Ինդոնեզիայում տեղատարափ անձրևների հետևանքով իրենց տներն են լքել ավելի քան 1300 բնակիչներ
Ինդոնեզիայի մայրաքաղաքը և դրա հարակից քաղաքները հեղեղվել են տեղատարափ անձրևներից: Տարերային աղետի հետևանքով ավելի քան 1300 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Ափերից դուրս են եկել միանգամից մի քանի գետեր, հեղեղվել՝ մի քանի թաղամասեր:
Ջակարջայի որոշ շրջաններում ջուրը բարձրացել է ավելի քան 2 մետրով: Տուժածների և զոհերի մասին առայժմ չկան տեղեկություններ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
Իսկ ինդոնեզական Ճավա կղզում տեղատարափ անձրևները դարձել են սողանքի պատճառ: Զոհվել է 18 մարդ: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հաջորդ շաբաթ ևս կլինեն մուսսոնային անձրևներ, որոնք կարող են ուղեկցվել ամպրոպով և փոթորկոտ քամիներով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |