/ Տնտեսություն / Առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շու...

Առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ. Կբ



Լրահոս

Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել
27.02.2021 | 16:48   ***
Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել
Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է
27.02.2021 | 16:45   ***
Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է
ArmnewsOnline TV Youtube chanel
Կորոնավիրուսի մեկ դեպքի պատճառով Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում կսահմանվի կարանտին
27.02.2021 | 16:42   ***
Կորոնավիրուսի մեկ դեպքի պատճառով Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում կ...
Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար
27.02.2021 | 16:36   ***
Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար
Ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանի ներքաղաքական խմորումները. քաղաքագետներ
27.02.2021 | 16:22   ***
Ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանի ներքաղաքական խմորումները. քաղաքագե...
Իրանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 81 դեպք
27.02.2021 | 16:15   ***
Իրանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 81 դեպք
ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
27.02.2021 | 16:09   ***
ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու ...
Հնդկաստանը երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները
27.02.2021 | 15:47   ***
Հնդկաստանը երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները
Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
27.02.2021 | 15:38   ***
Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հ...
Գերագույն հոգևոր խորհուրդը եզրափակել է քառօրյա ժողովը
27.02.2021 | 15:35   ***
Գերագույն հոգևոր խորհուրդը եզրափակել է քառօրյա ժողովը
ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել
27.02.2021 | 15:31   ***
ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
27.02.2021 | 15:28   ***
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ուն...
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը կրկին հանդիպել են, այս անգամ՝ նախագահականում. 168.am
27.02.2021 | 15:20   ***
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը կրկին հանդիպել են, այս անգամ՝ նախագ...
Արա Այվազյանը հայ գերիներին վերադարձնելուց հրաժարվելը միջազգային իրավունքի խախտում է համարում
27.02.2021 | 15:15   ***
Արա Այվազյանը հայ գերիներին վերադարձնելուց հրաժարվելը միջազգային իրավո...
Թուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերեն տարածաշրջանից. Այվազյան
27.02.2021 | 15:10   ***
Թուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերե...
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
27.02.2021 | 15:02   ***
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մ...
Արա Այվազյանը Թուրքիան բացասական գործոն է համարում ԼՂ հակամարտությունում
27.02.2021 | 14:57   ***
Արա Այվազյանը Թուրքիան բացասական գործոն է համարում ԼՂ հակամարտությունո...
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել Խաշոգջիի սպանության պատճառով՝ շրջանցելով գահաժառանգ արքայազնին
27.02.2021 | 14:47   ***
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել Խաշոգջիի սպանությ...
Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Արտակ Բեգլարյան
27.02.2021 | 14:38   ***
Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Արտակ Բեգլարյան
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք ձյունով մարել են անմար կրակը
27.02.2021 | 14:29   ***
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք ձյունով մարել են անմար կրակը
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով. Արա Այվազյան
27.02.2021 | 14:25   ***
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժ...
Պարգևներով, կոչումներով այդ հակասությունները փորձ էր արվում մեղմել. քաղաքագետը ներքաղաքական զարգացումների մասին
27.02.2021 | 14:18   ***
Պարգևներով, կոչումներով այդ հակասությունները փորձ էր արվում մեղմել. քա...
«Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, բայց անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, օրակարգի ձևավորում»․ Արա Այվազյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին
27.02.2021 | 14:03   ***
«Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, բայց անհրաժեշտ է համա...
Հարուցվել է քրեական գործ 3 «օրենքով գողի» նկատմամբ
27.02.2021 | 13:49   ***
Հարուցվել է քրեական գործ 3 «օրենքով գողի» նկատմամբ
Հայաստանի արտգործնախարարը գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները
27.02.2021 | 13:46   ***
Հայաստանի արտգործնախարարը գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները
Թուրքմենստանի նախագահը անուններ է տվել Աշխաբադի 140-ամյակի օրվա առաջին նորածիններին
27.02.2021 | 13:43   ***
Թուրքմենստանի նախագահը անուններ է տվել Աշխաբադի 140-ամյակի օրվա առաջին...
Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր
27.02.2021 | 13:37   ***
Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 ...
Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին ներդրումներ կատարել «Հյուսիսային հոսք-2»-ում. Բորել
27.02.2021 | 13:29   ***
Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին ներդրումն...
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
27.02.2021 | 13:23   ***
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկա...
Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերի բացառիկ հնարավորությունների մասին
27.02.2021 | 13:16   ***
Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերի բացառիկ հնարավորությունների մասի...
Բոլորը

