/ Իրադարձային / Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020թ.-ին բացահայտվել է պատճառված 12 մլրդ դրամի վնաս, վերակա...

Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020թ.-ին բացահայտվել է պատճառված 12 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 2 մլրդ-ը. ամփոփում



Լրահոս

Գիտնականներ. Դիֆթերիան վերադառնում է եւ կայուն է դառնում հակաբիոտիկների նկատմամբ
9.03.2021 | 1:03   ***
Գիտնականներ. Դիֆթերիան վերադառնում է եւ կայուն է դառնում հակաբիոտիկներ...
Հայ կինը, որպէս մայր, եզակի կարեւորութիւն ունեցած է հայ ժողովուրդի մտածողութեան ու կեանքին մէջ. Արամ Ա
9.03.2021 | 0:56   ***
Հայ կինը, որպէս մայր, եզակի կարեւորութիւն ունեցած է հայ ժողովուրդի մտա...
ArmnewsOnline TV Youtube chanel
Կորոնավիրուսի դեմ պատվաստված ամերիկացիներին կթույլատրվի մասամբ հրաժարվել դիմակ կրելուց
9.03.2021 | 0:53   ***
Կորոնավիրուսի դեմ պատվաստված ամերիկացիներին կթույլատրվի մասամբ հրաժարվ...
Լիբանանում կրկին բողոքի մեծ ալիք է
9.03.2021 | 0:50   ***
Լիբանանում կրկին բողոքի մեծ ալիք է
Ակնհայտ է, որ Իրանը ըմբռնումով է մոտեցել օդանավի հարցին
9.03.2021 | 0:38   ***
Ակնհայտ է, որ Իրանը ըմբռնումով է մոտեցել օդանավի հարցին
Euronews- ի հարցում. Արգելափակում եվրոպացիների աչքերով
9.03.2021 | 0:23   ***
Euronews- ի հարցում. Արգելափակում եվրոպացիների աչքերով
Թուրքիան պետական գաղտնիքներ հրապարակելու համար երկու լրագրողի բանտային ազատազրկման է դատապարտել
9.03.2021 | 0:21   ***
Թուրքիան պետական գաղտնիքներ հրապարակելու համար երկու լրագրողի բանտային...
Բնագրից հայերեն է թարգմանվել գերմանացի ականավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը
9.03.2021 | 0:15   ***
Բնագրից հայերեն է թարգմանվել գերմանացի ականավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկ...
Թուրքիան ուժեղացնում է էներգետիկ համագործակցությունը Վրաստանի հետ
9.03.2021 | 0:11   ***
Թուրքիան ուժեղացնում է էներգետիկ համագործակցությունը Վրաստանի հետ
Yeezy-ի մարզակոշիկները, որոնք համեմատել էին խինկալիի հետ, մեկ րոպեի ընթացքում սպառվել են
9.03.2021 | 0:02   ***
Yeezy-ի մարզակոշիկները, որոնք համեմատել էին խինկալիի հետ, մեկ րոպեի ըն...
Եգիպտոսում հերքել են Անկարայի պնդումները ծովային սահմանի գծանշման շուրջ բանակցություններ սկսելու մասին
8.03.2021 | 23:59   ***
Եգիպտոսում հերքել են Անկարայի պնդումները ծովային սահմանի գծանշման շուր...
Հիմա Հայաստանը մեկուսացված վիճակում է, իսկ մենք մեր հարևանների հետ շատ արդյունավետ բարեկամական, ջերմ հարաբերություններ ենք կառուցել
8.03.2021 | 23:37   ***
Հիմա Հայաստանը մեկուսացված վիճակում է, իսկ մենք մեր հարևանների հետ շատ...
Խաթամի. Թեհրանը Հայֆան եւ Թել Ավիվը գետնին կհավասարեցնի, եթե Իսրայելը որոշի ագրեսիայի դիմել Իրանի դեմ
8.03.2021 | 23:25   ***
Խաթամի. Թեհրանը Հայֆան եւ Թել Ավիվը գետնին կհավասարեցնի, եթե Իսրայելը ...
Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը
8.03.2021 | 23:17   ***
Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաներ...
