booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Թուրքիան հասկանում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ երկու ճակատով պատերազմ մղելու և կարող է Ադրբեջանի հե...

Թուրքիան հասկանում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ երկու ճակատով պատերազմ մղելու և կարող է Ադրբեջանի հետ Սյունիքի նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնել․ Արա Պապյան



Լրահոս

Բայդենը տեսնում է, թե ինչ քաղաքականություն է վարում Էրդողանը. Ցեղասպանության ճանաչումը շատ հնարավոր եմ համարում
11.04.2021 | 22:14   ***
Բայդենը տեսնում է, թե ինչ քաղաքականություն է վարում Էրդողանը. Ցեղասպան...
Անդրադարձ նախապատերազմական իրավիճակին ի՞նչ պետք է արվեր, որը չարվեց.
11.04.2021 | 22:09   ***
Անդրադարձ նախապատերազմական իրավիճակին ի՞նչ պետք է արվեր, որը չարվեց.
ArmnewsOnline TV Youtube chanel
Միջազգային հանրությանը մեկ է, որ մենք առաջին քրիստոնյա հին ազգն ենք. սիրում են ուժեղներին և հարուստներին
11.04.2021 | 22:08   ***
Միջազգային հանրությանը մեկ է, որ մենք առաջին քրիստոնյա հին ազգն ենք. ս...
Թուրքիան ու Ադրբեջանն ավելի լավ տնտեսական գործընկեր են, քան Հայաստանը. ՀՀ-ի մասին վրացիների կարծիքը՝ վրացական ԶԼՄ-ներից
11.04.2021 | 21:59   ***
Թուրքիան ու Ադրբեջանն ավելի լավ տնտեսական գործընկեր են, քան Հայաստանը....
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է Lուսին առաքելության համար նախատեսված հրթիռի հիբրիդային շարժիչը
11.04.2021 | 21:51   ***
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է Lուսին առաքելության համար նախատեսված...
Բորիս Ջոնսոնը չի մասնակցի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
11.04.2021 | 21:40   ***
Բորիս Ջոնսոնը չի մասնակցի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
NASA-ն կրկին հետաձգել է Մարսի վրա ուղղաթիռի առաջին թռիչքը
11.04.2021 | 21:36   ***
NASA-ն կրկին հետաձգել է Մարսի վրա ուղղաթիռի առաջին թռիչքը
Պետերբուրգում ասիացիների եւ Հյուսիսային Կովկասից ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել ազգամիջյան բախում հրաձգությամբ
11.04.2021 | 21:26   ***
Պետերբուրգում ասիացիների եւ Հյուսիսային Կովկասից ներկայացուցիչների միջ...
Մահացել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բրուտեանը
11.04.2021 | 21:23   ***
Մահացել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բ...
Հորդանանի թագավորն ու Համզա արքայազնը միասին ներկայացել են հանրությանը տարաձայնությունից հետո առաջին անգամ
11.04.2021 | 21:19   ***
Հորդանանի թագավորն ու Համզա արքայազնը միասին ներկայացել են հանրությանը...
Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար
11.04.2021 | 20:54   ***
Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ Իրանի գործարքով իր պաշտպանությո...
Թուրքիան սատարում է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
11.04.2021 | 20:46   ***
Թուրքիան սատարում է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Դոնբասում ուկրաինացի զինվորական է զոհվել
11.04.2021 | 20:43   ***
Դոնբասում ուկրաինացի զինվորական է զոհվել
«Toyota»-ի նորագույն սպորտային ավտոմեքենան, «Mercedes-Benz»-ի թարմացված «CLS»-ը և այլ մոդելներ. Motor.ru-ն ներկայացրել է շաբաթվա նորույթները
11.04.2021 | 20:37   ***
«Toyota»-ի նորագույն սպորտային ավտոմեքենան, «Mercedes-Benz»-ի թարմացվա...
