booked.net booked.net booked.net booked.net


/ Արցախ / Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով. Արա Այվազյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով. Արա Այվազյան



Լրահոս

Բայդենը տեսնում է, թե ինչ քաղաքականություն է վարում Էրդողանը. Ցեղասպանության ճանաչումը շատ հնարավոր եմ համարում
11.04.2021 | 22:14   ***
Բայդենը տեսնում է, թե ինչ քաղաքականություն է վարում Էրդողանը. Ցեղասպան...
Անդրադարձ նախապատերազմական իրավիճակին ի՞նչ պետք է արվեր, որը չարվեց.
11.04.2021 | 22:09   ***
Անդրադարձ նախապատերազմական իրավիճակին ի՞նչ պետք է արվեր, որը չարվեց.
ArmnewsOnline TV Youtube chanel
Միջազգային հանրությանը մեկ է, որ մենք առաջին քրիստոնյա հին ազգն ենք. սիրում են ուժեղներին և հարուստներին
11.04.2021 | 22:08   ***
Միջազգային հանրությանը մեկ է, որ մենք առաջին քրիստոնյա հին ազգն ենք. ս...
Թուրքիան ու Ադրբեջանն ավելի լավ տնտեսական գործընկեր են, քան Հայաստանը. ՀՀ-ի մասին վրացիների կարծիքը՝ վրացական ԶԼՄ-ներից
11.04.2021 | 21:59   ***
Թուրքիան ու Ադրբեջանն ավելի լավ տնտեսական գործընկեր են, քան Հայաստանը....
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է Lուսին առաքելության համար նախատեսված հրթիռի հիբրիդային շարժիչը
11.04.2021 | 21:51   ***
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է Lուսին առաքելության համար նախատեսված...
Բորիս Ջոնսոնը չի մասնակցի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
11.04.2021 | 21:40   ***
Բորիս Ջոնսոնը չի մասնակցի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
NASA-ն կրկին հետաձգել է Մարսի վրա ուղղաթիռի առաջին թռիչքը
11.04.2021 | 21:36   ***
NASA-ն կրկին հետաձգել է Մարսի վրա ուղղաթիռի առաջին թռիչքը
Պետերբուրգում ասիացիների եւ Հյուսիսային Կովկասից ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել ազգամիջյան բախում հրաձգությամբ
11.04.2021 | 21:26   ***
Պետերբուրգում ասիացիների եւ Հյուսիսային Կովկասից ներկայացուցիչների միջ...
Մահացել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բրուտեանը
11.04.2021 | 21:23   ***
Մահացել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, տոմարագետ Գրիգոր Բ...
Հորդանանի թագավորն ու Համզա արքայազնը միասին ներկայացել են հանրությանը տարաձայնությունից հետո առաջին անգամ
11.04.2021 | 21:19   ***
Հորդանանի թագավորն ու Համզա արքայազնը միասին ներկայացել են հանրությանը...
Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար
11.04.2021 | 20:54   ***
Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ Իրանի գործարքով իր պաշտպանությո...
Թուրքիան սատարում է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
11.04.2021 | 20:46   ***
Թուրքիան սատարում է Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Դոնբասում ուկրաինացի զինվորական է զոհվել
11.04.2021 | 20:43   ***
Դոնբասում ուկրաինացի զինվորական է զոհվել
«Toyota»-ի նորագույն սպորտային ավտոմեքենան, «Mercedes-Benz»-ի թարմացված «CLS»-ը և այլ մոդելներ. Motor.ru-ն ներկայացրել է շաբաթվա նորույթները
11.04.2021 | 20:37   ***
«Toyota»-ի նորագույն սպորտային ավտոմեքենան, «Mercedes-Benz»-ի թարմացվա...
Սիրիան վերականգնել է Ռուսաստանի հետ քաղաքացիական ավիահաղորդակցությունը մեկ տարվա ընդմիջումից հետո
11.04.2021 | 20:34   ***
Սիրիան վերականգնել է Ռուսաստանի հետ քաղաքացիական ավիահաղորդակցությունը...
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է երկրում ներքին չվերթներն արգելելու օգտին
11.04.2021 | 20:30   ***
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է երկրում ներքին չվերթներն արգելելու օգ...
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգության ապահովման նպատակով». Պեսկովն Ուկրաինայում տիրող իրավիճակը վտանգավոր է համարել Ռուսաստանի համար
11.04.2021 | 20:15   ***
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգության ապահովման նպատակով»...
Վրաստանում պահանջում են տուգանել նախագահին մեկուսացման կանոնները խախտելու համար
11.04.2021 | 20:12   ***
Վրաստանում պահանջում են տուգանել նախագահին մեկուսացման կանոնները խախտե...
Փաշինյանն ասել է՝ ինչ են Պուտինի հետ պայմանավորվել «Սպուտնիկ V»-ի հարցով
11.04.2021 | 19:58   ***
Փաշինյանն ասել է՝ ինչ են Պուտինի հետ պայմանավորվել «Սպուտնիկ V»-ի հարց...
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը
11.04.2021 | 19:49   ***
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հա...
Հարավային Կորեայում կվերսկսեն AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը 60 տարեկանից ցածր անձանց համար
11.04.2021 | 19:31   ***
Հարավային Կորեայում կվերսկսեն AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը 6...
Մեծ Բրիտանիայում ծրագրում են հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ արքայազն Ֆիլիպի
11.04.2021 | 19:27   ***
Մեծ Բրիտանիայում ծրագրում են հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ արքայազն ...
Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
11.04.2021 | 19:12   ***
Ողբերգական դեպք Երևանում. պատշգամբում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնու...
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականը 5-րդն է թիմային հաշվարկում
11.04.2021 | 19:06   ***
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականը 5-րդն է թիմային հաշվարկում
Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնությունը
11.04.2021 | 19:05   ***
Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնու...
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը նվաճեց բրոնզը
11.04.2021 | 19:01   ***
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը...
Իրանցի պատգամավորը Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած վթարն արտաքին ուժերի սաբոտաժ է անվանել
11.04.2021 | 18:49   ***
Իրանցի պատգամավորը Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած վթարն ար...
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյանը երկրորդն է, Վարազդատ Լալայանը՝ երրորդը
11.04.2021 | 18:31   ***
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյ...
Հռոմի պապը երկար դադարից հետո առաջին անգամ սեղմել է պատարագին ներկա գտնվողների ձեռքերը
11.04.2021 | 18:23   ***
Հռոմի պապը երկար դադարից հետո առաջին անգամ սեղմել է պատարագին ներկա գտ...
ԱԺ-ի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում նշվել է ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին
11.04.2021 | 17:54   ***
ԱԺ-ի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում նշվել ...
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը դեռևս լուծված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Մենք ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով է հնարավոր գտնել լուծում, որը հաշվի կառնի բոլորի իրավունքներն ու խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում: Եվ նման կարգավորման հիմքում պետք է նախ և առաջ լինի Արցախի կարգավիճակի հստակեցումը:

