booked.net booked.net booked.net booked.net


/ Տնտեսություն / Թուրքիայի ֆինանսական համակարգը կործանման եզրին է

Թուրքիայի ֆինանսական համակարգը կործանման եզրին է



Լրահոս

ՊՍԺ-ն չկարողացավ հաղթել «Մարսելին»
25.10.2021 | 1:00   ***
ՊՍԺ-ն չկարողացավ հաղթել «Մարսելին»
Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ
25.10.2021 | 0:52   ***
Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Գիտնականները կարող են բացահայտել թեժ յուպիտերների ծագումը
25.10.2021 | 0:33   ***
Գիտնականները կարող են բացահայտել թեժ յուպիտերների ծագումը
Սառը ձեռքերը կարող են լուրջ հիվանդությունների ախտանիշ լինել
25.10.2021 | 0:24   ***
Սառը ձեռքերը կարող են լուրջ հիվանդությունների ախտանիշ լինել
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը խոսել է միայնության մասին
25.10.2021 | 0:13   ***
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը խոսել է միայնության մասին
Սննդաբանը զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել իմունիտետի համար
25.10.2021 | 0:07   ***
Սննդաբանը զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել ...
Դեֆիցիտը ստիպել է Mercedes-ին անցում կատարել դեպի առավել թանկարժեք չիպերը
25.10.2021 | 0:02   ***
Դեֆիցիտը ստիպել է Mercedes-ին անցում կատարել դեպի առավել թանկարժեք չիպ...
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
24.10.2021 | 23:50   ***
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Էլեկտրաէներգիայի անջատումներ հոկտեմբերի 25-ին
24.10.2021 | 23:43   ***
Էլեկտրաէներգիայի անջատումներ հոկտեմբերի 25-ին
Միացյալ Նահանգները վախճանվում են միգրացիոն խնդիրների պատճառով. Թրամփ
24.10.2021 | 23:36   ***
Միացյալ Նահանգները վախճանվում են միգրացիոն խնդիրների պատճառով. Թրամփ
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ
24.10.2021 | 23:27   ***
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյ...
Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով
24.10.2021 | 23:19   ***
Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով
Գիտնականները գնահատել են գետնանուշի ազդեցությունը ուղեղի վրա
24.10.2021 | 23:13   ***
Գիտնականները գնահատել են գետնանուշի ազդեցությունը ուղեղի վրա
1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» Հայաստանի տարածքը մոտ 2000 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս
24.10.2021 | 22:48   ***
1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» Հայաստանի տարածքը մոտ 2000 քառակուսի կիլոմետրով...
Հայտնաբերվել է դինոզավրերի հնագույն խումբ
24.10.2021 | 22:44   ***
Հայտնաբերվել է դինոզավրերի հնագույն խումբ
Forbes-ը պատմել է ռուսական սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի հատուկ գործողության մասին
24.10.2021 | 22:31   ***
Forbes-ը պատմել է ռուսական սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի հատուկ գործո...
Եկեք պատվաստվենք» միջոցառումն ավարտվել է. քանի մարդ է պատվաստվել այսօր Օպերայի բակում
24.10.2021 | 22:24   ***
Եկեք պատվաստվենք» միջոցառումն ավարտվել է. քանի մարդ է պատվաստվել այսօր...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են. իրավիճակը տեղում լարված է
24.10.2021 | 22:03   ***
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. ...
Apple AirPods Pro 2 ականջակալերը կարող են ժառանգել առաջին սերնդի մոդելի դիզայնը
24.10.2021 | 21:56   ***
Apple AirPods Pro 2 ականջակալերը կարող են ժառանգել առաջին սերնդի մոդել...
Առանց ախտանշանների եւ թեթեւ ընթացքով COVID-19 ունեցող երեխաների մոտ հակամարմիններ կարող են չառաջանալ. հետազոտություն
24.10.2021 | 21:49   ***
Առանց ախտանշանների եւ թեթեւ ընթացքով COVID-19 ունեցող երեխաների մոտ հա...
Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում
24.10.2021 | 21:34   ***
Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում
ԵՄ-ն պատրաստվում է վերականգնել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշխատանքը մեկ ամսվա ընթացքում
24.10.2021 | 21:31   ***
ԵՄ-ն պատրաստվում է վերականգնել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշ...
Թուրքիայի ԱԳՆ-ում փորձել են գտնել միջոցը 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա չհայտարարելու համար. ԶԼՄ
24.10.2021 | 21:09   ***
Թուրքիայի ԱԳՆ-ում փորձել են գտնել միջոցը 10 երկրների դեսպաններին պերսո...
Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը
24.10.2021 | 21:01   ***
Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Ար...
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով
24.10.2021 | 20:54   ***
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի...
Քոչարյանին ակտիվացնում են, որ Նիկոլի համար հանգիստ ապահովի երկրորդ նոյեմբերի 9-ը». Վահե Գասպարյան
24.10.2021 | 20:45   ***
Քոչարյանին ակտիվացնում են, որ Նիկոլի համար հանգիստ ապահովի երկրորդ նոյ...
Ակնհայտ է՝ ՌԴ-ն իրականացնում է արագ էքսպանսիա․ պետք է ընդվզել ռուսական դպրոցների և ուղղափառ եկեղեցու թեմի բացման դեմ
24.10.2021 | 20:32   ***
Ակնհայտ է՝ ՌԴ-ն իրականացնում է արագ էքսպանսիա․ պետք է ընդվզել ռուսական...
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է․ Պապիկյան
24.10.2021 | 20:26   ***
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է․...
Հոգեբաններն ասել են՝ ինչպես պահպանել առույգությունն աշնանը և ձմռանը
24.10.2021 | 20:14   ***
Հոգեբաններն ասել են՝ ինչպես պահպանել առույգությունն աշնանը և ձմռանը
Հայտնի չէ, թե քանի հաստիք կկրճատվի համայնքների միավորումից հետո
24.10.2021 | 20:06   ***
Հայտնի չէ, թե քանի հաստիք կկրճատվի համայնքների միավորումից հետո
Բոլորը

Արևմտյան վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ Թուրքիային չի հաջողվի խուսափել ֆինանսական անկումից։ Այս մասին գրում է ИноСМИ-ն՝ ընդգծելով, որ վերջին շաբաթվա ընթացքում թուրքական արժույթը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել. այժմ մեկ դոլարի նկատմամբ թուրքական լիայի փոխարժեքը հասել է ութի, իսկ նման անկման հետևանքները թուրքական ֆինանսական համակարգի համար կարող են աղետալի լինել։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում թուրքական արժույթը 15% անկում է գրանցել, իսկ տարեսկզբից՝ 25%։ Ընդհանուր առմամբ՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից առ այսօր լիրան դոլարի համեմատ արժեզրկվել է 85%-ով։ Այս ամենը խթանում է գնաճն ու մեծացնում պետության և բիզնես ոլորտի հարկային ծանրաբեռնվածությունը, քանի որ Թուրքիայի պարտքերն արտահայտվում են դոլարով։

Այս պահի դրությամբ Թուրքիայի արտաքին պարտքը կազմում է 421 միլիարդ դոլար, որից 128 միլիարդը պետք է մարվի այս տարի։ Բացի այդ, երկիրը կախված է էներգակիրների մատակարարումից, որոնց համար, ինչպես նաև ներկրվող գրեթե ամեն ինչի համար վճարումը ևս իրականացվում է դոլարով։

Պարբերականի հաղորդմամբ՝ Թուրքիայի տնտեսության համար բացասական գործոնները հատկապես շատ են ի հայտ եկել նախագահ Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունների պատճառով։ Այս մասին են վկայում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը, Ֆրանսիայի հետ հարաբերությունների կտրուկ սրումը, Հունաստանի ու Կիպրոսի հետ առճակատումները, մասնակցությունը սիրական ու լիբիական հակամարտություններին, ինչպես նաև ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնման հետևանքով ամերիկյան պատժամիջոցների վտանգը։ Նման ռիսկային գործոնները վանում են օտարերկրյա ներդրողներին, որոնք, ըստ Bloomberg գործակալության, այս տարի ազատվել են 13,3 միլիարդ դոլար արժողությամբ թուրքական բաժնետոմսերից ու պարտատոմսերից։

Տնտեսության վրա բացասաբար է անդրադարձել նաև կորոնավիրուսի համավարակը, որը լուրջ հարված է հասցրել կենսական նշանակություն ունեցող զբոսաշրջության ոլորտին՝ գործազուրկ դարձնելով հազարավոր քաղաքացիների։ Covid-19 համավարակի պայմաններում Անկարայի տնտեսական ռազմավարությունը գործարարներին ու տնային տնտեսուհիներին հասանելի վարկերի տրամադրումն էր, ինչը սարսափելի մեծ բեռ է դարձել երկրի ֆինանսական համակարգի համար։ Բացի այդ, Էրդողանն արգելել է աշխատանքից հեռացնել աշխատակիցներին՝ ստիպելով ընկերություններին վճարել հարկադրված արձակուրդների համար։ Սա թույլ է տվել արհեստական կերպով պահպանել գործազրկության մակարդակը 13%-ի սահմաններում, սակայն միևնույն ժամանակ երկրում գրանցվել է արտահանման կտրուկ անկում։ Այս գործընթացն սկսվել է դեռ մինչ համաճարակը, սակայն համավարակի պայմաններում այն էլ ավելի է արագացել, ինչի հետևանքով տավա առաջին կեսից հետո անկումը կազմել է 26%։

Այժմ եվրոպական դիտորդները փորձում են կանխատեսել, թե որքան դեռ կգոյատևի թուրքական տնտեսությունը Սիրիայում, Լիբիայում, Իրաքում ու Լեռնային Ղարաբաղում Էրդողանի վարած արտաքին քաղաքականության պայմաններում։ Միջազգային հանրությունը քննադատում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, որն արդեն իսկ փչացրել է հարաբերություններն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հետ։ Ավելին՝ ԵՄ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Հունաստանի և Կիպրոսի հետ առճակատումների ֆոնին, մինչդեռ Վաշինգտոնի հետ հարաբերությունները նույնպես լրջորեն վատթարացել են С-400 ՀՕՊ համակարգերի գնման հետևանքով։ Այժմ ամերիկացի սենատորները հորդորում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, իսկ նախագահ Դոնալդ Թրմափը հրաժարվում է Թուրքիային նոր F-35 կործանիչներ մատակարարել։ Այս ամենի ֆոնին Անկարայում կան մտավախություններ, որ ԱՄՆ-ը կխստացնի իր դիրքորոշումը նախագահական ընտրություններից հետո։

Փորձագետները Թուրքիայի ֆինանսական ու տնտեսական խնդիրները կապում են նախագահ Էրդողանի անձի հետ, որն ագրեսիվորեն փորձում է վերականգնել ավելի քան հարյուր տարի առաջ փլուզված Օսմանական կայսրության ազդեցության ոլորտը։ Անկարայում Գերմանիայի նախկին դեսպան Մարտի Էրդմանը նման քաղաքականությունն անվանել է «նեոօսմանական»։ Ընդ որում՝ նման պնդումն ապացուցող վկայությունները բավական շատ են՝ սկսած Սիրիայում, Իրաքում ու Լիբիայում տարածվող ռառմական գործողություններից ու Կարմիր ծովում Սուդանի ափերին ծովային ռազմաբազայի ստեղծումից, մինչև Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերում ակտիվ երկրաբանական հետախուզությունների անցկացումը, Սուրբ Սոֆիայի տաճարի մզկիթի վերածելն ու այժմ ղարաբաղյան հակամարտությունում որպես Ադրբեջանի աջակից ներգրավվածությունը։ Բացի այդ, Էրդողանը շարունակում է շանտաժի ենթարկել Եվրոպային՝ սպառնալով բացել սահմանները Մերձավոր Արևելքի երկրներից հազարավոր փախստականների համար։

Գերմանական բանկերի վերլուծաբանները Թուրքիայի ֆինանսական խնդիրների պատճառները կապում են զուտ քաղաքականության հետ։ Թուրքիայի ֆինանսների նախագահը՝ Բերատ Ալբայրաքը, նախագահ Էրդողանի փեսան է, որը վարում է այն քաղաքականությունը, ինչն իրեն թելադրվում է։ Մինչ 2011 թվականը Թուրքիան բացառապես բարգավաճում էր, սակայն 2011 թվականից հետո Էրդողանը «զոհ է գնացել» իր մեծության մոլորությանն ու սկսել է ակտիվորեն խթանել պանթյուրքիստական ու պանիսլամիստական գաղափարախոսության տարածումը, ինչպես նաև աջակցել Թունիսի ու Եգիպտոսի իսլամիստներին և Սիրիայի ջիհադականներին։ Հատկապես լուրջ փոփոխություններ են նկատվել 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո, երբ Էրդողանը դաժանորեն ճնշեց ապստամբությունը՝ վերածելով Թուրքիան խստորեն վերահսկվող ավտոկրատական պետության ու իր վերահսկողության տակ վերցնելով իշխանական բոլոր օրգանները, այդ թվում նաև ֆինանսական ինստիտուտը։ Դեպքերի նման զարգացումը վանում է օտարերկրյա ներդրողներին ու բացասաբար է անդրադառնում Թուրքիայի տնտեսական ու ֆինանսական համակարգերի վրա, ինչի հետևանքով դրանք շարունակում են սրընթաց անկում գրանցել, իսկ գործազրկության մակարդակը միայն աճում է։

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0