/ Քաղաքական / Տարածաշրջանի նոր իրողություններն ու Վրաստանի դերը

Տարածաշրջանի նոր իրողություններն ու Վրաստանի դերը



Լրահոս

GeoProMining Gold-ը շարունակում է սահմանափակ մասշտաբով շահագործել Սոթքի հանքը
25.02.2021 | 11:54   ***
GeoProMining Gold-ը շարունակում է սահմանափակ մասշտաբով շահագործել Սոթք...
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց Մառլեն Յոլչյանին
25.02.2021 | 11:44   ***
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց Մառլեն Յոլչյանին
ArmnewsOnline TV Youtube chanel
Խթանվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը
25.02.2021 | 11:41   ***
Խթանվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը
Թուրքիան ազատազրկման է դատապարտել Nissan-ի նախկին ղեկավարի փախուստին աջակցած 3 մեղադրյալներին
25.02.2021 | 11:37   ***
Թուրքիան ազատազրկման է դատապարտել Nissan-ի նախկին ղեկավարի փախուստին ա...
Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը․ ՌԴ ՊՆ
25.02.2021 | 11:35   ***
Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը․...
Ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել. Հակոբ Արշակյան
25.02.2021 | 11:32   ***
Ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել. Հակոբ Արշակյան
ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք
25.02.2021 | 11:29   ***
ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստաց...
3 հայ բռնցքամարտիկ Բուլղարիայի միջազգային մրցաշարում ապահովել են առնվազն բրոնզե մեդալ
25.02.2021 | 11:27   ***
3 հայ բռնցքամարտիկ Բուլղարիայի միջազգային մրցաշարում ապահովել են առնվա...
Ֆրանսիան փակվում է, Դանիան ՝ բացվում
25.02.2021 | 11:24   ***
Ֆրանսիան փակվում է, Դանիան ՝ բացվում
Թուրքիայի խորհրդարանը ցանկանում է 25 ընդդիմադիր պատգամավորի զրկել անձեռնմխելիությունից
25.02.2021 | 11:18   ***
Թուրքիայի խորհրդարանը ցանկանում է 25 ընդդիմադիր պատգամավորի զրկել անձե...
Արցախում կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել
25.02.2021 | 11:11   ***
Արցախում կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հ...
Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի հերթական նիստը՝ ուղիղ
25.02.2021 | 11:07   ***
Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի հերթական նիստը՝ ուղիղ
Երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք
25.02.2021 | 11:04   ***
Երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հի...
Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն աճել է
25.02.2021 | 11:00   ***
Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների բաժինը զ...
Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա
25.02.2021 | 10:55   ***
Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի...
Այսօր ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտ
25.02.2021 | 10:51   ***
Այսօր ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտի, ինչպես նաև Ճա...
Չինաստանի նախագահը հայտարարել է բացարձակ աղքատության նկատմամբ լիակատար հաղթանակի մասին
25.02.2021 | 10:47   ***
Չինաստանի նախագահը հայտարարել է բացարձակ աղքատության նկատմամբ լիակատար...
Երեւանի Հաղթանակ զբոսայգու մոտ բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ը եւ Nissan March-ը․ կա վիրավոր
25.02.2021 | 10:37   ***
Երեւանի Հաղթանակ զբոսայգու մոտ բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ը եւ...
«Ունենալու ենք գեղեցիկ կահավորված, գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր Սեւանի 3 տարբեր հատվածներում»
25.02.2021 | 10:31   ***
«Ունենալու ենք գեղեցիկ կահավորված, գրավիչ ծառայություններ մատուցող հան...
Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններին՝ կործանիչների մատակարարման վերաբերյալ
25.02.2021 | 10:23   ***
Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններին՝ կործանիչների մատակ...
Մարդատար ավտոմեքենան տապալել է «Կինո Հայրենիքի» սյուներից մեկը
25.02.2021 | 10:19   ***
Մարդատար ավտոմեքենան տապալել է «Կինո Հայրենիքի» սյուներից մեկը
Նաթանյահուն Բայդենին խնդրել է չվերացնել Միջազգային քրեական դատարանի դեմ սահամանված պատժամիջոցները
25.02.2021 | 10:16   ***
Նաթանյահուն Բայդենին խնդրել է չվերացնել Միջազգային քրեական դատարանի դե...
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները լայնածավալ հետախnւզnւթյnւն են իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտ
25.02.2021 | 10:11   ***
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները լայնածավալ հետախnւզnւթյnւն են իրականացրել Ռուսաստա...
Գիտակից քաղաքացիները չեն թողնելու Ամուլսարի շահագործումը. բնապահպան
25.02.2021 | 10:04   ***
Գիտակից քաղաքացիները չեն թողնելու Ամուլսարի շահագործումը. բնապահպան
Լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը․ՊՆ
25.02.2021 | 1:02   ***
Լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել...
Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում
25.02.2021 | 0:52   ***
Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպ...
Դեպարդիեի գործակալն արձագանքել է դերասանին առաջադրված բռնաբարության մեղադրանքներին
25.02.2021 | 0:47   ***
Դեպարդիեի գործակալն արձագանքել է դերասանին առաջադրված բռնաբարության մե...
«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնա վրա». Չավուշօղլու
25.02.2021 | 0:43   ***
«Մենք աջակցում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղ կարգավորմանը...
Անորակ զենք Հայաստանին. Պատերազմի սպառնալիքը եւ ՆԱՏՕ-ն
25.02.2021 | 0:34   ***
Անորակ զենք Հայաստանին. Պատերազմի սպառնալիքը եւ ՆԱՏՕ-ն
Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ
25.02.2021 | 0:26   ***
Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ
Բոլորը