Ղարաբաղյան հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով: Հայաստանը հանդես է եկել և հետագայում էլ հանդես է գալու Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման դիրքորոշմամբ: Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի կազմում Արցախը կնշանակի Արցախն առանց հայերի»,- ասել է Արա Այվազյանը:

ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները՝ նշելով, որ այդ բոլոր վայրագությունները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Հադրութի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրենությունները հերթական ապացույցն էին նրա, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել սեփական պատմական հողի վրա հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը:

Անդրադառնալով խնդրի կարգավորման ձևաչափին՝ Այվազյանը նշել է, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է, որի շրջանակում էլ պետք է լինի հակամարտության վերջնական լուծումը:

«Այս առումով մեր տեսակետն անփոփոխ է՝ խաղաղ կարգավորման առանցքային հարցերն առ այսօր լուծված չեն: Սա ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին, ինչը հստակորեն արտահայտվել է նաև 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ»,- ասել է նա:

Այվազյանը նշել է, որ Արցախի դեմ ագրեսիան՝ որպես խնդրի կարգավորման մեթոդ, մարտահրավեր է համաշխարհային հանրությանը, այն վնասում է միջնորդական ջանքերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անգամ, համանախագահ երկրների հեղինակությանը: Նախարարը հույս է հայտնել, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատն ու արդյունավետ կգլխավորեն խաղաղության գործընթացը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին՝ Այվազյանը նշել է, որ «Երևանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին»: «Այսօր մեր օրակարգում է խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0