Իտալիայում համաճարակի  ավելի քան 100 հազար մարդ կա ճանաչված զոհ
8.03.2021 | 23:14   ***
Իտալիայում համաճարակի ավելի քան 100 հազար մարդ կա ճանաչված զոհ
Դոնեցկի աշխարհազորայինների նախկին հրամանատարին մեղադրել են Աբխազիայում հեղաշրջման փորձի համար
8.03.2021 | 23:01   ***
Դոնեցկի աշխարհազորայինների նախկին հրամանատարին մեղադրել են Աբխազիայում...
Բլինքենն Աֆղանստանում խաղաղության գործընթացի ամրապնդման պլան է առաջարկում
8.03.2021 | 22:57   ***
Բլինքենն Աֆղանստանում խաղաղության գործընթացի ամրապնդման պլան է առաջարկ...
Կանանց հզորացումը կարևոր է. անցկացվեց «Կանանց ստեղծարար ներուժ» ցուցահանդես-տոնավաճառ
8.03.2021 | 22:48   ***
Կանանց հզորացումը կարևոր է. անցկացվեց «Կանանց ստեղծարար ներուժ» ցուցահ...
Բայդենը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ
8.03.2021 | 22:34   ***
Բայդենը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
8.03.2021 | 22:26   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Մարտի 17-ին Եվրահանձնաժողովը կներկայացնի ԵՄ-ում պատվաստման անձնագրերի ստեղծման նախագիծը
8.03.2021 | 22:23   ***
Մարտի 17-ին Եվրահանձնաժողովը կներկայացնի ԵՄ-ում պատվաստման անձնագրերի ...
Վրաստանի արևմուտքի թեմերից մեկում ծեծկռտուքի ժամանակ մարդիկ ընկել են երկրորդ հարկից
8.03.2021 | 22:20   ***
Վրաստանի արևմուտքի թեմերից մեկում ծեծկռտուքի ժամանակ մարդիկ ընկել են ե...
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի. Mediaport
8.03.2021 | 22:12   ***
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ ...
Հունաստանը նախատեսում է վերացնել սահմանափակումները մանրածախ առեւտրի ոլորտում եւ մինչեւ մարտի վերջը վերաբացել դպրոցները
8.03.2021 | 21:52   ***
Հունաստանը նախատեսում է վերացնել սահմանափակումները մանրածախ առեւտրի ոլ...
Մոուրինյո. 100 գոլը վատ չէ պաշտպանվող եւ վատ թիմի համար
8.03.2021 | 21:40   ***
Մոուրինյո. 100 գոլը վատ չէ պաշտպանվող եւ վատ թիմի համար
Ալիևի հայտարարությունները համաձայնեցված են Թուրքիայի հետ. պետք է հաղթահարել պարտության բարդույթը
8.03.2021 | 21:35   ***
Ալիևի հայտարարությունները համաձայնեցված են Թուրքիայի հետ. պետք է հաղթա...
Ես գիտեմ ինչ է պատերազմը, Չինարին իմ ծննդավայրն է. Մելանյա Առուստամյան
8.03.2021 | 21:23   ***
Ես գիտեմ ինչ է պատերազմը, Չինարին իմ ծննդավայրն է. Մելանյա Առուստամյան
ՄՕԿ-ը Լուկաշենկոյի որդուն չի ճանաչել Բելառուսի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում
8.03.2021 | 21:18   ***
ՄՕԿ-ը Լուկաշենկոյի որդուն չի ճանաչել Բելառուսի օլիմպիական կոմիտեի նախա...
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
8.03.2021 | 21:09   ***
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը...
Ֆիլիպինների ոստիկանությունը զինված ուժերի աջակցությամբ ինը մարդ է սպանել ապստամբների դեմ գրոհի ժամանակ
8.03.2021 | 21:03   ***
Ֆիլիպինների ոստիկանությունը զինված ուժերի աջակցությամբ ինը մարդ է սպան...
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ.-ին իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