Սիրիան վերականգնել է Ռուսաստանի հետ քաղաքացիական ավիահաղորդակցությունը մեկ տարվա ընդմիջումից հետո
11.04.2021 | 20:34   ***
Սիրիան վերականգնել է Ռուսաստանի հետ քաղաքացիական ավիահաղորդակցությունը...
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է երկրում ներքին չվերթներն արգելելու օգտին
11.04.2021 | 20:30   ***
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է երկրում ներքին չվերթներն արգելելու օգ...
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգության ապահովման նպատակով». Պեսկովն Ուկրաինայում տիրող իրավիճակը վտանգավոր է համարել Ռուսաստանի համար
11.04.2021 | 20:15   ***
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգության ապահովման նպատակով»...
Վրաստանում պահանջում են տուգանել նախագահին մեկուսացման կանոնները խախտելու համար
11.04.2021 | 20:12   ***
Վրաստանում պահանջում են տուգանել նախագահին մեկուսացման կանոնները խախտե...
Փաշինյանն ասել է՝ ինչ են Պուտինի հետ պայմանավորվել «Սպուտնիկ V»-ի հարցով
11.04.2021 | 19:58   ***
Փաշինյանն ասել է՝ ինչ են Պուտինի հետ պայմանավորվել «Սպուտնիկ V»-ի հարց...
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը
11.04.2021 | 19:49   ***
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հա...
Հարավային Կորեայում կվերսկսեն AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը 60 տարեկանից ցածր անձանց համար
11.04.2021 | 19:31   ***
Հարավային Կորեայում կվերսկսեն AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը 6...
Մեծ Բրիտանիայում ծրագրում են հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ արքայազն Ֆիլիպի
11.04.2021 | 19:27   ***
Մեծ Բրիտանիայում ծրագրում են հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ արքայազն ...
Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
11.04.2021 | 19:12   ***
Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնու...
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականը 5-րդն է թիմային հաշվարկում
11.04.2021 | 19:06   ***
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականը 5-րդն է թիմային հաշվարկում
Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնությունը
11.04.2021 | 19:05   ***
Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնու...
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը նվաճեց բրոնզը
11.04.2021 | 19:01   ***
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը...
Իրանցի պատգամավորը Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած վթարն արտաքին ուժերի սաբոտաժ է անվանել
11.04.2021 | 18:49   ***
Իրանցի պատգամավորը Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած վթարն ար...
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյանը երկրորդն է, Վարազդատ Լալայանը՝ երրորդը
11.04.2021 | 18:31   ***
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյ...
Հռոմի պապը երկար դադարից հետո առաջին անգամ սեղմել է պատարագին ներկա գտնվողների ձեռքերը
11.04.2021 | 18:23   ***
Հռոմի պապը երկար դադարից հետո առաջին անգամ սեղմել է պատարագին ներկա գտ...
ԱԺ-ի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում նշվել է ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին
11.04.2021 | 17:54   ***
ԱԺ-ի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում նշվել ...
Բոլորը