Հունվարի 11-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հանդիպման արդյունքները շրջանառվում են նաև վրաստանյան փորձագետների շրջանում: Ի՞նչ հնարավոր փոփոխության կենթարկվի տարածաշրջանի տնտեսական քարտեզն ու ի՞նչ դեր կունենա հետագա զարգացումներում Վրաստանը. կշահի՞, թե՞ կկորցնի: Այս հարցերի շուրջ խոսել ենք վրաստանյան փորձագետնեհրի հետ.

Հայագետ, ԹՊՀ-ի դասախոս Լելա Ջեջելավան գտնում է, որ ինչ որոշում էլ կայացվի՝ պետք է հաշվի առնել, որ դա մոտ ապագայում չէ, որ իրականացվելու է ստեղծված քաղաքական  իրավիճակում՝ հաշվի առնելով նաև ենթակառուցվածքների բացակայությունը: Ըստ նրա՝  այս հանդիպման արդյունքները վտանգ չեն կարող ներկայացնել Վրաստանի հետագա դերի համար:

«Ղարաբաղի հակամարտության նոր ստատուս-քվոյի արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը ակնհայտորեն Ռուսաստանին հնարավորություն է տալիս, որ ավելի կայուն զգա իրեն Կովկասի տարածաշրջանում՝ չնայած նաև Թուրքիայի գործոնի ուժեղացմանը: Ռուսաստանի համար գլխավոր հաջողությունը Ղարաբաղի հարցում արևմուտքի դերի և դերակատարության բալանսավորումն է: Չէի ասի, որ սա շատ կարևոր հանդիպում էր, որի արդյունքը կարող է տարածաշրջանում Վրաստանի դերին  վտանգ սպառնալ: Այս հանդիպման ընթացքում երկու երկրի համար որևէ կոնկրետ հարց էլ չի ստացվել լուծել․ ինչպիսին է օրինակ գերիների փոխանակումը: Այդ պատճառով բարդ է պատկերացնել, որ հաղորդակցության միջանցքների գործադրումը մոտ ապագայի հարց է՝ համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունն ու քաղաքական համատեքստը հաշվի առնելով: Այս հանդիպման գլխավոր նպատակն ավելի խորհրդանշական բնույթ էր կրում Ռուսաստանի համար, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծվեր Կովկասի տարածաշրջանում իր ազդեցությունը»,- Ալիքի հետ զրույցում ասում է Ջեջելավան ու հավելում, որ Վրաստանի համար նոր հնարավորություններ կարող են ստեղծվել այս իրականության մեջ.

