/ Իրադարձային / «Հարցի գինը»․ Արտահերթ ընտրությա՞ն, թե՞ ընտրության պահանջարկ

«Հարցի գինը»․ Արտահերթ ընտրությա՞ն, թե՞ ընտրության պահանջարկ



Լրահոս

Հռոմի Պապը կոչ է արել սիրել եւ հարգել կանանց
7.03.2021 | 21:53   ***
Հռոմի Պապը կոչ է արել սիրել եւ հարգել կանանց
Լիոնի բնակիչները տարհանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակի ռումբի պատճառով
7.03.2021 | 21:44   ***
Լիոնի բնակիչները տարհանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակի...
ArmnewsOnline TV Youtube chanel
Սիրիայում ականի պայթյունից 18 մարդ է զոհվել
7.03.2021 | 21:39   ***
Սիրիայում ականի պայթյունից 18 մարդ է զոհվել
Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են 06-ն ու Volkswagen-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 5 վիրավոր
7.03.2021 | 21:33   ***
Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են 06-ն ու Volkswagen-ը. վերջինս ...
Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում նիկաբ կրելու օրինականության վերաբերյալ
7.03.2021 | 21:27   ***
Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում նիկաբ կրելու օրինականության վերաբե...
Երևանում 27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն. Shamshyan.com
7.03.2021 | 21:15   ***
Երևանում 27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել ...
Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի բազարը, բայց ասացինք՝ դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
7.03.2021 | 21:12   ***
Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնեն...
Ռուսաստանում շուրջ 40 ընկերություն ենթարկվել է հարձակման Microsoft-ի ծրագրային ապահովման խոցելիության հետեւանքով
7.03.2021 | 21:07   ***
Ռուսաստանում շուրջ 40 ընկերություն ենթարկվել է հարձակման Microsoft-ի ծ...
«Լիվերպուլը» դարձյալ պարտվեց տանը
7.03.2021 | 20:03   ***
«Լիվերպուլը» դարձյալ պարտվեց տանը
Թրամփի նախկին մամուլի քարտուղարն առաջ է քաշել տեսություն, թե ինչու Բայդենը դեռեւս մամուլի ասուլիս չի անցկացրել
7.03.2021 | 19:54   ***
Թրամփի նախկին մամուլի քարտուղարն առաջ է քաշել տեսություն, թե ինչու Բայ...
Ամփոփվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների եւ կարգապահական գործ նախապատրաստող անձանց ընտրությունների արդյունքները
7.03.2021 | 19:43   ***
Ամփոփվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների եւ կարգապահական գ...
Հին քաղաքի առեղծվածները. Պոմպեյում թանկարժեք կառք է հայտնաբերվել
7.03.2021 | 19:33   ***
Հին քաղաքի առեղծվածները. Պոմպեյում թանկարժեք կառք է հայտնաբերվել
Մեսսին ու Բուսկետսը քվեարկել են Բարսելոնայի նախագահի ընտրություններում
7.03.2021 | 19:09   ***
Մեսսին ու Բուսկետսը քվեարկել են Բարսելոնայի նախագահի ընտրություններում
Արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնահատեն, թե որքանով են իրականանալի կեղծիքի մեխանիզմների ժամանակին եղած հնարավորությունները
7.03.2021 | 18:45   ***
Արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնա...
Նշվել է աշխատանքի համար ամենագրավիչ երկիրը
7.03.2021 | 18:35   ***
Նշվել է աշխատանքի համար ամենագրավիչ երկիրը
Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո
7.03.2021 | 18:31   ***
Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փո...
«Գլազգո Ռեյնջերսը» 10 տարում առաջին անգամ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն
7.03.2021 | 18:28   ***
«Գլազգո Ռեյնջերսը» 10 տարում առաջին անգամ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն
Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապագան.Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն
7.03.2021 | 18:23   ***
Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապ...
Հրանտ Բագրատյանը ստում է. Ազատամուտից հերքում են
7.03.2021 | 18:21   ***
Հրանտ Բագրատյանը ստում է. Ազատամուտից հերքում են
Անգելա Մերկելի կուսակցությունից պատգամավորը կհեռանա քաղաքականությունից դիմակներ ձեռք բերելու սկանդալի պատճառով
7.03.2021 | 18:16   ***
Անգելա Մերկելի կուսակցությունից պատգամավորը կհեռանա քաղաքականությունից...
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք
7.03.2021 | 18:08   ***
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք
Ամբողջ աշխարհում կատարվել է COVID-19-ի դեմ մոտ 300 միլիոն պատվաստում
7.03.2021 | 17:57   ***
Ամբողջ աշխարհում կատարվել է COVID-19-ի դեմ մոտ 300 միլիոն պատվաստում
Ես թիկնեղ չեմ, բայց եթե Աննան գա իմ գրասենյակ՝ ես ոնց կթողնեմ ինքը ինձ էնտեղ հրաման տա, պատերազմի ժամանակ բոլոր հրամանները պետք է տար Օնիկ Գասպարյանը․ Մարինա Պողոսյան
7.03.2021 | 17:55   ***
Ես թիկնեղ չեմ, բայց եթե Աննան գա իմ գրասենյակ՝ ես ոնց կթողնեմ ինքը ինձ...
Ավստրիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը պատվաստված կնոջ մահից հետո
7.03.2021 | 17:51   ***
Ավստրիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործո...
Սխալ քայլը կհանգեցնի նրան, որ Իրանը գետնին կհավասարեցնի Հայֆան և Թել Ավիվը. Իրանի պաշտպանության նախարարն՝ Իսրայելին
7.03.2021 | 17:38   ***
Սխալ քայլը կհանգեցնի նրան, որ Իրանը գետնին կհավասարեցնի Հայֆան և Թել Ա...
Շուռնուխում բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը
7.03.2021 | 17:32   ***
Շուռնուխում բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը
«Ռոման» ուժեղ էր «Ջենոայից
7.03.2021 | 17:29   ***
«Ռոման» ուժեղ էր «Ջենոայից
Հռոմի պապը հորդորել է հարգել և պաշտպանել կանանց
7.03.2021 | 17:25   ***
Հռոմի պապը հորդորել է հարգել և պաշտպանել կանանց
Վայբերին ուղարկվող հաղորդագրությունը ծուղակ է ․Սամվել Մարտիրոսյան
7.03.2021 | 17:18   ***
Վայբերին ուղարկվող հաղորդագրությունը ծուղակ է ․Սամվել Մարտիրոսյան
Վոլգոգրադում տղամարդը փորձել է կազմակերպել զանգվածային դանակահարություն՝ հարձակվելով անցորդների վրա
7.03.2021 | 17:13   ***
Վոլգոգրադում տղամարդը փորձել է կազմակերպել զանգվածային դանակահարությու...
Բոլորը