2021 թվականի փետրվարի 2-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էինՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսե Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը, Դավիթ Նահապետյանը:

Խորհրդի նիստը սկսվեց փետրվարի 2-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբՔննարկվեցին գնաճիարտաքին միջավայրիիրականհարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները` աշխարհում դեռևս պահպանվող համավարակի և տնտեսական հեռանկարների հետ կապված առկա անորոշությունների ազդեցության համատեքստում

Արձանագրվեց, որ 2020 թվականի դեկտեմբերին գրանցվել է 3.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն էականորեն ավելացել է և տարեվերջին կազմել 3.7%՝ առավելագույնս մոտենալով նպատակային ցուցանիշին: Ամսվա գնաճը պայմանավորվել է հիմնականում «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների 7.2% աճով, որի կառուցվածքում առավել արագ աճել են ներմուծված պարենային ապրանքների գները: Դեկտեմբերին ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2.3%, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: Ընդհանուր գնաճին զուգահեռ ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը դեկտեմբերի վերջին կազմել է 3.6%։

Ներկայացվեցին 2021 թվականի հունվարին արտաքին հատվածի զարգացումները և արձանագրվեց, որ դրանք հիմնականում ընթացել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2020 թվականի չորրորդ եռամսյակի ծրագրում նախանշված սցենարին համահունչ, որի համաձայն դիտվում են համաշխարհային տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ: Դա ՀՀ հիմնական գործընկեր երկրներից արտահայտվել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում, իսկ Եվրոգոտում վերականգնումն ընթանում է սպասվածից դանդաղ տեմպերով՝ պայմանավորված համավարակի հաղթահարման նպատակով կիրառվող սահմանափակումների երկարաձգմամբ: Միաժամանակ, ապրանքահումքային հիմնական շուկաներում շարունակվել են գնաճային միտումները՝  արձագանքելով համաշխարհային պահանջարկի վերականգնման սպասումներին և դրսևորված մի շարք առաջարկի գործոններին։ Նման միտումները փոխանցվել և արտահայտվել են նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Այնուամենայնիվ, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոգոտում գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր, այդ երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն, իսկ Ռուսաստանի ԿԲ-ն գնաճի արագացումից ածանցվող գնաճային սպասումները զսպելու նպատակով, ըստ ՀՀ ԿԲ գնահատականների, տարվա ընթացքում կփոքրացնի դրամավարկային քաղաքականության խթանման չափը:

ՀՀ տնտեսական իրավիճակի մասով քննարկվեցին չորրորդ եռամսյակի զարգացումները և ամփոփվեցին տնտեսական ակտիվության տարեկան արդյունքները: Արձանագրվեց, որ համավարակի բռնկված նոր ալիքի, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության և դրանց ներքո՝ տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապված անորոշությունների ավելացման հետևանքով չորրորդ եռամսյակում արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն և պահպանվել թույլ ներքին պահանջարկ: Արդյունքում, 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով՝ հիմնականում պայմանավորված տարվա ընթացքում ծառայությունների ոլորտի և շինարարության ճյուղի մեծ անկումներով: Ներքին թույլ պահանջարկի ձևավորման վրա առավելապես ազդել է մասնավոր սպառման զգալի նվազումը, որն էլ իր հերթին պայմանավորվել է առկա մեծ անորոշությունների պարագայում հասարակության նախազգուշական վարքագծով, ինչպես նաև հատկապես վերջին ամիսներին արձանագրվող վարկավորման աճի տեմպերի դանդաղմամբ: Մշտադիտարկման արդյունքում գնահատվում էր, որ պահպանվող անորոշությունների և ռիսկերի պայմաններում 2021 թվականի սկզբին նշված միտումները կշարունակվեն և բացասական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա։ Միաժամանակ, չորրորդ եռամսյակում Կառավարությունը շարունակել է իրականացնել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտերկրից ստացված դրամական փոխանցումները սպասվածից ավելի շատ են եղել, որոնք որոշ չափով մեղմել են վերոնշյալ գործոնների բացասական ազդեցությունը։ Արձանագրվեց, որ ստեղծված իրավիճակում ձևավորվել են զգալի ռիսկեր տնտեսության երկարաժամկետ ներուժային աճի հնարավորությունների տեսանկյունից, ուստի, այս համատեքստում, Խորհուրդը կարևորում էր հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրումը, որը, Կառավարության կողմից ձեռնարկվելիք այլ կառուցվածքային բարեփոխումների հետ միասին, ուղղված կլինի տնտեսական ներուժի վերականգնմանը:

Խորհուրդը նաև անդրադարձավ չորրորդ եռամսյակում և առաջիկայում ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների հնարավոր զարգացումներին։ Նշվեց, որ բարձր գնաճը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով՝ մասնավորապես ներմուծվող մի շարք պարենային ապրանքների գների աճով: Միաժամանակ, գնաճին զուգահեռ որոշակի ավելացող գնաճային սպասումները գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են:

Խորհուրդը քննարկեց հունվարին ՀՀ ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակը և արձանագրեց, որ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են նախորդ տարվա վերջին ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացմանը՝ ձևավորվելով հիմնականում դրա  շուրջ: Տոկոսադրույքների բարձրացում է դիտվել նաև պետական պարտատոմսերի շուկայում, որտեղ եկամտաբերություններն աճել են կորի ողջ երկայնքովՄիաժամանակ, որպես դրական արդյունք արձանագրվեց միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը, ինչի մասին է վկայում նաև հունվարին տեղաբաշխված ՀՀ եվրոպարտատոմսերի ձևավորված բավականին ցածր եկամտաբերությունը: Քննարկումը փաստեց, որ, չթերագնահատելով շուկայի համընդհանուր բարենպաստ միջավայրի գործոնի առկայությունը, ցածր եկամտաբերությունը արտացոլում է նաև միջազգային ներդրողների վստահությունը երկրի մակրոտնտեսական կայունության և այն ապահովող ինստիտուտների նկատմամբ՝ որպես երկարաժամկետ հիմնարար գործոն։ Ուստի գնահատվում է, որ ռիսկի հավելավճարի նվազումը հիմնականում չի կրի կարճաժամկետ բնույթ: Արձանագրվեց նաև, որ չորրորդ եռամսյակում բանկային համակարգում վարկերի և ավանդների տոկոսադրույքները դեռևս չեն արձագանքել միջբանկային ու արժեթղթերի շուկաներում տոկոսադրույքների փոփոխությանը՝ ցուցաբերելով հիմնականում կայուն վարքագիծ, իսկ  բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի տեմպերը որոշ չափով դանդաղել են՝ պայմանավորված առավելապես սպառողական վարկերի նվազմամբ։

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով մի կողմից արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններն ու ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների որոշ չափով արագացումը, իսկ մյուս կողմից թույլ պահանջարկի պահպանումն ու միջազգային շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը՝ Խորհրդի քննարկմանն էր ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու առաջարկ: Խորհրդի բոլոր անդամներն էլ ընդունում էին, որ վերը թվարկված գործոններն առկա են, սակայն տարակարծիք էին դրանց հետագա զարգացումների և գնաճի վրա ազդեցության չափի հարցում: Խորհրդի անդամների մի խումբ գտնում էր, որ, չնայած պահպանվող թույլ պահանջարկին և առաջարկի գործոններով պայմանավորված բարձր գնաճին, գնաճային սպասումները որոշ չափով արագանում են, ինչի ուղղությամբ ԿԲ-ն պետք է արտահայտի իր դիրքորոշումը՝ տոկոսադրույքի փոքր քայլով բարձրացմամբ: Իսկ Խորհրդի առանձին անդամներ առաջարկում էին տոկոսադրույքի ավելի մեծ քայլով բարձրացում, որը հիմնավորվում էր արտաքին հատվածից առաջիկա տարում պարենային ապրանքների գների սպասվող աճի և դրանց ազդեցությամբ ՀՀ-ում գնաճային սպասումների արագացման, միջազգային շուկայում երկրի ռիսկի հավելավճարի նվազման կարճաժամկետ բնույթի և ՀՀ տնտեսության ներուժային մակարդակի էական կրճատման վերաբերյալ դատողություններով: Արդյունքում, ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու որոշում, ինչպես նաև ամրագրեց, որ հետևողական կլինի համարժեք գործողություններով գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ չեզոքացնելու գործում: Նման պայմաններում, ըստ ԿԲ գնահատականների, առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Միաժամանակ, ԿԲ Խորհուրդն արձանագրեց, որ տնտեսական հեռանկարների բարձր անորոշության ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամուլի հաղորդագրությունը, որոնք կցվում են:

 

Նյութի աղբյուր՝ www.cba.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0