«Բոլոր նոր իրողությունները, որքան էլ բարդ լինեն, հնարավորությունների նոր դուռ են բացում, որի ճիշտ օգտագործումամբ բոլորովին նոր իրականություն կարելի է ստեղծել: Հենց այսպես եմ տեսնում Վրաստանի դերը Ղարաբաղի նոր ստատուս-քվոյից հետո: Վրաստանն  ավելի արժեքավոր է դառնում  արևմուտքի համար՝ որպես արևմտյան արժեքների հանգրվան տարածաշրջանում․ ակնհայտ է մենք այս հնարավորությունն անպայման կօգտագործենք մեր արևմտյան  գործընկերների հետ միասին: Այս ուղղությամբ կլինեն նոր նախաձեռնություններ ու հավակնոտ նախագծեր»։

Քաղաքական փորձացետ Գիորգի Միքելաշվիլին ասում է.

«Այլ բան է, թե ինչ է գրված համաձայնագրում ու լրիվ այլ՝ թե ինչ գոյություն ունի իրականում: Իրականում, սա թուրք-ռուսական ճանապարհ է, որին կկցվի նաև Իրանը, ստանում ենք եռյակ միություն: Ցավոք սրտի Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ երկրորդական են: Ադրբեջանը դառնում է Թուրքիայի կցորդ․ դա ընդունելի է նրանց համար «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով, սակայն որքանո՞վ ընդունելի է Հայաստանի համար: Հայաստանն էլ դառնում է ոչ պաշտոնական  Ռուսաստանի կցորդ, ճիշտ այնպես, ասես դաշնության մի մաս:

Սա եռյակ միություն է, ու քարտեզի վրա մնացած երկրներն ուղղակի ձևականություն են..․ Ինչ վերաբերում է Վրաստանին, այս երկրներից փախստականներին ապաստան առաջարկողի գործառույթ էլ պետք է կատարի ու ժողովրդավարության հույսը դառնա տարածաշրջանում»:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Գելա Վասաձեի կարծիքով էլ՝ Վրաստանի համար միակ դրական կետը Աբխազիայի միջոցով երկաթգծի բացման ուղղությամբ ճնշման հնարավոր թուլացումն է:

«Մոսկվայում հանդիպել են Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը: Չնայած եղած ակնկալիքներին՝ ոչինչ չեն ստորագրել, բայց պայմանավորվել են պայմանավորվել: Իմաստ չունի Երևանի ու Բաքվի շահերը վերլուծել, ավելի հետաքրքիր է հետևել, թե ինչով է տարված Մոսկվան: Կարճ կասեմ․ Մոսկվայի հիմնական շահն Ադրբեջան-Թուրքիա երկաթգծի վերահսկումն է: Ինչպե՞ս, շատ հեշտությամբ՝ Հայաստանի միջոցով: Կհամաձայնի՞ արդյոք Անկարան, ինչո՞ւ ոչ: Այսօրվա դրությամբ միայն Ռուսաստանը կարող է լրացնել այդ ճանապարհը, իզուր չեն Կարսում հաբ կառուցում: Բաքու-Թբիլիսի-Կարսը, այսպիսով, Վրաստանի ներսում ճանապարհը հանձնելու կոռուպցիոն սխեմաների, տարանցման համար Ադրբեջանի՝ գները իջեցնելու ցանկության բացակայության, այս հարցի շուրջ Մոսկվայի սառը վերաբերմունքի պատճառով երկրորդական կդառնա:

Շա՞տ բան կկորցնի արդյոք այս պատճառով Վրաստանը: Տնտեսական տեսանկյունից, հաշվի առնելով Վրաստանի երկաթուղու վիճակը, փաստացի ոչինչ չի կորցնի: Քաղաքական տեսանկյունից՝ հերթական կապը Բաքվի ու Մոսկվայի միջև միշտ էլ տհաճ է Վրաստանի համար, սակայն այստեղ մեր իշխանությունը հաստատ ոչինչ չի կարողանա անել, չեն էլ ցանկանա: Մեզ համար դրական հատվածը՝ հնարավոր է այս տարբերակի ընտրությունը թուլացնի ճնշումը Աբխազիայի միջոցով երկաթգծի բացման ուղղությամբ»

Նյութի աղբյուր՝ www.aliq.ge
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0