G7-ն աղքատ երկրներում պատվաստման նպատակով կհատկացնի 7․5 մլրդ դոլար
Մեծ յոթնյակի (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և ԱՄՆ) առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը՝ ի պատասխան կորոնավիրուսային պանդեմիայի և մեծացնել աղքատ երկրներում պատվաստումների ֆինանսավորման պարտականությունները՝ հասցնելով 7․5 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է France 24-ը։
«Այսօր, երբ ACT-A-ի և COVAX-ի առջև ֆինանսական պարտավորություններն ավելացել են ավելի քան 4 մլրդ դոլարով, G7-ի ընդհանուր աջակցությունը կազմում է 7․5 մլրդ դոլար»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Այս տարվա առաջին հանդիպումից հետո, որն անցկացվել է հեռավար, G7-ի առաջնորդները հայտարարել են, որ կարագացնեն պատվաստանյութերի գլոբալ մշակումն ու ներդրումը և կաջակցեն պատվաստանյութերի հասանելիությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է COVAX գլոբալ նախաձեռնությանը 4 մլրդ դոլար հատկացնելու մասին։ Մեծ Բրիտանիան հավելյալ կհատկացնի 1․5 մլրդ եվրո՝ ի հավելում նախկինում արված 600 մլն եվրոյի ներդրմանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արևմտյան երկրներին կոչ է արել հնարավորինս շուտ աֆրիկյան երկրների կառավարություններին տրամադրել Covid-19-ի դեմ պատվաստանյութի 13 մլն դեղաչափ։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |