booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Հնարավոր է՝ Թուրքիան եւ Իսրայելը մարտին հաշտվեն

Հնարավոր է՝ Թուրքիան եւ Իսրայելը մարտին հաշտվեն

Լրահոս

Պուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով զիջումներն են էլ այդքան աչքի չեն ընկնի. Коммерсантъ
27.11.2021 | 14:45   ***
Պուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով ...
Բերման են ենթարկվել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղինակություններ». shamshyan.com
27.11.2021 | 14:38   ***
Բերման են ենթարկվել 1 տասնյակից ավելի «օրենքով գողեր» ու «քրեական հեղի...
ArmnewsOnline TV Youtube chanel
Գործարանից ծխի սյուն է բարձրանում. կադրեր են հրապարակվել Նիժեգորոդի մարզում տեղի ունեցած արտակարգ միջադեպի վայրից
27.11.2021 | 14:34   ***
Գործարանից ծխի սյուն է բարձրանում. կադրեր են հրապարակվել Նիժեգորոդի մա...
ՊԵԿ-ը նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային մարմինների շփումը հարկ վճարողների հետ
27.11.2021 | 14:15   ***
ՊԵԿ-ը նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային մարմինների շփումը հարկ...
Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
27.11.2021 | 14:11   ***
Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Լվիվի հայկական փողոցում Հայաստանի պատվո հյուպատոսարան է բացվել
27.11.2021 | 14:01   ***
Լվիվի հայկական փողոցում Հայաստանի պատվո հյուպատոսարան է բացվել
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն
27.11.2021 | 13:56   ***
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն
Գինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից պատրաստված դեղամիջոցը՝ կորոնավարակակիրների բուժման համար
27.11.2021 | 13:54   ***
Գինցբուրգը հայտնել է, երբ է շրջանառության մեջ դրվելու հակամարմիններից ...
Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարներին. 2021 US Masters
27.11.2021 | 13:35   ***
Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարներին. 2021 US Masters
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք
27.11.2021 | 13:32   ***
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք
Երկու հեռախոսահամար. ում է զանգահարում եւ ում զանգերին է միշտ պատասխանում Եղիսաբեթ II-ը
27.11.2021 | 13:24   ***
Երկու հեռախոսահամար. ում է զանգահարում եւ ում զանգերին է միշտ պատասխան...
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 10 կմ ճանապարհահատվածի կառուցման ժամանակ. ՌԴ ՊՆ
27.11.2021 | 13:12   ***
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 10 կմ ճ...
ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները
27.11.2021 | 13:01   ***
ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները
Նոր շտամի վերաբերյալ արձագանքները չհիմնավորված են․ ՀԱՀ առողջապահության նախարար
27.11.2021 | 12:40   ***
Նոր շտամի վերաբերյալ արձագանքները չհիմնավորված են․ ՀԱՀ առողջապահության...
ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Եվրոպայում անցկացվող զորավարժությունները՝ Ռուսաստանի հետ առճակատումից խուսափելու համար. WSJ
27.11.2021 | 12:35   ***
ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Եվրոպայում անցկացվող զորավարժությունները՝ Ռ...
Գիտության ֆինանսավորման ամերիկյան կառույցները տպավորված են Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժով
27.11.2021 | 12:23   ***
Գիտության ֆինանսավորման ամերիկյան կառույցները տպավորված են Հայաստանի գ...
Նրա ձայնը արձագանքում է մեր բարձրաբերձ լեռների պատերից
27.11.2021 | 12:07   ***
Նրա ձայնը արձագանքում է մեր բարձրաբերձ լեռների պատերից
Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագահ
27.11.2021 | 12:01   ***
Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագա...
Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
27.11.2021 | 11:46   ***
Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի ...
Աբովյանում Mercedes-ը տապալել է գազախողովակի սյունը, այնուհետև մետաղե ջարդոնի վերածել կայանված Նիվան ու «06»-ը. կա վիրավոր. shamshyan.com
27.11.2021 | 11:44   ***
Աբովյանում Mercedes-ը տապալել է գազախողովակի սյունը, այնուհետև մետաղե ...
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
27.11.2021 | 11:37   ***
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբա...
Նոր քաղաքային ավտոբուսները Երևանում մի քանի փուլերով կմտնեն երթուղի. Հայկ Մարության
27.11.2021 | 11:28   ***
Նոր քաղաքային ավտոբուսները Երևանում մի քանի փուլերով կմտնեն երթուղի. Հ...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նրան բերման են ենթարկել ոստիկանություն
27.11.2021 | 11:23   ***
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է. նրան...
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք
27.11.2021 | 11:16   ***
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք
Մահացել է բրոդվեյյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը
27.11.2021 | 11:08   ***
Մահացել է բրոդվեյյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը
Ցանկանում եմ Հայաստանի դրոշի ներքո դառնալ UFC չեմպիոն. Արման Ծառուկյան. ArmSport
27.11.2021 | 10:49   ***
Ցանկանում եմ Հայաստանի դրոշի ներքո դառնալ UFC չեմպիոն. Արման Ծառուկյան...
Արսենը պետք է խաղա Եվրոպայում, դա ակնհայտ է. գործակալը՝ Զախարյանի մասին
27.11.2021 | 10:45   ***
Արսենը պետք է խաղա Եվրոպայում, դա ակնհայտ է. գործակալը՝ Զախարյանի մասի...
Բայդենն ասել է, որ ինքը, ամենայն հավանականությամբ, շուտով կխոսի Պուտինի եւ Զելենսկու հետ
27.11.2021 | 10:37   ***
Բայդենն ասել է, որ ինքը, ամենայն հավանականությամբ, շուտով կխոսի Պուտին...
Հրդեհ Գյումրիում․ այրվում են 6 տների տանիքներ
27.11.2021 | 10:28   ***
Հրդեհ Գյումրիում․ այրվում են 6 տների տանիքներ
Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների  համար․ ԱԻՆ
27.11.2021 | 10:12   ***
Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռն...
Բոլորը

Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կարող են հայտնվել ճեղքման սահմանագծին, Թուրքիայի նախագահի խորհրդականը հաստատել է, որ մարտին, հնարավոր է, դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն: Երբեմնի մերձավոր դաշնակիցների հարաբերությունները փաստացի փլուզվել էին, երբ 2017 թվականին Թուրքիան իր դեսպանին հետ կանչեց լարվածության էսկալացիայի ֆոնին, հայտնում է Voice of America-ն:

«Եթե Իսրայելը մեկ քայլ անի, Թուրքիան կարող է երկու քայլ անել»,- ասել է Թուրքիայի նախագահի արտաքին գործերի խորհրդական Մեսութ Քասինը՝ նկատի ունենալով Իսրայելի հետ շարունակվող բանակցությունները: «Եթե մենք կանաչ լույս տեսնենք, Թուրքիան կրկին կբացի իր դեսպանատունը եւ դեսպանին կվերադարձնի: Գուցե մարտին մենք կրկին կարողանանք դիվանագիտական հարաբերություններն ամբողջությամբ վերականգնել: Իսկ ինչու ոչ: Խաղաղության եւ անվտանգության հաստատումն անչափ կարեւոր է Իսրայելի եւ Թուրքիայի համար: «Մավի Մարմարայից» հետո մենք չենք ցանկանում Իսրայելի հետ եւս մեկ միջադեպ»,- հավելել է Քասինը:

«Մավի Մարմարան» Գազա ուղեւորվող նավախմբի 6 նավերից ամենամեծն էր, որը դեռեւս 2010 թվականից պաղեստինցիներին հումանիտար օգնություն էր տեղափոխում: Իսրայելական ուժերը նավը գրոհով գրավել էին՝ սպանելով Թուրքիայի 9 քաղաքացու: Այդ ժամանակից ի վեր թուրք-իսրայելական հարաբերությունները այդպես էլ լիովին չեն վերականգնվել, չնայած ԱՄՆ միջնորդական ինտենսիվ ջանքերին իր տարածաշրջանային երկու առանցքային դաշնակիցների միջեւ կապերի վերականգնման ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ իսրայելական անվտանգության ուժերի կողմից պաղեստինցիների բողոքների ճնշումը հանգեցրին այն բանին, որ Թուրքիան եւ Իսրայելը իրենց դեսպաններին հետ կանչեցին:

Քասինն ընդունել է, որ Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելը դրդել է հարաբերությունների վերականգնման ջանքերին: «Բայդենը նոր հեռանկարներ ունի, շատ բան կփոխվի»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թրամփի հետ սերտ հարաբերություններ ուներ, բայց, ըստ կանխատեսումների, Բայդենի նախագահությունը Անկարայի համար ավելի բարդ խնդիր կլինի:

«Սպասվում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են մտնելու, համենայնդեպս՝ կարճաժամկետ հեռանկարում, հաշվի առնելով Բայդենի վարչակազմի զգայունությունը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում»,- ասել է թուրք-իսրայելական հարցերով վերլուծաբան Սելին Նասին:

«Հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսում հակաթուրքական տրամադրությունները՝ Թուրքիան կարող է հուսալ, որ Իսրայելը կկարողանա չեզոքացնել ընդդիմախոսությունը եւ Թուրքիային օգնել կրկին նվաճել Վաշինգտոնի բարյացակամությունը»,- հավելել է նա:

Թուրքիան եւ Իսրայելը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության ժամանակ ընդհանուր լեզու են գտել: Իսրայելական ու թուրքական անօդաչուները եւ երկու երկրների հետախուզական աջակցությունը վճռորոշ դեր խաղացին Ադրբեջանի հաղթանակի մեջ:

«Առավել դժվար է հասկանալ Իսրայելի դրդապատճառը [Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում],- ասել է Նասին: - Չնայած Թուրքիան եւ Իսրայելը Մերձավոր Արեւելքում ընդհանուր շահեր ունեն, հատկապես Իրանի ուժի եւ ազդեցության թուլացման տեսակետից»:

Թուրքիայի նախագահի խորհրդական Քասինը պնդում է, որ հարաբերությունների կարգավորումից Իսրայելը մեծապես կշահի: «Թուրքիան Իսրայելից շատ զենք է գնել: Մենք կարող ենք դա նորից անել: Թուրքիայի եւ Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունը կարող է համատեղ զարգանալ»:

Իսրայելում եւ Թուրքիայում լարվածության զգալի հետեւանք է այն, որ Իսրայելը դաշինքի մեջ է մտնում տարածաշրջանային մրցակիցներ Թուրքիայի, Եգիպտոսի եւ Հունաստանի հետ: Երեք երկրները զարգացնում են համագործակցությունը, որը հիմնված է էներգետիկայի եւ պաշտպանության վրա, ինչը, ըստ դիտորդների, արձագանք է Թուրքիայի ավելի ու ավելի ամրացող դիրքին տարածաշրջանում:

Վերլուծաբանները կարծում են, որ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, զգույշ կլինի` իր խորացող կապերը Եգիպտոսի եւ Հունաստանի հետ չվտանգելու համար: Իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման հավանական ավելի լուրջ խոչընդոտն Անկարայի աջակցությունն է «Մուսուլման եղբայրներ»-ին եւ «ՀԱՄԱՍ»-ին: «Իսրայելի տեսանկյունից Թուրքիան պետք է դադարեցնի Երուսաղեմի կարգավիճակի քարոզչությունը եւ հրաժարվի աջակցել նրանց, ում իրենք ահաբեկիչ են համարում,- ասել է Global Source Partners-ի վերլուծաբան Աթիլա Եսիլադան:- Թուրքիան պետք է խզի իր կապերը «ՀԱՄԱՍ»-ի եւ «Մուսուլման եղբայրների» հետ»:

Էրդողանը, ով սիրում է իրեն որպես մուսուլմանական գլոբալ իրավունքների պաշտպան ներկայացնել, մնում է Երուսաղեմի` որպես իր մայրաքաղաքի միջազգային ճանաչման ապահովմանն ուղղված Իսրայելի դիվանագիտական ​​ջանքերին հակազդեցության ավանգարդում: Միեւնույն ժամանակ, Անկարայի աջակցությունը «Մուսուլման եղբայրներին» թուրքական դիվանագիտության կենտրոնական հիմնասյունն է տարածաշրջանում:

Անկարայի Մերձարեւելյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հուսեյն Բաղչին կարծում է, որ Թուրքիան պատրաստ է զիջումների: «Անկարան կնվազեցնի իր աջակցությունը,- ասել է Բաղչին:- Թուրքիան խոստացել է այդքան բացահայտ չաջակցել «Մուսուլման եղբայրներին»: Երբ Իբրահիմ Քալինը [Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչը] այցելեց Բրյուսել, նա, հավանաբար, տվեց նման խոստումներ»:

Սակայն, ի վերջո, հարաբերությունների ցանկացած բարելավման համար անհրաժեշտ կլինի հաղթահարել Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թշնամանքը: Երկու առաջնորդներն էլ պարբերաբար վիրավորանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, ինչը, ըստ դիտորդների, լավ է համադրվում է նրանց ընտրազանգվածային բազայի հետ: Վերլուծաբանները նշում են, որ հաշվի առնելով, որ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, նոր ընտրություններ կունենա, դժվար թե մինչ սպասվող արդյունքները որեւէ առաջխաղացում հայտարարվի:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0