 

Ըստ այդմ՝ 2020թ.-ին արձանագրվել է հանցագործությունների թվի ընդհանուր նվազում: ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10%-ով նվազ է 2019թ.-ի համեմատ (931):  2020թ.-ին վարությում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ: Այս ցուցանիշը 2019թ.-ի համեմատ նվազ է 155-ով:  

 

Չնայած դրան՝ տնտեսական բնույթի գործերի առումով նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը չի նվազել, ինչի վկայությունն է այն, որ նախորդ տարվանից 2021թ.-ին է փոխանցվել շուրջ 23%-ով ավելի անավարտ քրեական գործի վարույթ, քան 2019-ից 2020թ. տեղափոխվածները: Բացի այդ, չնայած վարույթում քննված գործերի քանակական նվազմանը, 2020թ.-ին նախորդող տարվա համեմատությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16-ով ավելի քրեական գործ, իսկ դատարանում քննվել և ավարտվել է գրեթե նույնքան գործ, որքան նախորդող տարվա ընթացքում: Վերջիններիս արդյունքում դատապարվել է 21 անձ, որոնցից 8-ը՝ ազատազրկման:  

 

Նշված բնույթի հացնագործությունների դեպքերի լիարժեք բացահայտման, քննությունների օպերատիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով դրանց օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարում և հսկողություն իրականացնող դատախազների կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել է 2019թ.-ի համեմատ շուրջ 35%-ով ավելի ցուցումներ, իսկ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ու ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչությանը տրվել են 47 հանձնարարականներ:

 

Քրեական գործերի նյութերի ընթացիկ վերլուծությունները վկայում են, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող քրեական գործերով շատ դեպքերում քննության առարկա են միևնույն սխեմայով կատարված նույնաբնույթ հանրորեն վտանգավոր արարքներ: Ելնելով դրանից՝ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվել է այդ հանգամանքի վրա, շեշտվել է նման դեպքերում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:

 

2020թ.-ի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում  ավարտված վարույթներով, ինչպես նաև տարվա ընթացիկ քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ ՀՀ դրամը:  Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2020թ.-ի ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 13,5 մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:

 

Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարվել է քրեական գործերով որպես կալանադրման ենթակա գույք դիտարկել նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանվող կամ ներմուծվող ապրանքները` խստիվ հետևելով տնտեսական գործունեության խոչընդոտելու հնարավոր դրսևորումներին` թույլ չտալով որևէ անհարկի միջամտություն այդ գործընթացին:

 

Միաժամանակ հանձնարարվել է բոլոր այն դեպքերում, երբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ունեն այլ անշարժ կամ շարժական գույք` ձեռնպահ մնալ տնտեսական գործունեության առարկա հանդիսացող ապրանքների վրա կալանք դնելուց:

 

Բացի այդ, հարուցված քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, նախաքննական մարմինների առջև խնդիր է դրվել հարցումներ ուղարկել համապատասխան պատկան մարմիններին, ուսումնասիրության առարկա դարձնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հրապարակային հայտարարագրերը և, ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում, վերջիններիս ապօրինի հարստացման հնարավորությունը դարձնել քննության առարկա:

 

Բոլոր այն դեպքերով, երբ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք առերևույթ վկայել են տնտեսվարողներին հովանավորելու, իրենց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջիններիս օգտին գործողություններ կատարելու հետ կապված ՊԵԿ աշխատակիցների կողմից դրսևորած առերևույթն կոռուպցիոն վարքագծի մասին, հանձնարարվել է հարուցել քրեական գործեր՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով:

 

Քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան ներկայացված հայցադիմումներով բավարարվել է ընդհանուր մոտ 4.6 մլրդ ՀՀ դրամ՝ հօգուտ պետբյուջեի բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են:

 

Արձնագրված վերոնշյալ ընդհանուր ցուցանիշները՝ կապված հատկապես քրեական գործերով վերջնական որոշումների պակաս կայացման, հաջորդ տարի փոխանցված գործերի ավելացման, ինչպես նաև պատճառված վնասի հայտնաբերման և վերականգնման հետ, մեծապես պայմանավորված են եղել կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացված և տնտեսական ակտիվության վրա մեծ ազդեցություն ուենցած միջոցառումներով, ինչպես նաև մտցված սահմանափակումների պատճառով իրականացված մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների պահպանման հարուցած խնդիրներով: Էական ազդեցություն է ունեցել նաև 2020թ.-ին տեղի ունեցած արցախյան պատերազմը և դրանով պայմանավորված ռազմական դրությունը:

 

Նյութի աղբյուր՝ www.prosecutor.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0