booked.net booked.net booked.net booked.net


/ Աշխարհ / Իտալիայում սկսվել է «Նդրանգետա» մաֆիոզ կլանի անդամների դատավարությունը

Իտալիայում սկսվել է «Նդրանգետա» մաֆիոզ կլանի անդամների դատավարությունը

Լրահոս

Ինչպես է Արցախում կազմակերպվելու ուսումնական գործընթացը
4.12.2021 | 23:50   ***
Ինչպես է Արցախում կազմակերպվելու ուսումնական գործընթացը
Ինչքան ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որ իմ սայլակը իր մեքենան կամ կկեղտոտի, կամ կվնասի. պատերազմի մասնակից
4.12.2021 | 23:31   ***
Ինչքան ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որ իմ սայլակը իր մեքենա...
ArmnewsOnline TV Youtube chanel
89-ամյա կնոջը ծեծել եւ այրել էր նրա 36-ամյա թոռնուհին. վերջինս ձեբակալվել է
4.12.2021 | 23:25   ***
89-ամյա կնոջը ծեծել եւ այրել էր նրա 36-ամյա թոռնուհին. վերջինս ձեբակալ...
Հողատարածք է ձեռք բերվել Ուկրաինայում Baykar գործարանի կառուցման համար
4.12.2021 | 23:07   ***
Հողատարածք է ձեռք բերվել Ուկրաինայում Baykar գործարանի կառուցման համար
Արկտիկային «սպառնում են» անձրևներն ու կենդանիների անհետացումը
4.12.2021 | 23:00   ***
Արկտիկային «սպառնում են» անձրևներն ու կենդանիների անհետացումը
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
4.12.2021 | 22:47   ***
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. Արման Թաթոյան
4.12.2021 | 22:34   ***
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվ...
ԶԼՄ. Սակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրել
4.12.2021 | 22:23   ***
ԶԼՄ. Սակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրել
Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Ղարաբաղում խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ․ ՌԴ ՊՆ
4.12.2021 | 22:15   ***
Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Ղարաբաղում խաղաղ բնակչի մահվան դեպքի...
ԵՄ երկրները Աֆղանստանում համատեղ դիվանագիտական առաքելություն բացելու հարցն են քննարկում
4.12.2021 | 22:11   ***
ԵՄ երկրները Աֆղանստանում համատեղ դիվանագիտական առաքելություն բացելու հ...
Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում. Sputnik Արմենիա
4.12.2021 | 21:38   ***
Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակա...
Վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները
4.12.2021 | 21:29   ***
Վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մ...
Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին
4.12.2021 | 21:25   ***
Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակի...
Սպանություն՝ ազգային ատելության շարժառիթով․ Արցախի ՔԿ-ն քննում է Ճարտարի բնակչի սպանությունը
4.12.2021 | 21:17   ***
Սպանություն՝ ազգային ատելության շարժառիթով․ Արցախի ՔԿ-ն քննում է Ճարտա...
Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
4.12.2021 | 21:08   ***
Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է էլ...
ՄԽ համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի կայացել․ հայտարարություն
4.12.2021 | 20:59   ***
ՄԽ համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտ...
Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով հաշվարկի մեխանիզմ է գործարկվել
4.12.2021 | 20:54   ***
Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով հաշվարկի մեխանիզմ է գոր...
Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր
4.12.2021 | 20:43   ***
Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահ...
Գյումրիի «Վառեմ-մարեմ»-ի հայտնի պատշգամբի և շենքի պահպանությունը վտանգված է․ հանրահռչակման գործը ստանձնել են «Վառեմ-մարեմ» արվեստանոցի երիտասարդները
4.12.2021 | 20:17   ***
Գյումրիի «Վառեմ-մարեմ»-ի հայտնի պատշգամբի և շենքի պահպանությունը վտանգ...
Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների
4.12.2021 | 20:08   ***
Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զո...
Վրաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը դպրոցներում կայուն է
4.12.2021 | 19:55   ***
Վրաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը դպրոցներում կայուն է
Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
4.12.2021 | 19:50   ***
Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբ...
Պուտինն ու Բայդենը բանակցություններ կվարեն  դեկտեմբերի 7-ին
4.12.2021 | 19:44   ***
Պուտինն ու Բայդենը բանակցություններ կվարեն դեկտեմբերի 7-ին
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ
4.12.2021 | 19:35   ***
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ
Թուրքիան հայտնում է իր անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրության աճի մասին
4.12.2021 | 19:29   ***
Թուրքիան հայտնում է իր անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրության ...
Հայկական արմատներով ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ՝ Գերմանիայի առաջնության Մ19 տարեկանների մրցաշարում
4.12.2021 | 19:22   ***
Հայկական արմատներով ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ՝ Գերմանիայի առաջնութ...
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
4.12.2021 | 19:01   ***
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցութ...
ԱՄՆ-ն ողջունում է կանանց իրավունքներն ընդլայնելու մասին թալիբների որոշումը
4.12.2021 | 18:45   ***
ԱՄՆ-ն ողջունում է կանանց իրավունքներն ընդլայնելու մասին թալիբների որոշ...
Միշուստին. Մոսկվան լավագույն քաղաքն է «Էքսպո-2030»-ի անցկացման համար
4.12.2021 | 18:25   ***
Միշուստին. Մոսկվան լավագույն քաղաքն է «Էքսպո-2030»-ի անցկացման համար
Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք
4.12.2021 | 18:10   ***
Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք
Բոլորը

