booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Լենին-Աթաթուրք, Մոլոտով-Ռիբենտրոպ. Անցյալի սխալները Ռուսաստանի փլուզման պատճառ կդառնան

Լենին-Աթաթուրք, Մոլոտով-Ռիբենտրոպ. Անցյալի սխալները Ռուսաստանի փլուզման պատճառ կդառնան

Լրահոս

Հողատարածք է ձեռք բերվել Ուկրաինայում Baykar գործարանի կառուցման համար
4.12.2021 | 23:07   ***
Հողատարածք է ձեռք բերվել Ուկրաինայում Baykar գործարանի կառուցման համար
Արկտիկային «սպառնում են» անձրևներն ու կենդանիների անհետացումը
4.12.2021 | 23:00   ***
Արկտիկային «սպառնում են» անձրևներն ու կենդանիների անհետացումը
ArmnewsOnline TV Youtube chanel
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
4.12.2021 | 22:47   ***
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. Արման Թաթոյան
4.12.2021 | 22:34   ***
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվ...
ԶԼՄ. Սակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրել
4.12.2021 | 22:23   ***
ԶԼՄ. Սակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրել
Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Ղարաբաղում խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ․ ՌԴ ՊՆ
4.12.2021 | 22:15   ***
Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Ղարաբաղում խաղաղ բնակչի մահվան դեպքի...
ԵՄ երկրները Աֆղանստանում համատեղ դիվանագիտական առաքելություն բացելու հարցն են քննարկում
4.12.2021 | 22:11   ***
ԵՄ երկրները Աֆղանստանում համատեղ դիվանագիտական առաքելություն բացելու հ...
Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում. Sputnik Արմենիա
4.12.2021 | 21:38   ***
Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակա...
Վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները
4.12.2021 | 21:29   ***
Վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մ...
Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին
4.12.2021 | 21:25   ***
Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակի...
Սպանություն՝ ազգային ատելության շարժառիթով․ Արցախի ՔԿ-ն քննում է Ճարտարի բնակչի սպանությունը
4.12.2021 | 21:17   ***
Սպանություն՝ ազգային ատելության շարժառիթով․ Արցախի ՔԿ-ն քննում է Ճարտա...
Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
4.12.2021 | 21:08   ***
Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է էլ...
ՄԽ համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի կայացել․ հայտարարություն
4.12.2021 | 20:59   ***
ՄԽ համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտ...
Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով հաշվարկի մեխանիզմ է գործարկվել
4.12.2021 | 20:54   ***
Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով հաշվարկի մեխանիզմ է գոր...
Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր
4.12.2021 | 20:43   ***
Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահ...
Գյումրիի «Վառեմ-մարեմ»-ի հայտնի պատշգամբի և շենքի պահպանությունը վտանգված է․ հանրահռչակման գործը ստանձնել են «Վառեմ-մարեմ» արվեստանոցի երիտասարդները
4.12.2021 | 20:17   ***
Գյումրիի «Վառեմ-մարեմ»-ի հայտնի պատշգամբի և շենքի պահպանությունը վտանգ...
Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների
4.12.2021 | 20:08   ***
Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զո...
«Երևան Բասկետ»-ն առավելության է հասել «Գյումրի»-ի նկատմամբ
4.12.2021 | 20:00   ***
«Երևան Բասկետ»-ն առավելության է հասել «Գյումրի»-ի նկատմամբ
Վրաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը դպրոցներում կայուն է
4.12.2021 | 19:55   ***
Վրաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը դպրոցներում կայուն է
Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
4.12.2021 | 19:50   ***
Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբ...
Պուտինն ու Բայդենը բանակցություններ կվարեն  դեկտեմբերի 7-ին
4.12.2021 | 19:44   ***
Պուտինն ու Բայդենը բանակցություններ կվարեն դեկտեմբերի 7-ին
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ
4.12.2021 | 19:35   ***
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ
Թուրքիան հայտնում է իր անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրության աճի մասին
4.12.2021 | 19:29   ***
Թուրքիան հայտնում է իր անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրության ...
Հայկական արմատներով ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ՝ Գերմանիայի առաջնության Մ19 տարեկանների մրցաշարում
4.12.2021 | 19:22   ***
Հայկական արմատներով ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ՝ Գերմանիայի առաջնութ...
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
4.12.2021 | 19:01   ***
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցութ...
ԱՄՆ-ն ողջունում է կանանց իրավունքներն ընդլայնելու մասին թալիբների որոշումը
4.12.2021 | 18:45   ***
ԱՄՆ-ն ողջունում է կանանց իրավունքներն ընդլայնելու մասին թալիբների որոշ...
Միշուստին. Մոսկվան լավագույն քաղաքն է «Էքսպո-2030»-ի անցկացման համար
4.12.2021 | 18:25   ***
Միշուստին. Մոսկվան լավագույն քաղաքն է «Էքսպո-2030»-ի անցկացման համար
Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք
4.12.2021 | 18:10   ***
Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք
Դաշինքի դռները բաց են Վրաստանի և Ուկրաինայի համար․ Էնթոնի Բլինկեն
4.12.2021 | 18:02   ***
Դաշինքի դռները բաց են Վրաստանի և Ուկրաինայի համար․ Էնթոնի Բլինկեն
Անդրկովկասում առաջին՝ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը նշում է հիմնադրման 100 ամյակը
4.12.2021 | 17:57   ***
Անդրկովկասում առաջին՝ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը նշում...
Բոլորը

