ՀՀ-ի առաջ ռուս դաշնակիցը դրել է ընտրություն. կամ միանում ես դաշնային պետությանը, կամ Սյունիքն անջատվում է ՀՀ֊ից ու մտնում ՌԴ կազմ
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնավուրյանցը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«ՀՀ֊ի առաջ ռուս դաշնակիցը դրել է ընտրություն. կամ միանում ես դաշնային պետությանը (ՌԴ+Բելառուս+ՀՀ), կամ Սյունիքն անջատվում է ՀՀ֊ից ու մտնում ՌԴ կազմ։
Սա նախատեսված էր անել թուրքիայի հարձակման միջոցով, բայց Թրամփի չվերընտրվելը խանգարեց սրան, և Թուրքիան հրաժարվեց հարձակվել Սյունիքի վրա։ Այնուհետև Ռուսաստանն անցավ ադրբեջանի հետ բանակցությունների, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա։ Տպավորություն է, որ Ադրբեջանը նույնպես, հայտնի պատճառներով, չի համաձայնել։ Դրանից հետո ՀՀ ուղարկվեց Ղրիմի տեռորիստների բանդան՝ բուն Երևանում քաղաքացիական բախումներ հրահրելու կամ գոնե մաքսիմալ անկայունություն ստեղծելու նպատակով, որը նույնպես չհաջողվեց։ Ես ենթադրում էի, որ վերջում մեր իսկ ձեռքով կանեն նախատեսածը։ Եվ ահա խնդրեմ. Սյունիքում ստեղծվել է անկախ Սյունիքի ապագա իշխանությունը, որը զբացված է ռուսական ռազմաբազայի հիմնմամբ։ Ենթադրում եմ, որ ոչ ոքի մոտ կածկածներ չկան, թե ինչի համար է Սյունիքում ռուսական զորքը։ Հո չե՞ք ենթադրում, թե այն, Սյունիքը Ադրբեջանից կամ Թուրքիայից պաշտպանելու համար է։
Սյունիքը մեր Դոնեցկ֊Լուգանսկն են սարքում։
ԱԺԲ֊ն պիտի տասնապատկի իր ջանքերն ու ավելի հստակեցնի իր կողմնորոշումը։ Չինաստանները, Իրաններն ու նույնիսկ Հնդկաստաններն այս իրավիճակում արդեն ոչ մի օգտակարություն չունեն մեր համար։ Հոկտեմբերին դրանք կարող էին օգնել մեզ, բայց հիմա սա արդեն ամենաբարձր մակարդակի խնդիր է»։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
1 | 0 | 0 | 0 | 2 | 0 |