Իտալիայի հարավային Լամեցիա Տերմե քաղաքում սկսված մեծ դատավարության ժամանակ դատարանի առջեւ են կանգնել «Նդրանգետա» մաֆիոզ կլանի 355 անդամներ եւ նրանց հետ կապված կոռումպացված պաշտոնյաներ, գործարարներ ու փաստաբաններ, հաղորդում է BBC- ն:

Նրանց մեղադրում են բազմաթիվ բռնի եւ աղմկահարույց հանցագործությունների մեջ՝ սպանություն, թմրանյութերի վաճառք, ռեկետ, փողերի լվացում, կաշառք եւ պաշտոնի չարաշահում, որոնք տեղի են ունեցել 1990-2019թթ․։ Նախնական լսումների ընթացքում ամբաստանյալների ցուցակը կարդալու համար երեք ժամ է պահանջվել: Եւս 92 մարդ իրեն մեղավոր է ճանաչել եւ կդատվի պարզեցված կարգով:

Դատավարության գլխավոր հերոսը՝ Իտալիայում հայտնի 62-ամյա դատախազ Նիկոլա Գրատտերին է: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է պետության պաշտպանությամբ: Գրատերիի գլխավորությամբ երկարատեւ հետաքննությունը ավարտվել է 2019-ի դեկտեմբերին՝ Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Բուլղարիայում զանգվածային ձերբակալություններով: «Ես մեծացել եմ մաֆիայի կողմից ղեկավարվող տարածքում»,- ասել է նա AFP-ին: - Ավտոստոպով դպրոց գնալիս ես պարբերաբար ճանապարհի եզրին տեսնում էի սպանված մարդկանց, իսկ ինձ հետ նույն դասարանում էր սովորում բոլորին հայտնի մաֆիոզի որդին: Իմ մանկության ընկերներից շատերը ավազակ դարձան, բայց երբ ես մեծացա, որոշեցի, որ պետք է պայքարել դրա դեմ»:

Հիմնական թիրախը «Նդրանգետա»-ի ամենահզոր կլաններից մեկն է՝ Մանչոզո ընտանիքը: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նրա գլուխը՝ 66-ամյա «Հորեղբայր» Լուիջի Մանչոզոն եւ նրա ձեռքի տակ գտնվող «Գայլ», «Չաղ» եւ «Շեկլիկ» մականուններով անձինք:

Դատը տեղի է ունենում հատուկ վերափոխված եւ ամրացված հսկայական դահլիճում եւ կտեւի մեկից երկու տարի: Պետք է լսեն ավելի քան 900 վկաների, այդ թվում՝ 58 նախկին մաֆիոզների՝ աննախադեպ թիվ, հաշվի առնելով «լռության օրենքը», եւ ուսումնասիրեն բազմաթիվ փաստաթղթեր եւ փորձաքննությունների նյութեր:

Այս մեծության վերջին դատավարությունը Իտալիայում տեղի է ունեցել 1986-1987 թվականներին եւ ավարտվել է Սիցիլիական «Կոզա Նոստրա»-ի 338 մասնակիցների դատապարտմամբ: Դատախազներ Ջnիովանի Ֆալկոնեն եւ Պաոլո Բորսելինոն հետագայում մաֆիայի վրեժի զոհ են դարձել։

«Նդրանգետան» (հունարեն «քաջություն» բառից) գործում է Կալաբրիա նահանգում՝ իտալական «կոշիկի ծայրին»: Այն ավելի քիչ է հայտնի, քան «Կոզա Նոստրան» եւ նեապոլիտանական «Կամորան», բայց, ըստ մասնագետների, դրանց ոչնչով չի զիջում:

Լամեցիա-Տերմե ծովափնյա հանգստավայրը, որտեղ տեղի է ունենում դատավարությունը, համարվում է «Նդրանգետան»-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքը, այստեղ բարձր է բռնության հանցագործությունների մակարդակը։

Ըստ Գրատերիի, «Նդրանգետան» բաղկացած է շուրջ 150 «ընտանիքից», որոնց ենթարկվում են մոտ 6000 «բրիգադիրներ» եւ շարքային զինյալներ: Հաշվի առնելով Իտալիայում եւ այլ երկրներում հանցակիցներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են «Նդրանգետա»-ի գործունեության մեջ, մարդկանց թիվը գնահատվում է 20 000: «Նրանք ունեն նույնպիսի բրգաձեւ կառուցվածք»,- ասել է Գրատերին France-Presse-ին տված հարցազրույցում:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 1 0 0 0