ՌԴ նախագահ Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի Պատերազմ հիշողության համար ֆիլմում հայտարարել է, որ 1938 թ. Մյունխենի համաձայնությունը, որը հնարավորություն է տվել Գերմանիային, Լեհաստանին ու Հունգարիային բաժանել Չեխոսլովակիայի տարածքը, պետք է հավասարապես դատապարտվի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հետ:Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը դատապարտվել է Ռուսաստանի խորհրդարանում, նախքան Պուտինի իշխանության գալը: Պուտինի օրոք, նրա աշխարհքաղաքական հավակնությունների մեծացմանը զուգահեռ, «հայրենական պատերազմի» եւ ստալինիզմի թեման սակրալացվեց եւ ներկայում դարձել է ռուսական պետական միակ «գաղափարախոսությունը» ռուսական աշխարհի, եվրասիականության, ուղղափառ աշխարհի հայեցակարգերի փլուզումից հետո:

Պուտինը մի կողմից չի դատապարտում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, մյուս կողմից չի կարող «հակաֆաշիզմի» ֆոնին արդարացնել այն, եւ դրանով՝ Հիտլերի հետ Մոսկվայի սերտ համագործակցությունը 1930-ականներից ի վեր: Նա ասում է, որ ԽՍՀՄ-ը ստիպված էր կնքել այդ պակտը, քանի որ Եվրոպայի առաջատար երկրները չէին միանում հակահիտլերյան կոալիցիա ձեւավորելու մոսկվայի առաջարկներին: Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ն պակտը համարել է դիվանագիտական նվաճում:

Փաստ է սակայն, որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից սկսեց երկրորդ աշխարհամարտը եւ երկու տարի անց՝«հայրենական պատերազմը», ըստ այդմ՝ Մոսկվան հավասար պատասխանատվություն է կրում դրա համար: Այդ պակտը Եվրոպայի ու ԽՍՀՄ ժողովուրդների համար իր հետեւանքներով կրկնում էր Լենին-Աթաթուրք պակտը, որի արդյունքը Հայաստանի տարածքների օկուպացիան էր ռուսական ու թուրքական բանակների կողմից, հայ ժողովրդի տեղահանությունը եւ ջարդերը 1921-1923 թթ:

1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով Կարսը, Արդահանը եւ Սուրմալուն անցան Թուրքիային, Նախիջեւանը՝ Ադրբեջանին, երկու տարի անց Արցախը բռնակցվեց Ադրբեջանին:

Եթե ԽՍՀՄ-ը ստիպված էր Գերմանիայի հետ կնքել այդ պակտը, ինչպես պնդում է Պուտինը, ապա 1921 թ. Ռուսաստանը ստիպված չէր Աթաթուրքի հետ գնալ նման գործարքի, ինչը հետագայում խոստովանել էր Մոսկվայում թուրք դեսպանը: Երկու դեպքում էլ սակայն կան նմանություններ՝ Ռուսաստանը զենքով, ոսկով, պարենով օգնում էր թե Աթաթուրքին, թե Հիտլերին:

Պուտինը հայտարարում է, որ Աթաթուրքը Ռուսաստանի մեծ բարեկամն էր, Մոսկվան պարբերաբար երկարացնում է 1921 թթ. ռուս-թուրքական պայմանագրերի ժամկետները, իր հավատարմությունը հավաստելով թուրքերին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մոսկվան փորձ արեց դուրս գալ այդ պայմանագրերից, եւ հայ ժողովուրդն այդ պատերազմում հաղթանակի իր մեծագույն ավանդի համար պետք է հետ վերադարձներ 1921 թ. օկուպացված տարածքները նացիստական դաշնակից Թուրքիայից: Բայց դա տեղի չունեցավ, թուրքերին հաջողվեց կրկին իրենց շահերին ծառայեցնել Մոսկվային եւ ծվարել ՆԱՏՕ-ում:

1 տարի անց լրանում է այդ պայմանագրերի 100-ամյակը, որոնք փաստացի արդեն չեն գործում Արցախի երկու պատերազմներում հայկական հաղթանակով ստեղծված իրավիճակում: Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակը ջանքեր է գործադրում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու եւ իրավիճակը հետ շրջելու համար, որին լծված է նաեւ հայաստանյան մեծաքանակ կրեատուրան քաղաքական ու մերձքաղաքական տարբեր խմբավորումների ու տուսովկաների, ԶԼՄ-ների հոծ բանակով:

Ռուս շատ գործիչներ զգուշացնում են, որ նման քաղաքականությունը, որը դարձավ ԽՍՀՄ փլուզման պատճառը, փլուզելու է նաեւ Ռուսաստանը: Թուրքերը Մոսկվայի հետ անելու են նույնը, ինչ 1921-23-ին եւ 1946-ին: Բայց դա Ռուսաստանի գործն է, հայերը ներկայում ունեն պետականություն, որը միջազգայնորեն լեգիտիմացնում է հայկական պահանջներն ու շահերը:

Լենին-Աթաթուրք եւ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտերը պետք է հավասարապես դատապարտվեն առաջին հերթին Ռուսաստանում՝ չարիքի դարավոր առանցքից դուրս գալու, քաղաքակիրթ աշխարհի շարքը մտնելու, տնտեսական ու մարդկային կայուն զարգացման համար

Նյութի աղբյուր՝ www.lragir.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0