Հայաստանի արտգործնախարարը գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները
Հայկական կողմը տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքին, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
«Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն կանխորոշում է մշտական, շարունակական աշխատանք՝ դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին հարմարվելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում մեր ունեցած զարգացումներով: Մենք մտադիր ենք իրականացնել այս աշխատանքը համաձայնեցված ձևով՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերն ապահովելու անհրաժեշտությունից», – ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը միշտ եղել է և կմնա ամուր հիմք այս աշխատանքի համար:
«Մենք մտադիր ենք այս աշխատանքն իրականացնել մեր միջպետական փոխգործակցության մեխանիզմների շրջանակներում: Խոսքը տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և մեծ հանձնաժողովի և համապատասխան մասնագիտացված կոմիտեների միջխորհրդարանական երկխոսության մասին է. սա նաև աշխատանք է ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակներում և այլ ձևաչափերով:
Ես ուզում եմ հատկապես ընդգծել ինտենսիվ երկխոսության կարևորությունը, որը մենք վարում ենք և մտադիր ենք զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունների մակարդակում», – հավելել է Այվազյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
1 | 0 | 0 | 0 | 0 | 0 |