Քանի որ դեռևս մենք չգիտենք, թե ինչ ծավալի և ընդգրկման են ռուս-ուկրանիական բախումները, նաև, ըստ էության՝ չգիտենք մտադրությունների մասին, հետևաբար կանխատեսումներ անել, որ ռուս-ուկրաինական նոր բախման արդյունքում Ռուսաստանը կարող է կորցնել Ղրիմն ու Դոմբասը՝ առայժմ վաղաժամ է։ Մի բան ակնհայտ է՝ ի տարբերություն նախորդ տարիներին տեղի ունեցած բախումների, երբ ուկրաինական բանակը շատ թույլ էր և անպատրաստ՝ հիմա ավելի լավ վիճակում է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանն անդրադառնալով՝ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկություններին, թե ռուս-ուկրաինական բախման արդյունքում Ռուսաստանը կկորցնի Ղրիմն ու Դոմբասը։ 

«Նաև պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը հենց վերջին սրացումների համար 2 մլրդ դոլարի զենք է խոստացել ուկրաինական բանակին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի համար բավական դժվար է լինելու, հատկապես որ ռուսական տնտեսությունը ավելի վատ է, քան ժամանակին, երբ Ղրիմն էր գրավում կամ Դոմբասի շուրջ իրադարձություններն էին սրվում, որովհետև նավթի և գազի վաճառքն էապես կրճատվել է։ Կարծում եմ, որ սա կհանգեցնի նրան, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ավելի կխստանան և ԱՄՆ-ում այն փոքրաթիվ քաղաքական և հասարակական գործիչները, որոնք Ռուսաստանի նկատմամբ մեղմ հարաբերությունների կողմնակից են՝ նրանց դիրքերը կթուլանա և կուժեղանա ավելի ճնշում բանեցնելու կողմնակիցներինը»։

Պապյանն ընդգծեց, որ նման բախումները և պատերազմները մեկուսի չեն։ «Իմ կարծիքով՝ սա Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենամեծ ձախողումն է, երբ ինքը իր կարևորագույն արևմտյան ուղղությամբ ստացավ թշնամի երկիր՝ մեծ և տարածքով, և բնակչությամբ։ Հետևաբար, այո, արևմուտքը օգնելու է Ուկրաինային՝ ոչ այնքան ելնելով Ուկրաինայի շահերից, այլ զսպելու համար Ռուսաստանի իմպերիալիստական ձգտումները, իսկ այդ ձգտումները Սովետական Միություն իմպերիայի վերականգնում է, որը մենք տեսնում ենք Հարավային Կովկասի ուղղությամբ, մասնավորապես Հայաստանի նկատմամբ»։

Անդրադառնալով սրացումների Հարավային Կովկաս, մասնավորապես Հայաստան տեղափոխման հնարավորությունը՝ նա նշեց, որ ակնհայտ է, որ Թուրքիան օգտագործում է իր բոլոր հնարավորությունները՝ զիջումներ կորզելու Ռուսաստանից։ «Մասնավորապես, Հարավային Կովկասում Ռուսաստանի զիջումները, իմ կարծիքով, պայմանավորված էին Ղրիմի նկատմամբ նկրտումների Թուրքիայի թույլացումով և այն հույսով, որ թուրքերը չեն աջակցի կամ հնարավորինս քիչ ծավալով կաջակցեն Ուկրաինային, բայց թուրքերը ստացան այն, ինչ ուզում էին Հարավային Կովկասում, դարձան կարգավորող և դիտորդ երկու ուժերից մեկը, հետևաբար արդեն խաղեր տալու ցանկություն չունեն Ռուսաստանի հետ։ Ես կարծում եմ, որ երկու ուղղությամբ էլ թուքրերը կուժեղացնեն ճնշումները՝ մեկը օգնելով ուկրաինացիներին, հատկապես, Ղրիմի թաթարներին, որովհետև, այնուհանդերձ, թուրքերը նույնպես իրենց հավակնությունները Ղրիմի նկատմամբ չեն վերացրել։ Հետևաբար, որքան Ռուսաստանի գլխին կռիվներ սարքեն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանը ավելի թույլ լինի և սա, այո, ավելի է պատերազմի հավանականությունը մեծացնում, որովհետև Թուրքիան հասկանում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ երկու ճակատով պատերազմ մղելու և կարող է Ադրբեջանի հետ համատեղ Սյունիքի նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնել՝ հասկանալով, որ Ռուսաստանը չի կարող զսպել։ Միաժամանակ, մենք արևմուտքի հետ որևէ աշխատանք չենք կատարում, որպեսզի արևմուտքը զսպող դերակատարություն ունենա, հակառակը՝ մենք արևմուտքին պարբերաբար մերժում ենք նրա տարբեր քայլերի մեջ»։

Նյութի աղբյուր՝ armdaily.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

3 0 0 0 0 0