Արտահերթ ընտրության հարցում նվազագույնը «թատերական դադարի» ազդակը, որ հղեց «Իմ քայլը» քաղաքական դաշտին, ում համար է հնարավորություն և ում համար է խնդիր: Այդ հարցը վերջին օրերին քննարկվում է հաճախ: Ո՞ւմ օգտին է Հայաստանում աշխատում ժամանակը, ո՞ր քաղաքական ուժի: Օրինակ՝ կա կարծիք, թե ժամանակը աշխատում է Ռոբերտ Քոչարյանի օգտին, որը ակնկալում է Նիկոլ Փաշինյանից դժգոհության խորացում և սեփական քաղաքական կապիտալի ավելացում: Բայց պետք է նկատել, որ երկու այդ իրողությունները, մեղմ ասած, այնքան էլ ուղիղ կապակցվածության մեջ չեն: Եթե խորանում է դժգոհություն Փաշինյանի թիմից, դա դեռ չի նշանակում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վստահության ավելացում: Եվ այս իրողությունը վերաբերում է թերևս Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին և նրանց միջև եղած հարաբերակցությանը: Հայաստանում ներքաղաքական, հասարակական-քաղաքական և հանրային հոգեբանական իրողությունները ներկայումս այնպիսին են, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնվել են «սուվերեն վարկանիշի» ելակետում:

Այսինքն՝ նրանք գործնականում չեն կարող իրենց հանդեպ հանրային վստահություն բարձրացնել՝ այլոց հանդեպ վստահությունը նվազեցնելով: Իհարկե, անուղղակի իմաստով կա հետևյալը. նվազեցնելով մրցակցի հանդեպ վարկանիշը, որևէ ուժ ավելացնում է իր վարկանիշը եթե ոչ բացարձակ թվային, ապա թեկուզ տեսակարար կշռի իմաստով: Հնարավոր է, սակայն ամբողջ հարցն այս դեպքում այն է, որ Հայաստանում ներկայումս երևի թե չկա ուժ, որը ունի 10-15 տոկոսից ավելի վարկանիշ: Ինչպիսին է 70 տոկոս ունեցող իշխանության վարկանիշը, պարզ չէ, սակայն որքան էլ մեծ է դժգոհությունը, այդուհանդերձ, նախկին համակարգի և այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի աշխուժությունը ոչ թե խորացնում է Փաշինյանի հանդեպ դժգոհությունը, այլ հակառակը՝ կանխում նրա հանդեպ դժգոհության ծավալումը: Թեկուզ արդեն պասիվ աջակցության տրամաբանությամբ, բայց Փաշինյանը շարունակում է թերևս մնալ քաղաքական դասավորության առաջատար: Ըստ այդմ, արտահերթ ընտրությունը Հայաստանում, թերևս, ավելի շատ լինելու է պայքար ընդդիմության կամ երկրորդի, քան պայքար իշխանության համար: Իսկ այդ իմաստով, պետք է արձանագրել, որ առավելագույն հաջողության հնարավորություն ունի նախկին կառավարող համակարգը, որը թերևս ունի աջակցության բավականին կայուն շրջանակ և այդ շրջանակի հետ փոխհարաբերության միանգամայն հասկանալի լեզու, նաև անհրաժեշտ ռեսուրսներ:

Հայաստանում ներկայումս այդ սեգմենտն է, որ հավակնում է լինել «ինստիտուցիոնալ» ընդդիմություն, ինչպես էլ վերաբերի հանրության այս կամ այն շերտը այդ սեգմենտի ուժերին: Արտահերթ ընտրության հետաձգումն այդ իմաստով հետաձգում է խորհրդարանում երկրորդ բևեռի դերում այդ սեգմենտի արձանագրումը:

Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ ինքնին ընտրության պահանջարկ: Վերստին հարկ է վերադառնալ թերևս ընտրություն հասկացության ընկալումներին: Շատերը ընտրություն ասելով՝ հերթական, թե արտահերթ, ընկալում են զուտ մեխանիկական գործողություն կամ գործընթաց, որը հնարավորություն է տալիս ազդել քաղաքականության վրա, ընտրել այս կամ այն ուժին, կամ քաղաքական ուժերին տալիս է միմյանց հաղթելու հնարավորություն: Մինչդեռ, ընտրություն հասկացությունը հանրային, պետական օգտակարության ամբողջական նշանակություն է ստանում, երբ ձեռք է բերում բովանդակային հատկանիշներ, չմնալով զուտ մեխանիկական կամ տեխնիկական տիրույթում: Ընդ որում, ընտրությունը խորքային առումով պետք է նշանակի նաև նորություն:

Թերևս, այստեղ է նաև զարգացած քաղաքական համակարգով, կայացած քաղաքական ինստիտուտներով և քաղաքական մշակույթով երկրներում գործում չգրված կանոնը, չգրված հանգամանքը, որ պարտված, անհաջողության մատնված գործիչը այլևս թողնում է ասպարեզը նոր գործչի: Այսինքն՝ քաղաքական ուժերը շարունակաբար փոխարինում են միմյանց, նոր քաղաքական ուժեր այդ երկրներում առաջանում են խիստ հազվադեպ, բացառիկ դեպքերում, բայց ամեն ընտրության ձևավորվում են տվյալ ուժերի նոր առաջատար թիմեր, նոր դեմքեր, նոր մարդիկ, նոր կոնցեպտներ, որովհետև ընտրությունը աներկբայորեն պահանջում է նորություն: Դա հատկապես կարևոր հանգամանք է արագ փոփոխվող, արագ առաջ գնացող աշխարհում, որտեղ ժամանակը բազմապատկել է իր արագությունը: Հայաստանում քաղաքական ինստիտուտները կայացած չեն, չկա արդիական քաղաքական մշակույթ, չկա ավանդութային նշանակալի բազա, Հայաստանում դեռևս ինստիտուցիոնալ խմորումների փուլն է և պարբերաբար ի հայտ են գալիս քաղաքական ուժեր, քաղաքական ձևաչափեր: Սակայն քաղաքական էվոլյուցիայի այդ փուլում անգամ Հայաստանի քաղաքացիները ընտրություն երևույթը պետք է ասոցացնեն բովանդակության, իսկ այդ բովանդակությունը նաև նորության հետ: Հայաստանի քաղաքացիները քաղաքականությամբ զբաղված անձանցից և ինստիտուտներից պետք է ոչ միայն ակնկալեն, այլ ըստ էության պահանջեն նորություն, գաղափարական, ծրագրային նորարարություն: Նոր սերնդի պատերազմում ազգերը, պետություններն ու ժողովուրդները զիջում են հենց այն բանից հետո և այն պատճառով, որ զիջում են նոր սերնդի քաղաքականության ասպարեզում:

Նյութի աղբյուր՝ www.1in.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0