտ է, որ ոստիկանության նման ապօրինի գործողություններն ինքնանպատակ չեն, այլ հրահանգավորված են՝ միտում ունենալով բիրտ ուժի սպառնալիքով և կիրառմամբ կանխել քաղաքացիների մասնակցությունը հետագա բողոքի ակցիաներին։

Ցավալիորեն, արձանագրում ենք.

1. ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում բավարար երաշխիքներ նշված իրավիճակներում ոստիկանության կողմից բռնության ենթարկված և/կամ բերման ենթարկված անձանց իրավունքների ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ պաշտպանության համար, ինչը գործող իշխանություններին հնարավորություն է տալիս ապօրինի ֆիզիկական ուժ կիրառել իր հակապետական գործունեության դեմ բողոքող անձանց նկատմամբ։

2. Մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը թե՛ իրավապահ մարմինների, թե՛ իշխող ուժի կողմից կրում են պարբերական բնույթ:

3. Իրավապահ մարմինները դարձել են քաղաքական ուժի սպասավոր՝ ի հեճուկս Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց առաքելության:

4. Կանանց իրավունքների պաշտպանության նախկին ակտիվիստ ջատագովներ, հասարակական գործիչներ, ներկայումս արդեն՝ պաշտոնատար անձինք կամ իշխող ուժի արբանյակներ, լուռ են, ինչպես ձուկը ջրում, ո՛չ լսում են, ո՛չ տեսնում, ո՛չ էլ խոսում»:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։



Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0